Օրվա լրահոսը
ՕՐԻՆԱԿ՝ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնը կազմակերպել էր սփյուռքահայ ականավոր բանաստեղծ, արձակագիր, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի հիշատակին նվիրված ցերեկույթ: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Օրեր առաջ հիշում եմ՝ քննարկում էր ծավալվում մեր հասարակության մեջ, պարզաբանելու համար, թե հասարակության մեջ ովքե՞ր են էլիտայի ընտրանուն պատկանում: Ռուբեն Սեւակի հիշատակի օրվան նվիրված այս միջոցառումը ինձ
«ԼՈՒՅՍԸ» ԲԱՑՎՈ՞ՒՄ Է
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան «Առավոտի» հարցման՝ հունվարի 9-ին հանձնաժողովը ընտրեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենին, սակայն առ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ նրա հետ պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, աշխատանքները սկսվե՞լ են, թե՞ ոչ, ասաց. «Հանձնաժողովն ընտրել է իսկապես լավագույն տնօրենին, որն արդեն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, պայմանագիրը նրա հետ ստորագրված
Նրանք կհաղթահարեն ճգնաժամը…
Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը նախաձեռնել էր մեր գործընկեր «Մեդիամաքսը»՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի եւ մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Մրցույթին արձագանքել էր ՀՀ եւ Արցախի բուհերի 36 ուսանող, նրանցից ժյուրին ընտրել էր 11-ին: Երեկ այդ 11-ից 3-ին շնորհվեցին գլխավոր մրցանակները. 3-րդ տեղում
Մայիսի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ, եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք չէ
Բրեդ Փիթը սումոիստի հետ
Բրեդ Փիթն աշխատում է բջջային կապի «Softbank» ճապոնական ընկերության նոր գովազդային տեսահոլովակի վրա։ Ինչպես հաղորդում է Showbuzz.ru-ն, վերջերս նա նկարահանվել է հսկա սումոիստի հետ։ Տեսարաններից մեկում սումոիստը կախված է չորս պարաններից, եւ տպավորություն է ստեղծվում, թե, իբր, Փիթը նրան օդ է բարձրացրել։ Նշենք, որ սա ընկերության հինգերորդ գովազդային տեսահոլովակն է՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Ըստ tert.am-ի՝
Փշոտ, բայց կրքոտ
Վարդը սիրում են ակտիվ, ինքնավստահ ու ինքնաբավ մարդիկ: Նրանք կարողանում են սիրել իրենք իրենց ու սեր նվիրել, քանի որ վարդը գեղեցկության ու սիրո ամենահայտնի խորհրդանիշն է: Իր ողջ կեցվածքով վարդն արտահայտում է ներդաշնակություն ու խաղաղություն: Այդպիսին են նաեւ վարդի երկրպագուները. նրանք հոգեպես կայուն են եւ, որպես կանոն, կայուն կյանք են վարում, ամուր կանգնած են իրենց
Կինը կյանք է
Ո՞ր կինն է համարվում առաքինի: Սա մի հարց է, որին 21-րդ դարում ապրող մարդկանց կողմից տրված պատասխանները իրարամերժ են ու հակասական: Հարցախույզի ընթացքում միջին տարիքից բարձր մարդիկ հայ կնոջ առաքինության մասին կարծիք հայտնեցին հիմնականում հիմնվելով հայկական մենտալիտետի վրա. հայ կինը պետք է լինի հեզ, հնազանդ, համեստ, լսող… երիտասարդների կարծիքները լրիվ այլ էին ու լավ է,
Մի անտեսեք կանանց
Հայկական մենտալիտետն ու կանայք «Ո՜ւֆ, վերջապես պրծանք»,- հավանաբար արդեն ցնծում են հայ տղամարդիկ, քանի որ ավարտվել է կանանց նվիրված միամսյակը: Շատ տղամարդիկ այնպես են դժգոհում իրենց համար դարից երկար ձգվող տոնից, կարծես թե մեկ ամիս կոտորվում են իրենց սիրելի կանանց նվերներ մատուցելով, ռեստորաններում տոնը նշելով կամ տանը, մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիք կազմակերպելով: Հայ կանանց
ԳՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Էժան Եգիպտո՞ս, թե՞ թանկ Ծաղկաձոր Վայելեք հանգիստ Իտալիայում՝ ընդամենը 550 եվրոյով: Ամառային հանգիստ Եգիպտոսում՝ 320 դոլարով… Այսօրինակ հայտարարությունների կարող եք հանդիպել ամենուր. փողոցում՝ պատերին, ցուցապաստառներին, հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում եւ այլուր: Առջեւում ամառն է՝ հանգստի մեկնելու ամենաակտուալ ժամանակը: Զարմանալի չէ, որ հատկապես այս շրջանում են ակտիվանում տուրիստական կազմակերպությունները՝ առաջարկելով օգտվել իրենց մատուցած ծառայություններից: Օրերս Logos expo
Մրցաշրջանը բացվեց
Անցած ամսվա վերջին օրերին Երեւանի հեծանվահրապարակում տարվա անդրանիկ մրցումով մեկնարկեց մրցաշրջան 2009-ը: Դա խորհրդանշեց հրապարակային հեծանվավազքի մրցաշրջանի բացումը հանրապետությունում: Ասպարեզ մտան Երեւանը, Վանաձորը եւ Աբով յանը ներկայացնող հանրապետության 48 ուժեղագույն հրապարակային հեծանվորդներ, որոնք տարիքային երեք խմբերում երեք օր պայքարեցին խմբային վազքերում հաղթողներին որոշելու համար: Մեծահասակների խմբում 343 միավորով առաջին տեղը գրավեց Հանրապետական օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի
Առաջին անգամ հայկական ֆուտբոլում
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին, ժամը 20-ին՝ մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Այդ օրը պատվավոր մրցանակին տիրելու համար պայքարելու են Երեւանի երկու թիմեր՝ հանրապետության բազմակի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» եւ նրա ավանդական գլխավոր մրցակիցը՝ «Բանանցը»: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այդ խաղն սպասարկելու համար մրցավարական կազմ է հրավիրվել
Մեքսիկան չի ժամանի Երեւան
Մեքսիկայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, չնայած սահմանված ժամկետներում մասնակցության հայտ էր ներկայացրել մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնության կազմկոմիտեին, որոշել է հրաժարվել եւ այդ մասին պաշտոնական հայտարարություն արդեն արել է: Պատճառը այդ երկրում ծագած խոզի գրիպի համաճարակն է: Իր նամակում Մեքսիկայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Կոնտրերասը նշում է. «Դուք
Խնդիրները պետք է լուծվեն հօգուտ շախմատիստների
Նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Եվրոպայի շախմատային կյանքում աննախադեպ սկանդալ է հասունանում, որի պատճառը Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) եւ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահների միջեւ տարաձայնություններն են: Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին դիմել էր Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան, առաջարկելով չեղյալ հայտարարել Սանկտ Պետերբուրգում եւ Բուդվայում անցկացված Եվրոպայի 2009 թվականի կանանց եւ տղամարդկանց անհատական
Մեկական 1-ին եւ 3-րդ տեղ
Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի «Dubai Open» 11-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 29 ազգային ֆեդերացիաների 140 շախմատիստներ: Հայաստանի վեց ներկայացուցիչներից իրենց գերազանց դրսեւորեցին գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը: Նրանք, ինչպես նաեւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը, ինը հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր եւ կազմեցին մրցանակային եռյակը: Սակայն լրացուցիչ գործակիցները նրանց դասավորեցին հետեւյալ հերթականությամբ. 1. Տիգրան Քոթանջյան,
«Դեռ էն թվերից եմ մտերիմ»
Հայերի հետ իր բարեկամության մասին ասաց կոմպոզիտոր Գիա Կանչելին «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնն այսօրվանից մինչեւ մայիսի 9-ն անցկացնում է «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» համերգաշարը: Վրաց ճանաչված կոմպոզիտորի ստեղծագործությունների մեկնաբանման նպատակով Հայաստան են հրավիրվել անվանի երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ Գիդոն Կրեմերը, Պավել Վերնիկովը, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն, ալտահար Մաքսիմ Րիզանովը, որոնք հանդես կգան «Սերենադ» կամերային,
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՆ»
Երեկ կոչ արեց աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Այն բեմադրել է Մեծ թատրոնի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը՝ ըստ Ռաֆայելլո Ջովանիոլիի համանուն վեպի եւ պատմական սյուժեների: Օգտագործված է Նիկոլայ Վոլկովի սցենարը, դեկորները եւ բեմական զգեստները Սիմոն Վիրսալաձեի էսքիզներով են արված: Ա.
ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ
Երեկ զրահատանկային գումարտակներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա, հայտարարել է իշխանություններին չենթարկվելու մասին եւ կոչ արել ընդդիմության հետ երկխոսության գնալ: Գումարտակի հրամանատար Մամուկա Գորգիշվիլին նշել է, որ զինվորականները չեն կարող հանգիստ նայել երկրի փլուզման գործընթացին, սակայն չեն պատրաստվում որեւէ ագրեսիվ գործողությունների դիմել: «Մենք մնում ենք զորանոցներում եւ այստեղից չենք պատրաստվում որեւէ
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ՄԵԿ ՁԱՅՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Երեկ Քիշնեւում տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը կայացավ Հանրապետության պալատում, քանի որ խորհրդարանի շենքը վնասվել է ապրիլի 7-ին կայացած զանգվածային անկարգությունների ժամանակ: Պառլամենտի 101 տեղերից 60-ը պատկանում է կոմունիստներին, իսկ 41-ը՝ ազատական ընդդիմությանը: Կոմունիստներին մեկ ձայն չի հերիքում պետության ղեկավարին ինքնուրույն ընտրելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, սպասվում է, որ նախագահի ընտրությունները կայանալու են
ՕԲԱՄԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆ ԵՐԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է օրենքից դուրս հայտարարել հարկերից խուսափելու այն ձեւերը, որոնք իրականացնում են օֆշորային հաշիվների միջոցով: Բացի այդ, Սպիտակ տունը մտադիր է խստացնել կանոնները, որոնք թույլ են տալիս ամերիկյան ընկերություններին իրենց եկամուտները փոխանցել այլ՝ ավելի ցածր հարկեր ունեցող երկրներ: Այդ նպատակով որոշ կորպորացիաների արտասահմանյան մասնաճյուղերը դիտարկվելու են որպես առանձին ընկերություններ: Ըստ BBC-ի,
Թերթերն ապագա չունեն
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Լորեն Բաֆետը կարծում է, որ տպագիր մամուլն ապագա չունի: «Կա մեծ հավանականություն, որ թերթերը ապագայում մեծ կորուստներ են կրելու,- հայտարարել է Բաֆետը,- մենք հիմա որեւէ գնով ԱՄՆ-ում որեւէ թերթ չէինք գնի»: Ըստ Newsru.com-ի, Բաֆետը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկն է եւ նրա ունեցվածքը կազմում է $60 միլիարդ: Նա սովորաբար ճշգրտորեն է կանխատեսում շուկայում
Թուրքական հարսանիքում սպանվել է 45 հոգի
Երեկ Թուրքիայում ձերբակալվել է 8 հոգի, որոնք կասկածվում են հարսանիքի ժամանակ մարդկանց զանգվածային սպանություններ իրականացնելու համար: Թուրքիայի հարավարեւելյան շրջանում տեղի ունեցած ոճրագործության զոհ է դարձել առնվազն 45 հոգի: Երկրի ներքին գործերի նախարարի խոսքերով, հարձակումը կապ չունի ահաբեկչության հետ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է 2 ընտանեկան կլանների արյան վրեժի հետ: Հետաքրքիր
Ռուսաստանում գտան գլխավոր կաշառակերներին
Ըստ վիճակագրության, Ռուսաստանում գլխավոր կաշառակերներն են ոստիկանները, դասախոսները, բժիշկները եւ ամենեւին ոչ պաշտոնյաները: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Կոռուպցիոներների քանակն ուղղակիորեն կապված չէ ոչ պետական ծառայողների քանակի, ոչ էլ ռեգիոնի տնտեսական զարգացման հետ, նշված է Գլխավոր դատախազի զեկույցում, որով նա հանդես կգա Դաշնային խորհրդում՝ մայիսի 13-ին: «Վեդոմոստի» թերթում տպագրված զեկույցում ասված
Տեսակա՞ն, թե՞ պրակտիկ
Գործատուներն ուզում են, որ բուհերում ուսանողներին տեսական գիտելիքների փոխարեն գործնականով զինեն Երեկ «Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում ամենահաճախը հնչում էին հետեւյալ արտահայտությունները՝ «թափուր աշխատատեղ», «CV», «կադրային քաղաքականություն», «բուհ-արտադրություն համագործակցություն»: Պատճառն այն էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախաձեռնությամբ անցկացվում էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող 20-ից ավելի կազմակերպություններ՝ «Անելիք», «Արարատ» եւ այլ բանկեր,
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Արտասահմանում կրթված շատ երիտասարդներ, վերադառնալով հայրենիք, հիասթափվում են «Առավոտը» մայիսի 1-ի համարում անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի գործունեության 16-ամյակին նվիրված տոնակատարությանը: Ծրագրի նախորդ տարիների շրջանավարտները իրենց որոշ մտահոգություններ բարձրաձայնեցին «Առավոտի» հետ զրույցում: Շատերին թվում է, թե արտասահմանում կրթությունը շարունակելու մեկնած երիտասարդները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են՝ այնտեղ հաստատվելու համար:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ». ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆՆ Է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափանիվը մեծ արագություն է հավաքում: Աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն գնացքում: Փոփոխությունների սլացքը համարժեք վարքագիծ եւ պատրաստվածություն է պահանջում: Եվ եթե պաշտոնական Անկարան արագ եւ հեռատեսորեն վերադասավորում-վերակազմավորում է իր քաղաքական ճամպրուկները՝ կառամատույց հասնելու եւ այն արագ լքելու համար, մանավանդ որ արտաքին քաղաքական
ՀՔԱՎԳ-ՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը արժանացել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր գնահատականին: Այս առթիվ մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ տեղի ունեցածը առնվազն անտրամաբանական է: «Ղամբարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվելուց առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանապետն էր ու հենց նրա օրոք Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազը:
Սահմանագիծն ամրացվում է
Ներկայումս Ոսկեպար գետի աջ ափով, հայ-ադրբեջանական սահմանագծին, «Կամացու» մակնիշի տրակտորը լայն խրամատ է փորում: Այն թույլ կտա սահմանի երկայնքով ունենալ միասնական, տասնյակ կիլոմետրերով ձգվող պաշտպանական գիծ: Այս գծի կառուցումը կհեշտացնի զինուժի եւ մարտական տեխնիկայի տեղափոխումը սահմանի մի հատվածից մյուսը:
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Սահմանամերձ Նոյեմբերյանում գործող «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն պետական կառույցների «հարձակման» թիրա՞խ Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում կայացած «ՀՀ Տավուշի մարզի ներդրումային միջավայրը ու Փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները» համաժողովում արձանագրվեց, թե Տավուշի մարզում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծված եւ ոլորտին պետական աջակցություն է ցուցաբերվում: Ի
Մահափորձ եւ վրաերթ
«Հայ արիական միաբանության», «Հայ ազգայնականների համախմբման խորհրդի» եւ «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի երեկ տարածած հայտարարությամբ՝ մայիսի 4-ին մահափորձ է կատարվել «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ: «Հայ արիների» տեղեկացմամբ, նախորդ օրը, ժամը 10-12-ի սահմաններում, Արմեն Ավետիսյանին 2 անգամ զանգել է ոմն Արկադի, որը ներկայացել է ազգային անվտանգության աշխատակից: Ժ.12:20-ի սահմաններում Ա. Ավետիսյանը դուրս է եկել
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
/Նպատակը մահափորձն էր եւ ոչ թե մարմնական վնասվածք հասցնելը Ա. Կիվիրյանի վնասվածքները համարվել են թեթեւ: Երեկ «Ուրբաթ» ակումբում կազմակերպվել էր լրատվամիջոցների հանդիպումը ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, «Խոսքի ազատության կենտրոնի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Առիթը՝ ապրիլի 30-ին Նալբանդյան փողոցի իր տան շքամուտքի մոտ բռնարարքների ենթարկված Արգիշտի Կիվիրյանի հարցն


















































