Օրվա լրահոսը

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այսօր գործընկերներին չքննադատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ցանկանում եք աշխատավայրում առավելագույն ազատությո՞ւն ունենալ, ուրեմն խոսեք ճիշտ եւ կարողացեք լսել դիմացինին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հայտնագործությունների օր է: Այն հատկապես հաջող կլինի գրչի մարդկանց համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք կարեւոր գործերում մոլորությունների մեջ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անցյալում թույլ տված սխալները հուշում են, որ դրանք պետք է շտկել: ԿՈՒՅՍ

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Շաբաթ օրը կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 5-րդ ընդհանուր հաշվետու ընտրական ժողովում երկրորդ ժամկետով ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգում ընդգրկված 15 հարցերից նախագահի ընտրության հարցը 12-րդն էր: Սակայն դրանից առաջ պատվիրակները քննարկեցին եւ որոշումներ կայացրին մի շարք օրախնդիր կազմակերպչական հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) կազմում «Աբովյան» ֆուտբոլային ակումբի անդամության դադարեցումը, ՀՖՖ

«Որ հայկական պարը գրաբար չդառնա»

Այս կարգախոսով է աշխատում պարուսույց Գագիկ Գինոսյանը Դեկտեմբերի 2-ին հերթական անգամ «Կարին» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) հանդես կգա յուրատեսակ «հաշվետվությամբ»: Երեկոյի ընթացքում նրանք ոչ միայն կպարեն հայկական ազգային պարեր, այլեւ կներկայացնեն յուրաքանչյուր պարի պատմությունը, կբացատրեն ամեն շարժումը: Դեկտեմբերի կեսերին էլ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Կարինի» մենահամերգը: Ավանդական դարձած պարային երեկոների

«ԳԵՂԵՑԻԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԱԾ ԷՏԱՊ Է»

Ֆրանսաբնակ ճանաչված դիզայներներ Վարդան եւ Գեւորգ Թառլոյանները այժմ փորձում են կատարելության հասնել նաեւ տգեղի մեջ խորանալով: 1993թ. նրանք հաստատվել են Փարիզում, իսկ «Թառլոյան» նորաձեւության սալոնի անունը 2000-ից ամրագրված է որպես Փարիզի բարձրագույն նորաձեւության տուն եւ հեղինակային իրավունքները պաշտպանվում են ֆրանսիական կառավարության կողմից: Մինչ Հայաստանից մեկնելը, եղբայրները ուսանել են գեղարվեստի ուսումնարանում, ապա Երեւանի գեղարվեստի պետական ինստիտուտում:

Եվրոպական ակադեմիան պատասխանում է ԿԳՆ-ին

Հնարավոր է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան իր հերթին դատի տա ԿԳՆ-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելու եւ ակադեմիայի բարի համբավն արատավորելու համար: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ ուրբաթ օրն արված հայտարարությունը, որ ԿԳՆ-ն դիմել է դատարան՝ պարզելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ստեղծման հիմքերն ու հոգաբարձուների խորհրդի անդամների գոյության-չգոյության հարցը, անակնկալի է բերել ակադեմիայի հոգաբարձուների խորհրդին: «Դատի տալու, պատասխանատվության կանչելու մասին

ԶՈՀԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՓՈՐՁԵՑԻՆ ԾԱՂՐԻ ԵՆԹԱՐԿԵԼ

 Թրաֆիքինգի հերթական գործը Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ, շարունակվեց Գայանե Մելքոնյանի, Սուսաննա Նիկողոսյանի, Քնարիկ Ղանդիլյանի, Ռուզաննա Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ «Առավոտի»՝ դատարանում հայտնվելը, այս գործով հրավիրվել էր դռնփակ նիստ: Կանայք մեղադրվում էին խաբեությամբ Գյումրի քաղաքի բնակչուհի Հերմինե Զաքարյանին Դուբայ ուղարկելու մեջ, որտեղ տուժածին ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել: Երեկ զոհը՝

Գերեզման ու դպրոց գնալու փող չունեն

Վարդաշենցիներն ԱԺ պատգամավորներին սրտանց հյուր են հրավիրում՝ մի կես ժամ իրենց կենսակերպով ապրելու: Մի քանի հազար դրամի հույսին ապրող մեր երկրի կենսաթոշակառուներին խիստ վրդովեցրել է այն, որ ԱԺ պատգամավորները, բավական չէ երջանիկ ջահելություն ու կյանք են անում, հիմիկվանից արդեն որոշել են ապահովել նաեւ իրենց անհոգ ու երջանիկ ծերությունը: Խոսքը՝ պատգամավորներին բարձր կենսաթոշակ տալու քննարկումների մասին

ԴԱԼԱՐՈՒՄ ԸՆՏՐՎԵՑ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հնարավոր բախումներից խուսափելու համար Դալարի ընտրությունները հսկում էր շուրջ երեք տասնյակ ոստիկան: Նոյեմբերի 26-ին Արարատի մարզի Դալար գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններ էին: Գյուղապետի աթոռի համար պայքարում էր երկու թեկնածու՝ Գագիկ Ալեքսանյանը եւ Արմեն Խաչատրյանը: Ընտրություններում 739 քվեով հաղթող ճանաչվեց Գ. Ալեքսանյանը: Ա. Խաչատրյանը ստացավ 596 ձայն: Անվավեր ճանաչվեց 40 քվեաթերթիկ: Դալարում գյուղապետի աթոռը թափուր էր

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԽԱԲԵ՞Ց ՍՓՅՈՒՌՔԻՆ

«Մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, իսկ Սփյուռքը մեզ պարտադրվել է։ Մենք պետք է այսօր ամեն ինչ անենք, որ եթե ոչ ֆիզիկապես, գոնե հոգով ու նվիրումով նրանց վերադարձնենք Հայաստան: Դրա համար է երկքաղաքացիության հարցն այսօր դառնում առաջնայնություն, եւ ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ մինչեւ տարեվերջ մենք կընդունենք այդ օրենքը, լիբերալ մի օրենք, որն անհրաժեշտություն

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական անհնազանդության շարժման երեկ կազմակերպած ցույցերին մասնակցում էր նաեւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի տարեց բնակիչ Գուրգեն Սողոմոնյանը, որն իր բողոքն արտահայտել էր գրավոր՝ ազատ բանաստեղծության տեսքով: Նրա ոտանավորի առաջին մասի յուրօրինակ «մուսան» Ազգային ժողովն է՝ դաշնամուրային իր քվեարկություններով: «Ազգային ժողովում կատարվեց անհատական փոփոխություն, սակայն ցուցատախտակի վրա թվերը մնացին անփոփոխ,- գրում է Գուրգեն Սողոմոնյանը:- Դաշնամուր նվագողը

Մոդել՝ Հայաստանի ապագայի մասին

Ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մոդելի մշակումը պետք է լինի քաղաքական գործունեության հիմքում: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն. Փաշինյանը հայտարարեց, որ իրենց վերկուսակցական նախաձեռնությունն այլընտրանք է փորձում դառնալ ներկայիս գործող քաղաքական համակարգին՝ նրան բաղադրիչ մաս կազմող բոլոր հնարավոր ուժերին՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ: «Մենք այսօր

ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼՈՎ ՀԱՐՑ ՉԵ՛Ք ԼՈՒԾԻ

Երեկ ասում էին ոստիկանները հանրաքվեի 1 տարին ցույցերով նշող Քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներին: Չնայած Քաղաքացիական անհնազանդության շարժման նախաձեռնող խումբը կոչ էր արել ՍԴ-ի առջեւ կազմակերպվող բողոքի ցույցին մասնակցել նաեւ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչ արած կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ մասնակիցների շարքերում տեսանք միայն «Այլընտրանքի» ներկայացուցիչներ Պետրոս Մակեյանին եւ Սամսոն Ղազարյանին: Իսկ ՍԴ-ի դիմացի մայթից մի կարճ

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՏԱՐԱԾՔԻ ԴԻՄԱՑ

«Սիթի սենթր դիվելըթմենթը» «ֆիրդուսցիներին» կամ այլ կերպ ասած՝ 33-րդ իրացվելիք թաղամասի բնակիչներին իբրեւ փոխհատուցում առաջարկում է հարդարված բնակարաններ: «Առավոտը» բազմիցս է անդրադարձել Երեւանի կենտրոնի Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների իրացման ու կառուցապատման ոդիսականին՝ մատնանշելով մարդկանց ճակատագրի հաշվին շահույթ ստացող բազմաթիվ ընկերությունների անուններ՝ «Գրիառ», «Վիզկոն» եւ այլն: Բայց միայն «Գլենդել հիլզ» ու նորաստեղծ «Սիթի սենթր դիվելըթմենթ» ՓԲԸ-ներն

ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԵԼ

Այս երիտասարդը, որը երեկ հերթով նկարում էր Սահմանադրական դատարանի առջեւ Քաղաքացիական անհնազանդության շարժման ցույցի մասնակիցներին՝ անընդհատ շրջվում կամ փակում էր դեմքը, երբ «Առավոտի» թղթակիցն էր լուսանկարում իրեն, եւ մեր մի քանի փորձերից հետո՝ շուտափույթ հեռացավ: Իր այդ պահվածքն այլեւս կասկածի տեղ չէր թողել, թե հատկապես ո՛ր ծառայության համար է իրականացնում նկարահանումը: Կարդացեք նաեւ՝

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք երրորդ Գլուխ քսանյոթերորդ ԿՌԻՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ – Արի մի բան կեր,- շրջվելով ու դեպի խոհանոց գնալով՝ ասաց մայրս, ու ես գլխի ընկա, որ մայրս կտրուկ շրջվեց, որպեսզի իր արցունքների նոր հեղեղը չտեսնեմ: – Կուշտ եմ,- խոհանոց մտնելով՝ ասացի ես: – Որտե՞ղ ես կերել,- արցունքները խալաթի թեւքով սրբելով՝ հարցրեց մայրս: – Թամրազյանենց

ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵ՞Ն «ԲՈԳԴԱՆՆԵՐԸ»

Մայրաքաղաքի տրանսպորտային պարկը կհամալրվի Ուկրաինայից ներկրված «Բոգդան» մակնիշի 77 ավտոբուսով: Երեկ «Բոգդանները» Ստեփան Շահումյանի հրապարակ էին բերվել: Ավտոբուսներին բարի երթ մաղթելու էին եկել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում պրն Խաչատրյանը դժգոհել էր, որ նոր ավտոբուսների մի մասն այդպես էլ պարկում կանգնած է, քանի որ վարորդներ չունեն:

Նախարարը անգլիացիներին է վստահում

Հայոց լեզու, գրականություն առարկայից նախատեսվող քննական նոր թեստերը, հնարավոր է, տպագրվեն եւ տեխնիկական վերջնական տեսքի բերվեն Մեծ Բրիտանիայում: «Դա ինձ համար ընդունելի դարձավ, երբ տեսա, որ Վրաստանը բոլոր առարկաների համար ծախսել է ընդամենը 50 հազար ֆունտ ստերլինգ, այսինքն՝ ինչքան որ մեր բյուջեով նախատեսել ենք՝ բավարարում է»,- ասում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Այս մասին պայմանավորվածություններ

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԿՎԵՐՑՎԵՆ

Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի տանը մամլո ասուլիս էր հրավիրել ՀՀ ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը: Բանախոսը անդրադարձավ ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, արտասահմանյան երկրներում առեւանգված եւ ՀՀ տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների դեմ պայքարն ուժեղացնելու խնդիրներին:Հ. Հովհաննիսյանը նշեց, որ «միջազգային հետախուզման մեջ գտնվող եւ ՀՀ-ում հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցները վերցվում

«ԻՏԱԼԱԿԱՆ» ՀԱՂԹԱՆԱԿ

Երիտասարդ ռեժիսոր Սիրական Աբրոյանի «Ատամի ցավ» կարճամետրաժ ֆիլմը «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչների հավանությանը չարժանանալուց հետո Իտալիայի Վերոնա քաղաքի «Սան Ջիո» միջազգային փառատոնում վերջերս ստացել է «Սան Ջիոյի ճաշակ» մրցանակ: «Սան Ջիո» փառատոնին մասնակցել է 56 գործ տարբեր երկրներից՝ Գերմանիա, Իրան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլն: Ընդ որում, մեր տարածաշրջանից միայն Հայաստանն է ներկայացել: «Ֆիլմս «Ոսկե

Կուզեմ քննադատություն լսել, քան՝ հաճոյախոսություն

«Նարեկացի» մշակութային կենտրոնում նոյեմբերի 26-ին հայրենիքում կայանալիք հայրենիքում իր առաջին մենահամերգի առիթով ասաց լիբանանահայ տենոր Գեւորգ Հաջյանը: «Առավոտի» հետ զրույցի սկզբում երգչին խնդրեցինք ներկայացնել իր անցած ստեղծագործական ուղին: Գ. Հաջյանը հայտնեց, որ ծնունդով Լիբանանի Անճար բնակավայրից է. «Անճարը Լիբանանի միակ հայավանն է, որը բնակեցված է զուտ հայերով՝ 600 ընտանիք, 4500 շունչ: 1992-ից վոկալի դասեր եմ

ԱԼԵԿՈԾ ՀՈՎՏԻ ԿԱՆՉԸ

Լույս տեսավ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» փաստագրական վեպը՝ նվիրված Կոթիի ինքնապաշտպանությանը: «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ նախագահ Մարատ Ջանվելյանի հովանավորությամբ այն հրատարակվում է 1800 օրինակով: Այդ առթիվ «Առավոտը» մի քանի հարց ուղղեց Մարատ Ջանվելյանին: – Այս օրերին թերթերով ու հեռուստատեսությամբ հասարակության ուշադրությանն է ներկայացվում Ձեր հովանավորությամբ հրատարակված «Մարտնչող լեռնահովիտ» գիրքը՝ նվիրված Կոթիի ինքնապաշտպանությանը: Հեռուստաեթերից Դուք հայտարարեցիք, որ

Դեկտեմբերին մեքենաները կհասնեն Արաբկիր

2006թ. ապրիլի 26-ին Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը եւ Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը վաղօրոք կնքած հուշագրի հիման վրա (Արաբկիրն ու Պլեսի-Ռոբինսոնը «քույր» համայնքներ են) Երեւանում գործնական պայմանագիր են ստորագրել՝ դրանով սկիզբ դնելով երկու համայնքների տնտեսական, մշակութային, կրթական, տեխնիկական համագործակցությանը: Շուրջ 22.000 բնակչություն ունեցող ֆրանսիական այս փոքր քաղաքի հետ Արաբկիր համայնքի բարեկամությունը սկսվել

ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ ԱՂԲԱՆՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Իսկ քաղաքային իշխանություններին այդ հանգամանքն առանձնապես չի հուզում Նուբարաշենի խճուղին աղբի մեջ կորած է: Արդեն քանի տարի է՝ այս խճուղին իր աղբանոցներով հանգիստ կարող է մրցակցել Նուբարաշենի հայտնի աղբանոցի հետ: Այդ տարածքում ապրող բնակիչներն աղբի դարդից բնակարանները վաճառքի են հանել, սակայն, նրանց խոսքերով, գնող չկա, քանի որ ոչ ոք չի ցանկանում քաղաքի այդ աղբաշատ վայրում

Ցուցադրվող «գեղեցկություն»

Երեկ LOGOS EXPO կենտրոնը կազմակերպել էր «EXPO BEAUTY 2006» երրորդ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին 34 ընկերություն՝ տեղական կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, արտասահմանյան ապրանքների դիստրիբյուտորներ, նաեւ ՌԴ-ից միակ՝ «Cetus plus» կազմակերպությունը: LOGOS EXPO-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանի կարծիքով, այսօր ՀՀ-ում տնտեսությունը աճ է ապրում եւ դրա հետ համահունչ զարգանում է գեղեցկությունն ապահովող ոլորտը: «Այս ցուցահանդեսի նպատակն

«ԼՈՒՍԱՆԿԱՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿՏԱՎ Է»

Նոյեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը կներկայացնի բանաստեղծ, գեղանկարիչ Սամվել Սեւադայի լուսանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Լույս-A-Նկար» խորագրով: Ցուցահանդեսը Երեւանում կմնա մինչեւ դեկտեմբերի 11-ը, այնուհետեւ կմեկնի Գյումրի, Վանաձոր, Աբովյան, ապա Լոս Անջելես ու Փարիզ: Արվեստագետը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում՝ այնտեղ հիմնելով գեղարվեստի սեփական դպրոցը՝ Sevada Art Studio: Այս տարվա սեպտեմբերից նա նմանատիպ դպրոց բացել է

«Երգը մեզ համար կոմերցիա չէ»

«Արձագանք» խումբը չի ենթարկվում հայաստանյան շոու-բիզնեսի կանոններին Դեկտեմբերի 2-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արձագանք» խմբի մենահամերգը՝ «Ինչ-որ մի օր» խորագրով: Խմբի անդամներ Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանն «Առավոտին» ասացին, որ տոմսեր չեն վաճառվել, իրենք գերադասել են պարզապես հանդիպում կազմակերպել ունկնդրի հետ՝ 12 տարվա ընդմիջումից հետո: «35 տարի է հաշվվում մեր բեմական գործունեությունը:

ՎԻԵՆՆԱՆ՝ ԲՈԼՈՐ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Այս տարի ինձ հաջողվեց դարձյալ մեկ օր անցկացնել Վիեննայում: Կայսերական քաղաք, որտեղ ապրել են Մարիա Թերեզան ու նրա 16 զավակները, կայսրուհի Ելիզավետան՝ Սիսին ու Ֆրանց Իոսիֆը: Պատմությունից հայտնի անհատներ, որոնց ճակատագրերը հավերժացել են ֆիլմերում: Ավստրիայում շուրջ 7000 հայ է ապրում՝ հիմնականում բիզնեսի ու առեւտրի ոլորտի մարդիկ: Անտիկվար ապրանքների խանութներից շատերը հենց նրանց էլ պատկանում են:

Նարեկ Սեֆերյանի երազանքը

Հնդկահայն ուզում է Հայաստանի քաղաքական գործիչ դառնալ Նարեկ Սեֆերյանը ծնվել է Նյու Դելլիում, այժմ ապրում է Հայաստանում: Ժամանակին ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ քաղաքագիտության բաժին, սովորել 2 տարի, հիասթափվել ու թողել համալսարանը: «Ես թողեցի համալսարանը, որովհետեւ այնտեղ ժամանակս ավելի շատ վատնվում էր: Կային դասախոսներ, որ հետաքրքիր էին վարում դասերը, բայց համալսարանն ինձ ընդհանուր առմամբ

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ԾԵԾՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

«Սպեկտրի» թերթի խմբագիր Մայա Կալաբեգաշվիլու դիտարկումները «Սպեկտրին» մեկն է Կախեթիայում լույս տեսնող 3 թերթերից: Ըստ վերջինիս խմբագիր Մայա Կալաբեգաշվիլու, լուրջ թերթերի կողքին Վրաստանում գերակշռում է դեղին մամուլը. «Չհիմնավորված սենսացիաներ են գրում տեղական իշխանությունների, Սահակաշվիլու, ամեն-ամեն ինչի մասին: Հիմնականում կեղծիք են տպագրում, այնպիսի ինֆորմացիա, ինչպիսին պատվիրում է այս կամ այն կուսակցությունը՝ որոշակի գումարով: Պատահում է, որ

Դորա Լի Դուրհամ՝ գեղեցկուհի վարորդը

Գիրուկների մրցույթի հաղթողը Սփրինգֆիլդում (ԱՄՆ, Իլինոյ նահանգ) ծանոթացա Դորա Լիի հետ, ով վարորդ է աշխատում, թեեւ «Միսս Սփրինգֆիլդ-2006» թմբլիկների գեղեցկության մրցույթի հաղթող է: Բացի միկրոավտոբուսից, որով նա զբոսաշրջիկներին քաղաքն է ցույց տալիս, Դորան սիրում է սպորտային մեքենաներ վարել: Ու չնայած ԱՄՆ-ում, ի տարբերություն Հայաստանի, բոլորը պարտաճանաչորեն կապում են մեքենայի ամրագոտիները, գեղեցկուհին յոլա է գնում առանց

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930