Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետկանչը. Փրայս

«Ազատություն». Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունում են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետկանչը, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ակնհայտ է {…}, մենք ողջունում ենք օրինագիծը հետ կանչելու որոշումը: Մենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել այս փաստաթուղթից և չխրախուսել նման օրինագծերը», – ասել է նա լրագրողներին: Փրայսի խոսքով՝

Դեսպան Կոպիրկինին ներկայացրի Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները. Կարեն Սարգսյան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության,

Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան,

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, այս մասին @ArmeniaSputnik-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:

«Հայ երիտասարդն ինչո՞ւ չպետք է իմանա, թե ով է Ներսես Շնորհալին»․ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

Իմանալով նրա անձը՝ պետք է խանդավառվել եւ գիտակցել, որ ԱՄՆ-ում ապրողն ամերիկացի ու հայ է՝ հարյուր տոկոսով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը ԱՄՆ-ի համար միշտ են եղել և մնում են հրատապ. Փրայս

ԱՄՆ հետախուզությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություն է կանխատեսում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում:

10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքով Իրանի քաղաքացին կալանավորվել է

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախի պետական պահուստում ներառելու եւ սոցիալական խմբերին հատկացնելու համար

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է. «Դեսպան Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քրիստինա Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն

Էլինա Դանիելյանը մրցելույթ է ունենում Ուզբեկստանում

Տաշքենդում ընթացող 2023 թ. կանանց առաջնությունում, որին, բացի Ուզբեկստանից, մասնակցում են նաեւ Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Թուրքմենիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստներ, ուժեղագույնների խմբում Հայաստանի լավագույն կին շախմատ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը խաղացված վեց տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ 45 մասնակիցների մեջ ընթանում է մրցաշարային աղյուսակի 15-րդ

Ռուբեն Վարդանյան․ «Այս շրջափակումը ցույց տվեց շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին»

Լինելով Արցախում՝ ես ավելի սուր եմ զգում կարեւորությունն այն բաների, որոնց շուրջ միավորվել ենք Նուբարի հետ

Հայաստանի հինգ շախմատիստներ հավասար միավորներ ունեն Եվրոպայի առաջնությունում

Սերբիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի հինգ ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 5,0-ական միավոր: Նրանք 1,5 միավոր են զիջում միանձնյա առաջատար, ուկրաինացի Անտոն Կորոբովին: Այսօր շախմատիստները խաղատախտակների առջեւ կնստեն ութերորդ անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Իրենց 100 տարի առաջվա եւ մեր այսօրվա երազանքը նույնն է՝ համախմբվել»․ Նուբար Աֆեյան

Մեր պատմության ընթացքում մեզ մեծ առիթ չի տրվել՝ ապագան երազելու, նախագծելու եւ ստեղծելու համար։ Մեր ապագան ուրիշներն են ստեղծել

Եվս 16 անձ բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր՝ մարտի 10-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 13 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են

«Ռուս-հայ-ադրբեջանական հանդիպումներն առկա լարվածությունը մեղմելու փոխարեն կարող են հանգեցնել նոր տարածքային եւ այլ կորուստների»

«Առավոտի» զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը – Պարոն Գրիգորյան, վերջերս Սլովակիա էիք մեկնել, հանդիպումներ եք ունեցել տարբեր շրջանակների հետ: Կմասնավորեցնե՞ք, ի՞նչ հանդիպումներ ունեցաք, ի՞նչ են մտորում այնտեղ Հայաստանի ապագայի մասով. անվտանգային, քաղաքական առումով, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասով, եւ ընդհանրապես` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: – Արդյունավետ այց էր, որի հնարավորությունն ապահովվեց Ռումինիայի հասարակական կազմակերպությունների

Հայաստանի հետ «խաղաղության կողմնակիցը» նույնիսկ ուրիշ երկրի պաշտոնյայի խոսքից է արտաքսում Հայաստան տեղանունը. «Ազգ»

Մարտի 3-ին ԳԴՀ կառավարության մամուլի ասուլիսում, երբ նախագահող Բուշովը տեսավ, որ կանցլերի հանդիպումների առթիվ լրագրողներն էլ հարց չունեն, կանցլերի մամուլի փոխխոսնակ Վոլֆգանգ Բյուխներին այսպես դիմեց՝ «Դուք ուրիշ ասելիք էլ ունեիք»: «Երեկ դաշնային կանցլերը լավ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Տարածաշրջանից մեզ խնդրեցին (ընդգծումը մերն է- Ան.Հ.) կրկին այստեղ ներկայացնել Դաշնային կառավարության դիրքորոշումը Լեռնային

«Այսօր «Ապագա Հայկականը» նախաձեռնության պատմության մեջ նոր էջ ենք բացում»․ Արտակ Ապիտոնյան

ՀՀ-ի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով

Չնայած պարտադիր լինելուն՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջը դեռևս չի իրականացվել Ադրբեջանի կողմից. Թագուհի Թովմասյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Խորհրդարանում հյուրընկալել եմ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ու Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանին։ Քննարկման առանցքում 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշումն էր, որով Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու

Պարտավորությունները չի կատարել, դիմել են դատարան. դատական հարուստ կենսագրություն ունի Բաբկեն Թունյանը. «Հրապարակ»

2019 թվականին Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ Բաբկեն Թունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ քաղաքացու մեքենայի։ Թունյանին պատկանող մեքենան չի ունեցել ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն, իսկ մյուս մեքենան ԱՊՊԱ ունեցել է։ Փորձաքննությունը պարզել է, որ մեքենաների բախման համար մեղավոր են 2 վարորդներն էլ, ուստի քաղաքացու մեքենային պատճառված 719 հազար դրամի վնասն

Ակամա թշնամին նույնպես թշնամի է. «Ազգ»

Այս պայմաններում պետք է հստակ որոշենք: Ովքե՞ր են մեր բարեկամները, ներառյալ նրանք, որոնք «շրթունքի ծառայությունից» բացի ոչնչով չեն կարող կամ չեն ուզում օգնել մեզ, եւ ովքե՞ր են մեր թշնամիները, ներառյալ նրանք, որոնք փողի, նավթի կամ այլ շահագրգռությունների պատճառով, ինչպես Իսրայելը, ծանրածանր հարվածներ են հասցնում մեզ:

«Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թվում մի քանի արտառոց անուն նկատեցինք. «Հրապարակ»

Անհասկանալի է, թե պետական բյուջեից սնվող դեսպանությունն ինչու է բարեգործություն անում։ Եվս մի արտառոց փոխանցում․ Կենտրոնական բանկը 2 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները Estadão լրատվականին

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մեկնաբանությունները բրազիլիական Estadão լրատվականին։ «Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է։ Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով

Ընդդիմության քայլերը տեսանելի չեն. «Հրապարակ»

Եվ որքան էլ Իշխան Սաղաթելյանը խրոխտ հայտարարում է, թե «Զարթիր լաո»-ն ուժի մեջ է, շուտով պայքարի նոր փուլ է սկսվելու, իրականությունն այն է, որ «լաոն» խոր քուն է մտած,

Խաժակյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Ավինյանի հետ դաշինքով. «Ժողովուրդ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չի բացառում, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել, բայց նաեւ չբացառեց, որ նման որոշում կայացնեն: Մեր հստակեցնող հարցին՝ բացառում է արդյոք ՔՊ-ի հետ դաշինքը, Դավիթ Խաժակյանն ասաց,

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Նրանցից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031