Օրվա լրահոսը
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ՝ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ
Փարիզի դատարանը քննում է աֆրիկյան 3 նախագահների գործը, որոնք մեղադրվում են սեփական կարիքների նպատակով պետական միջոցները վատնելու համար: Այդ գործում հայցվորն է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության փարիզյան մասնաճյուղը, իսկ որպես պատասխանողներ հանդես են գալիս Գաբոնի, Կոնգոյի Հանրապետության եւ Հասարակածային Գվինեայի նախագահները: Lenta.ru-ի տվյալներով, 2007 թվականին այդ 3 երկրների ղեկավարներն արդեն իսկ հայտնվել են ֆրանսիական իրավապահների
Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել
Երեկ Մոսկվայի կենտրոնում սպանվել է նախկինում դատված ադրբեջանցի գործարար Իղբալ Թամազ օղլի Նաջաֆովը: 44-ամյա բիզնեսմենը դուրս է եկել «Շերբեթ» ռեստորանից եւ նստել իրեն պատկանող «Մերսեդեսը»: Ըստ Gazeta.ru-ի, Նաջաֆովը չի հասցրել միացնել շարժիչը, երբ նրան մոտեցել են 2 տղամարդ՝ մեկը զինված «Կալաշնիկով» ավտոմատով, մյուսը՝ ատրճանակով, եւ առնվազն 12 կրակոց արձակել: Ըստ իրավապահների, սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված
Նախարարի արկածները՝ Ֆրանկֆուրտում
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն անցած հանգստյան օրերին ձերբակալվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ օդանավակայանում: Ինչպես պնդում է գերմանական ոստիկանությունը, Սեուլ ուղեւորվող օդանավի կապիտանը հրաժարվել է թռչել, պատճառաբանելով, որ ինքնաթիռում են գտնվում խիստ հարբած ուղեւորներ: Ի պատասխան՝ այդ ուղեւորը վիրավորվել է, սկսել է գոռալ եւ շպրտել իր բջջային հեռախոսը: Օդաչուները ոստիկանություն են կանչել, հայտնելով, որ ինքնաթիռում
Եռակողմ հանդիպումը բացառված է
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ «Մեդիամաքսին» հայտնել է, որ «Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում է»: Սամվել Ֆարմանյանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ թուրքական որոշ լրատվամիջոցների վրա հղում անելով տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Պրահայում տեղի
Ոչինչ չի փոխվել
Կադրային փոփոխությունները որեւէ ձեւով չեն ազդի միասնական քննությունների անցկացման վրա ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը վստահ է, որ այս տարի միասնական քննությունները կանցնեն սահուն եւ առանց պրոբլեմների: Ինչպես հայտնի է, նախորդ օրը ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը նշանակվեց ՀՀ ԿԳ փոխնախարար: Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք, որ ԳԹԿ տնօրենի
«ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԹ ԱԶԳԱԿԱՆ Է»
Կարծում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Քննարկումների ժամանակ ցուցադրվում էին դասավանդողների եւ սովորողների ձեռքի անհատական աշխատանքները, որոնցում նկատվում էր ազատ մտածելակերպ եւ ինքնուրույնություն Մայիսի 4-8-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պետական ֆինանսավորմամբ իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակում անցկացվում է Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաքը: Նշված 5 օրերի ընթացքում կրթահամալիրի տարբեր մասնագետներ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Հաջորդ կայարանը՝ «անհայտություն». վերջին կայարանն է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափանիվը մեծ արագություն է հավաքում: Աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն գնացքում: Փոփոխությունների սլացքը համարժեք վարքագիծ եւ պատրաստվածություն է պահանջում: Եվ եթե պաշտոնական Անկարան արագ եւ հեռատեսորեն վերադասավորում-վերակազմավորում է իր քաղաքական ճամպրուկները՝ կառամատույց հասնելու եւ այն արագ լքելու համար, մանավանդ որ արտաքին քաղաքական
ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության պաշտոնական ժամանակաշրջանը, որը կտեւի մինչեւ մայիսի 29-ը: Ինչպես հայտնի է, ընտրություններին մասնակցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց կուսակցություն եւ մեկ դաշինք: Սրանցից յուրաքանչյուրը փորձելու է ընտրողներին համոզել, որ հենց ինքն է արժանի ստանձնելու մայրաքաղաքի ղեկավարությունը: Իսկ ինչպե՞ս պիտի աշխատեն լրատվամիջոցները: Այ, հենց այս հարցի պատասխանը
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻՆ՝ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ
Արմավիրի մարզխորհրդի վերջին՝ ապրիլի 28-ի նիստը մարզի մի շարք համայնքապետերի «սեւ օրերից» մեկն էր: Խոսքը այն համայնքապետերի մասին է, ովքեր սեփական եկամուտների հավաքագրման հարցում առանձնապես չեն հաջողում: 20 համայնք, մասնավորապես՝ Հովտամեջ, Արտաշար, Արաքս, Մարգարա, Բերքաշատ, Վանանդ, Արտամետ, Հուշակերտ եւ եւս 12 գյուղ հավաքագրումների 10%-ից ցածր եկամուտ է ապահովել: Նշվածների մեջ նաեւ սահմանամերձ գյուղեր են, որոնք
Մեդալներ՝ զոհված ոստիկաններին
1991 թվականի մայիսի 6-ի վաղ առավոտյան Ոսկեպարի անտառում խորհրդային զինուժի դարանակալ հարձակումից զոհվեց Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակից: Նրանց տասնյակ ընկերները խորհրդային զինծառայողների կողմից գերեվարվեցին եւ ամիսներ շարունակ տանջվեցին ադրբեջանական բանտերում: 18 տարի անց դեռեւս մինչեւ վերջ չեն պարզվել այս դեպքի շատ հանգամանքներ, սակայն աներկբա է, որ ոստիկանները նահատակվեցին վասն հայրենյաց: 2009 թվականի մայիսի 6-ին,
ԷԼԻՏԱՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հարուստ էջմիածինցիների համար «բարեկեցիկ» պայմաններ են ստեղծվում նաեւ հետմահու, կարիքավորներին էլ չեն մոռանում: Ցավոք, մենք դեռ հեռու ենք քաղաքակիրթ աշխարհից, ուր գերեզմանները, այդ թվում՝ զինվորական պանթեոնները, ընդամենը վերջին հանգրվանն են: Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի՝ պաշտոնապես Վաղարշապատի, խոսակցական բառապաշարում՝ Էջմիածնի Չոբանքարա կոչվող թաղամասում, 27 հեկտար տարածության վրա գերեզմանային նոր բիզնես է սկսել Մովսես Եղյանին պատկանող ՍՊԸ-ն: Ի
Վերահսկելի աշխատակազմեր
Մինչեւ 2009 թ. տարեվերջ՝ Հայաստանի պետական կառավարման 23 մարմին (10 մարզպետարան եւ 13 նախարարություն) կանցնի էլեկտրոնային «Mulberry» համակարգին: «Mulberry»-ն համակարգչային ծրագիր է, որի հիմնական խնդիրներն են պետական մարմիններում փաստաթղթերի հոսքի արդյունավետ կառավարումը, կից նյութերի էլեկտրոնային տարբերակների կենտրոնացված պաշտպանությունը, դրանց գրանցումն ու պահպանումը, կատարողական վերահսկողության ապահովումը, փաստաթղթերի կորստի բացառումը: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, վերոհիշյալ էլեկտրոնային համակարգն
Հայտնաբերվել էր դիակ
Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4-րդ շենքի թիվ 9 բնակարանում հայտնաբերվել է 63-ամյա Նատալյա Սավնիչուկի դին:
Տուժողը հուզված էր
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը:
Աշոտը չէր, Մեսրոպն էր
Երեկ «Առավոտի» 7-րդ էջում հրապարակված «Փաստաբանակա՞ն, թե՞ լրագրողական գործունեության համար» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսին ներկա է գտնվել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, սակայն նա ասուլիսին չի մասնակցել, թեեւ նախապես հայտարարված է եղել այդ մասին: Նրա փոխարեն ասուլիսին մասնակցել եւ կազմակերպության տեսակետն է ներկայացրել փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Վկայություն՝ Սեւանի գաղութից
«Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Իսախանյանից երեկ «Առավոտը» ստացել էր նամակ: Նա տեղեկացնում է, որ «Առավոտից» է իմացել, որ ապրիլի 22-ին իրենց մոտ սպանվել է դատապարտյալ Բենիամին Բենիամինովը: Ի դեպ, այս սպանության հետ կապված արդարադատության նախարարության ՔԿՀ-ն դեռ պարզաբանումներ չի տվել: Նախնական վարկածի համաձայն, դատապարտյալ Բենիամին Բենիամինովը բռնվել էր փախուստի փորձ կատարելիս, տարվել էր տուգանային
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեւանցիների իրավունքների պաշտպանությունը՝ քաղաքապետի թեկնածուների ծրագրերում Ավագանու եւ քաղաքապետի ոչ բոլոր թեկնածուներն են իրենց նախընտրական ծրագրում նշել, թե ինչպես են պաշտպանվելու երեանցիների իրավունքները: Բնականաբար, ՏԻՄ ընտրությունների արդյունքում չի կարելի ակնկալել օրենսդրական բարեփոխումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինն օրենսդիր մարմին չէ: Սակայն չի կարելի մոռանալ, որ շատ հաճախ մարդու իրավունքները ոտնահարվում են
Սրճարանը «Կենտրոնի տղայինն է»
Կանաչ գոտու հաշվին եւս մեկ սրճարան կբացվի Երեկ Կենտրոն համայնքի մի խումբ բնակիչներ «Առավոտին» էին ահազանգել, մտահոգություն հայտնելով, որ Պուշկինի անվան դպրոցի դիմաց՝ Օղակաձեւ այգում մի քանի մետր կանաչ տարածք պաստառապատել են եւ պատրաստվում են կանաչ գոտու հաշվին ինչ-որ օբյեկտ կառուցել: Բնակիչների խոսքերով՝ «Կրկին ուզում են այգու հաշվին սրճարան կամ որեւէ օբյեկտ կառուցել, Երեւանի քաղաքապետը
«ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ», PR ԱԿՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ, ՏԵՂ ՈՒ ԴԱԴԱՐ ՉԿԱՐ
Ինչի հետեւանքով մարզերի շատ բնակիչներ՝ պետպատվերի ուղեգիրը ձեռքներին, ստիպված են եղել հետ գնալ Ամիսներ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, PR ակցիա նախաձեռնեց՝ հանրապետության մարզերի բնակիչներին տրամադրելով անվճար բուժօգնություն: Հանրապետականներին սատարող բուժհիմնարկներից բժիշկների անձնակազմ ուղեւորվեց մարզեր: Հետազոտությունից սկսած մինչեւ բուժում՝ բնակիչների համար անվճար էր: Եթե ՀՀԿ-ի ակցիան ինչ-որ չափով հաջողվեց, ու քաղաքացիները դժգոհելու առիթ չունեցան,
Հարկային տեսուչները «կհերթապահեն» խանութներում
Կառավարությունը որոշել է թույլատրել հարկայինի աշխատակիցներին հսկողություն իրականացնել խոշոր հարկ վճարողների նկատմամբ: Մեր պետական պաշտոնյաները բիզնեսմեններին պարբերաբար հիշեցնում են հարկերը վճարելու եւ պետության հանդեպ իրենց պարտավորությունները կատարելու մասին: Սակայն դժվար թե մինչ այսօր որեւէ գործարար ինքնակամ դուրս է եկել «ստվերից» ու հավատացել, որ կտրոն տրամադրելու դեպքում «շահում է ոչ միայն պետությունը, այլ նաեւ ինքը»: Ու
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզպետների ու այլ պաշտոնյաների հետ հանդիպեց Թորոս գյուղի «Երեքնուկ» ռեստորանում: Գյումրիի Մուշ 2 թաղամասում ընթացող բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, մարզպետներին հանձնարարականներ տալու, երկրի տնտեսությանն ու տուրիզմին վերաբերող որոշ հարցեր քննարկելու նպատակով երեկ Գյումրիում էր կառավարության ղեկավարը: Վերջինս իր այցը սկսեց Մուշ 2 թաղամասից, բայց քանի որ հորդառատ անձրեւ էր, վարչապետի գալն ու շինհրապարակից
Ոչ թե պետբյուջեից, այլ դատավորի գրպանից
ՀԱԿ-ում կարծում են, որ ակնհայտ անարդար վճիռ կայացրած դատավորները պետք է դատապարտվողին փոխհատուցեն սեփական միջոցներով: Հայտնի չէ՝ զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, բայց Երեւանի ավագանու ընտրությունների փուլում, երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է Հայաստանում օրինականության հաստատումն ու սահմանադրական կարգի վերականգնումը Երեւանից սկսելու մասին, Կոնգրեսում գործող հանձնախմբերից մեկը՝ իրավաբանական խումբը, ՀԱԿ-ին առաջարկել է քննարկել դատաիրավական ոլորտին առնչվող
ՃԱՆԱՉԵԼ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Առաջարկում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Տարիներ շարունակ ընդդիմությունը բոլոր նախագահներին, սկսած առաջինից մինչեւ այսօր գործող նախագահը, բոլորին անխտիր մեղադրում է Ղարաբաղը «ծախելու» մտադրության մեջ: Հետո պարզվում է՝ հերթական անգամ սխալվել է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին «Առավոտը» հարցրեց՝ հերիք չէ՞ նույն բաները անընդհատ կրկնել: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ծախու ապրանք»
ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
ԵԽ մամուլի ծառայության երեկ տարա ծած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 31-ին կայանալիք առաջին քաղաքային ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախընտրական առաքելությունն իրականացվեց Երեւանում մայիսի 3-6-ը։ Երեք անդամից կազմված պատվիրակությունը՝ Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինը, Միշել Գեգանը եւ Նայջել Մերմագենը, հանդիպել են կառավարության ու քաղաքային պաշտոնյաների, քաղաքական խմբակցությունների մեծ մասի թեկնածուների, ինչպես
Ահարոնը պատասխանեց Ծառուկյանին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասել էր, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա (հետո այդ դոլարը դարձրեց դրամ), իսկ
ՀԱՍԿ-ը խոստանում է սոցիալիզմը ետ բերել
Բայց միտինգներ չի անելու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն իր «ճաշակին եւ մոտեցումներին» համապատասխան՝ ավելի պասիվ քարոզարշավ կվարի: «Միտինգային հանդիպումները մեր ոճը չեն, բայց ժողովրդի հետ շփումներ անպայման կլինեն: Ասենք՝ մենք կարող ենք մտնել մի բակ, որտեղ 5-10 մարդ հավաքված կլինեն. կխոսենք հետները, կներկայացնենք մեր ծրագրերը, կլսենք նրանց կարծիքն ու մոտեցումները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԿ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ, ՈՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ՝ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻ
Դաշնակցության ընտրացուցակում երկրորդը ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Ալբերտ Աճեմյանն է, որը մինչեւ 2000 թվականը բնակվել է Իրանում: – 9 տարի է, ինչ Երեւանի բնակիչ եք: Ինչո՞վ է պայմանավորված ձգտումը՝ մաս կազմել մայրաքաղաքի ավագանուն: Արդյոք կարո՞ղ եք ասել, թե այս տարիների ընթացքում Դուք ծանոթացել եք Երեւանի խնդիրներին: – Այո՛, անշուշտ: Ընտրություններին մասնակցում եմ՝ առաջին հերթին որպես
ՉԱՊԱՑՈՒՑՎՈՂ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Քաղբանտարկյալների գործերը շարունակվում են փլուզվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների, նաեւ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարաններում երեկ շարունակվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի գործով դատական նիստերը: Ինչպես մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննության, այնպես էլ հիշյալ երկու պատգամավորների գործով մեղադրող կողմին որեւէ կերպ չի հաջողվում
ԿԻՎԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԱԾ
Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ մայիսի 1-ի լուսաբացին «Armenia Today»-ի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կատարված հարձակման փաստի առնչությամբ հարուցված քրգործը ոստիկանությունից տեղափոխվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության վարույթ: Հիշեցնենք, որ քրգործը նախաքննական մարմինը հարուցել էր Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելը, թեեւ հայտնի էր, որ հարձակման ժամանակ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի
ԲԱՆԿՈՄԱՏԻՑ՝ ՎՆԱՍՎԱԾ ՓՈՂԵՐ
«Նախօրեին Կոմիտասի պողոտայում գտնվող «Արդշինինվեստ» բանկի բանկոմատից փորձեցի 60 հազար դրամ ստանալ: Բանկոմատն ինձ 3 հատ 20 հազար դրամանոց տվեց, որոնցից 2-ը վնասված էին: Թղթադրամի աջ անկյունում տպագրված 20 հազարը բացակայում էր, այսինքն՝ պատռված էր, ինչի պատճառով մի շարք հաստատություններում պարզապես հրաժարվում էին այն վերցնել: Երեկոյան 6-ն անց էր, այդ իսկ պատճառով չկարողացա որեւէ այլ


















































