Օրվա լրահոսը
ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ԴԱԺԱՆ ԴԵՄՔԸ
72-ամյա Մերի Հայրապետյանը գիշերներն անց է կացնում Ամիրյան փողոցի «Սթար» սուպերմարկետի աստիճանների վրա: «Ես բոմժ չեմ,- ասում է տիկին Մերին,- պարզապես տուն չունեմ»: Կարդացեք
ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՆԱԵՎ ՉՊԱՐՏՎԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Մրցաշրջան 2006»-ը եզրափակեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հելսինկիում Ֆինլանդիայի ընտրանուն 0:1 հաշվով պարտվելով: Չնայած դրան, մեր հավաքականը բավականին լավ տպավորություն թողեց: Եվ եթե խաղային որոշ դրվագներում մեր ֆուտբոլիստներն ավելի համարձակ ու արագ գործեին, լինեին մի քիչ էլ դիպուկ, հնարավոր էր, որ հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, ինչու չէ, նաեւ հաղթական
«Հայե՛ր, միացե՛ք»
Ղարաբաղյան շարժման, պատերազմական տարիներին համայն հայության համար հիթ դարձած այս երգի հեղինակ գուսան Գագիկ Հայկազունի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 20-ին Կոմեդիայի պետական թատրոնում կկայանա հոբելյանական երեկո: «Առավոտը» հանդիպեց գուսան Գագիկ Հայկազունին (նույն ինքը՝ Գագիկ Նազարյան): – Ի՞նչը ստիպեց «վերանայել» ձեր ազգանունը: – Դեռ 19-րդ դարի վերջին մի «շարժում» սկսվեց: Հայ մտավորականները «մաքրում» էին իրենց ազգանունները
ՎԱՇԻՆԳԹՈՆՅԱՆ ՆԵՐԿԱՊՆԱԿ
ԱՄՆ մայրաքաղաքի մասին երկար կարելի է խոսել, ինչը չեմ պատրաստվում անել, քանի որ ընդամենը 5 օր եմ անցկացրել այնտեղ ու շատ բան չեմ հասցրել ուսումնասիրել: Առաջին տպավորությունը, որ ստացա Վաշինգթոնի Դալաս միջազգային օդանավակայանից՝ այն էր, որ այստեղ ճամպրուկները տշելով էին տանում, իսկ մի երիտասարդ կին շղթայել էր իր բալիկի թեւից, որպեսզի չկորչի: Վաշինգթոնում տաքսիների վարորդները
Կապանի զորամասում Մարքսի «Կապիտալն» են կարդում
Երեկ «Մարդու իրավունքներ, պայմանագրային զինծառայության հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում էին հրավիրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը: «Հակաստվեր» կազմակերպության նախագահ Վագա Ամիրխանյանի կարծիքով, պայմանագրային ծառայության մասին քննարկումները արդիական են նաեւ այն պատճառով, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր զինծառայության բնագավառում: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի կարծիքով, պայմանագրային զինվորական ծառայությունը պրոֆեսիոնալ բանակի հիմքն է: ՊՆ
ՍՐԲԱԶԱ՞ՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ
Ըստ իսպանահայ համայնքի ղեկավար Ռոբերտ Եղիազարյանի, Փարիզի առաջնորդարանը խանգարում է իրենց աշխատանքներին, քանի որ Գյուտ սրբազանը չի վստահում Հայաստանից ներգաղթած հայերին: Հայերի արտագաղթը Իսպանիա սկսվել է 1993-94թթ.-ից, սկզբում փոքր թվով՝ մոտ 15-20 ընտանիք: Իսկ 2000թ.-ին, երբ իսպանական կառավարությունը ընդունեց որոշում՝ լեգալացնել մինչեւ 1999 թ. հունիսի 1-ը Իսպանիայում ապրողների բնակությունը, հայերի ներգաղթը զգալիորեն մեծացավ: Ներգաղթում էին
Ինչու թոքախտավորները չեն բուժվում
Հիվանդները տուբդիսպանսերներ չայցելելու մի շարք պատճառներ ունեն Չնայած առողջապահության նախարարությունը տուբերկուլյոզն ընդգրկել է պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում, սակայն հիվանդներն անգամ անվճար բուժման պարագայում տուբդիսպանսերներ չեն գնում: Սա է պատճառը, որ թոքախտով հիվանդների թիվը մեր երկրում տարեցտարի աճում է, եւ վարակակիրները, ազատ շրջելով փողոցներում, հասարակությանն էլ ենթարկում են իրենցից վարակվելու վտանգին: Իսկ հիվանդները բուժհիմնարկ չեն գնում
ՃԱՐՊԻԿ ԼԻՆԵՍ` ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԵՍ
Երեւանը շատ շուտով կդառնա էլիտար շենքերով խեղդված քաղաք Միայն Կենտրոն համայնքում նման մի քանի տասնյակ շենքեր են կառուցվել, որոնք մասամբ են բնակեցված, բայց արի ու տես, որ ոմանք ու հիմնականում մեր հասարակության «էլիտան» համարվող մարդիկ ՀՀ կառավարությունում եւ Երեւանի քաղաքապետարանում ծանոթություն, խնամի-բարեկամություն խաղացնելով՝ շարունակում են կառուցել ու կառուցել: Միայն Գնունու, Չարենցի փողոցների վրա կարելի է
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 2007-ԻՆ՝ $1500
Խորհրդարանը երեկ քննարկեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ 2007-ի հուլիսի 1-ից նախատեսվում է պաշտոնային գործող դրույքաչափերի 40%-ով բարձրացում: Այսպիսով, Հայաստանի նախագահի աշխատավարձը կսահմանվի 28 նվազագույն աշխատավարձի չափով՝ 560 000 դրամ: ԱԺ խոսնակի, վարչապետի, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների նախագահների դրույքաչափը 24 նվազագույն աշխատավարձ է՝ 480 000 դրամ, ԱԺ փոխխոսնակները ստանալու
Կապի ոլորտում մենաշնորհը վերացված է
Ըստ նախարար Անդրանիկ Մանուկյանի, դա ՀՀ տնտեսության համար կարեւոր առաջադեմ քայլ է «Հայաստանի կառավարությունը որեւէ իրավունք չուներ միջամտել OTE-ի եւ «ԱրմենՏելի» պոտենցիալ գնորդների բանակցություններին,- երեկ «Առավոտին» ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը,- եւ եթե OTE-ն ընտրել է «Վիմպելկոմին», ապա դա հունական ընկերության որոշումն է, որը հիմնված է զուտ տնտեսական հաշվարկների վրա, եւ այստեղ որեւէ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐ ԻՄ ՈՐԴԻՆ Է»
Երեկ գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Նախարարը Գյումրի էր մեկնել հատուկ նպատակով՝ զինվորների ծնողներին հանդիպելու, նրանց հոգսերը, խնդրանքներն ու դիմումները լսելու եւ Գյումրվա երիտասարդների հետ նշելու Ուսանողների միջազգային օրը: Առաջին հանդիպումը նոր կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում զինվորների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների եւ հարազատների հետ էր: «Ես ակնկալում եմ անմիջապես ձեզնից լսել
ԻՆՉՊԵՍ ԼՎԱՆԱԼ «ԻՐԱՑՄԱՆ» ՓՈՂԵՐԸ
«Ֆիրդուսնոցի» եւ Գինու գործարանին հարող տարածքներն իրացնող ընկերությունները պատկանում են միեւնույն մարդուն «Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու Երեւանի Կենտրոն համայնքում «պետական կարիքների համար» օտարվող տարածքների կառուցապատման ծրագրի շրջանակներում իրացման աշխատանքներ կատարող ընկերություններից մի քանիսին: Դրանք, որ թվով վեցն են, ՀՀ կառավարության՝ ՀՀ օրենսդրությանը հակասող 2004թ. հունիսի 30-ի թիվ 909 որոշմամբ, առանց մրցույթի եւ Երեւանի
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՄՈՏ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Երեկ հանուն «պետական կարիքների» իրենց տներից վտարված ու առաջիկայում վտարվող մարդիկ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի դեմ: Նրանցից մեկի ասելով, այս խնդիրը բոլորինն է, «քանի որ հերիք է՝ մի հարուստ աչք դնի մի տարածքի վրա, որը հարմար կլինի էլիտար շենք կառուցելու համար, այս
ԽՈՅ 21.03-20.04: Ձեր չափից ավելի ինքնավստահությունը վատ ծառայություն կարող է մատուցել: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօր ձեր շրջապատում սկանդալ ծագելու վտանգ կա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նշանակված է զվարճանքների համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Լավ օր է: Տհաճություններ չեն լինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սիրեկան պահեք եւ կյանքից հաճույք կստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն դարձրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Լավ տրամադրությունն
ՎԻԿԸ ԳՆԱՑ, ԲԱՅՑ ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Չեմպիոնը գնալուց առաջ այցելեց «Առավոտի» խմբագրություն IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, ով հոկտեմբերի 7-ին Լաս Վեգասում չեմպիոնական գոտիները հաջողությամբ պաշտպանեց՝ 6-րդ ռաունդում շարքից հանելով ֆիլիպինցի Գլեն Դոներին, վաղը իր հարսնացու Օլգայի եւ մտերիմ ընկերոջ՝ Ջամել Ջեյ Ֆերեսի հետ Հայաստանից վերադառնում է Ավստրալիա: Մեկնելուց առաջ նրանք
Հայաստանը՝ ֆրանսուհու ֆիլմում
Ֆրանսիացի ռեժիսոր, լրագրող Մայթե Ջարդինը ֆիլմ է նկարել Հայաստանի մասին՝ «Մեր Արմենիա» վերնագրով, որը, սակայն, հայաստանյան ոչ մի հեռուստաալիք չի համաձայնել ցուցադրել: «Համոզված եմ, որ շատերը ընդամենը ֆիլմի առաջին հատվածն էին նայում, որտեղ Գյումրիի երկրաշարժյան տխուր պատկերներ էին: Ոմանք էլ հավանաբար չեն կարողացել ընկալել ասելիքը՝ ֆրանսերեն: Բոլորը ֆիլմս ցուցադրելու համար զգալի գումար են պահանջել ինձնից,
«ՃԱՇԱԿՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»
Հարցազրույց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ – Պետությունը պե՞տք է վարի մշակութային քաղաքականություն: Եթե այո, ապա կարո՞ղ եք մեկ նախադասությամբ դրա ձեւակերպումը տալ: – Կարող եմ մեկ բառով ձեւակերպել՝ անշուշտ: – Դուք հետամո՞ւտ եք, որ մեր առանցքային պետական մշակութային հիմնարկները (Օպերային թատրոն, Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոն եւ այլն) քարոզեն ժամանակակից հայ արվեստ: –
Սպառնացել էր որդու գլուխն ուղարկել Գյումրի
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արարատ Արտավազդի Մուրադյանի նկատմամբ սեպտեմբերի 12-ին հարուցվել է քրգործ՝ «մարդկանց առեւտուր» հոդվածի հատկանիշներով: Նոյեմբերի 10-ից նա կալանավորված է: Ըստ նախաքննությունն իրականացրած Գլխավոր դատախազության քննչական վարչության, Արարատ Մուրադյանը 2004 թվականի ապրիլին, խարդախությամբ, տասնութ տարին չլրացած Էդգար Կարապետյանին, նրա հորը՝ Ռոբերտ Կարապետյանին եւ Աշոտ Գրիգորյանին հավաքագրել, Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք է փոխադրել եւ
ԿՈԼԵԿՏԻՎԸ «ԲՈՒՆՏ Է ԱՆՈՒՄ»
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում Ուրբաթ օրը ԳԱԱ նախագահությունը մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատեց նախկին փոխտնօրեն Աննա Բոյաջյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ գիտխորհրդի մեծամասնությունն ապագա տնօրենի պաշտոնում տեսնում էր Միջբջջային փոխազդեցությունների լաբորատորիայի վարիչ Աստղիկ Փեփոյանին, եւ դա հաստատել էր փակ քվեարկությամբ: Ընտրություններից առաջ կոլեկտիվի 90 անդամներից 60-ը, մտավախություն ունենալով, որ նախագահությունն իրենց կարծիքը հաշվի
Գյուղերը հեռախոսի կարոտ են
«ԱրմենՏելի» չարած գործերը «Վիմպելկոմի» վրա կմնան «ԱրմենՏել» ընկերությունը թիվ 60 լիցենզիայով պարտավորվել էր մինչեւ այս տարվա վերջը Հայաստանի 800 գյուղական համայնքներում ապահովել թվային հեռախոսակապ, սակայն ընկերությունը մինչ օրս հազիվ 300 գյուղերի է հեռախոսակապ տրամադրել: Թեեւ օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հավաստիացրեց, որ իրենք կհասցնեն տեղավորվել խոստացած ժամկետում, բայց հաշվի առնելով,
ՄԱՐԴԻԿ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ՝ ՈՉ ՈՔ ՉԻ ԻՄԱՆՈՒՄ
Վարդաշենի հանրակացարանը արտաքին աշխարհի հետ կապ չունի Վարդաշենում գտնվող Երեւանի նախկին կանաչապատման տրեստի հանրակացարանում 22 ընտանիք է բնակվում: Նրանց գոյության ու ապրելակերպի սարսափելի պայմանների մասին քաղաքային իշխանությունները գաղափար անգամ չունեն: Հանրակացարանը փաստացիորեն գտնվում է Էրեբունի համայնքում, սակայն նույնիսկ համայնքապետի կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս շենքում քարոզարշավ չեն անում, եթե որեւէ թեկնածու միամտաբար գալիս է ու
ԳԻՏԱԿՑՈ՞ՒՄ ԵՔ, ԹԵ ԻՆՉ ՕՐԵՆՔ ԵՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մեր թերթի միջոցով փոխանցեց իր այս կոչը. «Մինչեւ նոյեմբերի 16-ը, երբ կգա «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու պահը՝ ուզում եմ ուղղակիորեն դիմել այն պատգամավորներին, որոնք կարծես չեն հասկանում, թե ինչ նախագիծ է
«Հայկական կողմն իր փոխզիջումն արել է»
«Բաքու չենք մտել»՝ այդպիսի դիրքորոշում են երեկ արտահայտել ազատամարտի վետերանները Երեկ «Հայելի» ակումբում Ղարաբաղի «Երկրապահ» միության նախագահ, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Ագոն», ով այսօր ներկայացնում է արցախյան ազատամարտի հրամանատարներին համախմբող «Ազատամարտի եղբայրություն» կազմակերպության խորհուրդը, հայտարարեց, որ այսօր վտանգված են վերջին 15 տարիների միակ հաղթանակի պտուղները՝ ազատագրված տարածքները: Նա արցախյան ազատամարտի մասնակցած մի
«ԵՍ ՆՐԱՆ ԿԱՊՏԱԿԵԻ»
Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ եթե պատգամավորները չմիջամտեին, ինչպե՞ս կավարտվեր նախորդ օրը ԱԺ դահլիճում իր եւ Վիկտոր Դալլաքյանի միջեւ ծագած լեզվակռիվը, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը: – Եթե նախորդ օրը պատգամավորները չմիջամտեին, մինչեւ ո՞ւր կհասներ ձեր եւ Վիկտոր Դալլաքյանի կռիվը: Միմյանց կծեծեի՞ք: – Ես կապտակեի նրան, որովհետեւ նրա վրա էլ եմ մեծ ջանքեր
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԵՐՋԻՆ ԲՅՈՒՋԵՆ
Այն արժանացավ ընդդիմադիրների այնպիսի որակումների, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն անգամ չէր ուզում շնորհակալություն հայտնել քննարկման համար: Ընդդիմադիրները, որպես կանոն, չեն մասնակցում մշտական հանձնաժողովներում բյուջեի նախնական քննարկումներին: Նրանք իրենց գնահատականները պահում են լիագումար նիստերի՝ հեռուստախցիկների եւ ձայնագրիչների համար: Եվ դեռ դժգոհում են, թե ինչու են այդ նիստերին մասնակցում քիչ պատգամավորներ: Երեկ նման դժգոհություն հայտնեց, մասնավորապես,
ԴԵՌ ՄՆԱԼՈՒ ԵՆՔ ԻՐԱՔՈՒՄ
Երեկ երեկոյան Իրաք կատարած այցից հետո Երեւան վերադարձած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց, որ կոալիցիոն ուժերի ղեկավարությունն առայժմ որեւէ նպատակ չունի զորքերը դուրս բերել Իրաքից: «Առայժմ զորքերը հանելու մասին խոսք անգամ չկա, ու բոլոր այն երկրները, որոնք իրենց զորակազմերը հանել են Իրաքից, միեւնույն է՝ որոշակի ներկայություն այնտեղ ունեն: Հայ խաղաղապահները եւս կշարունակեն իրականացնել
ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ միություն կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա հարցերում ինքնուրույն վճիռ
ԲԱՑՎԵՑ ԿԱՐԱՏԵԻ ՆՈՐ ԴԱՀԼԻՃ
Նոյեմբերի 7-ին Հայաստանի Շոտոկան կարատեի դահլիճում տոն էր, բայց դա ոչ մի կապ չուներ հոկտեմբերյան հեղափոխության հետ: Հավաքվել էին ներկա եւ նախկին սաները, նրանց ծնողները, հյուրեր, պաշտոնական անձինք: Իսկ առիթը ավելի քան ծանրակշիռ էր, եկել էին մասնակցելու վերանորոգված դահլիճի բացման, օրհնելու արարողությանը: Իսկ դահլիճ օրհնելու էր եկել Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ սրբազանը, որը Հայաստանում
«ԷԼՆՈՐ»՝ ամեն օր համեղ մուտք ձեր խոհանոց
«ԷԼՆՈՐ» կարագ արտադրող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն իր գործունեությամբ հաստատում է, որ մեր երկրում հնարավոր է արտադրել բարձրորակ սննդամթերք («ԷԼՆՈՐ» կարագը դրա վկայությունն է), ինչպես նաեւ ստեղծել եւ ընդլայնել արտադրանքի սպառման շուկա: «ԷԼՆՈՐ» կարագ արտադրող եւ իրացնող «ԲԻՈ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի օրինակը մեր աչքի առաջ է. եթե 2000թ. հիմնված ընկերությունն իր առաջին քայլերն էր անում, ապա այսօր
ՕՀԱՅՈՆ «ԿԱՊՏԵՑ», ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԳՈՒՅՆ ՉՈՒՆԻ
Նախընտրական կրքերը՝ ԱՄՆ-ում եւ Հայաստանում ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով, «Միջազգային այցելուների առաջնորդության» ծրագրով, հայաստանցի մի խումբ լրագրողներ հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 11-ը անցկացրին ԱՄՆ-ում (Վաշինգթոն, Սան Դիեգո, Սպրինգֆիլդ, Քլիվլենդ, Նյու Յորք): «Ընտրությունների լուսաբանումը տպագիր մամուլի համար» խորագրով ծրագրից, որ կազմակերպել էր Մերիդյան միջազգային կենտրոնը, հատկապես ուզում եմ առանձնացնել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) դեմոկրատների հանդիպումը ընտրողների հետ՝ զուգահեռ անցկացնելով


















































