Օրվա լրահոսը
Հաղթեցին ԼՂՀ-ի լրագրողները
Ստեփանակերտում ավարտվել է ԱՊՀ եւ բալթյան երկրների լրագրողական ֆուտբոլային թիմերի միջազգային մրցաշարը, որն Արցախում անցկացվում էր առաջին անգամ: Նախնական պայքարի արդյունքում եզրափակիչ են մտել Լեռնային Ղարաբաղի լրագրողներից կազմված թիմը եւ Մոսկվայի HTB-ն: Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 5:2: Երրորդ մրցանակակիր է դարձել Լատվիան:
Մրցանակային տեղ չզբաղեցրին
Սենտ-Լյուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին նաեւ մեր հայրենակիցներ՝ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Ցավոք, հայ շախմատիստներն անգամ մրցանակային տեղ չգրավեցին: Վարուժանը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ արժանանալով $7,5 հազար դրամական մրցանակի: Անհամեմատ վատ հանդես եկավ Խաչիյանը, որը 3,0 միավորով 24 մասնակցի
Երկրորդ պարտությունը
Աբովյանի քաղաքային ստադիոնում ավարտվեց Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարը: Այն մեր աղջիկների համար առանձնացավ միայն պարտություններով՝ ի հայտ բերելով խաղային ու ընդհանուր՝ ներհանրապետական, առավել եւս՝ միջազգային մրցակցական փորձի պակասը: Եզրափակչի օրը մարզիչ Սամվել Ադամյանի սաները 0:2 հաշվով տանուլ տվեցին Ղազախստանի ընտրանուն եւ զրո միավորով գրավեցին վերջին տեղը: Ավելին, մեր աղջիկները
«Արարատի» առաջին գոլը
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում հանդիպեցին երկրի գավաթային հանդիպման եզրափակիչ խաղի մասնակից «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղն անցավ Հայաստանի բազմակի չեմպիոնի առավելությամբ եւ ավարտվեց 4:1 հաշվով: Այս հաղթանակով Վարդան Մինասյանի սաներն ավելի ամրապնդեցին մինչ այդ մի փոքր խաթարված առաջատարի իրենց դիրքը: Աշտարակի «Միկան» 2:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին», «Ուլիսը» մեկ
Երկու՝ 1-ին եւ երկու՝ 2-րդ տեղ
Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու էր մեկնել նաեւ Հայաստանի՝ 8 բռնցքամարտիկներով համալրված ազգային հավաքականը: Կիրակի օրը կայացած եզրափակիչ հանդիպումներում հանդես գալու իրավունք էին ստացել մեր ընտրանու չորս ներկայացուցիչներ, որոնցից երկուսը՝ աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, պարտության մատնեցին նաեւ
ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱՊԱՀՈՎՎԻ
Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը լրատվամիջոցներին հրավիրել էին՝ ծանոթանալու ՄՀՀ-ում ընթացող նախապատրաստական վերջին աշխատանքներին ու պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին: «Առավոտը» նախապատրաստության մասին հնարավորին չափ մանրամասն արդեն իրազեկել է մարզասերներին: Այնպես որ, հնչած հարցերին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չկար: Այսօր ներկայացնում ենք նոր տեղեկություններ: Դերենիկ Գաբրիելյանը հատուկ ընդգծեց, որ այն,
Փարաջանովյան շունչ՝ Հայաստանում
Հայրենիք է ժամանել Մոսկվայի փարաջանովյան թատրոնը՝ «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրությամբ Մայիսի 22-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրության պրեմիերան՝ նվիրված Փարաջանովի ծննդյան 85-ամյակին: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին տեղեկացրեց Մոսկվայի Փարաջանովի անվան մշակութային կենտրոնի եւ վերջինիս կից թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայազգի Վլադիմիր Գաբբեն: 15 տարի առաջ է ստեղծվել այս
10-ՆՅԱԿԻ ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ
Չնայած «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները հաջող հանդես եկան Մայիսի 16-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն էր 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. ծախսվել է 46 եւ ավելի միլիոն դոլար: Հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» («Հեքիաթ») երգով՝ հավաքելով ռեկորդային 387
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ ԿՐԿԻՆ ԿԿԱՆԳՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
Անցած շաբաթավերջին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բավարարել է Ստամբուլում գործող հասարակական կազմակերպություններից մեկի հայցը՝ չեղյալ հայտարարելով 2006 թվականին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Փամուկի դեմ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել էր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2005 թվականին շվեյցարական «Տագես Անցայգեր» պարբերականին տված հարցազրույցում Փամուկն ասել էր. «Մեկ միլիոն հայ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ աշխատանքային այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի երեկվա առանձնազրույցի ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Ս. Սարգսյանը եւ Ս. Իվանովը բարձր են գնահատել
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՇՏԱՊԵՑՆՈՒՄ ԵՆ
Աբխազիայում գտնվող ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը երեկ առաջին անգամ իր տարակուսանքը հայտնեց Բելառուսի՝ Վրաստանից անջատված երկու հանրապետությունների ճանաչման հարցում դիրքորոշման վերաբերյալ: «Ինձ թվում է, որ Բելառուսը չափից դուրս երկար է պատրաստվում այդ հարցին,- հայտարարել է Գրիզլովը։- Ես հասկանում եմ, որ պետք չէ շտապեցնել, բայց մեզ ասում էին, որ ճանաչումը տեղի կունենա ապրիլ ամսին, սակայն
Էլ ոչ մի համաներում
Հանգստյան օրերին Չեչնիայում փնտրում էին դաշտային հրամանատար Դոկու Ումարովի (նկարում) գրոհայինների ջոկատը, որը շաբաթ օրը ինգուշական գյուղերից մեկում մի քանի հոգու պատանդ էր վերցրել, իսկ այնուհետեւ փոխհրաձգության մեջ էր մտել տեղացի ոստիկանների հետ: Մարտի ժամանակ մահացել է երկու գրոհային, որոնցից մեկը արաբ էր, մյուսը, ենթադրաբար՝ ադրբեջանցի, հաղորդում է gazeta.ru-ն: Եվս մի ահաբեկչություն ուրբաթ օրը տեղի
Ռուսաստանը կտաքացնի Թուրքիային
Շաբաթ օրը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպեց իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Գազետա» թերթը, վերջինս շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ձմեռվա շրջանում ամեն տարի հատկացվող օգնության համար, երբ մնացած գործընկերները կրճատում են գազի մատակարարման ծավալները: «Ռուսաստանը երբեք մեզ հուսախաբ չի արել գազի մատակարարման հարցում,- ասել է Էրդողանը,- երբ մենք դժվարություններ ենք ապրում,
Լիտվայի նոր նախագահը պայքարելու է կոռուպցիայի դեմ
Շաբաթ օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 53-ամյա Դալյա Գրիբաուսկայտեն: Նա կրթությամբ տնտեսագետ է, վերապատրաստում է անցել ամերիկյան եւ եվրոպական համալսարաններում: Ալգիրդաս Բրազաուսկասի նախագահության ժամանակ Գրիբաուսկայտեն աշխատում էր որպես ֆինանսների նախարար: Լիտվայի՝ 2004 թվականին Եվրամիության անդամ դառնալուց հետո նա զբաղեցնում էր բյուջեի եւ ֆինանսների գծով եվրահանձնակատարի պաշտոնը: Նախընտրական արշավի ժամանակ Գրիբաուսկայտեի ընդդիմախոսներն օգտագործում էին այն
«Բարեգործությունը տարբերենք բարեգործությամբ զբաղվելուց»
Կամ՝ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենից ժառանգած դասերը «Փոքրաթիվ ժողովուրդները պետք է գիտակցեն, որ կարիք ունեն մեծ բարեկամների»: Այս խոսքերը նորվեգացի գիտնական, նավապետ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենինն են: Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված համալսարանի խորհրդի առաջին պատվո անդամ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին: Հիմնադրամի
ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ՝ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Վաղվա աստղադիտակները նախագծվում, ֆինանսավորվում եւ կառուցվում են համաեվրոպական, համաշխարհային կամ այլ համատեղ ծրագրերով: Ապրիլի 19-23-ը Լոնդոնի մերձակայքում (Հերթֆորդշիրի համալսարանում) կայացավ Եվրոպական աստղագիտական համագումարը (JENAM-2009): Հիշեցնենք, որ 2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հայտարարված է Աստղագիտության միջազգային տարի (ԱՄՏ): Ամենամյա աստղագիտական համագումարն այս տարի իր մեջ ընդգրկում էր նաեւ հատուկ ԱՄՏ-ին նվիրված գիտաժողով: Ի թիվս Եվրոպայի տարբեր երկրներից
Հայրենիքը պատասխանում է «պլատոնական սիրով»
Հայրենիք-Սփյուռք մերձեցման մարտավարությունը Սկիզբը՝ նախորդ համարներում Մարտավարութեան հիմքում կարելի է դնել հետեւեալ սկզբունքները: Ա. Երկքաղաքացիութիւնը սփիւռքահային շնորհել համատարած եւ ինքնաբերաբար (աւտոմատիկ), ելնելով միայն հայ ծնուած լինելու հանգամանքից (ինչպէս որոշ երկրներում), նոյնիսկ խառն ամուսնութիւնների դէպքում, եթէ կայ կողմերի ցանկութիւնը: Բ. Սփիւռքի մասնակցութեամբ հայրենիքում անցկացուող միջոցառումների (խորհրդաժողովներ, փառատօներ եւ այլն) հրաւէրքների դէպքում հաշուի չառնել հայրենիքի նկատմամբ երբեւէ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Կադրերը որոշում են ամեն ի՞նչ Սկիզբը՝ նախորդ համարներում Զարգացած երկրների փորձն ու մարդկության պատմությունը մեզ համոզում են, որ տվյալ հասարակության կամ երկրի գլխավոր հարստությունը ոչ թե ընդերքի պարունակությունն է, լինի դա ոսկի, թե նավթ, այլ մարդկային ուղեղն ու նրա նպատակային օգտագործման համակարգը: Ցանկացած երկրի ուժն ու զարգացման աստիճանը կախված են նրանից, թե տվյալ երկրում ինչպես
«Ճանապարհային քարտեզ»՝ ըստ սոցիալիստների
Աշոտ Մանուչարյանի ղեկավարած «Սոցիալիստական ուժերի միությունը» հրապարակ է նետել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սեփական պատկերացումները: Ըստ միության անդամ Արա Նեդոլյանի՝ «Հայ եւ թուրք ժողովուրդների մեջ եղած խնդիրները պայմանավորված են Օսմանյան կայսրության փլուզման հետեւանքով անհրաժեշտ դարձած հայ-թուրքական տարածքային տարանջատման գործոնով: Նման տարանջատման անհրաժեշտության արձանագրումը եւ դրա համապատասխան իրավական ձեւերի որոնումը միջազգային հանրության կողմից սկսվել են դեռեւս 1878
ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻՆ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ
Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակիչները սերնդեսերունդ եւ հարյուրամյակներով պահպանում են Վարդան Զորավարի հիշատակը: Գյուղապետ Կարեն Դոլմազյանը «մեղադրում» է համայնքային բյուջեին, իսկ ակնաղբյուրցիներին մնում է հպարտանալ Վարդան Զորավարի հավերժ ներկայությամբ: Անցած հանգստյան օրերը տոնական էին Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ, Դիտավան եւ Ակնաղբյուր գյուղերի համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ այս գյուղերում սոցիալական ծրագրեր են իրականացվել: Հիմնադրամի Հոլանդիայի
Չեն բացվում՝ փակ են
Ընտրություններին մասնակից կուսակցությունների մի մասը չի բացում ֆինանսական հաշվետվությունները Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու անդամների ընտրությունների նախօրեին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) որոշեց պարզել ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ կուսակցությունների դաշինքներից, թե որքանով են նրանց ֆինանսական հաշվետվությունները բաց եւ հրապարակային: Այս նպատակով ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկել առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին, ԺԿ-ին,
ԴԻՄՈՒՄՈՎ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ
84-ամյա Լենա Թադեւոսյանը շուրջ 6 ամիս փորձում է իր 55 տարվա տունը սեփականաշնորհել: Սակայն, ըստ տիկին Լենայի, քաղաքապետարանն իր բոլոր դիմումներն անտեսում է եւ ընթացք չի տալիս: «1954 թվականից այս տանն եմ ապրում: Խորհրդային կարգերի փոխվելուց հետո՝ չկարողացա անմիջապես սեփականաշնորհել, քանի որ մենակ կին եմ: Հիմա չորս կողմից ուզում են հողերս զավթեն ու տունս ձեռքիցս
Գետից՝ դի Գեղարքունիքի մարզի Մարտունու ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի գետից տեղի ուժերով դուրս է բերվել Գետահովիտ գյուղի բնակչուհի, 45-ամյա Ալիսա Մելիքյանի դին: Դեղից՝ թունավորում Դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Կոշ գյուղի բնակչուհի՝ 73-ամյա Ժենյա Բունիաթյանը: Գազից՝ թունավորում Գազից թունավորումով Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոց են տեղափոխվել 54-ամյա Բորիկ Անտոնյանը, նրա հասակակից
Հայտնաբերվել է Բերբերյանի դիակը
Հրդեհ՝ բնակարանում Երեւանի Գյուլբենկյան փողոցի 42-րդ շենքի թիվ 49 բնակարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր հոգեկան հիվանդությամբ տառապող 50-ամյա Հ. Խալաթյանին պատկանող բնակարանի պատշգամբը եւ ննջասենյակը: Հ. Խալաթյանը տեղափոխվել է Երեւանի Ավանի հոգեբուժարան:
«ԱՆԶԳՈՒՅՇ» ՔԱՆԴՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Սեփական ատերերն ինչո՞վ էին մեղավոր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, կսկսվի Վլադիմիր Մնացականյանի, Լիգիա Հակոբյանի հայցի քննությունն ընդդեմ «Դվին հոլդինգ» կազմակերպության տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի: Հայցվորները տեղեկացրել էին, որ 2007թ. նոյեմբերի 22-ին «Դվին հոլդինգ» կազմակերպությունը սկսել է քանդել Տերյան 13 շենքի թիվ 10 եւ 7 բնակարանները՝ առանց համապատասխան պայմանագիր կնքելու,
Վարկավորումը կաճի
2009 թվականին Հայաստանում վարկավորման ծավալները կաճեն 33%-ով: «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ նման կանխատեսում է արել ՀՀ կենտրոնական բանկը: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի 2009 թվականի 2-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, նախատեսվող դրամական ռեսուրսների խոշորածավալ հոսքերը տնտեսության մեջ կարտացոլվեն ֆինանսական միջնորդության մակարդակի վրա, եւ տարվա կտրվածքով դրամային բազմարկիչը կաճի 15%-ով, իսկ դրամայնացման մակարդակը՝ 37%-ով: Այդ ցուցանիշները պայմանավորված
«Նաիրիտում» զոհվածներին կօգնեն
Մայիսի 14-ին գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի պատճառով «Նաիրիտում» զոհված աշխատակիցների հարազատներին գործարանի ղեկավարությունը ոչ միայն գումարային օգնություն կտրամադրի, այլեւ սոցիալական-վերականգնողական երկարաժամկետ աջակցություն կցուցաբերի: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից: Ընկերությունից նաեւ հայտնում են, որ երեկվանից «Վառգոս» մոնտաժային ընկերության մասնակցությամբ սկսվել են քլորոպրենի արտադրամասի այրված եւ փլուզված տեղամասի ապամոնտաժման աշխատանքները. «Ապամոնտաժումն անհրաժեշտ է
Շենք է փլվել
Նախօրեի երեկոյան փլուզվել է Գյումրիի Գարեգին Նժդեհի 5 հասցեում գտնվող տեքստիլագործների 4 հարկանի հանրակացարանի շենքը: Նշենք, որ հանրակացարանը գտնվում է ոստիկանության շենքի հարեւանությամբ եւ կիսավեր վիճակում էր: Սակայն, չնայած դրան, բնակեցված էր: Այդ շենքում ապրում էին անօթեւան ընտանիքներ: Բարեբախտաբար՝ զոհեր չկան, սակայն այդ ընտանիքները կրկին մնացել են առանց տանիքի: Նախկինում այդ շենքի առաջին հարկը զբաղեցնում
Կպատժվի՞ Ադրբեջանը
Ադրբեջանն ամեն հնարավորություն օգտագործում է Հայաստանի դեմ ինտրիգներ մոգոնելու համար, հերթականն էլ «Եվրատեսիլն» էր: Մեր հարեւանների հնարամտությունը հասել է այնտեղ, որ իրանցի պոետների դամբարանի պատկերն օգտագործել են՝ ներկայացնելով իբրեւ ադրբեջանական մշակութային կոթող: Բացի սրանից, ադրբեջանցիները մեկ այլ կոպիտ խախտում են թույլ տվել՝ խառնվելով մրցույթի հեռարձակմանը: Բանն այն է, որ «Եվրատեսիլ-2009»-ի հեռարձակման ժամանակ ադրբեջանական TV-ն չի
ԾԵՐԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼԻՍ
Վանաձորի տարեցների տան յուրաքանչյուր բնակիչ հոգու խորքում հույս ունի, որ զավակները մի օր իրենց տուն են տանելու «Երկրաշարժից կինս մահացավ, տունս քանդվեց: Այն ժամանակ Կիրովականից տեղափոխվեցի Երեւան, որից հետո էլ տեղափոխվեցի ծերանոց»,- մեզ հետ զրույցում պատմեց Վանաձորի տարեցների տան 82-ամյա բնակիչ Ռաֆայել Արմաղանյանը, որն այստեղ է 1993 թվականից: Նա ծերանոցի ամենատարեց եւ «ստաժավոր» բնակիչներից է:


















































