Օրվա լրահոսը
Անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա. Փաշինյան
Իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը:
Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստանն ինքնագնաց հաուբիցներ է պատվիրել
Ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից:
Միրզոյանն անթույլատրելի է համարել ՀՀ-ի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը
ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև
Հայտնաբերվել է զինծառայողի մարմինը. տարվում է քննություն. ՀՀ ՊՆ
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: ՀՀ ՊՆ
Աշխարհում շատ քիչ դեպք կա, որ տնտեսվարողին կալանավորեն չճշտված, օպերատիվ տեղեկությունների հիման վրա։ Այն դեպքում, երբ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ կրկնահանցագործ. «Նոր Զովք»-ի փոխտնօրեն. «Հրապարակ»
«Ըստ էության, նույն պրոցեսն էր՝ հարկերի չվճարման»
Լրացուցիչ ծախսերը կկազմեն մոտ 69 մլն դրամ՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հավելյալ հաստիքների ավելացմամբ պայմանավորված. «Փաստ»
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: 2022 թ. դեկտեմբերի 23-ին այդ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն նախատեսվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ են մտնելու 2024 թ. հունվարի 1-ից: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերով վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների
Վաճառքի է հանվել ՊՆ-ին պատկանող 71 անշարժ գույքից հերթականը՝ նախկին ռուսական զորամասը. «Հրապարակ»
71 անուն գույքի մեջ է մտնում նաեւ Երեւանի նախկին Մայրաքաղաքային գունդը՝ «Ստալիչնի պոլկը», որի տեղում էլիտար թաղամաս են կառուցելու
Վրաստանը հետ է կանչում «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը
Օրենքի նախագծին «ռուսական օրենք» կեղծ պիտակն է տրվել, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի պատկերացմամբ` շեղում է եվրոպական կուրսից։
ՀՖՖ-ն ԲԿՄԱ-ն վերածել է բանակից փախչողների ակումբի՞. փոխնախարարի որդին բանակում չծառայելու համար ֆուտբոլիստ է գրանցվել. «Ժողովուրդ»
«Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս 168-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ինձ էլ դատի տվե՛ք, իմ հետևից էլ ոստիկան ուղարկե՛ք. պաշտոնապես ասում եմ՝ ՀՖՖ-ն աշխատել է օրենքի կոպիտ խախտումով: Պարո՛ն Մելիքբեկյան, պարո՛ն Նիկողոսյան, դուք ինձ խանգարում եք»: Նա պատմել է, որ ոստիկանները ներխուժել են «Փյունիկ»-ի ակադեմիա, որպեսզի ծանուցում տան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի
Թբիլիսիում ողջ գիշեր հատուկ ուժերը ցրել են բողոքի ցույցի մասնակիցներին
Հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներով և պղպեղային գազով մի քանի անգամ դուրս են հանել ցուցարարներին Ռուսթավելի պողոտայից, բայց որոշ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են:
Արմեն Եղիազարյան. «Արցախի էներգետիկ ճգնաժամը քաղաքական լուծում է պահանջում, տնտեսագիտական լուծումներով չի կարգավորվի». «168 ժամ»
Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։ Ադրբեջանն այս ամենին զուգահեռ՝ նաև անջատում է Արցախին մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։ Վերջերս էլ փաստեր էին հրապարակվել, որ Ադրբեջանը
Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի. 17 անձ հոսպիտալացված է
43 վարակվածից 40-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House
Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ սեպտեմբերյան պատերազմով:
Լուծարվել են սահմանների ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետերը. այսինքն՝ սահմանապահը կամ մաքսային տեսուչը, պետք է նաև բուժաշխատողի գործառույթներ իրականացնի, և կանխի օրինակ՝ կարմրուկով հիվանդի մուտքը. «Փաստ»
Բայց խելքը գլխին ոչ մեկը շանը չի հանձնարարի մուկ բռնել, իսկ կատվին՝ տունը պահպանել: Ասենք նաև, որ նման կերպ շարունակվելու դեպքում այնպիսի վարակներ կարող են լինել, որ կարմրուկի վիրուսը կթվա հեչ բան… Կարելի է պինցետով բռնել ու տնական օղու մեջ խեղդել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ քաղաքում, Աղվանի-Տաթև, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է
Երկու գիշատիչ կռվում են Վրաստանի համար
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեր երկրում մեկնաբանվում են երկու ծայրահեղ տեսանկյուններից: Առաջին՝ չարամիտ Արեւմուտքը կազմակերպել է խժդժություններ, որպեսզի կործանի մեր հարեւան երկիրը եւ այն դարձնի երկրորդ Ուկրաինան: Երկրորդ՝ չարամիտ Ռուսաստանը խանգարում է Վրաստանի ազատատենչ ժողովրդին՝ տապալել ներկայիս ռուսամետ կառավարությանը եւ հաստատել ժողովրդավարություն: Մեզանում ընդունված է իրադարձություններին նայել արեւմտամետության եւ ռուսամետության «օպտիկայով», եւ այդ պարագայում հակառակ
Ուտելի ծաղիկներ․ լավ նվեր առողջությանը՝ սննդանյութերի տեսքով
Պարզվում է, ծաղիկները ոչ միայն շուրջը գեղեցկություն և անուշ բույր սփռելու համար են, այլև կարող են կարևոր տեղ զբաղեցնել մեր խոհանոցում և ոչ միայն ծաղկամանի, այլև՝ ափսեի մեջ։ Ուտելի ծաղիկների օգտագործումն ամենևին էլ նորարարություն չէ խոհարարության մեջ․ ընդ որում ծաղիկները ոչ միայն բարելավում են մատուցվող ուտեստների արտաքին տեսքը, այլև առողջության համար օգտակար սննդանյութերով են հարստացնում
Մետաքսե Հակոբյան․ «Արայիկ Հարությունյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կամակատարը»․ «168 ժամ»
Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ։
Մանե Թանդիլյան․ «Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»
Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։
Ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան. Գուրգեն Ներսիսյան
Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման և ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների և ռուս խաղաղապահների միջև համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու համար: Երեկ Արցախի Հանրապետություն բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը
Շենքերն «ավազի պես հոսում են». Շենքերի փլուզումը դառնում է հիմք` Էրդողանի իշխանության փլուզման համար. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում անցյալ ամիս տեղի ունեցած երկրաշարժը դարձավ մարդկային չափազանց մեծ թվով զոհերի պատճառ: Որոշ փորձագետներ մեղավոր են համարում կառավարությանը, որը նրանց խոսքերով, իրականացրել է բնակարանաշինության սխալ քաղաքականություն: Երկրաշարժից մեկ ամիս անց Թուրքիայում մարդկային հազարավոր դիակներ դեռեւս թաղված չեն: Այս պահին հեռացվում են միլիոնավոր տոննաների հասնող ավերակների բեկորները, սակայն ավերածությունների մակարդակի
Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի
Հայաստանի ու Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Արարատ Միրզոյանը և Այման
Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից. Արցախի ԱԳՆ
Մեկնաբանություն Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության վերաբերյալ Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը
Գուրգեն Ներսիսյանը հրավիրվել է ԱՀ ԱԺ բացատրություններ տալու համար
Այսօր՝ մարտի 8-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հրավիրել են ԱՀ նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին ներկայանալ ԱՀ Աժ՝ մարտի 7-ին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ իր կողմից հնչեցված արտահայտությունների համար բացատրություններ տալու պահանջով։ Հարկ ենք համարում նշել, որ հարցազրույցի ընթացքում, պետնախարարը մասնավորապես ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների
Հայր Թոմաս Շվարցը պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին
ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը. «Ալիք մեդիա»
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանի Հանրապետությունից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Ալիք մեդիա»-ին ասացին, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ. «Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։ Վրաստանյան
Գառնիկ Դավթյան․ «Շրջափակման պայմաններում անգամ որեւէ աննշան զիջում սկիզբ է դնելու Արցախի վերջնական կորստի, ինչն էլ բերելու է Հայաստանի համար կործանարար հետեւանքներ»
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում մինչեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի հայտարարությանն անդրադառնալը, թե եթե Արցախում կան Ադրբեջանին ինտեգրվելուն կողմ մարդիկ, ապա նրանք կարող են դրա մասին բարձրաձայնել եւ, ինչու չէ, Արցախում նոր իշխանություն ձեւավորել, ասաց․ «Հատկապես բլոկադայից հետո ես տարբեր եթերներում մի քանի անգամ նշել եմ, որ շրջափակման պայմաններում անգամ որեւէ փոքր,
Մարտի 8-ը՝ շրջափակման պայմաններում. (Տեսանյութ)
«Ա1+». Գարնան ամենագեղեցիկ տոնը՝ շրջափակման պայմաններում: Դեկտեմբերի 12-ին դա դժվար էր անգամ երեւակայելը, բայց, ինչպես ասում են, փաստը մնում է փաստ: Մարտի 8-ին Արցախում ծաղիկները քիչ էին ու թանկ, շնորհավորանքները՝ շատ ու ջերմ: Արցախի հանրայինի ռեպորտաժը
Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի ՀՕՊ–ները. «Sputnik Արմենիա»
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ստացված հետախուզական տվյալներով վարժանքի պլանի համաձայն ՝ պայմանական հակառակորդի ՀՕՊ ուժերը տեղակայվել են բարձրլեռնային շրջաններում։ Ռուսական ռազմակայանի զորամիավորման հրամանատարության կողմից թռիչքային կազմի առջև խնդիր է դրվել


















































