Օրվա լրահոսը

Հիվանդ զինակոչիկին բանա՞կ են տանում

Մինչդեռ թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցից պատասխանել են, որ տղան պիտանի չէ զինծառայության: «Ես որդի չունեմ բանակ ուղարկելու: Չարչարանքով պահել-մեծացրել եմ, որ ուղարկեմ բանակ, որպեսզի իրենք էլ հաշմանդամ ու հոգեկան հե՞տ ուղարկեն: Ես հրաժարվում եմ որդուս բանակ ուղարկել: Կամ էլ թող բուժեն ու ստորագրեն, որ երեխաս անվնաս տուն կգա»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Սուսաննա Գրիգորյանը: Նրա

ԵՐԵՎԱՆԸ ԿԾԱՂԿԻ ՈՒ ԿԲԱՐԳԱՎԱՃԻ՞

Երեւանի ավագանու համար թեկնածու առաջադրած կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են քաղաքը դարձնել դրախտավայր: Երեւանի քաղաքապետի աթոռի համար պայքարող կուսակցությունների նախընտրական ծրագրերն ընդհանուր առմամբ իրար նման են: Նրանք բոլորն էլ իրենց նախընտրական ծրագրերի սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել. խոստանում են երեւանցիների կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել, մթնոլորտն աղտոտումից մաքրել, աղբահանության բնագավառում ներդնել կայուն կառավարման

«Վստահեք տեղյակ եւ կարող մարդկանց»

Կոչ է անում ՀՀԿ-ն «Բարոյական ճգնաժամի խնդիր ունենք»,- երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բակային հանդիպումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող եւ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ երիտասարդներին հորդորելով հարգել տարեցներին, կանանց ու երեխաներին: Հանդիպման ժամանակ նրան ուղղված հարցերը շոշափում էին բնակիչներին անհանգստացնող բոլոր ոլորտները՝ շենքերի տանիքներից մինչեւ մայրաքաղաքի «աղճատված ճարտարապետություն»: «Ես այդ խնդիրներին շատ լավ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ «ՔԱՄՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ»

Օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել այն ընկերությունների բիզնես նախագծերը, որոնք կամ երբեւէ չեն աշխատել, կամ էլ 10 տարուց ավելի է՝ պարապուրդում են: Կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագրերի շարքում հատուկ տեղ է հատկացված տնտեսության ամենախոցելի հատվածին: Խոսքը փոքր ու միջին ձեռնարկատերերի մասին է, որոնցից շատերը, ֆինանսական միջոցների պակասի պատճառով, կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: Մանր բիզնեսմեններին

«Առանց արցախցու հարց չի լուծվելու»

Ասում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու ԼՂՀ մի քանի նախարարների ուղեկցությամբ երեկ առաջին անգամ Գյումրիում էր ԼՂՀ 36-ամյա վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս հանդիպեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի աշխատակազմի ու ուսանողների հետ, անդրադարձավ մի քանի կարեւոր քաղաքական հարցերի: Պատմաբաններից մեկի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կառավարությունը

ՀՀԿ-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրապետականների նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ հարց է ծագում՝ արդյոք այս կուսակցությունը հնարավորություն չի՞ ունեցել անցած տարիներին լուծելու այն խնդիրները, որոնք այժմ թվարկում է: Այն ծրագիրը, որով ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում ներկայացել է երեւանցիներին՝ առանձնապես ծավալուն չէ, կազմում է շուրջ 5 էջ: Ծրագրի նախաբանում դրվատանքով է նշված վերջին տարիներին Երեւանի զարգացման տեմպերի մասին, եւ առանձնացված է մասնավորապես իրականացված

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որը Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը վերնագրել է. «Առաջին դրական ազդանշանները հուսով ենք՝ կհանգեցնեն համաներման»: Ըստ հայտարարության՝ «Թեեւ դեռ վաղ է Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխման ազդեցության ամբողջական գնահատականը տալու համար՝ ակնհայտ են առաջին ազդանշանները, որոնք լավատեսության հիմք են տալիս»: Երկու

Հիմա էլ սպառնում են վկաներին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Նրա գործով անցնում են 27 վկաներ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ են: Երեկ հարցաքննվել են 4 վկաներ, այդ թվում՝ 2-ը ոստիկանության Արաբկիրի, մյուս երկուսը՝ Մալաթիայի բաժիններից: Արաբկիրի ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ

Ընտրությունից մի ահաբեկվեք

Հորդորեց ՀՀ առաջին նախագահը Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նորք-Մարաշի բնակիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ այդ համայնքում բնակված ազատամարտիկ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Մինչեւ հանդիպման մեկնարկը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ եկեղեցի, ծաղկեպսակ դրեց նաեւ եկեղեցու բակում տեղադրված Արմենակ Արմենակյանի հուշաքարին,

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ»՝ ԿԱՊՈՒՏ

Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը ժամանակավորապես (՞) դադարեցնում է իր գործունեությունը: «Ապրիլի 4-ին, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի երեք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանական կոալիցիայի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, փաստորեն դադարեցրել են իրենց աշխատանքները փաստահավաք խմբում, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային

ՇՏԱԲԸ ՉԻ՞ ԳՈՐԾԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում երեկ փորձում էին շտկել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի չափից դուրս անկեղծ արտահայտությունները: Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մի քանի օր առաջ ստացել էր Հատուկ քննչական խմբի կողմից փաստահավաք խմբին ներկայացված այն դիտարկումները, որոնք նախորդ օրն ամբողջությամբ տպագրվել էին մեր թերթում։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այն կարծիքին է, որ

ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏԺՎԵԼՈՒ ԱՀԱՐՈՆԸ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ օրը երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասաց, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա, իսկ եթե Ահարոն Ադիբեկյանը չկարողանա

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է

Մեքսիկայում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած խոզի գրիպը կամ, ինչպես ասում են՝ A/H1N1 վարակը կարծես թե անկում է ապրում: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ըստ որոշ աղբյուրների, Մեքսիկայի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան հավաստել է, որ գրիպի ամենավտանգավոր շրջանը ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում է եղել, սակայն այժմ վարակը նույն արագությամբ չի տարածվում: Այդուհանդերձ, Առողջապահության

ՄԱՅԻՍԻ 1-15-Ը «ԿԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԵՆՔ»

Հայաստանի եվրոպական շարժումը մայիսի սկզբին կազմակերպում է Եվրոպայի օրվա տոնակատարությունը: Մայիսի 9-ը նշվում է իբրեւ Եվրոպայում խաղաղության հաստատման, համերաշխության եւ միասնականության տոն: Հայաստանում այս տոնը առաջին անգամ 2006-ին սկսեց տոնել Հայաստանի եվրոպական շարժումը եւ այն դառնում է ավանդույթ: Տոնակատարությունները նախատեսվում են մայիսի 1-15-ը եւ իրականացվելու են հետեւյալ միջոցառումները. «ԵՄ քաղաքականությունը եւ կառույցները» թեմայով դասընթացներ լրագրողների

Մայիսի 5

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

ՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԻՐԵԼԻ ԾԱՂԿԻ

Ծաղիկների կախարդիչ շնորհը նրանց գեղեցկությունն է, իսկ գեղեցիկը միշտ հրաշքներ է գործում: Ամեն ոք, հարաբերվելով բնության այս հիասքանչ «էակների» հետ, դառնում է ավելի բարի, քնքուշ, հոգեպես հարուստ… Իսկ գիտեի՞ք, որ ծաղիկները միեւնույն ժամանակ մարդկանց միջեւ փոխհարաբերությունների լավագույն միջնորդներն են։ Ծաղիկները անընդմեջ ուղեկցում են մեզ մեր կյանքում՝ նվիրելով ուրախություն, մարմնավորելով սեր եւ ուշադրություն: Մարդիկ հաճախ օգտվում

Դիետաները վնասակար են

Կարճ ժամանակում նիհարելու արդյունքում ի հայտ են գալիս առողջական խնդիրներ Այսօր նիհարելու խնդիրը, իսկապես, շատ տարածված ու արդիական է, եւ, գաղտնիք չէ, որ այն դարձել է շատերի մտահոգության առարկան՝ անկախ սեռից: Կան մարդիկ, ովքեր սեւեռված են իրենց կազմվածքի «սրբագրման» վրա, այսպիսիք դիմում են գրեթե ամեն ինչի, որպեսզի նիհարեն: Բայց, ինչպես դիետոլոգներն են նշում՝ նիհարելու համար

ԹԱՓՈՆՆԵՐԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՏԱԼ

Ստեղծագործողի համար անպիտան ոչինչ չկա «Այն, ինչը, գուցե, ուրիշների համար անպիտան մի բան է, իմ աշխատանքների ամենակարեւոր դետալը կարող է դառնալ»,- ասում է Մարիամ Հարությունյանը, ով ստեղծագործում է արդեն երկար տարիներ: Նրա աշխատանքները պատրաստված են տարբեր իրերից, ավելի հաճախ՝ թափոններից, բայց դա չի խանգարում, որ ցուցահանդեսների օրերին դրանք մեծ հանդիսատես հավաքեն: Տիկին Մարիամը աշխատում է

Նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Քարամյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:

Մնում է վերջին քայլը

«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին օլիմպիական խաղերի ծրագրին նվիրված Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի նիստում քննարկվելու է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) հայցադիմումը՝ կապված կանանց բռնցքամարտը երեք քաշային կարգերում 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու առաջարկի հետ: Սակայն ՄՕԿ-ի հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի հոկտեմբերին կայանալիք ՄՕԿ-ի գործկոմի նիստում: Մեկ անգամ արդեն

«Գանձասարի» առաջին հաղթանակը

«Փյունիկը» ոչ մի գնդակ բաց չի թողել, իսկ «Արարատը» դեռ չի ճաշակել գոլի եւ հաղթանակի քաղցրությունը: Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները: Այս մրցաշրջանում իր առաջին, այն էլ՝ հաղթական, միավորը վաստակեց Կապանի «Գանձասարը», որը մրցակցի դաշտում երկու անպատասխան գնդակ անցկացրեց մրցաշարային աղյուսակի ետնապահ «Արարատի» դարպասը: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» անհյուրընկալ

Գրեթե երկու մրցանակակիր՝ Դուբայում

Միացյալ Արաբական Էմիրություններում երեկ ավարտվելու էր շախմատի «Dubai Open» ավանդական 11-րդ միջազգային մրցաշարը, որին, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցում էին շուրջ երեք տասնյակ ազգային ֆեդերացիաների 140 շախմատիստներ: Հայաստանը ՄԱԷ-ում ներկայացնում էր վեց հոգի: Ութերորդ՝ նախավերջին, տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը եզրափակիչ օրվանից առաջ 6,5-ական միավորով բաժանում էին 1-2-րդ հորիզոնականները: Սակայն, ըստ մասնագիտական

Հզոր ենք նաեւ մարզիչներով

Շախմատի ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի շրջանակներում նախատեսված վեց մրցաշարերից Նալչիկում ավարտված չորրորդից հետո, որում հերթական անգամ իր «սուպեր» կարգը հաստատեց Լեւոն Արոնյանը, իսկ նրան այդ հարցում թեւութիկունք եղավ նաեւ մեր հանրապետության շախմատային էլիտայի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, բնագավառի վերին ատյաններում արձագանքները շարունակվում են: Մասնավորապես, շախմատային բոլոր հեղինակությունները նշում են, որ Արոնյանը համաշխարհային շախմատի ներկայիս ամենավառ ներկայացուցիչն է

Թաքո՞ւն մրցույթ ՀՀ մշակույթի նախարարությունը 2009թ. հունվարից ապրիլ ժամանակահատվածում մշակութային իրադարձություններ լուսաբանող լրագրողների եւ ԶԼՄ-ների համար հայտարարել էր մրցույթ՝ 8 անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն վերլուծական եւ քննադատական հոդված, լավագույն հեռուստալրագրող, լավագույն ինտերնետային հոդված եւ այլն): Նախարարության mincult.am պաշտոնական կայքէջում զետեղված էր նաեւ ինֆորմացիա՝ ո՛չ միայն մրցույթի արդյունքների ամփոփման օրվա մասին: Այն, ըստ mincult.am-ի, մայիսի 3-ն

Նոր սրահ՝ «Ջերոմ»

Երկու ամիս է՝ Հանրապետության 49/2 հասցեում գործում է «Ջերոմ» արվեստի սրահը, որի գեղարվեստական եւ գործադիր տնօրենը Արման Մուրադյանն է: Նրա հավաստմամբ «Ջերոմը» տեսակով եւ բնույթով միակն է: «Այն ամենը, ինչ ներկայացվում է «Ջերոմում», բացառապես ստեղծագործական աշխատանք է՝ արված ձեռքով. գեղանկար, քանդակ, հագուստ, աքսեսուարներ, անգամ մեր սրահում գործող սրճարանում մատուցվող սուրճը ներկայացվում է արվեստով: «Ջերոմ» բրենդի

Ուխտագնացություն եւ մրցանակներ

Կ իրակի՝ Մամուլի ազատության օրը, Արարատյան հայրապետական թեմի «Արարատ միությունը»՝ «Դիֆենս» իրավաբանական ընկերության հետ միասին, կազմակերպել էր ուխտագնացություն Սեւանի թերակզի: Ավելի ուշ ուխտավորները հավաքվեցին Սեւանի հոգեւոր Վազգենյան դպրանոցում, որտեղ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, համերգ՝ «Արարատ» միության երգչախմբի մասնակցությամբ եւ մատաղի արարողություն: «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը նշեց, որ 8 համալսարանների լրագրության ֆակուլտետների ուսանողներ հետաքննություն են

ԳԵՐԳԻԵՎԸ ԼԱՎ Է ՀԻՇՈՒՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Աշխարհահռչակ դիրիժորը վերադարձել է շուրջ 30 տարի անց Երեւանում էր աշխարհահռչակ Վալերի Գերգիեւը: 1996թ.-ից Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի, 2007թ.-ից Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դարձյալ գլխավոր դիրիժորի՝ մայիսի 3-ին եւ 4-ին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ կայացած համերգները ուրախացրել էին ոչ միայն երաժշտասերներին, մանավանդ՝ միշտ չէ, որ նման ճանաչման դիրիժոր է հանդես գալիս

ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մեծ Բրիտանիայում հայտնի նկարչուհի Գալինա Ռուսանովան, Լոս Անջելեսից վերադառնալով Լոնդոն, հարձակվել է ուղեկցորդուհիների վրա: Արդյունքում նա Լոնդոն չի հասել եւ այժմ գտնվում է Մեն նահանգի բանտերից մեկում: Ըստ Newsru.com-ի, 54-ամյա Ռուսանովան թռիչքի վախը հաղթահարելու համար խմել է մի քանի հանգստացնող հաբ եւ 2 փոքր շիշ գինի, այնուհետեւ ինքնաթիռում նա գնացել է զուգարան եւ խմել նաեւ

ՀԵՐԹԱԿԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների նախօրյակին էլ ավելի են սրվել այդ կազմակերպության եւ Ռուսաստանի հարաբերությունները: Այս անգամ կոնֆլիկտի առիթ են հանդիսացել ՆԱՏՕ-ի ղեկավարության գործողությունները, որոնց արդյունքում կազմակերպությունում հավատարմագրումից զրկվելու է 2 ռուս դիվանագետ: Նրանք մեղադրվում են դիվանագիտության հետ անհամատեղելի գործունեության համար, ինչն ավելի պարզ լեզվով՝ նշանակում է լրտեսության մեղադրանք: Ըստ «Կոմերսանտ» թերթի, ՆԱՏՕ-ն որոշել է արտաքսել ռուս

ՀՂԻ ԿՆՈՋԸ ՊԻՏԻ ԳՆԴԱԿԱՀԱՐԵ՞Ն

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Բիլ Ռամելը մտադիր է հանդիպել Լաոսի իշխանությունների հետ՝ իր երկրի քաղաքացի՝ 20-ամյա Սամանտա Օրաբատորի գործով միջնորդելու համար: Ըստ BBC-ի, հղի բրիտանուհուն մեղադրել են 0,68 կիլոգրամ հերոին ներմուծելու համար եւ Լաոսի օրենքներով նա կարող է մահապատժի ենթարկվել: Հաջորդ շաբաթ Սամանտան կանգնելու է դատարանի առջեւ եւ եթե մեղավոր ճանաչվի, ապա նրան գնդակահարություն է սպասվում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031