Օրվա լրահոսը
Ո՞Վ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՆՈՏԱՐԻՆ
Կառավարությանը՝ ո՛չ նոտարների կյանքն ու անվտանգությունն է անհանգստացնում, ո՛չ էլ հարմարավետությունը: Տարեսկզբին Վանաձորի նոտարական գրասենյակում պետական նոտարի՝ Սոնյա Վերանյանի սպանությունը մեկ անգամ եւս վկայեց, որ նույնիսկ իրենց աշխատասենյակներում նոտարները պաշտպանված չեն: Թեեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի չորրորդ կետը սահմանում է, որ «Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի՝ օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ,
Լրագրողներին խոչընդոտողները չեն պատժվում
Հանցագործները հաճախ ազատվում են չնչին տուգանքով Ըստ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության վերջերս անցկացրած ուսումնասիրությունների, Հայաստանում 2006-ին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտող 16 դեպք է արձանագրվել. այդ թվում՝ դանակահարվել է «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Դավիթ Ջալալյանը, հրկիզել են «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի եւ քարկոծել «Լոռի TV»-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի մեքենաները, հոսանքազրկվել է «Սյունյաց երկիր» թերթի
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՔՍԻՍՏԸ «ՇԻՐԽԱՆԻ» ՉԻ ԵՐԳԻ
Հոր պարտադրանքով բժիշկ դարձած Դավիթ Հակոբյանը մանկուց օպերային արվեստի սիրահար է Հանրային հեռուստատեսությունը առաջիկայում կներկայացնի հանրահայտ «Երկու աստղ» նախագծի հայաստանյան տարբերակը, որտեղ դուետով հանդես են գալու պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ՝ անվանի մարդկանց հետ: Օրինակ, Ալլա Լեւոնյանը կերգի ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի հետ, եթե, իհարկե, հաջողվի: Որովհետեւ Օ. Միրզոյանը հեռուստատեսությամբ ասում էր, թե ավելի շուտ Ալլան ծանրություն կբարձրացնի, քան
Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Հարգելի պարոն նախագահ, 100-ից ավելի նամակներ եմ ուղարկել ձեզ եւ ՀՀ վարչապետին, ու այդպես էլ որեւէ պատասխան չեմ ստացել: Ձեզ դիմելու անհրաժեշտությունը բխում է զանազան հայ պաշտոնյաների՝ էներգետիկայի կարեւոր հարցերում ունեցած անզորությունից եւ անտարբերությունից, որի օրինակներից մեկն էլ ԿԳ նախարարության նամակ-պատասխանն էր՝ ինձ ուղղված: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ստորագրությամբ նամակում խոստովանվում էր այն ամոթալի, բայց
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ
Հակառակ դեպքում, ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանին ցավագին կատակլիզմներ են սպասվում: – Ինչպե՞ս կբնութագրեք նախընտրական փուլը: – Նախորդ շրջանում արձանագրված ժամանակի լուրջ կորուստը հանգեցրել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության խոր ճգնաժամի: Այն ունի համակարգային բնույթ, այսինքն՝ ընդգրկում է նախ եւ առաջ՝ արտաքին քաղաքականությունը, որն այլեւս չի կարող չհստակեցվել, քաղաքական դաշտը, որը չի կարող
Լուսամուտով է տուն մտնում
Երեւան քաղաքի բնակիչ Հովհաննես Ասատրյանն ամեն օր ատլետիկ ցատկերով է մտնում սեփական բնակարան: Արդեն չորս տարի է՝ Արաբկիր համայնքի թիվ 51 փողոցի 3-րդ շենքի առաջին հարկի 124 եւ 123 բնակարանների բնակիչները համաձայնության չեն գալիս, ինչի արդյունքում թիվ 124 բնակարանի տերերն իրենց տուն պատուհանով են ելումուտ անում: Բանն այն է, որ հարեւաններից մեկը փակել է ընդհանուր
ԿՈՆՅԱԿԻ ՇՇԻ ՄԵՋ ԿՈՆՅԱԿ ԿԼԻՆԻ, ԳԻՆՈՒ ՄԵՋ՝ ԳԻՆԻ
Հայկական կոնյակի եւ գինու շուկան կարգավորող նոր օրենք է քննարկվում Այսօր շուկայում, սկսած նույնիսկ 2000 դրամից, վաճառվում է հայկական կոնյակների մեծ տեսականի: Երբեմն այդ կոնյակների շշերն ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան դրա պարունակությունը: Շուկայում վաճառվող հայկական կոնյակների պիտակի վրայի մակնշումներին ծանոթանալիս կարելի է կարծել, որ դրանք առաջին կարգի 5-աստղանի կոնյակներ են, մինչդեռ շշի պարունակությունը
Ուղեւորների կանգառը՝ ավտոկայանատեղի
Երեւանում հասարակական տրանսպորտից օգտվել՝ նշանակում է ամեն անգամ վտանգի ենթարկել սեփական կյանքը: Այսօր մայրաքաղաքում ուղեւորների համար նախատեսված մի շարք կանգառներ վերածվել են որոշ երթուղային տաքսիների կայանատեղիի: Ուղեւորները հասարակական տրանսպորտից օգտվելու համար ստիպված կանգնում են փողոցի երթեւեկելի հատվածում: Իսակովի պողոտայում գտնվող կենտրոնական ավտոկայանի դիմացի կանգառը զբաղեցնում են թիվ 15 եւ թիվ 68 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները (թիվ
ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Արարատյան զանգվածում ազատամարտիկների ընտանիքներին հատկացված հողակտորների մեծ մասն արդեն այդ ընտանիքներինը չէ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ Շուշանիկ Կուրղինյանի փողոցի հողատարածքները հատկացվեցին ղարաբաղյան պատերազմում իրենց ներդրումն ունեցած բնակիչներին եւ ազատամարտիկների ընտանիքներին: Մոտ երկու տարի առաջ, երբ կազմվեցին ապագա հողատերերի ցուցակները՝ համայնքում մեծ կռիվներ սկսվեցին, մարդիկ ցույցեր արեցին՝ բողոքելով, որ չնայած
Սառը պատերազմը «տաքանում» է
Վերջին շրջանում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում նկատվող սառնությունը կարծես թե որակական նոր փուլ է մտնում: Հայտնի իրադարձությունների այն շարքը, որը մեծ թվով արեւմտյան եւ ռուսական դիտորդների ստիպել էր քաղաքագիտական ակտիվ բառապաշար վերադարձնել «սառը պատերազմ» արտահայտությունը, լրացավ եւս մեկ ուշագրավ փաստով: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը նախօրեին հայտարարել է, թե Արեւմտյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ)
«Ընդունելի է Հակոբ Հակոբյանի գործառույթը»
Այս գումարման ԱԺ-ում մեր վերջին փորձը՝ հասկանալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայերենը Երեկ խորհրդարանական վերջին ճեպազրույցների ընթացքում խնդրում էինք կուսակցությունների ներկայացուցիչներին որոշակի թիվ նշել, թե իրենց կարծիքով՝ քանի՞ մանդատ կունենան մայիսի 12-ից հետո ձեւավորվելիք ԱԺ-ում: Սակայն որեւէ մեկն այդպես էլ չնշեց հստակ տվյալ: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ, որ ՄԱԿ-ի ներկայությունը ապագա խորհրդարանում
ԻՄՊԻՉՄԵՆԹԸ՝ ԻԲՐԵՎ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ
Այսպես որակեցին այդ նախաձեռնությունը «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երեկ կայացած 2-րդ հանրահավաքում: Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ ինչպես եւ նախորդ անգամ՝ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել են իրենց եթերում վճարովի հիմունքով տեղադրել հանրահավաքի մասին իրազեկող իրենց 20 վայրկյան տեւողությամբ հոլովակը: Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքին այս անգամ ավելի քիչ մասնակիցներ կային, քան նախորդ անգամ՝ փետրվարի 20-ին
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԱԺ առաջիկա ընտրություններում իրար հետ լեզու չեն գտել ո՛չ իշխանական, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները: Մայիսի 12-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների համար սահմանված վերջնաժամկետն այսօր ժամը 18:00-ին կավարտվի: Ու թեեւ ՀՀ-ում գրանցված են 73 կուսակցություններ, այդուհանդերձ, երեկ ԿԸՀ-ին քաղաքական ուժերի կողմից առաջադրման հայտերը 15-ն էին: Անշուշտ, այսօր հայտեր կներկայացնեն նաեւ հասարակությանը
ՆԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ «ՄԵՐԿԱՑՐԵՑ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ
Նախընտրական քարոզչության շրջանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հրապարակելու է ընդդիմադիր դաշտում գործող ուժերի մասին տվյալներ, տեղեկություններ ու անուններ՝ ցույց տալու համար, որ դրանք ոչ թե ընդդիմություն են, այլ աշխատում են որպես ընդդիմություն: «Lragir.am»-ի փոխանցմամբ, ՆԺԿ առաջնորդը երեկ նաեւ հայտարարել է, թե որոշ հեռուստաընկերություններ՝ հ2, «Կենտրոն», «Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Վիկտոր Սողոմոնյանի միջոցով» հրահանգ են
15-ամյա «Հովերը»
Այս երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պետական կարգավիճակի բարդույթ չունի: «Հովեր» կամերային երգչախումբը պատրաստվում է առաջիկայում նշել իր հիմնադրման 15-ամյակը: Ոչ պետական այս կոլեկտիվը վաղուց իր հաստատուն տեղն ունի հայաստանյան երաժշտական կյանքում: Այն բազմիցս մասնակցել է արտերկրում կայացած երգչախմբային փառատոների: Կոլեկտիվի երգացանկը ընդգրկուն է՝ հայ հոգեւոր երաժշտություն (այդ թվում՝ Կոմիտաս՝ «Պատարագ»), հայ կոմպոզիտորների խմբերգային
«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԿՈՅԻ «ՀԱԳՈՎ» ՉԷ
Կոմպոզիտորներից ոմանք նման կարծիք են հայտնում Մայիսի 12-ին Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» մրցույթը, որի մասնակիցների օգտին ամեն տարի քվեարկում է ավելի քան 100 մլն հեռուստադիտող՝ շուրջ 40 երկրից: Մասնագետները բազմիցս նշել են, որ այս մրցույթում կոնկրետ չափանիշներ չկան, եւ հեռուստադիտողին ավելի շատ հետաքրքրում է ակնահաճո եւ ունկնահաճո շոուն: Պատահական չէր, որ անցյալ տարի ֆիննական «Lordi» խմբի
Անհավասար պայմաններ՝ դպրոցական օլիմպիադաներում
Թեքումով դպրոցների երեխաները մրցել են հանրակրթական դպրոցների սաների հետ Օրերս ամփոփվեցին 14 առարկաների գծով դպրոցական օլիմպիադաների համայնքային փուլի արդյունքները: Դրանց մասնակցեց Երեւանի հանրակրթական դպրոցների շուրջ 6450 աշակերտ: «Այս տարի մենք վերջապես հասանք նրան, որ գրականություն առարկայի օլիմպիադային նախորդ տարիների համեմատ ավելի շատ աշակերտներ մասնակցեցին»,- նկատեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը: Երեւանի հանրակրթական դպրոցների
ՏԱՆՏԻՐՈՋԸ ՀԱՐԿԱԴԻՐՆԵՐԸ ՊԱՏԱՆԴ ԷԻՆ ՎԵՐՑՐԵԼ
Պատգամավորին եւ օմբուդսմենի գրասենյակի իրավաբաններին տարածք չթողեցին Մարիետա Հախվերդյանը պատանդ էր մնացել. նա դրսում հավաքվածների հետ հաղորդակցվում էր պատուհանով: Ոստիկանները խանգարում են կանանց, որոնք ուզում էին օգնել պատանդ վերցված տանտիրուհուն: Բախումներից մեկը բարեբախտաբար առանց զոհերի եղավ: Շտապօգնությունը բուժօգնություն է ցույց տալիս Լուիզային: Ահա թե ինչ է հարկավոր պետությանը իր կարիքները հոգալու համար. ԴԱՀԿ,
Էլիտարի «խերը»
Պանելն ընկել է ու տունն ավերել Երեկ կեսօրին Արամի փողոցում կառուցվող էլիտարի երկաթբետոնե հսկա սալերից մեկն ընկել է նույն փողոցում գտնվող թիվ 80 տան վրա՝ ավերելով տանիքն ու հյուրասենյակը: Պատահարը հսկայական նյութական վնաս է հասցրել տանտերերին: Բարեբախտաբար, այդ պահին տանը մարդ չի եղել, հակառակ դեպքում, ինչպես տանտերերն են վստահեցնում՝ «դրա տակից մարդ կենդանի դուրս չէր
«ԻՄՊԻՉՄԵՆԹԻՆ» ԳՐԱՆՑԵՑԻՆ
Երեկ ԿԸՀ-ում համամասնական ընտրակարգով առաջադրում են արել թվով չորս կուսակցություններ ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով երեկվա դրությամբ ԿԸՀ-ին առաջադրման հայտ էր ներկայացրել ընդամենը 4 կուսակցություն. «Ազգային միաբանությունը»՝ 72 հոգանոց համամասնական ցուցակով, Ժողովրդական կուսակցությունը՝ 44 հոգուց բաղկացած ցուցակով, «Նոր ժամանակները»՝ 62, եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ 112 հոգանոց համամասնական ցուցակով: Ի դեպ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ԹԻՎ 1 ԹՇՆԱՄԻ»
Ընդդիմության ճամբարում հնչում են փոխադարձ մեղադրանքներ այն մասին, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք չհամախմբվեցին խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական դաշինքով, հետեւաբար՝ մեկ միասնական ցուցակով գնալու գաղափարի շուրջ, այդպիսով ջուր լցրեցին իշխանությունների ջրաղացին եւ արդեն իսկ նպաստեցին գործող իշխանության վերարտադրմանը: Քանի որ առաջին ընդդիմադիր կուսակցությունը, որը հայտարարեց, թե ընտրություններին առանձին է մասնակցելու, եղավ «Ազգային միաբանությունը», երեկ
«Բուռնաշից» մինչեւ ԳՄ նախագահ
Երեկ Հայաստանի ողջ տարածքում շարունակվել են ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումները: Ու քանի որ միայն երեկ այդպիսիք շատ են եղել, ուստի կանդրադառնանք առավել հետաքրքիր առաջադրումներին, որոնք նաեւ հետաքրքիր մրցապայքար են խոստանում: Մասնավորապես, Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջին առաջադրումն արել է ՀՀԿ-ն: Այստեղ նա պաշտպանելու է ԱԺ գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:
ՄԱԿ-Ը ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 3-ՐԴ ՏԵՂԻՆ
Միավորված աշխատանքային կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների մեծամասնությունն այդպես է գնահատում իրենց ներուժը: ՄԱԿ-ը միակ կուսակցությունն է, որը մամուլի ներկայացուցչին հնարավորություն ընձեռեց ներկա գտնվել իրենց քաղաքական խորհրդի ընդլայնված նիստին, որտեղ երեկ քննարկվում էր կուսակցության համամասնական ցուցակի հարցը: Եվ բնավ այդպես չէ, թե 88 հոգի ընդգրկող ցուցակն արդեն կազմ ու պատրաստ էր, իսկ քաղխորհուրդը միայն միաձայն հաստատեց
ՍԴ-ՈՒՄ ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐ ՉԿԱՆ
Արձանագրում է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը – Սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ն բավականին գործ ունեցավ անելու, եւ այսօր շատ ավելի ծանրաբեռնված եք աշխատում, քանի որ քաղաքացիները եւս կարող են ձեզ դիմել։ Արդյո՞ք աշխատանքի շատանալուն զուգահեռ՝ նաեւ ձեր հնարավորությունները մեծացան եւ վիճակը լավացավ: – Այո, սահմանադրական հանրաքվեից հետո ՍԴ-ի կարգավիճակը լրջորեն փոխվեց, եւ այժմ մենք բավարարում
ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Երեկ իր նիստում կառավարությունը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանել է էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ-ֆիլմերի որոշման չափորոշիչները (սա կատակ չէ, այլ մեջբերում է պաշտոնական հաղորդագրությունից): 2 օր ժամկետ է տրվել նախագծի վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար: Քանի որ ժամանակը սուղ է, «Առավոտն» առաջարկում է էրոտիկ տեսարանների շարքին դասել պատգամավորության թեկնածուների բանավեճերը եւ
ԽՈՅ 21.03-20.04: Եթե այսօր լինեք անկեղծ ու ազնիվ, հաջողությունն անպայման կժպտա ձեզ: ՑՈՒԼ 21.04-21.05: Երեկոյան անակնկալ հյուրեր կունենաք: Նրանց այցը կուրախացնի ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարիերայում առաջ գնալու հեռանկարներ կբացվեն ձեր առջեւ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը հարմար է գիտությունով զբաղվելու եւ այդ նպատակով տեխնիկա ձեռք բերելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր կարող
ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Փետրվարի 27-ին կայացած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը 2006 թվականին շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթողի կոչումը նվաճելու համար «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալների արժանացրեց գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանին, Սմբատ Լպուտյանին, Արտաշես Մինասյանին, Կարեն Ասրյանին, Գաբրիել Սարգսյանին, Լեւոն Արոնյանին, Տիգրան Նալբանդյանին եւ Արշակ Պետրոսյանին: Արոնյանը, Պետրոսյանը եւ Նալբանդյանը հարգելի պատճառներով բացակայում
Վճիռն անփոփոխ մնաց
Ռամիլ Սաֆարովը ցմահ դատապարտված է Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում փաստաբան Նազելի Վարդանյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրին փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանում կայացած՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարությունը: Ն. Վարդանյանը փաստեց, որ Սաֆարովի պաշտպան Մադյար Դորջը շարունակ պարզունակ մեթոդներով փորձել է պահանջել, որ նոր փորձաքննություն նշանակվի: Նա ասել է,
ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանում այս մայիսին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որից հետո, հաջորդ փետրվարին՝ նախագահական ընտրություններ: Թե ինչպես մենք կանցկացնենք ընտրությունները, որոշելու է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության ապագան, այլ նաեւ ողջ Կովկասյան տարածաշրջանի: Ես եկա Վաշինգթոն պարզ ուղերձով եւ մի քանի գաղափարներով, որոնք, կարծում եմ, կարող են օգնել՝ բերելու կայունություն եւ բարեկեցություն Հայաստանին եւ ավելի լայն առումով՝ հարավկովկասյան
Ամբաստանյալի խափանման միջոցը փոխեցին
Պաշտպանի՝ նիստից բացակայելու պատճառով Անցյալ տարվա մայիսի 12-ին քրեական գործ հարուցվեց Անդրանիկ Սարգսյանի նկատմամբ: Կենտրոնի դատախազությունը մեղադրանքն առաջադրելիս, նախաքննության փուլում պարզեց, որ Ա. Սարգսյանը հայտնվել է Չարենցի 2-րդ նրբանցքի 38 տանը: Սարգսյանն ասում էր, որ եղել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ վերոնշյալ տունն էլ մտել է «բնական կարիքները հոգալու համար»: Կենտրոնականի ոստիկանները Սարգսյանին տարել


















































