Օրվա լրահոսը

«ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ»

Երեկ ԲՀԿ համագումարում հայտարարեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Նախագահություն Ինչպես եւ սպասելի էր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երրորդ արտահերթ համագումարը կազմակերպված էր բավականին ճոխ: Մելիք-Ադամյան փողոցի կառավարության նիստերի դահլիճի շրջակայքում «ջիփերի» եւ սափրագլուխների առատություն էր: Ի դեպ, վերջիններս խոչընդոտում էին լուսանկարել մեքենաների շարքը; Ներսում՝ համագումարի նախագահությունում նստածների մեջ չկային հայտնի քաղաքական դեմքեր՝ հիմնականում հավաքվել էին

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Ռելաքս» դիսկո-ակումբում սպանություն է տեղի ունեցել Երեկ առավոտյան, ժամը 04.00-ի սահմաններում, Տերյան 105/1 հասցեում գտնվող «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել են 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանն ու 1973թ. ծնված Մհեր Պողոսյանը, ով, մեր տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ է ունեցել ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» հետ: Ահազանգը, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական աղբյուրների,

ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Տերյան փողոցում գտնվող «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբում տեղի ունեցած «ռազբորկայի» արդյունքում կատարվել է հերթական սպանություն, որին զոհ են դարձել երկու երիտասարդներ՝ 32-ամյա Արտաշես Համբարձումյանն ու 34-ամյա Մհեր Պողոսյանը: Երեկ ցերեկը դիսկոտեկ- ակումբի մուտքը սպանվածների արյան հետքերից (լուսանկարում) դեռ չէր մաքրվել: Կարդացեք

ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատի մարդկանց անձնական խնդիրները լուծելուն մի խառնվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Աշխատեք կրքերի ազդեցության տակ քայլեր չանել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընկերների հետ շփվելու հարմար օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մարդկային հարաբերությունները պահպանելու համար պետք չէ անազնիվ մեթոդների դիմել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը ձեզ գրավիչ տեսք կպարգեւի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Բացառեք բանականությանը չհամապատասխանող գործարքները: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ձեր աստղակերպի համար օրը

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԻ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

Կարծում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը Թուրքիան պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը կանխելու նպատակով: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն այդ մասին հայտարարել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար Շուքրյու Էլեքդաղը: Նրա ասելով, Թուրքիան առաջին հերթին պետք է դադարեցնի Հայաստանի

Երկիրը փրկելու եւս մեկ նախաձեռնություն

Ընդդիմադիր երիտասարդները ցանկանում են ընտրակեղծիքների եւ կրիմինալի դեմ պայքարի խորհուրդ ստեղծել: Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության ղեկավար Նարեկ Գալստյանը մի քանի կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարների ներկայությամբ հայտարարեց, որ չեն հանդուրժելու գալիք ընտրություններում գործող իշխանությունների կողմից արդեն նախապատրաստված կեղծիքները՝ «Թույլ չենք տա, որպեսզի մեզնից խլեն մեր եւ մեր երեխաների ապագան, թույլ չենք տա, որ

«ՄԵԶ ՊԵ՛ՏՔ է ՏՐՎԵՆ ՀՀ ԱՆՁՆԱԳՐԵՐ»

Լիբանանահայ երիտասարդ խմբավար Րաֆֆի Միքայելյանը կարծում է, որ Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը ի նպաստ հայկական մշակույթի է: Վերջին տարիներին Հայաստանի մշակույթի բուհեր ավարտած սփյուռքահայերից ոմանք հիմնավորվում են հայրենիքում: Նրանցից շատերը պնդում են, որ Հայաստանում դրսից եկածի համար կարիերա սկսելն ավելի դյուրին է, քան իրենց ծննդավայրում: «Առավոտը» հյուրընկալել էր լիբանանահայ երիտասարդ խմբավար, Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող Րաֆֆի

«Հանրակրթական» քննարկում՝ ԵՊՀ-ում

«Հանրակրթության մասին» օրենքի նախագծի քննարկումը երեկ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: «Այս օրենքի արդյունքը, ի վերջո, յուրաքանչյուրս մեզ վրա ենք զգում»,- ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի՝ ԵՊՀ-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսպես արտահայտվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Այս օրենքի նախագծի քննարկումները ԿԳ նախարարությունում սկսել են 2005-ից, իսկ այն վերջնական տեսքի

ԴԱՀԿ-Ն ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ Է

Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը շարունակում են բանավիճել: Այս անգամ առիթը ԴԱՀԿ ծառայությունն է: Գլխավոր դատախազության կոլեգիայի փետրվարի 2-ին տեղի ունեցած ընդլայնված նիստի ընթացքում գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը զեկույցում նշել էր. «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, իր ստեղծման օրվանից, իրեն փորձել է դուրս դնել դատախազական հսկողությունից»։ «Առավոտի» հարցին՝ արդյոք առկա իրողությունները հիմք տալի՞ս են նման

Խուլ ու համրին նպաստ չի՞ հասնում

Նախարարությունը պատճառաբանում է, որ նրանք լիովին աշխատունակ են Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներ Սլավիկ ու Մարալ Վարդազարյաններն ունեն չորս խուլ ու համր երեխաներ՝ երեքը աղջիկ, մեկը տղա: 40 տարեկան տղան ամուսնացել է եւ ունի երկու զավակ, իսկ աղջիկները՝ 20, 25, 37 տարեկան, մնացել են ծնողների խնամքին: Քանի դեռ երեխաները փոքր էին, որպես հաշմանդամ՝ պետության կողմից

ԱՇՏԱՐԱԿԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Մարզպետի նստավայրը Աշտարակում է, բայց դա քաղաքին ոչինչ չի տալիս Կրպակների մեծ մասը փտած է ու անշուք, ուստի քաղաքապետարանը, որպեսզի շահագրգռի կրպակատերերին՝ դրանք տեսքի բերելու, մրցանակաբաշխություն է կազմակերպել՝ ամենալավ, ամենագեղեցիկ, ամենամաքուր կրպակ նոմինացիաներով:     Այս մետաղյա ջարդոնը երկար ժամանակ է՝ ոստիկանության շենքի տարածքից չի հեռացվում:   Բազմահարկ «Աշտարակ» հյուրանոցի մի քանի սենյակն է միայն

Ամեն ինչ ենթատեքստ ունի

Նույնիսկ ՀՀ ոստիկանապետի ով լինելը Թեեւ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունն ակնկալվում էր մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո, բայց, ըստ ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, կարող է այնպես պատահել, որ Հայկ Արտյոմիչը հարկադրված լինի իր պաշտոնին ավելի շուտ հրաժեշտ տալ: Այսպես, մեր տեղեկություններով, նա գուցե հենց առաջիկա օրերին ազատվի իր զբաղեցրած պաշտոնից

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՑՈՒՑԱԿՈՎ ԳՆԱ

Ասում է ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը – Ի վերջո, ի՞նչ է որոշել ՀԺԿ-ն, խորհրդարանական ընտրությունների գնալու եք միայնա՞կ, թե՞ դարձյալ որեւէ դաշինքով: – Կարծում եմ, դաշինքով կամ առանձին գնալու մասին վճիռ կկայացվի շաբաթ օրը կայանալիք մեր համագումարում: ՀԺԿ-ի ներսում հակվածություն կա մենակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ վերջնական վճիռ կուսակցության քաղխորհուրդը եւ վարչությունը չեն կայացրել:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՏԱՐԵԼ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻՆ»

Ըստ «Վալեքս գրուպի»՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը 7 ամիս չի վճարել իր գրասենյակի վարձակալության դիմաց: «Օրինաց երկիր» կուսակցության պաշտոնաթերթի վերջին համարում հրապարակվել է «Օլիգարխը եւ ՕԵԿ-ը, կամ առանց ամոթ-աբուռի» հոդվածը, ըստ որի՝ «Վալեքս գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը «հարձակում է գործել ՕԵԿ-ի վրա՝ դիմելով դատարան եւ առաջարկելով ազատել կուսակցության կողմից զբաղեցրած վարձակալական տարածքը: Դեռեւս տարիներ առաջ

ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞Տ

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ, հավանական է, որ առաջիկայում ՀՀ ոստիկանությունը նոր պետ ունենա: Այդ պաշտոնում հավանական թեկնածուների թվում նշվում է նաեւ ՀՀ Ռազմական ոստիկանապետ Վովա Գասպարյանի անունը, ընդ որում՝ որպես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածուի: Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանի անունը՝ որպես ՀՀ ոստիկանապետի թեկնածուի, առաջին անգամ չէ, որ մատնանշվում է: Կարդացեք

ԽՈՅ 21.03-20.04: Գտեք ձեր գաղափարները կիսող համախոհների: ՑՈՒԼ 21.04-21.05: Աշխատեք շրջապատի մարդկանց չվատաբանել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարմար օր է շրջապատ ստեղծելու նպատակով գործուղումների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կլինեն երկարաժամկետ ու շահավետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Զգուշավոր պահվածքն այսօր ձեզ չի խանգարի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Գործնական կապերի խնդիրները կարելի է լուծել հենց այսօր: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Արդյունավետ օր

Եվրոպայի ճանապարհն անցնելու է Տաշքենդով

Հայաստանի չեմպիոնները կմեկնեն Ուզբեկստան Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերի Հայաստանի ազգային հավաքականները պատրաստվում են ամբողջական կազմերով մասնակցել մարտի 1-4-ը Տաշքենդում կայանալիք միջազգային ավանդական խոշոր մրցաշարին, որը ուժեղագույններից մեկն է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) տարեկան օրացուցային պլանում: Երեկ հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ երկու ոճերի հավաքականները մրցավայր են մեկնելու, այսպես ասած,

ՄԵԴԱԼՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐՆ ԷԼ

Այս օրերին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի քաղաքային համալիր մանկապատանեկան մարզադպրոցում: Հավաքականի մարզիչ, պոկում վարժությունում աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 17-օրյա այս հավաքին հրավիրվել են ըստ քաշային կարգերի 10 առաջատար ծանրորդներ (առողջական վիճակի պատճառով բացակայում է միայն Արմեն Ղազարյանը) եւ, ի տարբերություն նախորդի, հիմա ուշադրություն է

Պետրոսյանն ընդդեմ ՚Պետրոսյանի

«Հայելի» ակումբում երեկ բանավիճեցին ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, արձակագիր Ալվարդ Պետրոսյանը եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Նրանք խոսեցին ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններից, այլեւ անդրադարձան Հրանտ Դինքի սպանությանը: Հանդիպման սկզբից պարզ էր, որ բանախոսները շատ հարցերում հակադիր կարծիքներ են ունենալու: Մարինե Պետրոսյանը անչափ հուզված պատմեց իր Թուրքիա կատարած այցելությունների եւ այն թուրք ընտանիքների մասին, որոնք հյուրընկալել էին

«ՏԵՐՅԱՆԱՄԵԾԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՉԷ»

Վստահ է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը: «Առավոտի» «Տերյանը չմիավորեց վիրահայերին» հոդվածում տեղեկացրել էինք «Ջավախք» հայրենակցական միության եւ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության միջեւ Տերյանի ծննդյան օրը Պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք, որ «Ջավախք» միության նախագահ Շ. Թորոսյանը ձեռնպահ մնալով իրենց եւ «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունների միջեւ կատարվածը ընդհարում որակելուց՝ այն բնութագրել էր որպես

«Զրկվել եմ երեխայից, ամեն ինչից»

Ասում է տուժող Ռազմիկ Հարությունյանը Անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին առեւանգվեց 1 տարեկան 8 ամսական Լուիզա Հարությունյանը: Ֆրանսիայում հատուկ կացության կարգավիճակ ունեցող նրա հայրը մինչ օրս չի տեսել աղջկան: Նա անգամ հացադուլ հայտարարեց գլխավոր դատախազության շենքի մոտ, իսկ երբ իրավապահները խոստացան հետամուտ լինել երեխային հայտնաբերելու գործին՝ դադարեցրեց այն: Քրեական գործ հարուցվեց երեխայի տատիկի եւ մորաքրոջ՝ Սոֆյա

ՆՈՐ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՄՐՈՑ՝ ԹԵՂԵՆԻՍԻ ԳԱԳԱԹԻՆ

Ծաղկաձորյան ճոպանուղու կանգառներում ջերմ մթնոլորտն ու համեղ սնունդը սպասում են ձեզ: 2006-07-ին Ծաղկաձորում ձմեռային մարզաձեւերի սիրահարներին ձյան սակավ տեղումները մի քիչ հիասթափեցրին, սակայն զբոսաշրջիկների թիվը չպակասեց: Թեղենիսում դահուկներ եւ սահնակներ քշողներին այս տարի ուրախ անակնկալ էր սպասվում: Անցյալ տարի «Տիֆոզի» ընկերությունը Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինության կողմից առաջարկ էր ստացել ստեղծել սննդի մատակարարման երեք կետ: Այժմ արդեն

Իրենց պատգամավորներին չեն ճանաչում

Պատգամավորներն իրենց փնտրողներին առաջարկում են՝ «եկեք մեր օֆիս» Արագածոտնի մարզի Բյուրական գյուղն ունի մոտ 6 հազար բնակիչ, սակայն գյուղում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր ճանաչում են կամ դեմքով գիտեն իրենց տարածքից ընտրված պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: «Նրան մի անգամ ենք տեսել, այն էլ՝ նախորդ ընտրությունների ժամանակ էր՝ եկավ, խոստումներ տվեց ու էն գնալն

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Գյումրիի սնանկ ճանաչված հերթական հանրակացարանն աճուրդի է հանվել ու վաճառվել Շիրակի մարզի տնտեսական դատարանի որոշմամբ՝ օրերս Գյումրիում հերթական «օբյեկտն» է սնանկ ճանաչվել եւ աճուրդի հանվել: Խոսքը Շիրակ հյուրանոցին կից «Շիրակշին» ԲԲԸ-ին պատկանող հանրակացարանների ցանցի մասին է: Նախկինում այդ հանրակացարանները պատկանել են «Լենշին» տրեստին ու որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց մոտ աշխատող անօթեւան շինարարներին, Գյումրին վերականգնող լենինգրադցիները

Շատ խորհրդավոր ընթրիք

Կա՞ր «գաղտնի հանդիպում», թե՞ չկար Երեկ մամուլում տեղեկատվություն կար, թե ընդդիմադիր մի քանի կուսակցություններ քաղաքից դուրս խորհրդակցություն են անցկացնելու՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական համամասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ: Երեկ ցերեկը մեզ հետ զրույցում մի քանի կուսակցություններ այս տեղեկությունը չհաստատեցին, բայց երեկոյան «Արմինֆոն» տեղեկատվություն տարածեց, թե նման խորհրդակցությունը՝ քաղաքից դուրս, եւ ընդ որում՝ գաղտնի, այնուամենայնիվ տեղի է

ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵԿԵԼ Է

Խոսքը ԱԺՄ-ի՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առաջարկի մասին է Դեռ այս տարեսկզբին «Հակակրիմինալ շարժման» նիստերից մեկում, որտեղ քննարկվել էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցության հարցը, ԱԺՄ ներկայացուցիչը գործընկեր քաղաքական ուժերին առաջարկել էր ստեղծել ընդդիմության համակարգող խորհուրդ՝ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հիմնական առաքելությամբ: Ավելի ուշ այդ առաջարկը կրկնեց նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մեր թերթին տված

ԳԵՐԱԴԱՍԵԼԻ Է ԼԻՆԵԼ ԲԱԶԵ, ՔԱՆ ԿԱՉԱՂԱԿ

Պնդում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, «Բազեի» մասնակից, 32-ամյա Կարեն Ավագյանը – ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունն այսօր հրավիրում է ընդդիմադիր երիտասարդական եւ ուսանողական կառույցների հավաք՝ քննարկելու համատեղ գործողություններն առաջիկա ընտրություններից առաջ: Ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեն գալիս նաեւ իշխանական ուժերի երիտասարդական կառույցները՝ չե՞ք տեսնում դրա անհրաժեշտությունը, չունե՞ք ընդհանուր գործողության ասպարեզ, թե՞ կա որեւէ այլ պատճառ:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Վազգեն Լալայանի նախագահությամբ, քննության էր դրել «Ժառանգություն» կուսակցության հայցն ընդդեմ գլխավոր դատախազության: Նիստին ներկա էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «անհայտ անձինք» ներխուժել էին կուսակցության գրասենյակ, համակարգչին միացրել «անհայտ տեսակի մոնիտոր» եւ պատճենահանման սարք: Ըստ փորձագիտական եզրակացության, 22 րոպե

Ֆուադը քննադատում է Ֆուադին

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը չի հասկանում ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպումների շուրջ ադրբեջանական կողմի ստեղծած աղմուկի պատճառները: «Միեւնույն է, մենք հայերի հետ հանդիպում ենք ուրիշ մարզաձեւերում,- ասել է նա:- Նրանք ինչո՞ւ էին լռում, երբ Թեյմուր Ռաջաբովը

ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ՉՈՐՍ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ

Անցած տարվա հունիսին Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում կայացած Սեւծովյան տնտեսական զարգացման երկրների սպորտի ղեկավարների խորհրդակցությունում որոշվեց՝ սկսած 2007 թվականի ամռանից, չորս տարին մեկ կազմակերպել Սեւծովյան երկրների երիտասարդական մարզական խաղեր: Այդ խորհրդակցությունում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը: – Անցել է արդեն ութ ամիս: Խաղերի նախապատրաստությունը ո՞ր փուլում է: – Տարեսկզբին ստացանք կանոնադրության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930