Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՔԼԻՎԼԵՆԴՈՒՄ

Սբ. Գրիգոր Նարեկացին տեղի հայերի համար զուտ եկեղեցի չէ ԱՄՆ Օհայո նահանգում 75000-անոց ռուսական ակտիվ համայնք կա: Այստեղ քիչ չեն նաեւ ռուսախոս հայերը՝ հատկապես նախկին բաքվեցիներ ու ռուսաստանցիներ: 1900-ականների սկզբներից Քլիվլենդ քաղաքում հիմնադրվել է հայկական սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին, որը հայերի համար զուտ եկեղեցի չէ, այլ կրթական, մշակութային եւ ընդհանրապես ազգապահպան կառույց: Ներկայումս Արեւելյան թեմի

Ըմբոստի մահը

Հինգշաբթի երեկոյան Լոնդոնի hիվանդանոցներից մեկում մահացավ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն: Նախընթաց երեք շաբաթների ընթացքում բժիշկներն արեցին ամեն ինչ՝ փրկելու 43-ամյա փախստական հետախույզի կյանքը, բայց՝ ապարդյուն: Չափազանց «արհեստավարժ» էր այն թույնը, որն էլ, լոնդոնյան մասնագետների հավաստմամբ, դարձավ Լիտվինենկոյի հանկարծահաս հիվանդության, ապա եւ՝ մահվան պատճառը: Հատկանշական է, որ դրա բաղադրության բացահայտման վրա մինչ

«ՍՈՒՏ ՄԱՏՆՈՂՆԵՐԸ»՝ ՈՍՏԻԿԱՆ ՈՒ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԵՆ

Հովասափյանի գործի նախաքննությունը չկարողացան շեղել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում քննվող ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության պետ Շահեն Հովասափյանի՝ սեպտեմբերի 6-ին կատարված սպանության գործի նախաքննության ընթացքում աննախադեպ դեպք է գրանցվել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱ ծառայության սահմանապահ զորքերի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի պետի տեղակալ, կապիտան Արտավազդ Մելիքյանի եւ ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի

Սիրուց ծնված ահաբեկչություն

Ով՝ ում է ահաբեկում քոլեջում Վերջերս «Առավոտին» նամակով դիմել էր Երեւանի պետական հումանիտար քոլեջի (ԵՊՀՔ) նախկին ուսանող Գեւորգ Գրիգորյանը: Երիտասարդը նշել էր. «Սեպտեմբերի 5-ին ընդունվեցի ԵՊՀՔ: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, սակայն օրերից մի օր քոլեջի աղջիկներից մի քանի հոգի որոշեցին իմ հետեւից ռեպլիկներ թողնել: Ամեն ինչ սկսվեց հենց այն պահից, երբ նրանց հետ կատակեցի,

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿԼՈՒԾԱՐՎԻ՞

Առաջիկայում կրթության եւ գիտության նախարարությունը դատական կարգով կփորձի պարզել Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի կարգավիճակը, գործունեության հիմքերը: Մինչ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հարյուրավոր ուսանողներ պայքարում են՝ վերականգնելու իրենց տարկետման իրավունքը, որն անակնկալ կերպով սահմանափակվել էր ուսումնական տարվա սկզբին, ԿԳՆ-ն կասկածի տակ է առնում բուհի գործունեությունն ընդհանրապես: Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հայտնեց իր մտահոգությունները՝ սկսած բուհի հիմնադրումից, մինչեւ

Մեր բեռնափոխադրողները խնդիրներ ունեն

Գտնում է «Տիր» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Հերբերտ Համբարձումյանը: Երեկ, «Մետրոպոլ» հյուրանոցում կազմակերպված «Կովկասյան երկրների ավտոմոբիլային տրանսպորտ-2006» գրքի շնորհանդեսի ժամանակ, «Տիր» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Հերբերտ Համբարձումյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ռուս-վրացական սահմանի փակման պատճառով հայ բեռնափոխադրողները հսկայական վնասներ կրեցին: Ըստ նրա, պատահել է, որ ապրանքը երկու շաբաթ սահմանին է մնացել եւ Հայաստան է

«ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»

Ուղիղ հարցազրույց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի հետ – Պարոն Ներսիսյանց, «Ֆորում» ամսագրին տված Ձեր հոդվածում Դուք նշել էիք, որ մեր հասարակության խեղաթյուրումները բխում են տարածաշրջանի բռնապետական քաղաքական մշակույթից, որն իշխել է դարեր շարունակ: Կխնդրեի, որ պարզաբանեք, թե գործնականում դա ինչպե՞ս է դրսեւորվում: – Թույլ տվեք այսօր պարզաբանումներս փորձեմ կատարել տպավորիչ նկարագրումներով, թեեւ ինչ-որ

Հեռախոսավարձն առայժմ չի թանկանա

«Վիմպելկոմը» մարտին կներկայացնի իր նոր սակագնային առաջարկները «ԱրմենՏել» ընկերության հետ 45-օրյա բանակցություններից հետո երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս մեկ անգամ մերժեց ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հայտը՝ դրանք համարելով չհիմնավորված: Ընկերությունը մտադիր էր ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային վարձը, որը ներկայումս 1100 դրամ է, բարձրացնել մինչեւ 3000 դրամ, անվճար 360 րոպե խոսելաժամանակը կրճատել ու դարձնել 280 րոպե,

ՇԱՀԱՎԵՏ ԲԻԶՆԵՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Մեքենաների ներկրման բիզնեսով զբաղվողները հարկման դաշտից խուսափելու ձեւեր գտնում են Վերջին տարիներին Հայաստանում ամենաարագ զարգացող բիզնեսներից մեկը արտերկրից էժան գներով մարդատար մեքենա բերելն ու թանկ գներով վաճառելն է: Բացի այն, որ Նուբարաշենի կեսը վերածվել է հսկայական ավտոշուկայի, մայրաքաղաքում էլ ամեն քայլափոխի «մինի» ավտովաճառքի կետեր են ստեղծված՝ Համալիրի տարածքում, «Մետրոպոլ» հյուրանոցի հարեւանությամբ, Հ. Քոչարի փողոցում եւ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մարտի 8-ի ուշ գիշերին անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ: Հայաստանի իրավապահ մարմինները, ընդունելով հանդերձ իրենց իսկ կատարած փորձագիտությամբ ապացուցված հանցագործության փաստը, բոլոր հարթություններում հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ չտալով իրենց

Անուններ տալն անօգուտ է

Պարզվեց երեկ «Ուրբաթ» ակումբում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի խոստովանությունից Անդրադառնալով նախընտրական այս շրջանում իրականացվող «բարեգործությանը»՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ բարեգործը դիմացինից ոչինչ չպետք է ակնկալի. «Նրանք, ովքեր բաժանում են տուկի թել կամ, ասենք, ինչ-որ բարիքներ, կամ ասֆալտապատում են բակեր, տանիքներ են վերանորոգում, վերելակներ եւ այլն՝ ըստ ամենայնի, ակնկալում են դրա դիմաց ձայներ: Արգելել դա հնարավոր

ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏՈՎ՝ ՖՈՒՏԲՈԼ ՉԽԱՂԱՆՔ

Առաջարկում է «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող խմբի եւ ՀՀՇ-ի անդամ Կարապետ Ռուբինյանը: – «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ստեղծման օրվանից առանձին ԶԼՄ-ներ պնդում են, թե այս կառույցի արմատները Մոսկվայում են: Պնդման օգտին հնչած միակ բացատրությունը նախաձեռնողների կողքին ռուսամետ Գառնիկ Մարգարյանի առկայությունն է: Ունե՞ք նման մեկնաբանությունների այլ բացատրություն: – Մի քանի բացատրություններ կարող եմ բերել: Նախ՝ մենք հայտարարել

«ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼՆ» ԱՐԴԵՆ «ՅՈՒՂ Է ՎԱՌՈՒՄ»

Կասեր Ռոբերտ Քոչարյանը, եթե ներկա լիներ «հակակրիմինալ» շարժման երեկվա նիստին, որտեղ լսումների թեմաների վերաբերյալ փաթեթով առաջարկներ ստացվեցին: Հակակրիմինալ շարժումը երեկ կայաց ած իր հերթական ու հախուռն ընթացած նիստում փորձում էր որոշել շարժման առաջիկա քննարկելիք հարցերը՝ ըստ առաջնահերթությունների: Կային մի քանի առաջարկներ, որոնցից մեկի հեղինակը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր: Նա «հակակրիմինալին» էր ներկայացրել մի հայտարարության

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Այս լուսանկարն արվել է 2002 թվականի հոկտեմբերի 4-ին: Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համար ամեն ինչ լավ էր սկսվում՝ դեսպաններ, ժապավեններ, ֆուրշեթներ եւ այլն: Սակայն քաղաքական իրավիճակի հերթական փոփոխության (ակադեմիայի հիմնադիրներից մեկի՝ Արթուր Բաղդասարյանի՝ իշխանությունից դուրս գալու) հետեւանքով 4 տարի ուշացումով «հայտնաբերվեց», որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Երեկ ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ակադեմիան

«ԵՎՐՈ 2008»-ՈՒՄ ՍԿԱՆԴԱԼՆԵ՞Ր ԵՆ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Դատելով որոշ զանգվածային լրատվամիջոցների տարածած վերջին հրապարակումներից՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, հնարավոր է՝ հնչեղ սկանդալներ առաջանան: Դրանցից երկուսը, մասնավորապես, առնչվում է «A» խմբի (որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականը) մեր մրցակիցներին: Օրինակ, «Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ազգային հավաքականի եւ Աղդամի «Ղարաբաղ» ակումբի պաշտպան Սերգեյ Սոկոլովը, ով ժամանակին խաղացել է Նախոդկայի «Օկեան»

Ինչո՞ւ չեն խոսում հայերեն

Անհանգստանում է Լեզվի պետական տեսչությունը Հայաստանյան հեռուստաեթերում հաճախ «սաղ տեղն են» բերում, «էքսքլյուզիվ հարցազրույց» անում, «ջութակի վրա նվագում», «ձիետա» էլ են պահում, իրար հետ «հուշերով են կիսվում», «աբսալյուտ չեմպիոն» են դառնում, «առաջին անգամ» արտահայտության մեջ առաջին բառի ն-ն կուլ են տալիս ու հետո էլ «ապռես» են ասում: Այս նախադասության մեջ օգտագործված են 2006-ին ՀՀ ԿԳՆ

«ՕՊԵՐԱՆ ՄՂՎԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

Հարցազրույց օպերային հայտնի երգիչ Բարսեղ Թումանյանի հետ – Օրերս եք վերադարձել Բեռլինից, որտեղ ֆիլհարմոնիկ համերգասրահի երկու լեփլեցուն դահլիճներում միաժամանակ ընթանում էին ձեր եւ «Բեռլին-ֆիլհարմոնիկի» համերգները: Ստացվում է այնպես, որ արտերկրում ավելի շատ եք ելույթ ունենում՝ 4-5 համերգ, այստեղ ընդամենը 1-2-ը: Հասկանալի է, որ տարիներ շարունակ օպերայում չենք տեսնում ձեզ՝ համապատասխան ներկայացումներ չլինելու պատճառով: Այս առիթով

Ցանկության դեպքում մեքենային էլ «կխաբեն»

Արդեն կասկածից վեր է, որ այս ուսումնական տարվա վերջում կներդրվի նոր քննական համակարգը՝ հայոց լեզու, գրականության առարկայից: ԿԳ նախարարությունը Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հետ համատեղ արդեն տպագրության է պատրաստել այն ուղեցույցները, որոնք դեկտեմբերի սկզբին բուկլետների տեսքով կբաժանվեն բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, կիրազեկեն, թե ինչ մեխանիզմներ են գործելու միասնական եւ ավարտական քննություններում, ինչպես են

«ՎԱՐԱՐ ԳԵՏԸ ԿՏԱՆԻ ԱՅՍ ԱՂԲԸ»

Ասում է Ռաֆայել Ղազարյանը Անժխտելի է այն, որ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներն իրենց գործունեության «ելակետը» դարձնելով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման համար» օրինագիծը՝ ձգտում են մեծացնել շարժման սահմանները՝ դարձնելով այն համաժողովրդական: Երեկ Մերգելյան ինստիտուտում տեղի ունեցավ շարժման աջակիցների առաջին համաժողովը, որի ընթացքում շարժման մեջ ընդգրկված բոլոր հասարակական ու քաղաքական կառույցների ներկայացուցիչները ակնկալում էին,

Ծխող վարորդներին պատժողը «չի ծնվել»

Ծխելու համար երթուղայինների վարորդներին նկատողություն անող ուղեւորները «շշպռվում» են «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որն արգելում է փոխադրամիջոցներում ծխելը, արդեն ուժի մեջ է մտնել: Այդ առնչությամբ ծխելու դեմ պայքարող մի շարք հ/կ-ներ հասարակության հետ աշխատանքներ են տանում, թե ինչպես պետք է պայքարել իրենց առողջությանը վնաս հասցնող երեւույթի դեմ: Հ/կ-ները հասարակական

ՈՎՔԵ՞Ր ՇԱՄՊԱՅՆ ՉԵՆ ԽՄԻ

2007-ի բյուջեն որոշ նախարարների սրտով չի լինի Անցյալ տարի, երբ Ազգային ժողովը հաստատեց 2006-ի պետական բյուջեն, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին, վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին հրավիրեց շամպայն խմելու եւ նոր բյուջեն տոնելու: Առայժմ թեեւ հայտնի չէ՝ ԱԺ նոր նախագահ Տիգրան Թորոսյանը 2007-ի բյուջեն հաստատվելուց հետո շամպայն կհյուրասիրի՞, թե՞ ոչ, բայց մի բան միանշանակ պարզ

«ՊԱՀԵՍՏԻ ՀԱՄԲԱԼԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴ»

Սա ընդամենը մեկն է այն անձնական վիրավորանքներից, որոնք ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հասցեագրեց Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հիշեցնենք, որ երբ ՀՌԱԿ-ը հայտարարեց Կոնգրեսից դուրս գալու մասին՝ Արա Աբրահամյանը մի շարք վիրավորանքներ լրատվամիջոցներով ուղղեց ե՛ւ ՀՌԱԿ-ին, ե՛ւ նրա ատենապետին: «Ինչ վերաբերում է այդ փողոցային, խուլիգանական արտահայտություններին՝ իմ եւ կուսակցության հասցեին, դա

Բրայզայի նոր բացահայտումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթացի են հասել «այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձման եւ կարգավիճակի հարցի փոխկապակցվածության ընկալման» հարցում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», ամերիկացի միջնորդն այս մասին ասել է նոյեմբերի 16-ին Վիեննայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Զրույցի սղագրությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով գրասենյակի

Բարոյական հարց

ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց է: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հովսեփյանն ու ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, անկուսակցական Լեւոն Զուրաբյանը երեկ «Հայելի» ակումբում քննարկում էին Հայոց ցեղասպանության եւ դրան առնչվող հարցեր: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական է եւ

ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Այն փորձելու է ստեղծել Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Միքայել Ղուկասյանը Ներկայացնենք մեր զրուցակցին. 1991-ի մայիսից աշխատում էր Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեում: «Ես վերջին ղեկավար սպաներից էի, որին հաստատել էր ՍՍՀՄ ԿԳԲ-ն»,- ասում է Միքայել Ղուկասյանը: Սկզբում աշխատեց որպես ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ՝ կադրերի գծով: Իսկ հետո, երբ արդեն ԱԱՊՎ վերանվանված կառույցը ղեկավարեց Վալերի

ՀԵՐԹԱԿԱՆ «ԷԼԻՏԱՐԸ» ԿՈՄԻՏԱՍՈՒՄ

Բնակիչների առողջության եւ ունեցվածքի հաշվին Երեւանում շատ արագ տեմպերով են աճում էլիտար կոչվող բազմահարկ շենքերն ու այդպիսիք կառուցող ընկերությունները: Ոմանք հեգնում են, թե էլիտար շենք սարքելը պարզապես դարձել է «պրիստիժի» հարց: Դժվար է ասել՝ «Լիբեր» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Արաբյանի համար Կոմիտաս 5 հասցեում 12 հարկանի շենք կառուցելը «պրիստի՞ժ» է, թե՞ եկամտաբեր բիզնես, բայց ակնհայտ է,

ԱՆՀՆԱԶԱՆԴ ԵՂԻ՛Ր՝ ՆԿԱՐԻ՛Ր ԱՍՖԱԼՏԻՆ

«Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը երեկ քաղաքացիներին բաժանեց ձեւաթղթեր, որոնք լրացնողն անձնական տվյալներից բացի՝ նաեւ պիտի նշի, թե հատկապես ինչ ձեւով կարող է մասնակցել Շարժմանը: Տրված տարբերակներից են ինչպես «Կազմակերպել անհնազանդության տարածքային օջախներ», «Տան դռանը, մուտքին, դարպասին կամ մեքենայի հողմապակիներին փակցնել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման սիմվոլիկան», մասնակցել ցույցերի եւ երթերի, այնպես էլ՝ նկարել պլակատներ ու ծաղրանկարներ, «Նկարել ասֆալտին,

ԽՈՅ 21.03-20.04: Դուք կարող եք բախվել ընկերների կեղծավոր պահվածքի հետ: ՑՈՒԼ 21.04-21.05: Կարողացեք զանազանել շրջապատի մարդկանց խոսքերն ու զգացմունքները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք ինչ-որ կարեւոր առաջարկից հրաժարվել եք: Սակայն դրանով ամեն բան դեռ չի վերջացել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական կյանքում հարկադրված կլինեք հրաժարվել ինքնահավանությունից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եսասիրությունը զուգընկերներին պարտադրում է ինչ-որ բան թաքցնել ձեզնից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Առաջին

ՏԱՐԵԴԱՐՁ Է ԱՅՍՕՐ

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը 35 տարեկան է Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում արմատավորելու, հավաքական թիմերի համար որակյալ հերթափոխ եւ ապագա մարզիչ-մանկավարժներ աճեցնելու նպատակով մայրաքաղաքի թիվ 10 գիշերօթիկ դպրոցին 1971 թվականին տրվեց մարզական ուղղվածություն եւ կրթօջախը վերանվանվեց Երեւանի մարզական թեքումով թիվ 10 գիշերօթիկ դպրոց: Կայացման ճանապարհի սկիզբն այնքան էլ հարթ չէր:

Վարագան՝ քրդերի ձեռքին

Ուխտագնացները վերադարձան պատմական Հայաստանից Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից Երզնկա ընկած հատվածում գտնվող Դերջան գավառի 5 մետրանոց խաչքարերից մեկը փրկված է ոչնչացումից՝ շնորհիվ արշավախմբի, որը պատմական հայրենիք էր մեկնել վերջերս: 12-րդ դարի այս խաչքարը արշավախմբի անդամները հայտնաբերել են սար բարձրանալիս՝ 1.5 կմ բարձրության վրա: Ըստ մասնագետների՝ այդ տիպի խաչքարերը պատմականորեն քիչ են հիշատակված եւ իրենց տիպով

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930