Օրվա լրահոսը
«ԿԱՆԱՉ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
Մինչդեռ որոշ բնապահպաններ կարծում են, որ բնապահպանական խոստումներն այնքան էլ իրատեսական չեն: Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում պարտադիր ներառել են բնապահպանության թեման: Օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բոլոր թաղամասերում անխտիր ներդնել «կանաչ ճարտարապետության» սկզբունքը: Նրանք համոզված են, որ աշխարհի առավել զարգացած մայրաքաղաքներում առաջնահերթ կարեւորվում են բնապահպանական խնդիրները, մինչդեռ մեզանում բնությունը
Պետբյուջեի ծախսերն ավելացել են
2009-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153,4 մլրդ դրամի ծախսեր: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10,4%-ով կամ 14,4 մլրդ դրամով: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ինչպես նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատավարձի գծով ծախսերի աճով: Պետբյուջեի ընթացիկ ծախսերից 13,9 մլրդ դրամն ուղղվել է
Պատրաստ են ձեռք մեկնել Հայաստանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահայի եւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Տիկին Ռաթնա Սահայը նշել է, որ իրենք պատրաստակամ են ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել
ՌԴ-ի եւ Վրաստանի դրական որոշումից կշահի Հայաստանը
«Վերին Լարսի բացումը եւս մեկ արտաքին տրանսպորտային ուղի է Հայաստանի համար, որը կարող է նպաստել առեւտրային կապերի ակտիվացմանը: Եթե Ռուսաստանը եւ Վրաստանը Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ որոշում կայացնեն, դա որոշակի օգուտ կբերի տարածաշրջանի տնտեսությանը»,- երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների համաժողովի ժամանակ անցակետի բացման վերաբերյալ իր կարծիքը ասաց կապի եւ
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՔԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՎ «ՅՈԼԱ ԳՆԱԼ»
Խոշոր ընկերությունների մեծ մասի համար ֆինանսական միջոցները խնայելու լավագույն տարբերակը աշխատակիցների կրճատումն է: Որքան էլ մեր երկրի պաշտոնյաները բարձրաձայնեն, որ մեր պետությունը իր մշակած հակաճգնաժամային ծրագրերով հաջողությամբ պայքարում է ֆինանսական «կրիզիսի» դեմ, եւ ԱՊՀ երկրների համեմատությամբ տնտեսապես ամենակայունը մենք ենք, այնուամենայնիվ, արդեն մի քանի ամիս է, ինչ հազարավոր մարդիկ իրենց մաշկի վրա ուղղակիորեն զգում են
ՍԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Երեւանի ավագանու ընտրության մասին ասում է ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդը՝ Ավանի համայնքապետ Տարոն Մարգարյանը: – Նոր Նորքում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ կոչ հնչեց, թե քվեարկեք Գագիկ Բեգլարյանի օգտին, որ ձեր համայնքն էլ այնքան մաքուր ու բարեկարգ լինի, ինչպես Ավանն է, որի համայնքապետ Տարոն Մարգարյանը ցուցակում երկրորդն է: Անգամ իշխանամետ թերթերից մեկն այս կապակցությամբ հեգնեց, թե
ԴԵՍՊԱՆԻ ԸՄԲՈՍՏ ԴՈՒՍՏՐԸ
«1915 թ. դեպքերը ցեղասպանություն էին»,- մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը՝ թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն՝ «Պատմության ետնասենյակները» հեռուստահաղորդման ժամանակ: Նրա անսպասելի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել հաղորդման մասնակիցների ու հեռուստադիտողների շրջանում: Այս մասին գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: Մուրադ Բարդաքչըի վարած հեռուստահաղորդումն այս անգամ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների
ՆԱՀԱՆՋԻ ՏԵՂ ՉԿԱ, ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
«Մենք հարկադրված ենք արձանագրել, որ երեք պետությունները ներկայացնող համանախագահների շահերը եւ մոտեցումները, ինչպես նրանք են նշում, ղարաբաղյան հիմնահարցի լուծումների մասով նույնական են։ Բոլորը միանշանակ պնդում են, թե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը առնվազն պետք է վերադարձնեն ազատագրված բոլոր տարածքները, եւ առնվազն բոլորին չի հետաքրքրում Ղարաբաղի ապագան»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մեթյու Բրայզայի՝ նախորդ օրը արած
«Զիջվել է ամեն ինչ»
Ըստ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, Ղարաբաղի խնդրում ժամանակի ձգձգումը տանում է վատից դեպի վատթարը: «Ժամանակին Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր տարբերակները, բոլոր փաթեթները ներկայացնում էր Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ կոնֆլիկտի երեք կողմերին: 1998-ին ընդհանուր պետության գաղափարը ներկայացվեց երեք կողմերին. դա 1995, 96, 97 թվականների իներցիայի արդյունք էր. այսօր քննարկման առարկա փաստաթուղթը
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՂԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ
33 տեղամասերում ընդդիմությունը հանձնաժողովի անդամներ չի ունենա Մայրաքաղաքի 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը, ըստ նույն կուսակցության ներկայացուցիչների, «ծախել» է կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամների տեղերը: Այդ ընտրատարածքը ներառում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի մասը եւ ընդգրկում է 33 ընտրական տեղամասեր: (Մայրաքաղաքում ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 439-ն է): Ի դեպ, 2008-ի նախագահական
ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
Հայաստանում ընդունված չափանիշներով ՀՅԴ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո կառավարությունում եւ Ազգային ժողովում ազատված տեղերը բոլոր իշխանական ուժերի համար դարձել էին համեղ պատառիկ, եւ «անշահախնդրորեն» կոալիցիա կազմած ուժերը ՀՀԿ-ից, ավելի ճիշտ՝ երկրի նախագահից սպասում էին իրենց «նվիրվածության» նոր գինը: Այս օրերին շատ հավանական եւ անհավանական անուններ մեջտեղ բերվեցին, շատերը իրենց մասին փորձեցին նորից եւ կրկին հիշեցնել երկրի
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՀՀԿ-Ի ԵՎ ԲՀԿ-Ի ՄԻՋԵ՞Վ
Երեկ, ուշ երեկոյան, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց էին կուտակվել 3-4 ոստիկանական մեքենաներ, նաեւ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանի ավտոմեքենան: Թաղամասի բնակիչներից ստացած լուրերի համաձայն՝ ընդհարում էր եղել ԲՀԿ-ականների եւ հանրապետականների միջեւ, որի հետեւանքով մասնավորապես տուժել էին Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը եւ համատիրության մի հանրապետական ղեկավար՝ «Չաղ Արմեն» անունով: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու մեր
ԼՈՒՐ՝ ԱՊԱԳԱՅԻՑ
Յուրաքանչյուր ամիս ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության արդյունքները 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հարկային պետական ծառայության պաշտոնական կայքէջում (www. taxservice.am): Նրանք, ովքեր չեն հասցրել ուղիղ եթերում հետեւել մայիսի 8-ի վիճակահանության արդյունքներին, շահող թվերի մասին տեղեկատվություն փորձում են գտնել կայքէջից: Այս անգամ, սակայն, ՀԴՄ կտրոնների վիճակախաղի մասնակիցները ստիպված էին վերջին վիճակախաղի մասին տեղեկատվությունը կայքում շատ երկար
«ՊԻՈՆԵՐԸ» ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ
«Պահանջում ենք դադարեցնել «Պիոներ» բար-ռեստորանի գործունեությունը գիշերային ժամերին, փակել բարի դռները ժամը 24-ին եւ հսկողություն սահմանել այդ օբյեկտի վրա»,- նման դժգոհությամբ օրերս «Առավոտին» էին դիմել «Պիոների» հարեւանները՝ Բաղրամյան թիվ 2 շենքի բնակիչները: Զվարճանքի օբյեկտը գործում է հենց շենքի նկուղում: Այս շենքի բնակիչները նման պահանջով մի քանի անգամ դիմել են տարբեր ատյաններ, սակայն նրանց պատասխանել են
ԿՐԱԿԵԼ ԵՆ՝ ԿՐԱԿԵԼ ԵՆՔ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում 15 տարի առաջ կնքված հրադադարի առաջին օրվանից Ադրբեջանը միշտ էլ փորձել է շփման գծում բարելավել իր դիրքերը՝ ԼՂՀ զինված ուժերը լարված վիճակում պահելու համար: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարի, դա մասամբ հաջողվել է, շատ հաճախ էլ ԼՂՀ պաշտպանության բանակի
ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւ սահմանամերձ Նոյեմբերյանում զորահանդեսներ են կայացել: Հայաստանի անկախացումից հետո սա Նոյեմբերյանում առաջին զորահանդեսն էր: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակով խրոխտ շարքերով անցան սահմանապահները, հետո իրենց հմտությունները ցուցադրեցին հետախույզները: Հնչում էին տոնական ու հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալ: Նոյեմբերյանը եւ հարակից
ՔՆՆԱՇՐՋԱՆԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 3-18-Ը
Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք, որ Հայաստանի դպրոցներում միասնական պետական եւ ավարտական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից: Հունիսի 3-ին 11-րդ դասարանների աշակերտները կհանձնեն բնագիտության քննություններ, հունիսի 6-ին՝ հայոց լեզու, հունիսի 10-ին՝ մաթեմատիկա, հունիսի 13-ին՝ օտար լեզուներ, հունիսի 17-ին՝ հայոց պատմություն: 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները կսկսվեն մեկ օր հետո՝ հունիսի 4-ին: Առաջինը կլինի հայոց լեզվի
Խալերը երկարացնում են կյանքը
Գիտնականների մի խումբ վերջերս եկել է սենսացիոն եզրակացության. մարդու մարմնի վրա առկա խալերը երկար ու առողջ կյանքի վկայություն են։ Նման հայտարարությունը հնարավոր է դարձել մի քանի հետազոտություններից հետո, որոնց մասնակցել է երկվորյակների 900 զույգ։ Բոլոր մասնակիցների մոտ չափել են բջիջներում քրոմոսոմների մարմնաչափերի երկարությունը: Արդյունքում ի հայտ է եկել հետեւյալ օրինաչափությունը. որքան շատ են մարմնի վրա
«Եվրատեսիլի» մեկնարկը
«Եվրատեսիլի» 54-րդ մրցույթի արարողությունը կայացել է Եվրոտանը, որը տեղակայվել է Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի շենքում։ Բացման արարողության ժամանակ կայացել է «Եվրատեսիլի» նախորդ տարիների հաղթողների եւ դափնեկիրների շքերթը, որը գլխավորել է երգի մրցույթի պատմության առաջին հաղթող Լիս Ասիան՝ Շվեյցարիայից։ Այդ մասին հաղորդում է mr7.ru-ն։ Ըստ tert.am-ի՝ բացի նրանից, բեմում հայտնվել են նաեւ այլ աստղեր, «Չինգիզխան» խումբը,
Դիզայներները կրթությունը կիրառելու տեղ չունեն
Հայկական դիզայնի կենտրոն չունենք «Հայաստանում դիզայները պետական ուշադրության պակաս ունի»,- ասում է Հայաստանի դիզայներների միության նախագահ Մարտին Կակոսյանը: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ նշեց. «Հայաստանը կարիք ունի ստեղծելու դիզայնի կենտրոն: Մենք մտքի, տաղանդի, ստեղծագործողի խնդիր չունենք: Ունենք հովանավորության եւ աջակցության խնդիր, քանի որ երիտասարդ դիզայներները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի»: Վերջերս Գեղեցիկ
ՊՈՌՆՈՖԻԼՄԵՐԻ ԴԻՏՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԴԱՐՁՆԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Նրանցում գերիշխում է ագրեսիան, իսկ սեռական ակտը միայն ֆիզիկական շարժում չէ Աշխարհում չկա մի առողջ տղամարդ, որը երբեւէ էրոտիկ ֆիլմերով հետաքրքրված չլինի, դրանք ծնողներից, քույր-եղբայրներից գաղտնի պարբերաբար կամ երբեմն չդիտի, կամ չկարդա էրոտիկ բովանդակությամբ ամսագրեր: Բոլոր նորմալ կողմնորոշում ունեցող արական սեռի ներկայացուցիչների համար, անկախ նրանից՝ դեռահաս են, թե չափահաս, հաճելի է տեսնել կանացի գեղեցիկ ու
Դժգոհ են՝ չնայած մրցանակներին
Հայաստանի 11 պատանի ձյուդոիստներ Բեռլինում մասնակցեցին մինչեւ 17 տարեկանների միջազգային պատանեկան մրցաշարին: Մինչեւ 60 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Դավիթ Ղազարյանը, իսկ նույն քաշային կարգում Գեւորգ Թորոսյանը բավարարվեց 5-րդ տեղով, ինչն այս մարզաձեւում նույնպես մրցանակային տեղ է համարվում: Հինգերորդ տեղ գրավեց նաեւ մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում տեղեկացրին, որ
Մասնակցությունն առայժմ վատ չէ
Սենտ-Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են նաեւ ամերիկաբնակ երկու հայաստանցիներ, գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Խաղացված երեք տուրերում Վարուժանը հաղթել է Աննա Զատոնսկիխին եւ Ռեյ Ռոբսոնին, պարտվել Գատա Կամսկուն եւ 2,0 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Իսկ Մելիքսեթն առավելության է հասել Չարլզ Կեյթոնի նկատմամբ, տանուլ
«Փյունիկի» 4-րդ գավաթային բարձունքը
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումն ավանդաբար կազմակերպվում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը: Հայկական ֆուտբոլում իր նշանակությամբ երկրորդ տիտղոսի համար այս անգամ պայքարեցին Երեւանը ներկայացնող մեր երկու ճանաչված ակումբները՝ «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղը, որ կրկին, ավանդույթի համաձայն, կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, մեծ հետաքրքրություն էր առաջացրել ֆուտբոլասերների շրջանում: Այդ պատճառով էլ տրիբունաներում մի քանի հազար
ՆՊԱՏԱԿԸ ՄՇՏԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆ Է
Օրերս «Արարատ» ակումբի ղեկավարությունը հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում կրկին քննադատվեց ֆուտբոլի ֆեդերացիան, մասնավորապես, ֆեդերացիայի նախագահը: Ակումբի համասեփականատերերը՝ գլխավոր սեփականատեր, արտասահմանում բնակվող բիզնեսմեն Հրաչ Կապրիելյանը եւ վերջերս նրա հետ միասին փայիատեր դարձած Արկադի Անդրեասյանը, երդվելու աստիճան հավաստիացնում էին, որ իրենք «մայր հայրենիքում» ֆուտբոլը զարգացնելու համար ոչինչ չեն խնայել, սակայն ֆեդերացիան ամեն բան արել
Գողը տանից է
Երեկ «Հայելի» ակումբում բանաստեղծուհի Մետաքսեն ու դերասան Ազատ Գասպարյանն իրենց վրդովմունքն ու զայրույթն արտահայտեցին վերջերս օրաթերթերից մեկում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի մասին հրապարակված հոդվածի վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Մետաքսեն նշեց, որ չի կարելի մոռանալ հայի իսկական արժեքն ու «թքել իր ափսեի մեջ»: Բանաստեղծուհու խոսքով, հասարակության մոտ անտարբերություն է նկատվում, իսկ դա շատ վտանգավոր է: «Անտարբերությունը
Վերջին մոհիկանը
Երեկ առավոտյան, 77 տարեկան հասակում, կյանքից հեռացավ Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, 1989-91 թթ. ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը: Նա մոտ չորս ամիս ծանր հիվանդ էր: «Մեծ հայ, երեւի այդ սերնդի վերջին մոհիկանը». այս խոսքերով է, ըստ «Ա1+»-ի, բնորոշում Հենրիկ Իգիթյանին Գեղագիտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը: Վերջինս, որ շուրջ 10 տարի
«ԳՐՈՂՆ ԻՆՔՆ Է ՀԵՌԱՑՐԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ»
Կամ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի գրական դեղատոմսը Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Համո Սահյանի 95-ամյակին նվիրված գրական երեկո: Երեկոյի «մեղավոր» Սիլվա Յուզբաշյանի ասմունքի միջոցով հայ պոետների հետ հանդիպումն անցավ լեփլեցուն դահլիճում: Երեկոյին միայն Սահյանի պոեզիան չի հնչել, չնայած, տիկին Սիլվայի խոսքով, առյուծի բաժինը հենց Սահյան է եղել: Իր ձեւի մեջ ինքնատիպ գրական երեկոն
ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ՝ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ
ՄԱԿ-ը երեկ խստորեն դատապարտել է Շրի Լանկայի կառավարության գործողությունները, որի ընթացքում երկրի հյուսիսում հրետանու օգտագործման պատճառով մահացել է առնվազն 450 խաղաղ բնակիչ: Սպանդը տեղի է ունեցել կառավարական զորքերի եւ «Թամիլի վագրեր» կոչվող անջատողականների հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, զանգվածային գնդակոծությունը սկսվել է շաբաթ ուշ երեկոյան եւ շարունակվել կիրակի առավոտյան: Երեկ ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւս մեկ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշել է, որ երբեք չի պնդել, թե Մուխրովանի ռազմական բազայում տեղի ունեցած ապստամբությանը մասնակցել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Վրաստանի իրավապահներն ունեն տեսագրություն, որում ապստամբները խոսում են ռուսաստանյան հնարավոր օգնության մասին: Սահակաշվիլու կարծիքով, դա ապստամբություն չէր, այլ ինչ-որ բան հրահրելու փորձ,


















































