Օրվա լրահոսը

«Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին». ԱՄՆ դեսպան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը կազմակերպել էր «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիեն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի տեղակալ Ռեբեկա

Աշխարհի ուժեղների հետ եթե չկա համաձայնություն՝ լայնածավալ պատերազմ լինել չի կարող. «Առերեսում»

Պետք է այնքան էլ չհամաձայնեմ, թե այս պահին շատ մոտ ենք էսկալացիային, քանի որ այս պահին նոր թեժ կետ միջազգային հանրությանը պետք չէ: Առավել եւս՝ այն մարազմատիկ վախերը, որ կան ռուսական շրջանակներում, թե երկրորդ ճակատ են բացում մեկ Վրաստանում, մեկ Արցախում… Լարվածություն՝ այո, սադրանքներ՝ այո, փոքր, լոկալ բախումներ՝ այո, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը քիչ եմ գնահատում

Հայը նա է, ով ներգրավված է հայկական աշխարհի խնդիրների և ապագայի մեջ. «Ապագա հայկականի» մասնակից

Շրի Լանկայի հայերին ևս մտահոգել է հայության համախմբման ու ապագայի խնդիրները . դրանց լուծման նպատակով Մագդա Աղաբաբյանը միացել է «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովին:

«Մենք կորցնում ենք ռուսական ավանդական շուկաները․ խնդիր ունենք դրամի կուրսի հետ»․ գյումրեցի գործարար

Այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ժամանակ «Լենտեքս» տեքստիլ գործարանի հիմնադիր Կարեն Գոմցյանը նշեց, որ ստեղծվել է հրաշալի միջավայր՝ բիզնեսի զարգացման համար, որը չեն կարող թաքցնել։ «Մի քանի ժամում կարելի է բիզնես ստեղծել, վարձել կազմակերպություն, որը շատ դրական է։ Ես 20 տարի առաջ եմ եկել Հայաստան, ու բիզնեսն այն

Որակյալ ու մրցունակ կրթություն ունենալու համար պետք է սկսենք հանրակրթության ոլորտից․ Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների բացահայտմանը և լուծումներ գտնելուն։ Արաքսիա Սվաջյանը, հանդես գալով որպես քննարկման բանախոս, նախ անդրադարձել է Հայաստանում

Շատ ուրախալի է, որ ներկաների համար Արցախի հենարանը տասը միլիոն հայերն են. Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի հայապահպանության խնդրի լուծումը պետք է  հիմնված է 4 կարևորագույն սկզբունքների վրա՝ լեզու, մշակույթ, հավատ և ընտանիք: Եթե այս 4 սյուները  կարողանանք հայկական  պահել, ապա ինքնության պահպանության խնդրում ավելի առաջընթաց կգրանցենք:

Հույս ունեմ, որ այս առաջին փորձը կարող է դրական դեր կատարել մեր ազգային կյանքում. Աշոտ Ոսկանյան

Մի կողմից շատ ոգևորիչ է նման գաղափարի շուրջ համախմբվելը, քանի որ մենք ապրում ենք բոլորովին մի նոր ժամանակաշրջան՝ և՛ ազգային կյանքի, և՛ համաշխարհային կյանքի իմաստով, երևի նոր մոտեցումներ ու նոր մեթոդներ են պետք, հիմա մենք փորձում ենք այդ մեթոդներն այստեղ իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, արտակարգ

«Գյումրիին պետք չէ նայել որպես խաշ ու քյալլա ուտելու քաղաք․ տեղյա՞կ եք, որ փակում են «Ստրոմմաշինա» գործարանը»․ գործարարը՝ նախարարներին

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցած  «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով բիզնես ֆորումի ժամանակ գործարարներից մեկը՝ Աշոտ Մերուժանյանը, նախարարներին բողոքեց, որ այսօր ոչ ստանդարտ պայմաններում հնարավոր չէ աշխատել ստանդարտ որոշումներով։ Նա առաջարկեց ուրիշ բան մտածել, դժգոհեց նաև բանկերից։ «Ներկա բանկերը մեր խա՞չն են։ Ուրիշ բանկեր չկա՞ն էստեղ եվրոպական, որ գան, բացեն ու փակեն սաղ էս

Սփյուռքի հետ դասական հին մեխանիզմներն արդեն չեն աշխատում. Վարդան Մարաշլյան

Սա այլ համաժողովներից տարբերվում է, քանի որ դասական Հայաստան-սփյուռք համաժողով չէ և հարցերի զգալի մասը վերաբերվում է Հայաստանին և հայաստանցիներին: Այս համաժողովի ձևաչափն է նոր և հետաքրքիր, որտեղ հասարակության տարբեր շերտերի  ներկայացուցիչները մասնակցում են քննարկմանը:

Ռուբեն Վարդանյան. «Մենք 35 տարի պայքարի մեջ ենք ու պետք է պատրաստ լինենք 35 տարի էլ պայքարի մեջ լինել, որովհետեւ ընտրել ենք արժանապատիվ, անկախ, հայկական եւ ազատ Արցախի ճանապարհը»

«Ապագա հայկականը» եւ «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապով ողջունելով «Ապագա հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովին՝ ասաց. «Ուզում եմ բոլորիդ ողջունել Ստեփանակերտից եւ ասել, որ չնայած բոլոր դժվարություններին, կյանքը շարունակվում է, մարդիկ ապրում են կյանքով, պահպանում ոգին եւ արժանապատվությունը, զգացողությունը, որ մենք չենք հանձնվել եւ չենք հանձնվելու: Կողքի դպրոցից լսվում է երեխաների ձայնը: Արցախցիները շատ

«Ապագա հայկականի»  մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. Արիկ Գևորգյան

«Ապագա հայկականը»  առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է:

Կանանց Հայաստանի հավաքականը պատրաստ է բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Հնդկաստանի մայրաքաղաքում մարտի 16-ից 27-ը կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ վաղը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի «Օլիմպավանում» իսկ հաջորդ օրն առավոտյան կմեկնի Դելի: Մեր կանանց ընտրանին ներկայացված է լինելու վեց մասնակցով. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 51 կգ՝ Անուշ Գրիգորյան, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւա, 60 կգ՝ Էլիդա

Գյումրին «չոր նավահանգիստի» կվերածվի՞․ էկոնոմիկայի նախարարը չի շտապում ասել, որ հաստատ կլինի

Այսօր Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող  բիզնես ֆորումը, որը նոր հարթակ է կառավարության ներկայացուցիչների ու գործարարների հետ շփման։ Գյումրի էին եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն

Հուսով եմ, ընդհանրապես կառավարության ներկայացուցիչները հետաքրքրվում են ժողովրդի գաղափարներով. Նուբար Աֆեյան

Մենք ուզում ենք այս համաժողովից  գաղափարներ ստանալ, սա քաղաքացիական հավաք է, մեր հայության մեջ այդքան էլ սովորություն չկա խոսել ապագայի մասին՝ մեր նպատակն է մանրամասնորեն ծրագրավորել, գաղափարներ փոխանցել իրական ապագայի վերաբերյալ: Պետք է հասկանալ ո՞րն է ժողովրդի կարծիքը, մոտեցումը, ըստ այդմ առաջ ընթանալ:

Սուրեն Պապիկյանը հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինվորներին

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպելով նաև զորացրված տղաների ծնողներին և հարազատներին` Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ

Բահրեյնում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: «2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետեւանքով Հայաստանի սուվերեն տարածքներից

Էլեկտրագնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 11-ին ՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Միջադեպի հետեւանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե։ Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները։ Կատարված վնասն էլ ավելի է գնահատվում։

Տոյվո Կլաարի արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին դրանց համապատասխանության առումով․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ

Ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։ Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։ Այստեղ

Իջևանի սահմանամերձ գյուղերում «խելացի» կանգառներ կտեղադրվեն

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում Իջևան համայնքի սահմանամերձ 8 գյուղում տեղադրվող կանգառները հագեցած կլինեն արևային վահանակով, անվտանգության տեսախցիկով և USB լիցքավորման վարդակներով

Արսեն Թորոսյանը մոռանում է, որ իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտելու քրեական վարույթի ընթացքին․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։ Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին

Արամ Աբրահամյան. «Հարյուր տոկոսով եմ ասում եւ խնդրում եմ ինձ հավատալ. եթե չլինի Արցախի պետականությունը, չի լինի հայկական պետականություն»

«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողով երկրորդ օրվա թեման Հայաստան-Սփյուռք միասնականության նպատակի քննարկումն է: Փորձագիտական հանձնախմբի անդամ, հրապարակախոս եւ լրագրող Արամ Աբրահամյանը ներկայացրեց իր մոտեցումները եւ ամփոփեց հանձնախմբի աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ հանձնախմբում քննարկվել է խնդիրների երեք խումբ, որոնց շուրջ քվեարկություն չի կազմակերպվել՝ վերջնական որոշումը թողնելով համաժողովին: Առաջին խումբ Ո՞վ է հայը: Անկախ արյան բաղադրությունից,

Ֆրանսիայի հրապարակում մտադրություն կա տեղադրելու Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի քանդակը կտեղափոխվի այլ վայր․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը  Նախօրեին ավագանու մեր հանձնաժողովին ներկայացվեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրություն կա տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը կտեղափոխվի այլ վայր՝ կրկին նույն հրապարակում: Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը Օպերայի շենքի

Սա ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չէ: Սա ՀԱՊԿ-ում մեր դիրքերը թուլացնելու գործընթաց է. «Առերեսում»

Այն վերլուծաբաններս, որոնք տեսնում ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելու խնդիրները՝ տեսնում ենք, որ դուրս գալու դեպքում կան այլ հնարավորություններ (իհարկե, խոսքը որեւէ դեպքում ՆԱՏՕ-ի մասին չէ) ավելի լավ վերազինելու, բարեփոխելու Հայաստանի բանակը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես,  նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում

Ազատ գյուղի՝ փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից․ փաստաբան

Հարգելի բարեկամներ, Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով շմոլ գազ/ և այրվածքային շոկից»։ Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։ Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-15-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես,  նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված

Այդ տեղեկությունները կեղծ են, և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 09:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը գազաբալոններից (3 կգ, 10 կգ և 20

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031