Օրվա լրահոսը
ՍԵՎ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը հայտարարել է, որ մարզի՝ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններն այս տարի բերքի իրացման խնդիր ունեն: Աշնանն ու ձմռանը նրանք չեն կարողացել իրացնել արտադրանքի մեծ մասը, եւ այժմ, երբ շուկայում արդեն այս տարվա վաղահաս կարտոֆիլն է հայտնվել, ամբարներում դեռ նախորդ տարվա բերքի մեծ քանակություն կա: 2008 թ.
ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
«Առավոտը» տեղեկացրել է («Առավոտ», 19.03.2009), որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլից քննում է Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Քաղաքի ավագանու որոշմամբ, քաղաքապետ Սուրեն Թամազյանի համար գնվել էր 1999 թվականի արտադրության «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենա եւ, ըստ դատախազության, «պետությանը եւ Ախթալա
Ո՞վ է պարոն Գաբրիել Ջամբարջին
ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության ատյանի վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել եւ հավանության է արժանացել Մերձավոր Արեւելքի երկրների կրթամշակութային խնդիրների օգնության ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորելու է «Փյունիկ» հիմնադրամը: Ըստ նախարարության, հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը «վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով, պարոն Գաբրիել Ջամբարջիի օգնությամբ, կիրականացնեն բոլոր ձեռնարկները»: Լեւոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի
ՄԱՐԴԸ՝ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ
Պետական կառույցների անտարբերության արդյունքում խաշթառակցի Արտակ Ոսկանյանի անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության անձնագիրն է: «Իտալացիների անհավատալի արկածները Ռուսաստանում» ֆիլմում ինչ զրկանքներ ասես, որ չի կրում Ռուսաստան մեկնող բժիշկը, ում անձնագիրը գողացել էին օդանավում: Առանց «անձը հաստատող հիմնական փաստաթղթի»՝ կյանքը դժոխք էր դարձել ու սահմանափակվել նույն ինքնաթիռի սրահով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 34-ամյա բնակիչ
ՇՊԱԿ-ները կարեւոր են
Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության տարբեր մարզերում սկսեցին ձեւավորվել Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ), որոնք, ըստ էության, հակակոռուպցիոն կազմակերպություններ են: Լոռու մարզում նույնպես գործում է հակակոռուպցիոն կենտրոն՝ «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ուժերով: «Երբ այլեւս տարբերակ չկա խնդիրը լուծելու, դիմում են մեզ:
Թաղում են ջրագծերի վրա
Վերջին շրջանում Գյումրիում մեծ աղմուկ է բարձրացրել այն հարցը, որ 1-ին՝ հին գերեզմանոցի շրջակայքում մահացածներին հուղարկավորում են ջրագծերի վրա՝ վտանգելով 3 խոշոր թաղամասերին՝ «Կազաչի պոստին», Մսի կոմբինատին եւ Բանավանին մատակարարվող ջրի որակը: Ըստ «Շիրակջրմուղկոյուղու» գլխավոր տնօրենի օգնական Ստյոպա Պետրոսյանի, այս պատմությունը սկսվել է երկրաշարժից հետո՝ «անիշխանության տարիներին», երբ մարդիկ երկաթգծի գերեզմանոցից դուրս ինքնակամ գերեզման են
ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԵՐՈՒՄ ԱՂԵՐՍԵԼ
Մայիսի 8-ին փաստաբան Ստեփան Ոսկանյանը Թբիլիսիի թիվ 8 բանտում հանդիպել է ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, որից հետո հայտարարել, որ Չախալյանը գտնվել է ֆիզիկապես լավ, իսկ հոգեպես՝ գերազանց վիճակում: Նրա նկատմամբ բռնության կամ այլ ազդեցության փաստ չի եղել: «Սակայն մայիսի 6-ի վաղ առավոտյան նրան մեկուսարանի աշխատակիցները ներման խնդրագիր են տվել ստորագրելու, որից Վահագն Չախալյանը կտրականապես
Թբիլիսիում ցույցերը շարունակվում են
Այս օրերին Թբիլիսիում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերը դեռ շարունակվում են: Թեեւ ներկա պահին այդ ցույցերը առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկնում, սակայն մարդկանց մեջ լուրեր են շրջանառվում, որ ընդդիմությունը նոր լիցք է հաղորդելու ցույցերին: Դեպի պառլամենտի շենք տանող բոլոր ճանապարհներին տեղադրված էին վրաններ, այդ հատվածներում երթեւեկությունը չէր աշխատում: Այդ վրանները պատրաստված էին ճաղավանդակների տեսքով, որոնց վրա
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄՆ» ՈՒ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
Բնակիչները մտածում են փոխել ջրի հունը Երբ անձրեւները վարարում են ու սկսվում է ոռոգման շրջանը, Հարավ-արեւմտյան թաղամասին եւ ՍՊԻԴ-ի բուժման՝ «Արմենիկում» հայտնի կենտրոնին հարող հատվածի բնակիչները սկսում են անհանգստանալ. պատճառը հարեւանությամբ անցնող եւ Արմավիրի մարզի հողատարածքները ոռոգող ջրատարն է, որի վթարված, ճաքճքած հիմնապատերից ջուրը լցվում է մարդկանց կացարանները, նկուղները: Հատկապես վարար անձրեւների ժամանակ իրավիճակը դառնում
Խոզի գրիպ են 8 հազար 480 մարդ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության լրատվական վարչության տվյալներով, մայիսի 17-ի դրությամբ, 39 երկրում պաշտոնապես H1N1 վիրուսով հարուցված գրիպի 8 հազար 480 դեպք կա: ԱՄՆ-ի կառավարության հաղորդմամբ, մարդկանց շրջանում 4 հազար 714 լաբորատոր հաստատված դեպք կա, որից 4-ն արդեն մահացել է: Համաճարակային գործընթացում ընդգրկվել է 47 ԱՄՆ նահանգ, առավել շատ դեպքերն արձանագրվել են. Իլինոյսում՝ 638, Վիսկոնսինում՝ 613, Տեխասում՝
Ծաղկազարդ կամուրջներ՝ Երեւանում
Այս գարնանը Երեւանում ծաղկապատվել են ոչ միայն սիզամարգերը, այլեւ կամուրջները: Մայրաքաղաքի կամուրջների ծաղկային ձեւավորման նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանինն է: Ծրագրի արդյունքում ծաղկապատվել են Հաղթանակի եւ Կիեւյան, Մյասնիկյան եւ Իսակովի պողոտաների 2-ական կամուրջները, Խանջյան-Չարենց-Կորյուն խաչմերուկում գտնվող երկու վերգետնյա անցումները: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի տեղեկացմամբ, քաղաքապետի այս նախաձեռնությանը արձագանքել են 5
ՇԱՔԱՐԱԽՏԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է
Նման համոզմունք են հայտնում բժիշկները՝ խորհուրդ տալով խուսափել ուշ ժամերին սնվելուց ու հատկապես ճարպոտ սնունդ օգտագործելուց: «Հիվանդներից շատերը չգիտեն իրենց հիվանդության մասին եւ միայն բժշկական օգնության ժամանակ է շատերի հիվանդությունը բացահայտվում: Շաքարային դիաբետի առկայության ժամանակ մարդկանց բերանը հաճախակի չորանում է, նկատվում է քաշի պակասում, սկսում են շատ ջուր խմել, հաճախակի միզել: Սրանք հիվանդության նախանշաններն են:
ԿԱՌԳՐԱՎՎԵՆ ԲԱՍՏՈՒՐՄԱՆ ՈՒ ՀԱՎԿԻԹԸ
Ռուսական օդանավակայաններում ոչնչացնում են Հայաստանից, Ուզբեկստանից եւ Տաջիկստանից ժամանող ուղեւորների մոտ եղած կենդանական ծագում ունեցող բոլոր մթերքները: Հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին գրում է «Tert.am»-ը: Աղբյուրի հավաստմամբ, ոչնչացվել է մոտ 50 կգ կաթնամթերք, 14 կգ մսամթերք եւ երկու տասնյակ հավկիթ: Համաձայն հաղորդագրությունների՝ նման քայլերի հիմքը Ռուսաստանի Դաշնության տարածք կենդանական ծագման ցանկացած տեսակի մթերք ներմուծելն
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-ՈՎ
Հայաստանում շարունակվում է բարձրանալ թանկարժեք մետաղների պաշտոնական գները: Ըստ «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» տվյալների, այս շաբաթ մեկ գրամ ոսկու հաստատված գինը անցյալ շաբաթվա համեմատությամբ՝ աճել է 1,6%-ով, կազմելով 11 հազար 72 դրամ, արծաթի գինը աճել է 2,8%-ով, կազմելով 167,79 դրամ, պալադիումի գինը՝ 0,2%-ով, կազմելով 2773 դրամ: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է
2009-ի առաջին եռամսյակում առեւտրային բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 51,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պակաս է 18 մլրդ դրամով կամ՝ 30%-ով: ԿԲ տեղեկացմամբ, նվազել է նաեւ 1 քաղաքացու կողմից փոխանցվող գումարի միջին չափը: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 188 հազար դրամ, որը 2008-ի համեմատությամբ՝ պակաս է
ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԿՇՓՎԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ
Այսուհետեւ բոլոր տնտեսվարողները, հաշվետվություններ ներկայացնելիս, կարող են խուսափել հարկայինի մասնաճյուղերում հերթ կանգնելուց եւ անտեղի քաշքշուկների մեջ ընկնելուց: Կառավարությունը հավանության է արժանացրել Պետեկամուտների կոմիտեի՝ էլեկտրոնային համակարգի ներդրման օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին հարկային հաշվետվություններ ներկայացնել «on-line» ռեժիմով: Հարկային մարմինների հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո, հարկատուները 1 օրվա ընթացքում կստանան մուտքաբառ եւ գաղտնաբառ,
ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Երեկ մայրաքաղաքում սկսվել է ԱՊՀ անդամ երկրների Արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստը, որը տեւելու է 2 օր: Նիստի ընթացքում քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, խորհրդի կողմից նախկինում ընդունված հանձնարարականների կիրառման եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը: Խորհուրդը ստեղծվել է 2003-ին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների կողմից: Խորհրդի
Ասել է ու կրակն ընկել
Որքան էլ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ տեղական կարտոֆիլը շատ առողջ է, եւ ոչ մի հիվանդությամբ չի տառապում, այնուամենայնիվ, դա Վրաստանի իշխանություններին հավատ չի ներշնչում: Երեկվանից Վրաստանը դադարեցրել է Հայաստանից կարտոֆիլի ներկրումը: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, Վ. Գյուլզադյանը
ՀՅԴ-ն ընդդեմ խաժամուժի
Մեջբերում երեկ «Էրեբունի» բիզնես-կենտրոնում կանանց հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ելույթից: Ես ուզում եմ ձեզ ընթերցել շատ հետաքրքիր եւ, վստահ եմ, դեռեւս ոչ մեկիդ կողմից չլսված մեջբերում: Խոսքը քաղաքական խաժամուժի մասին է. «Մարդիկ քաղաքական խաժամուժ են դառնում, երբ ստանձնում են պետական գործ՝ դրդված լինելով ոչ թե քաղաքական իրավագիտակցությամբ, այլ մասնավոր շահ հետապնդելով,
ՀԱԿ-Ի «ԵՐԵՎԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ»
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի զգալի հատվածը վերաբերում է ոչ թե քաղաքական, այլ բացառապես Երեւանի խնդիրներին: Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը որոշեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հայտարարելով, թե ինքը դրանք դիտարկում է որպես ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, իշխանությունները եւ թեկնածու մյուս ուժերը փորձեցին ընտրությունները ապաքաղաքականացնելուն ուղղված փաստարկներ բերել: Նրանք ասում էին, թե
ԹԱՂԱՊԵՏԻՆ ՉԵՆ ՔԱՇՔՇԵԼ
Արձագանքելով հրապարակված տեղեկություններին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիլիկյան թաղամասում գտնվող նախընտրական շտաբի մոտ մայիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի անդամների միջեւ, որի ընթացքում տուժել է նաեւ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը՝ Աջափնյակի թաղապետարանից «Առավոտին» հերքեցին թաղապետի անմիջական մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին եւ հայտնեցին. «Սիլիկյան թաղամասում ստեղծվել էր ավտոմեքենաների ու մարդկանց կուտակում, ինչն անհանգստություն
Մեկ կին եւ երկու տղամարդ
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորողները երեկ հաշվետվություն տվեցին անցկացրած քարոզարշավի վերաբերյալ: «Մեր կյանքում մի շարք անհեթեթություններ գոյություն ունեն: Ես մեկ անհեթեթության եմ ուզում անդրադառնալ: Դպրոցներում, բուհերում գերազանցիկ սովորողների 50%-ից ավելին կանայք են, բայց հետագայում բոլոր համակարգերը ղեկավարում են տղամարդիկ: Ես դիմում եմ մեր բոլոր կանանց, կոչ եմ անում. սիրելի կանայք, ապացուցենք, որ մենք կարող ենք քաղաք
«ՄԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ Ո՛Չ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ»
Երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանը Եթե մինչ այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հայտարարում էին, թե իրենք նախընտրում են ընտրողների հետ անմիջական շփումները՝ երեկ Նորք- Մարաշ համայնքի բնակիչների հետ նրանց հանդիպումն առավել հիշեցնում էր գրական-երաժշտական երեկո՝ հետագա ճաշկերույթով: Եվ դրա առաջին «մեղավորը» Նորք-Մարաշի համայնքապետարանն էր, որի նախաձեռնությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Է ՄՂՎԵԼՈՒ»
Կարծում է Արման Մելիքյանը, միաժամանակ փաստելով, որ գոյություն չունեցող համայնքում չի կարելի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ անցկացնել՝ առաջարկելով հետաձգել ընտրությունները: – Վերլուծելով ավագանու ընտրությունների քարոզարշավի անցած փուլը՝ ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ կտան այս ընտրությունները Հայաստանին: – Քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի փոխվել մարտի 1-ից ի վեր, ավելին՝ այն անփոփոխ է վերջին տասնամյակների ընթացքում,
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՀԱՅՀՈՅԵԼ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատավարությունը: Երեկ շարունակվել է գործով վկա 18-ամյա Գեւորգ Մուրադյանի՝ դեռ նախորդ օրը սկսված հարցաքննությունը: Վերջինս, ինչպես նախորդ, այնպես էլ երեկվա դատական նիստում մի քանի անգամ պնդել է, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք կորզվել
ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ. «ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ Է»
Անդրեյ Բիտովի ապրիլյան այցելությունը Հայաստան՝ այնքան մշակութային եւ հատկապես գրական ներուժ ու լիցքեր հաղորդեց, որ օրերի մեջ դեռ դառնալու են խոհ ու բառ, վերադառնալու են գրականության միջոցով, պարզապես ապրելու-գրելու մղում եւ բարություն են աննկատ սփռելու: Բայց ուզում եմ հատուկ ասել. Բիտովը նոր, դեռ անգիր այս «հայկական դասերով» մեզ կրկին սովորեցնում է կարդալ-սիրել-փայփայել մեր մեծին, մեր
Մայիսի 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ
Ազնավուրը՝ Արցախում Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը,
Ձեր նյարդերը լարվա՞ծ են
Սեքսով զբաղվեք անձրեւի տակ Բրիտանացի նյարդաբանները բազմիցս հաստատել են, որ սեքսով զբաղվելը ամենաարդյունավետ միջոցն է նյարդերը հանգստացնելու համար: Այն, որ սեքսը օգտակար է առողջությանը, գիտեն հիմնականում բոլորը: Հավանաբար քչերը կիմանան, որ անձրեւի տակ քայլելն ու նստելը եւս հանգստացնում է նյարդերը. ավելին, նա, ով փորձի առանց անձրեւանոցի քայլել կամ նստել հորդառատ անձրեւի տակ՝ վերջինիս սիրահարվածի կամ
ՄՈՌԱՑՎԵԼ Է «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ
Ո՞ւմ վստահել կյանքի ամենակարեւոր օրը Գեղեցիկ հարսի զգեստ, շպար, ինքնատիպ վարսահարդարում, շքեղ ձեւավորված հարսանյաց սրահ, ծաղկե կոմպոզիցիաներ, տարոսիկներ, մոմեր, մեղրամիս… Բոլոր այս նախապատրաստությունները սպասվելիք հարսանյաց արարողության խորհրդանիշներ են: Հարսանյաց արարողությունների նախապատրաստումը շատերի համար գլխացավանք է, բայց նաեւ հաճելի հոգս: Օրինակ, 49-ամյա Հերիքնազը վերջերս է «ազատվել» նմանատիպ հաճելի գլխացավանքից: «Մի ամիս առաջ ես եւ ընտանիքս իրարանցումների


















































