Օրվա լրահոսը
Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին բերման չեն ենթարկել․ Թեհմինա Վարդանյան
Փոխքաղաքապետ Սիմոնյանի վրա գործ կարող են կարել Ավինյանին շատ մոտ կանգնած մարդիկ. ահազանգում է Սիմոնյանի մտերիմ ընկերը
Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։ Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։ Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի
«Երեւան սիթիի» հարակից տարածքից հեռացրել են փողոցային առեւտուր իրականացնողներին
Առեւտրականները պատմում են, որ համապատասխան մարմինները կոպիտ ձեւով իրենց փորձել են հեռացնել տարածքից, ապրանքն առգրավել են
ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն ե՛ւ որպես միջնորդ, ե՛ւ որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար. Մերի Գալստյան
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Բրյուսելում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին: Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ գործընկերության կարեւորությունը, որը դինամիկ զարգանում է, եւ չնայած մեր համագործակցության՝ առանց այն էլ լայն շրջանակի՝ հույս ունեմ, որ կարող ենք
«Նիկոլ Փաշինյան, քո կեղտոտ ձեռքերը հեռու պահիր Ամուլսարից: Ամուլսար՝ միայն սար». ԱԺԲ ցույցի մասնակիցներ
Ցույցի մասնակիցները վստահեցրին՝ «այսօրվա ակցիան ընդամենը սկիզբն է այն երկարատև պայքարի, որը մեզ բերելու է այս տարի հայկական գարուն»:
ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Դեսպան Քրիստինա Քվինը հանդիպեց Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
«Պարոն դատախազ, եթե առաջարկվում է 2 միլիոն դրամ՝ 2000 հոգու, նշանակում է, որ էդ քաղաքական թեմայի մեջ է լինելու». Թոռնիկ Ալեյանը հարցաքննվեց Ավետիք Չալաբյանի գործով
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստն այսօր շարունակվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանը հարցաքննեց հիմնական վկա Թոռնիկ Ալեյանին: Վերջինս հայտարարեց, որ մեկ տարի է անցել խնդրո առարկա իրադարձություններից եւ ինքը մանրամասներ չի հիշում: Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց
Մակնշումները թուրքերեն էին. բացահայտվել են կեղծ փաստաթղթերով բեռների ներմուծման դեպքեր
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է Վրաստանից ներմուծումները` որպես ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումներ ձևակերպելու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք
«Դուք այլեւս նախապայման չեք թողել, որ առանց նախապայմանների խոսեք Թուրքիայի հետ, միակ նախապայմանը մնում է այն, որ մենք ձեր ծառան ենք, մեզ քիչ չարչարեք». Բագրատ սրբազան
«Մենք ո՛չ թշնամության ու ո՛չ ատելության կողմնակից ենք, բայց մեր կյանքի, մեր ինքնության ու արժանապատվության հաշվին…Սովորական կյանքում էլ է այդպես: Մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն, կոչնչացնեն ու կվերացնեն մեզ, հետեւաբար մերկապարանոց հայտարարել, որ կարող ենք եւ այլն….Այո՛, կարող ենք, բայց արդյունքը եւ գի՞նը»:
Տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է: Ի՞նչ է անում Հայաստանը: Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Երկրորդ, ցույց է տալիս, որ
«Այդ դիտորդները չգիտեն ՀՀ-Ադրբեջան խնդիրները․ 1 ժամ դասախոսել եմ․ զարմացած էին»․ Գալիչյան
Իրենք պարզապես եկել են գիծը հսկելու, տեսնեն՝ կրակոց կա՞, թե ոչ։
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը
ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թ. մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել է
«Ես չեմ կարող ճամփա գնալ մեկի հետ, ով խոսում է հանձնվելու մասին, 120 հազար մարդուն 3 մլն-ով փոխարինելու մասին». Բագրատ սրբազան
Երբ պատերազմից հետո երկու մեծ տերությունների դեսպանությունների ներկայացուցիչների հետ հանդիպեցի, ես մի հարց եմ իրենց տվել, ասել եմ՝ եթե Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը այս կյանքից վերանան, ձեր կյանքում ի՞նչ կփոխվի, իրենցից մեկը ազնիվ է պատասխանել, մյուսը՝ ոչ: Պատասխանեցին, որ ոչ մի բան էլ չի պակասի ըստ էության, ոչինչ չի պակասի ոչ իրենց կենցաղավարությունից, ոչ իրենց ստանալիք աշխատավարձից, նյութական միջոցներից, ոչ էլ իրենց երկրի աշխարհագրական դիրքից:
Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոբուսի շրջվելու հետևանքով, նախնական տվյալներով կա 21 տուժած
Մարտի 10-ին, ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով կա 21 տուժած։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն
Ի՞նչ են փնտրում ԱԱԾ աշխատակիցները փոխքաղաքապետի աշխատասենյակում
Լեւոն Սարդարյանը հաստատում է՝ իրավապահներն այս պահին քաղաքապետարանում են
Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։
Աշակերտական ավտոբուսի վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել է
15 հոգի տարբեր վնասվածքներով գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։
Սուրեն Սարգսյան. «Մենք, փոխարենը, համադրեինք մեր շահերը տարբեր պետությունների հետ, մեծ հաշվով այդ պետությունների հակասությունների տակ մնացինք»
Հիմա շատ են խոսում այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ակտիվ են, բարձր մակարդակի ներգրավվածություն կա, երկխոսություն կա, քննարկումներ կան: Բայց դրանք շարունակում են մնալ բացառապես ամերիկյան տարածաշրջանային օրակարգի շրջանակներում: Այսինքն, երկկողմ օրակարգ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ որպես այդպիսին չունի: Մեր օրակարգը պտտվում է տարածաշրջանային ամերիկյան քաղաքականության կոնտեքստում:
«Վրաններում ենք ապրում. երկրաշարժից հետո Թուրքիայի միակ հայկական գյուղը կանգուն պահելու համար ջանքեր ենք գործադրում»
Ermenihaber. Թուրքական «Posta» թերթի սյունակագիրներից Օրալ Չալըշլարը գրել է վերջին երկրաշարժից հետո Թուրքիայի հայկական միակ գյուղում՝ Վաքըֆլըում տիրող իրավիճակի մասին: Գյուղապետ Պերճ Քարթունը Չալըշլարի հետ զրույցում նշել է, որ գյուղը ծայրից ծայր քանդվել է: Պատմել է, որ գյուղում 35 տուն կա՝ մոտ 130 հոգի բնակչությամբ: Երկրաշարժից անմիջապես հետո 30 կին և երեխա Պոլսի հայոց պատրիարք
«Սփյուռքում հայերենը եւ հայ լինելը պետք է լինեն նույնքան կարեւոր, որքան նշանածի ազգային պատկանելիությունն ու նրա լեզուն»․ Նաթան սրբազան
Շատ երկրներում եմ ծառայել եւ ականատես եղել, որ շատերը հայտնի հայկական տոհմերից են ու ասում են՝ գիտեք, մեր նախնիները հայեր էին, բայց մենք լեհ ենք
Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել, գլխիվայր հայտնվել է գետում. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։ Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչ, 2 մաքրուհի և աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ Լուսանկարը՝ Դավիթ
Կրեմլը բացասաբար է վերաբերում Հայաստան Արամ Գաբրիելյանովի մուտքի արգելքին. Պեսկով
Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակը և բնույթը պարտավորեցնում է մեզ զերծ պահել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից:
Ուիլ Սմիթի կատարումը 11-ամյա Էլեն Ալավերդյանի հետ
«Սա ֆանտաստիկ է, Էլեն: Դու ամենաքաղցրիկն ես»,- կից գրել է Սմիթը:
Վթարի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը հայհոյել էր, կռիվ արել
Մարտի 9-ին-ին, ժամը 21.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տղամարդը հայհոյել է, կռիվ արել ու հեռացել: ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ֆուչիկի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 60-ամյա տղամարդուն:
Պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել. ԱՆ պաշտոնյա
Այսօր գրանցված է կարմրուկի 46 դեպք, որից 30-ը՝ մինչև 8 տարեկան երեխաների շրջանում, 16-ը՝ մինչև 64 տարեկան մեծահասակների շրջանում: Արձանագրված 46 դեպքից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով
Անդրեասյանը կարևորել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտական ամբիոնում մանկավարժական կադրերի պատրաստումը
Կնպաստեն հայագիտության զարգացմանը Թբիլիսիի պետական համալսարանում և վրացագիտության զարգացմանը՝ ԵՊՀ-ում
Բռնություն գործադրելով` թոշակառու կնոջից գումար և ոսկյա զարդեր էր պահանջել, այնուհետև հափշտակել կարի մեքենան
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան՝ հեռացել էր: 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և
ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետկանչը. Փրայս
«Ազատություն». Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ակնհայտ է {…}, մենք ողջունում ենք օրինագիծը հետ կանչելու որոշումը: Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել այս փաստաթուղթից և չխրախուսել նման օրինագծերը», – ասել է նա լրագրողներին: Փրայսի խոսքով՝
Գուրգեն Ներսիսյան. Շարունակվում են գտնվել մարդիկ, որոնք առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալու
Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել:
Դեսպան Կոպիրկինին ներկայացրի Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները. Կարեն Սարգսյան
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության,


















































