Օրվա լրահոսը

Ամրագոտին անհրաժեշտություն է

Դրանց վտանգավորության մասին խոսակցությունները անհիմն են եւ չապացուցված «Ինչո՞ւ Հայաստանում միայն վերջերս կարեւորվեց ամրագոտիների գործածումը»,- օրական 30-40 վարորդ է զանգում «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպություն ու այս հարցն ուղղում հ/կ-ին: Հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով, վարորդների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ նախապես տեղյակ չեն եղել. «Նրանք զարմացած են, թե ինչո՞ւ այդ գործընթացը այդքան

ԱՍՈՒՄ ԵՆ 90 ԴՐԱՄ, ԳՆՈՒՄ ԵՍ 160 ԴՐԱՄՈՎ

Մեր հեռուստաեթերում գովազդի խախտումներն ավելի շատ են, քան գովազդները «Ես չգիտեմ՝ դուք ուր եք գնում, բայց ես հաջորդ կանգառում իջնում եմ». «Հայ լոտոյի» գովազդում մոտ 60-65-ամյա տատը այսպես է արձագանքում երիտասարդ տղայի էրոտիկ շարժումներին, երբ նա մետրոյի վագոնում «ձեռք է գցում» տատի ազդրերին ու մի լավ շոյում դրանք: Երիտասարդի շոյանքներից տատն իրեն այնքան լավ է

ՓՐԿՈՒՄ ԵՆ «ԿԻԼԻԿԻԱՆ»

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» իր բոլոր 7 մասնաճյուղերում հայտարարել է միջոցների հավաքագրում՝ «Փրկենք «Կիլիկիա» առագաստանավը» կարգախոսի ներքո։ Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», լրագրողներին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը։ «Մենք ակնկալում ենք, որ ինչպես մեր աշխատակիցները, այնպես էլ հաճախորդներն իրենց ավանդը կներդնեն միջոցների հավաքագրման գործում»,- ընդգծել է Թիմ Սլեյթերը: Նա նշել է, որ «Կիլիկիա» առագաստանավը,

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ռուբեն Սինոյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ԿՀԱՋՈՂԱՑՆԵ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼ «ԵՎՐԱԶԷՍ»-ԻՑ

Հայաստանը մտադիր է գումարներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, որը ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը: Վ. Արամյանի խոսքերով, խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն

100 ՀԱԶԱՐԱՆՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Հայաստանի կենտրոնական բանկն արձանագրել է, որ մեր երկրում խոշոր գործարքների քանակի աճ է նկատվում, ինչով էլ պայմանավորված՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել թողարկել մինչ այժմ գործածության մեջ եղած թղթադրամներից արժեքով ավելի մեծ արժույթ: Երեկ ասուլիսում ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը տեղեկացրեց 100 հազար անվանական արժեքով նոր թղթադրամի թողարկման մասին: ԿԲ-ում հույս ունեն, թե այս քայլով կնպաստեն,

Համբերե՛ք, մի օր աշխատավարձ կստանաք

Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» քիմիական գործարանի աշխատողները երեկ ընկերության դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ չստացած աշխատավարձերի համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բանվորներից մեկն ասել է. «Մենք ուզում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ ամեն ամիս աշխատավարձը պիտի ստանանք, կատարվի: Բայց այսօրվա դրությամբ մենք 6 ամիս աշխատավարձ չենք ստացել»: «Վարչապետը սկզբից խոստացավ, որ մեզ փող են

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Արդեն մի քանի օր խանութներում նկատվող գնաճը վաճառողները պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Դոլարի փոխարժեքը օգոստոսի սկզբին 360-361 դրամ էր, մինչեւ ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ը, փոխարժեքը դարձել էր մոտ 365 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Սակայն ուրբաթ օրը դոլարը կտրուկ թանկացավ՝ կազմելով 375.80 դրամ: Սա՝ Կենտրոնական բանկի տվյալներով, իսկ փոխանակման կետերում դոլարը ուրբաթ օրվանից սկսած վաճառվում

ԱԺ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգոստոսի 21-ին ստորագրած որոշումը՝ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին, «Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է երեկ: Ըստ այդմ՝ այն այսօրվանից ուժի մեջ է: Սակայն ենթադրում ենք, որ այս կարգի վերաբերյալ խոսակցությունը դեռ նոր է սկսվում, եւ օգոստոսի 22-ի մեր քննադատական հրապարակումն այդ շարքում ընդամենը առաջինն էր: ԱԺ արձագանքը ԱԺ-ում խորը տարակուսանք

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԽՆԴՐԵԼ

Նիկոլ Փաշինյանի 15 հատորանոց քրեական գործին ծանոթանալու համար նրա փաստաբանները նախաքննության մարմնից եւս 10 օր են խնդրել: Նախաքննության մարմնի կողմից Փաշինյանի փաստաբաններին տրամադրած 20 օրը լրանում է օգոստոսի 26-ին: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործը որ դատարանն է ուղարկվելու եւ որ դատավորն է լսելու՝ այս  պահին  փաստաբաններին  հայտնի չէ: Փաշինյանի փաստաբաններից Սուրիկ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԵԼ ԱԺ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻՑ

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը երեկ ասուլիսում արձագանքելով news.am-ի թղթակցի դիտարկմանը, թե թերթերի խմբագիրները՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, իրավունքների սահմանափակում են գնահատում լրագրողների համար ԱԺ սահմանած հավատարմագրման նոր կարգը՝ մեջբերեց Պուտինին. «ԾցւՌ ՏՑՊպսՖվՏ, ՍՏՑսպՑօ ՏՑՊպսՖվՏ», ու հավելեց. «Կան փաստեր, եւ կան շահարկումներ: Փաստն այն է, որ կա աշխատանքային նոր կարգ, որը պետք է գործի: Եվ

ԶԻՆԿՈՄՆԵՐԻ «ՓԱՅԼՈՒՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ

«Առավոտի»՝ «Հիվանդ զինվորը մահացել է զորամասում» (հուլիսի 7), «Պաշտպանության նախարարի պատասխանին սպասելիս» (հուլիսի 15) հրապարակումներից հետո պաշտպանության նախարարի կարգադրությամբ սկսվել էր ծառայողական քննություն: Մենք, մասնավորապես, տվյալ հրապարակումներում անդրադարձել էինք զորակոչի ընթացքին, այն զորակոչիկների խնդրին, որոնք տառապել եւ դեռ տառապում են այս կամ այն հիվանդությամբ: Հիշեցնենք, որ մեր թերթը բարձրաձայնել է Արաբկիր համայնքի զինկոմիսարիատից զորակոչված՝ Սլավոնական

«ԱՐԱԳ ԼՈՒԾՄԱՆ» ՄԱՍԻՆ

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ «չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանը շատ արագ կարող է լուծել ռազմական ճանապարհով», ասել է. «Առաջին հերթին այդ դեպքում Ադրբեջանը շատ արագ կլուծի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը: Սա միանշանակ է: Եվ հետո՝ ինչ վերաբերում է արագ լուծմանը, ապա ես ստիպված

Հասարակության համախմբման առանցքը

Երեկ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որ ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին, մեր երկրի անկախության հիմնադիր փաստաթուղթն է։ Դրանով սկիզբ դրվեց իր ազատության գրավականը՝ անկախ պետականությունը կորցրած հայ ժողովրդի հազարամյա երազանքի իրականացմանը։ Հռչակագիրն ընդունեց կոմունիստական ամբողջատիրության դեմ հաղթանակ տարած ժողովրդավարական ուժերի խորհրդարանը՝

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ԿԱՐՈՂ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐ ՄՏԱԾԵԼ»

Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի՝ այն դեպքում, երբ մեր երկրի շահերը «սարսափելի կստորադասվեն» – Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խիստ քննադատական վերաբերմունք ունի այն ամենի հանդեպ, ինչ իրականացնում է Տիգրան Սարգսյանի կառավարությունը, եւ ըստ նախկին վարչապետի՝ այս քաղաքականությունը տնտեսությունը տանում է կործանման: Դուք ի՞նչ կարծիքի եք: – Ես գերադրական բառեր չեմ կիրառի՝ կործանել եւ այլն,

ԱՐԹՆԱՑԵՔ, ՇՈՒՐՋՆԵՐԴ ՆԱՅԵՔ

Կոչ է անում Սամվել Գեւորգյանը՝ «պատմության ու սերունդների աչքերին ուղիղ նայելու համար» «Այստեղ հավաքված մարդիկ այն կորիզն են, ովքեր շուրջ երկու տարի հաշվի չառնելով բռնություններ, ծեծուջարդ, սպառնալիքներ, անձրեւ-կարկուտ, ցուրտ ու շոգ՝ չլքեցին Կոնգրեսն ու գաղափարները: Այս մարդիկ արդեն ձեւավորել են ողնաշարը: Ըստ իս, ոչ միայն քաղբանտարկյալներն են, որ հերոսաբար դիմացան բանտերում, այլ նաեւ այս մարդիկ,

ԵՎՍ ՄԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանում կան որոշ պետական այրեր, որոնց թույլատրվում է խախտել երթեւեկության կանոնները եւ ավտոմեքենայի վրա չունենալ առջեւի պետական համարանիշներ: Այդ կարծիքի են, համենայնդեպս, ՀՀ կառավարությունում: Սակայն, ինչպես հայտնի է, երբ բացառությունների շարքը սկսվում է, այն այլեւս չի վերջանում: Օրինակ, լուսանկարում պատկերված այս քաղաքական այրը (նրան բոլորն, իհարկե, ճանաչում են) երթեւեկում է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ քսանմեկերորդ ԳՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՔԵՐ Եվ Սաքոն Գագոյին ասաց՝ «Դերոյից էինք խոսում», եւ Գագոն հարցրեց՝ «Դերոյից ի՞նչ էինք խոսում», եւ Սաքոն ասաց՝ «ասում էիր՝ բերդի տղերքը շատ ուժեղ պաձերժկա են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես լրիվ հակառակն եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասել եմ՝ որ

Օգոստոսի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ է հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր

ՀԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻ ՀԻՆ ՃՌՃՌՈՑԸ

Ինչու է մեր ազգային կինոն դոփում տեղում՝ այդպես էլ չդառնալով հետաքրքիր Խորհրդային պետության հիմնադիրը՝ Լենինը, որի անունն արդեն մոռացվում ու անէանում է, շրջանառության մեջ էր դրել մի միտք, որը հետո Ստալինը «վերանորոգեց» ու դարձրեց ամենաակտուալը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Այսօր ընդունված չէ հղումներ անել մարքսիզմի տեսաբաններին ու կոմունիստական կուսակցության գործիչներին, բայց կան մտքեր, որոնք

Քարերի նշանակությունը՝ հորոսկոպի նշանների համար

-Դուք ի՞նչ քարով մատանի եք կրում, արդյոք այն համապատասխանո՞ւմ է ձեր համաստեղության նշանին եւ ձեր էությանը… ԽՈՅ համաստեղության խորհրդանիշ քարը սադոնիքսն է: Դեռեւս հնագույն ժամանակներից իմաստունները գտնում էին, որ եթե այդ քարը ագուցվի ոսկե շրջանակի մեջ եւ վրան արծվի գլուխ փորագրվի, ապա տիրոջը մեծ հարստություն կշնորհի: Հսկայական եւ պայծառ սադոնիքսով զարդարված մատանին կրողին կօգնի նաեւ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ՝ ՎԱՅԵԼԵԼՈՎ ԿՐՔՈՏ ՄԵՐԿԱՊԱՐԸ

Ժամանցային կայք՝ չափահասների համար Օգոստոսի 13-ից գործում է www.venera18plus.com ժամանցային կայքը, որը, ըստ կայքի հիմնադիր Հայկ Հարությունյանի, նախատեսված է չափահասների համար: «Առավոտի» հետ զրույցում Հայկը շեշտեց, որ «www.venera18plus. com-ը զուտ ժամանցային կայք է, որտեղ չկա քաղաքականություն, ընդդիմադիր ու դիմադիր…»: Իսկ ինչ վերաբերում է կայքի ստեղծման նպատակին, նա նշեց. «Ինտերնետում հաճախ կարելի է հանդիպել, օրինակ, ռուսալեզու

Սպորտ, արվեստ, նազանք

Գեղարվեստական մարմնամարզությունը համեմատաբար երիտասարդ մարզաձեւ է: Այն ծնվել է Ռուսաստանում՝ 19-րդ դարի վերջերին, որպես շարժումներով արտահայտվելու միջոց: Կարճ ժամանակահատվածում այս հրաշալի մարզաձեւը համաշխարհային տարածում ստացավ ու դարձավ օլիմպիական մարզաձեւ: Այսօր աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որտեղ գեղարվեստական մարմնամարզությունն արմատներ գցած չլինի: Ըստ պատմական տեղեկությունների, գեղարվեստական մարմնամարզությունը չորս տարատեսակ ուղղությունների համադրություն է: Դրանք են՝ գեղագիտական,

Կարո Մուրադը ռինգ կմտնի օգոստոսի 29-ին

Մարզական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մինչեւ 76,203 կգ քաշային կարգում EBU-ի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Կարո Մուրադը (19 մենամարտ, նույնքան հաղթանակ, որից 12-ը՝ նոկաուտով) ռինգում հաջորդ մենամարտն անցկացնելու է օգոստոսի 29-ին: Նրա մրցակիցը Լորենցո Դի Գիակոմոն է:

Երեքը՝ մրցանակակիր

Աբու-Դաբիում ավարտվեց շախմատի ներկայացուցչական փառատոնը, որի հաղթող դարձավ բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը (Բելառուս)՝ 7,5 միավորով: Մեր հանրապետության ներկայացուցիչներից երեքը՝ գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովի եւ ուկրաինացի Ստանիսլավ Սավչենկոյի հետ միասին հաղթողից ետ մնացին կես միավորով եւ բաժանեցին 2-6-րդ տեղերը: Հրայր Սիմոնյանը եւ կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 6,0-ական միավորով, համապատասխանաբար, գրավեցին

Արոնյանը հաղթեց Յակովենկոյին

Ջերմուկում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ «Grand Prix» մրցաշարի հինգերորդ խաղարկությունը: 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Դմիտրի Յակովենկոյին, իսկ Վլադիմիր Հակոբյանը հերթական ոչ-ոքին արեց, այս անգամ՝ Պետեր Լեկոյի հետ: 11-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Վասիլի Իվանչուկը, Ռուստամ Կասիմջանովը եւ Պետեր Լեկոն: Արոնյանը եւ Եվգենի Ալեքսեեւը 6,0-ական միավորով բաժանում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ

Կարեն Այլազյանը՝ եզրափակիչում

Լեհաստանի Շչենցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական 21-րդ առաջնությունում այսօր կայանալու են եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի ութ ներկայացուցիչներից միայն 51 կգ քաշային Կարեն Այլազյանն է ոսկե մեդալի հավակնում: Նա կիսաեզրափակիչում միավորների համոզիչ առավելությամբ՝ 7:0, պարտության մատնեց բուլղարացի Ստեֆան Իվանովին եւ վճռորոշ մենամարտում այսօր հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Նիկոլայչուկի հետ:

Նրանք կմեկնեն Իտալիա

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, ում ընտրել է սեպտեմբերի 1-ին Միլանում մեկնարկող աշխարհի առաջնություն մեկնելու համար: Նրանք են: 48 կգ. Հովհաննես Դանիելյան (Եվրոպայի 2008թ. չեմպիոն), 51 կգ. Դերենիկ Հովհաննիսյան, 54 կգ. Ազատ Հովհաննիսյան, 60 կգ. Հրաչյա Ջավախյան (Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր), 64 կգ. Էդուարդ Համբարձումյան (Եվրոպայի

Ալիեւը ձյուդոիստներին «սարե՞ր» է խոստացել

Երեւանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի ընտրանին: Որ հարեւան հանրապետության ձյուդոիստներն այսօր աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում, վկայում են վերջին տարիներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ ամենաբարձր մակարդակի մրցումներում նրանց նվաճած մեդալները: Կասկածից վեր է, որ ադրբեջանցիները սրտի խորքում Բաքվում մեր ըմբիշների գործած հերոսությանը պատասխանելու վճռականությամբ են ժամանելու Հայաստան, ինչը, անկեղծ

Հավերժի խորհուրդը՝ խաչի տեսքով

Փայտագործ Հրաչ Արոյանը արդեն տասը տարի շարունակ իր հերոսներին կերտում է խաչի տեսքով: Գործունեության տասնամյակի առիթով Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում արվեստագետը օրերս ներկայացրեց շուրջ 80 աշխատանք: Արտերկիր հաճախ մեկնող արվեստագետի խոսքով, այնպես՝ ինչպես հայկական օդն ու ջուրն է ներշնչում ստեղծագործել, չի ներշնչում ոչ մի այլ երկիր: «Վերջերս Սոչիում էի ու զարմանալիորեն, երբ փորձում էի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031