Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻ «ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐԸ»

Տարօրինակ է, որ որոշ խոշոր հյուրանոցներ, ռեստորաններ, սուպերմարքեթներ ու տոնավաճառներ 300 խոշոր հարկատուների ցանկում չկան: Հարկային պետական ծառայության՝ օրերս հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում, ինչպես միշտ, «հանելուկներ» կան: Տնտեսությունը աճում է, զբոսաշրջությունը՝ նույնպես, բայց, չգիտես ինչու, հյուրանոցների բիզնեսն այդպես էլ չի բարգավաճում: Ներկայումս Հայաստանում գործող 63 հյուրանոց կա, որից 40-ը՝ մայրաքաղաքում: Միայն վերջին տարիներին 30

Արդյոք բավակա՞ն է մի մարդու մասին, որը…

«Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վազգեն Մանուկյանի դժգոհությանը հայկական բանակի 15-ամյակի տոնակատարությունից: «Կա միտումնավոր մի բան՝ մի կողմ թողնել շարժումը, նշել այն անունները, որոնք իրենց համար ընդունելի են: Ղարաբաղի պատերազմի մասին խոսում են՝ Սամվել Բաբայանի անունը չեն տալիս: Բանակի ձեւավորման, հաղթանակների մասին խոսում են՝ իմ անունը չեն տալիս»,- «Փաստարկ» ակումբում ասել էր Վազգեն

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն ՍԻՄ-ԻՑ

Փետրվարի 3-ին կայացավ ՍԻՄ 18-րդ արտահերթ համագումարը, որտեղ վերընտրվեց 17-րդ համագումարում ձեւավորված ՍԻՄ նախագահությունը: «Ազդակ» ակումբի ոչ այնքան մեծ սրահում կայացած այս համագումարին, ըստ ՍԻՄ պատասխանատուների՝ մասնակցել են 47 պատվիրակներ եւ հյուրեր՝ ընդդիմադիր շուրջ 10 կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ լրագրողներ: Մեր հարցին, թե նախապես տարածքային կազմակերպություններում ժողովնե՞ր էին անցկացրել, եւ այդ պատվիրակներն ընտրվա՞ծ էին՝ հետեւեց պարզաբանում,

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՍ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻԴ ՎՆԱ՞Ս Է

Պատգամավորները հոգեկան լուրջ տառապանքների մեջ են Խորհրդարանը երեկ սկսեց իր այս գումարման վերջին՝ 9-րդ գարնանային նստաշրջանը: Ամեն ինչից զգացվում էր, որ սա վերջի սկիզբն է: Իշխանական թեւը ներկայացնող պատգամավորները եկել էին խորհրդարան ոչ թե այն պատճառով, որ օրենքներ գրելու կամ ընդունելու մոլուցքով են տարված, այլ՝ որ փորձում էին միմյանցից իմանալ իրենց ապագան, հարցերով իրարից գոնե

«ԻԴԻՈՏՆ» Ի՛ՆՔԴ ԵՍ

«Ամեն ջանք գործադրելու եմ, որ այս ընտրությունները լինեն ազնիվ, ազատ, արդար, թափանցիկ: Եվ ոչ միայն ես՝ իշխանությունները շատ լուրջ մտադրված են այդպես վարվելու»,- «Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց Սերժ Սարգսյանը: Եվ առանց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը տալու՝ անդրադարձավ նրա պնդմանը, որ եթե իշխանության մեջ գտնվող մարդն ասում է, թե առաջիկա ընտրությունները պետք է լինեն ավելի

96 երթուղայինը վատ է սպասարկում

Մայրաքաղաքում երթուղայինների մի մասը երեկոյան ուշ ժամերին աշխատում է մեծ ընդմիջումներով, իսկ որոշ երթուղիներ էլ ընդհանրապես չեն աշխատում: Թիվ 96 երթուղին համեմատաբար լավ է սպասարկում, բայց՝ ցերեկվա ժամերին: Հատկապես ձմռան ամիսներին ուղեւորները ստիպված են լինում ժամը 21-ից հետո կանգառներում կես ժամ կանգնել: Թիվ 96 երթուղայինը սպասարկում է Ռադիոկայմից մինչեւ Ե. Քոչարի փողոց: Քաղաքային տրանսպորտի սպասարկումն

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ վեցերորդ ԻՐԱՐԻՑ ԱՆՊԱԿԱՍ – Ես որ ասում եմ՝ Արմենը նորմալ մարդ ա, էդ չի նշանակում, թե Միխայլովիչն ու դու նորմալ չեք,- Ռոլանդին բացատրեց Գուգոն: – Իզուր ես արդարանում, Գուրգեն ջան,- ասաց Լեոնիդը.- ես էլ եմ կարծում, որ Արմենը միանգամայն նորմալ մարդ է: Ես իսկապես նորմալ մարդ էի ու

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ: Դա ձեզ շատ պետք կգա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր կատարելիք քայլերն այսօր անկանխատեսելի կլինեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Հատկապես արդյունավետ

ԳԵՂԱՍԱՀՔԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հայաստանում մարզասերները ցանկացած մրցման մասնակցող մեր մարզիկներից միայն հաղթանակներ ու մեդալներ են պահանջում, անկախ այն բանից, թե մրցանակային տեղերի համար պայքարելու իրական ի՞նչ հնարավորություն կա: Ու եթե սպասելիքները չեն արդարանում, մասնակցությունը որպես կանոն գնահատվում է անբավարար: Երբ մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներն են ձեռնունայն տուն վերադառնում, դժգոհությունը տեղին է: Բայց մարզաձեւեր կան, որոնցում անգամ երկրորդ տասնյակում

Ամենուր նախընտրական ուղերձներ

Նախընտրական պայքարը, որը մեր երկրում որպես քաղաքական մշակույթ ձեւավորման փուլում է դեռեւս, խոստումների արվեստ է նախեւառաջ: Սոցիալական ոլորտը ամենախոցելին է ոչ միայն անցումային, այլ նաեւ բարեկեցություն ապահոված երկրների համար, ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: «Սոցիալական անվտանգության» ռազմավարությանն ու նախագահ Բուշի խոստումներին է անդրադարձել «Վաշինգթոն Փոստը»՝ իր «Ի՞նչ չի ասել Բուշը սոցիալական անվտանգության մասին» հոդվածում:

Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արձագանքներ Վիկտոր Դալլաքյանի հոդվածին («Առավոտ», 10 նոյեմբերի, 2006թ.) Հարգելի պարոն Վիկտոր Դալլաքյան, սիրով արձագանքում եմ Ձեր առաջարկությանը՝ իմ կարծիքը հայտնել «Մեր ապագայի բանալիները» հոդվածի վերաբերյալ:Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ քննարկելու առաջ քաշված հրատապ խնդիրները, քանի որ վերջին 15-20 տարիների ընթացքում շատ հետաքրքիր ու մեր երկրի ապագային վերաբերող վերլուծական հոդվածներ են եղել, բայց քննարկումներ չլինելու պատճառով մոռացվել

Չարենցավանից մարդիկ փախչում են Այստեղ քաղաքապետերը «գալիս-գնում են», բայց քաղաքի վիճակը չի բարելավվում Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում գտնվող հանրակացարանի 3-րդ մասնաշենքի բնակիչներին ընտրություններից ընտրություններ են հիշում. «Գալիս են, խոստումներ շռայլում ու մինչեւ հաջորդ ընտրություններ այդ կողմերում էլ չեն երեւում, իսկ խոստումները գրվում են սառույցին: Մեր շենքն էլ կամաց-կամաց փուլ է գալիս»,- օրերս «Առավոտի» հետ զրույցում

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է

Փոքրիկ Լիաննան ու Մանվելը սոցիալական ծանր պայմանների զոհ են Հրազդան քաղաքի բնակիչ 5-ամյա Լիաննա Նիկողոսյանն ի ծնե հիվանդ է: Երեխայի միզապարկը չի գործում, նա միզազրկվում է համապատասխան սարքով՝ կատետրով, ինչի արդյունքում էլ Լիաննան ձեռք է բերել երիկամների հիվանդություն: Պետությունից փոքրիկին հասանելիք միակ օգնությունը 5590 դրամ հաշմանդամության թոշակն է: Մինչդեռ նրան ամեն ամիս 30-40 հազար դրամի

Շան տեղ չեն դնում

Օրը ցերեկով մայրաքաղաքում շները մարդ են գզում՝ համապատասխան ծառայությունների անտարբերության պատճառով: Թբիլիսյան խճուղի 3/1 հասցեում՝ Կիրառական արվեստի թիվ 2 ուսումնարանի բակում, տասնյակ թափառական շներ են շրջում եւ շրջապատի բնակիչներին ահ ու դողի մեջ պահում: Արդեն որերորդ անգամ շների գազազած ոհմակը օրը ցերեկով հարձակվում է մարդկանց վրա ու նրանց գզում՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: Այդ հատվածով հատկապես

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԵՆ՝ ԲԱՅՑ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՉԵՆ

Մայիսյան գյուղի 23 բնակիչների տունը մանկապարտեզն է Նարինեն դասերը սովորում է մոմի լույսի տակ: Նրա ընտանիքը ի վիճակի չէ վճարել 12 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտքը: Հարությունյանների 5-ամյա որդին՝ Արսենը, մանկապարտեզում է ծնվել: Երիտասարդ ընտանիքը երկրորդ երեխայի մասին լսել անգամ չի ուզում. «Այս անմարդկային պայմաններում մի կերպ Արսենին ենք մեծացնում: 21-րդ դարում նույնիսկ աթոռ չունենք, որ

Էջմիածինցիները երթուղուց դժգոհում են

Մոտ մեկ ամիս է՝ ուղեւորները միկրոավտոբուսներով երթեւեկում են իրար գիրկ նստած Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող կանգառներում արդեն քանի օր է՝ օրվա անգամ ոչ «պիկ» ժամերին 10-20 ուղեւոր է սպասում: Նրանք ստիպված են կանգառից աղեկտուր ձայներ հանել, խնդրել-աղաչել, որ մի ոտնատեղ անեն՝ երթուղային տաքսի խցկվելու համար: Երթուղին սպասարկում է «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը տրանսպորտի եւ կապի նախարարությունում

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՇՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է»

«Կասկադ Ինշուրանսի» գլխավոր տնօրենը փաստում է, որ մեր քաղաքացիներն ավելի շատ մտածում են օրվա հացի, քան ապահովագրության մասին: Պարզվում է, Հայաստանում գործում է ապահովագրության համակարգի լայն սպեկտր՝ մոտ 67 տեսակ: Ճիշտ է, դրա մեջ չեն մտնում մարմնի բարեմասնությունների ապահովագրման տեսակները, ու ցանկության դեպքում էլ, ասենք, մեր որեւէ «աստղ» չի կարող հայաստանյան որեւէ ընկերությունում ապահովագրել իր

ՄԱՐԴԱՎԱՐԻ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Անօթեւաններին լողացնում, կերակրում ու հագցնում են, հետո վերադարձնում փողոց «Ես ահավոր վիճակում էի, կեղտոտ, չսափրված, սարսափելի տեսք ունեի, մարդիկ տեսան, խղճացին ու ինձ այստեղ բերեցին, եթե չբերեին, ես հիմա ողջ չէի լինի: Ժամանակին նորմալ տուն-տեղ ունեի, կին, երկու երեխա, բայց երկիրը փլուզվեց, ընտանիքս էլ հետը փլուզվեց: Ես հայտնվեցի փողոցում: Արդեն 7 տարի դրսում եմ ապրում:

Հայ երեխաները Վանում թուրքերեն չեն խոսել

Վանի պատմությունը խեղաթյուրվել է կողմնակալ պատմաբան Մակ-Քարթիի կողմից Անցյալ տարվա սեպտեմբերին Յութայի համալսարանի կողմից (ԱՄՆ) հրատարակվել է «Հայկական ապստամբությունը Վանում» գիրքը, որ հեղինակել են Ջասթին Մակ-Քարթին, Էսաթ Արսլանը, Սեմալեթին Թաշքիրանը եւ Օմեր Թուրանը: Աշխատությունը խեղաթյուրված նկարագրում է առաջին համաշխարհային պատերազմին նախորդող իրադարձությունները եւ հայերի ապստամբությունը, որը իբր պատճառ դարձավ Վանի ավերմանը եւ հետագայում ամբողջ հայ

Հ1-ՈՒՄ՝ «ԹԵԺ», «ԴԱՐ 21-ՈՒՄ»՝ «ԷՇ ՏԱՍՆՅԱ՞Կ»

Հանրային եթերից «հումորով» վիրավորել են մարդկանց եւ մեկ այլ հեռուստաընկերության Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր «Մինորա» մշակութային կենտրոնի տնօրեն, երգիչ-պրոդյուսեր Ռոլանդ Ռեյը: Հիշեցնենք, որ վերջերս «Առավոտին» նա հայտնել էր, որ հունվարի 21-ին Հ1-ով եթեր հեռարձակված «32 ատամ» հումորային հեռուստաշարքի հաղորդման ժամանակ վիրավորել են իր անձն ու արժանապատվությունը. «Հաղորդաժամին ինձ էշ են անվանել, տվել են եւս

+18 աստիճանը չի ապահովվում

Չնայած դրան՝ այս տարի Երեւան քաղաքի լոկալ ջեռուցմամբ չապահովված դպրոցներում դասերը սկսվել են փետրվարի մեկից: Որպես կանոն, շատ ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել ուսումնական երկրորդ կիսամյակի առաջին օրերին՝ այն մտավախությամբ, որ ձմեռային արձակուրդներից հետո դժվար թե դպրոցները հավուր պատշաճի տաքացված լինեն: Մեզ հետ զրույցում կրթօջախների ղեկավարների մեծ մասը հավաստիացնում էր, որ այս օրերին բացակայությունները

«ՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԼԱՎ ՆԱՅԵՑ, ՆՐԱՆ ԷԼ ՁԱՅՆ ԿՏԱՆՔ»

Խորհրդարանական ընտրություններից առաջ այսպես են տրամադրված Արագածոտնի մարզի գյուղացիները: Որքան էլ դաշնակցությունը հայտարարի, որ չի բացառում ցանկացածի չափ ձայներ չհավաքելու դեպքում իր ընդդիմություն դառնալը, միեւնույն է, հայ գյուղացին դաշնակցությանը այլեւս ընդունում է որպես իշխանություն եւ իրենց պահանջներում էլ դաշնակցությունից ակնկալում է այն ամենը, ինչ կարող է տալ իշխանությունը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի այցն Արագածոտնի մարզ՝

Ոստիկանությունում չե՞ն արձանագրվում հանցագործությունները

Դատախազությունն ամփոփեց անցյալ տարին Երեկ ՀՀ գլխավոր դատախազության ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեց  2006 թվականը: Ըստ զեկուցողների՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գագիկ Ջհանգիրյանի, Գեւորգ Դանիելյանի, Արամ Թամազյանի, բացահայտվել են մարդու կյանքի եւ առողջության, սեփականության դեմ ուղղված մի շարք ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ, «մեկուսացվել են կազմակերպված հանցավոր խմբեր, բազմաթիվ վտանգավոր հանցագործներ»: Նշվեց, որ «ուշադրություն է դարձվել քննության

«ԴՆՈՅԻ ՕԲՅԵԿՏԸ» ՈՐՊԵՍ «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔ»

«Աստաֆյանի» ետնամասում գտնվող տունը խանգարում է պետությանը Աբովյան փողոցի 5/1 8 բնակարանի տանտերերը օրերս դիմել են Սահմանադրական դատարան: Նրանց բողոքը վճռաբեկ դատարանը չի ընդունել վարույթ, քանի որ դիմումատուները իրավունք ունեն դիմելու վճռաբեկ այն դեպքում, երբ նոր հանգամանք է ի հայտ եկել իրենց գործով կամ էլ առկա է նյութական իրավունքի խախտում, որը հանգեցրել է «ծանր հետեւանքի»:

«Տանիքով» գործատուներն աշխատողներին նեղում են

Գյումրիում ճնշված աշխատողներին պաշտպանում են ոչ թե աշխատանքային տեսուչները, այլ մարդու իրավունքների պաշտպանները: Մարզերում գործատուներն իրենց ենթակաների հետ վարվում են՝ ինչպես ծառայի հետ, արհամարհելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները: Վերջին շրջանում Գյումրիի մի քանի դպրոցներում մեծ սկանդալներ եղան՝ կապված ուսուցիչ-տնօրեն հարաբերությունների հետ: Նույնիսկ դեպքեր եղան, երբ ուսուցիչների ու գործադիր տնօրենի միջեւ խնդիրները ծեծկռտուքի վերածվեցին: Խոսքը, օրինակ, թիվ

ԴԱՀԿ-Ն ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ Է

Սնանկ ճանաչված Գյումրիի «Տեքստիլ կոմբինատին» պատկանող հանրակացարանն աճուրդի է հանվել, եւ հանրակացարանի բնակիչները հայտնվել են փողոցում: Վերջին շրջանում Շիրակի մարզի տնտեսական դատարանի որոշմամբ՝ մարզի մի շարք օբյեկտներ հերթով սնանկ են ճանաչվում եւ աճուրդ- վաճառքի հանվում: Սնանկացածների ցանկում են հայտնվել այնպիսի շահութաբեր օբյեկտներ, ինչպիսիք են, օրինակ, «Բայանդուրի թռչնաբուծական ֆաբրիկան», քաղաքի ավտոբուսային ու տրոլեյբուսային պարկերը: Պարզվում է՝

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Է ՍԻՐՈՒՄ

Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ազատյանին հարցրի, թե ընդդիմադիր գործիչներից ո՞ւմ է հավանում: Երկխոսությունը ներկայացնում ենք բառացի, որ թյուրիմացությունների տեղիք չտա: – Ի՞նչ կարծիքի եք ընդդիմության մասին: – Ընդդիմությա՞ն, ես ընդդիմադիր եմ, էլ ի՞նչ ասեմ: – Ո՞ր կուսակցության անդամ եք: – Կուսակցություն չունեմ: – Ո՞ւմ եք ընդդիմադիր: – Ընդդիմադիր եմ բոլորին, որ էս երկիրը

ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ դատախազության կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը պատասխանեց քաղաքական հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ հարցերին։ Գեղամյան. «Գլխավոր դատախազությունը դիմել է Արտաշես Գեղամյանին, որ վերջինս ներկայացնի իր հայտարարությունը հիմնավորող նյութեր, տվյալներ, որպեսզի հիմքեր ունենանք քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն սկսելու համար: Սակայն մեզ տրամադրվեց մամուլի ասուլիսի տեսագրությունը, որը բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվել էր, եւ դա լրացուցիչ տեղեկատվություն մեզ

Գյուլը գնում է «պատերազմ»

Իրաքյան զարգացումներ, պայքար Քրդստանի բանվորական կուսակցության «ահաբեկչական» գործունեության դեմ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելիք օրինագծի կանխարգելում: Ահա այն առաջնահերթ մտահոգությունները, որոնք կգլխավորեն Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի՝ փետրվարի 4-ի վաշինգթոնյան այցի օրակարգը: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուզը», Գյուլն այդ հարցերը նախ կքննարկի ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ, իսկ փետրվարի 5-ին հանդիպումներ կունենա

Ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ

«Ես եկել եմ ձեզ ասելու, որ հույս չդնեք, թե 2007 թ. մայիսին տեղի կունենան ազատ եւ արդար ընտրություններ»,- երեկ հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ «իշխանությունները նորմալ ընտրություն անցկացնելու ցանկություն չունեն, որովհետեւ նախ՝ շատ սիրում են իրենց աթոռները, երկրորդ՝ այդ աթոռները եկամտաբեր են»: Ըստ «lragir.am»-ի, Ֆ. Խաչատրյանը նաեւ հայտարարել է, թե

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930