Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Լուիս Բոնոն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հ.Բ.-ի նկատմամբ. որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը

Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան

Ու՞մ շահերից է բխում այսպիսի օրինագիծ առաջ մղելը. Աշոտ Մելիքյանը` «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի մասին

Չնայած իրենք հիմնավորումներում անընդհատ հղում են կատարում Օրհուսի կոնվենցիային, բայց սա կոնվենցիայի ոգուն համապատասխան չէ: Իսկապես պետք է լրագրողական հետաքննություն անցկացնել և պարզել, թե ու՞մ շահերից է բխում այսպիսի օրինագիծ առաջ մղելը, ինչպես է առհասարակ այդ շղթան գոյացել և ի վերջո այսպիսի արդյունք ստացել:

Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին ԼՂ-ում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Եթե այդքան դուխ ունես, արի գնանք Շուշիում խոսենք»․ արցախցին՝ խաղաղապահին, որը պահանջել է ճանապարհը բացել

Զինվորական հագուստով տղամարդը ռուսերենով պնդել է, որ ուզում է ճանապարհը շարունակել, սակայն բողոքի ցույց անողները մեքենաներով փակել են այն

Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին

2023 թվականի մարտի 5-ի գիշերվա եւ մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  նշված դպրոցների տնօրեններին հանձնարարել է հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։ Դպրոցներին հասցված վնասների

«Սա դատարկաբանություն էր, ինչպես իրենց արած յուրաքանչյուր այլ բան». Զոհվածի մայրը` ԱԺ քննարկման մասին

Ազգային ժողովում փակ կարգով քննարկվում է զոհվածների ընտանիքների սոցիալական ապահովության օրինագիծը

Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս են գրվել

Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել: Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը`  բավարար: ՀՀ առողջապահության նախարարություն

Մհեր Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Միջազգային գործընկերները պետք է իրենց տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական և իրավական միջոցները կիրառեն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խստորեն դատապարտելու համար. ՀԿ-ներ

Հայաստանի քաղաքացիական հասարակության դատապարտող հայտարարությունը մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը: Մենք հավատում ենք, որ այս բնույթի կազմակերպված հարձակում կարող էր

Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը

Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի  «տանջում է» գրեթե  բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։ Այս կապակցությամբ ընկերությունը «Viber» հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին

«Այնտեղ, ուր դուք եք, խաղաղությո՞ւն է»․ բողոքի ցույց՝ Արցախում

Քաղաքացիները պահանջել են, որպեսզի խաղաղապահ ուժերն ապահովեն արցախահայության բնակիչների խաղաղ եւ անվտանգ կյանքը

Երիտասարդները դանակով բռնություն էին գործադրել և հափշտակել պայուսակը

Մարտի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.20-ի սահմաններում երկու երիտասարդ ավազակություն են արել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ Խորենացու փողոց շտապ մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Տուժողը հայտնել է, որ երկու երիտասարդ դանակով բռնություն են գործադրել և հափշտակել պայուսակը, որի մեջ կային հեռախոս, դրամապանակ և բանկային քարտեր: Արագ ու պրոֆեսիոնալ

«Բեքսթեյջ» ֆիլմը ներառվել է Սոֆիայի միջազգային կինոփառատոնի անավարտ ֆիլմերի աջակցության ծրագրում

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմը, որը Հայաստանը, Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող կինոընկերությունների համատեղ արտադրություն է, ներառվել է Արևելյան Եվրոպայի կարևոր փառատոներից մեկի՝ Սոֆիայի միջազգային կինոփառատոնի անավարտ ֆիլմերի աջակցության Sofia Meetings ծրագրում։ Մարտի 24, 25-ին կկայանան ծրագրի ֆիլմերի աշխատանքային հատվածների ցուցադրումներն ու հեղինակների պրեզենտացիաները, իսկ 25-26-ին՝ Grand Hotel Sofia-ում, դեմ առ դեմ հանդիպումները ներդրողների, դիստրիբյուտորների, կինոփառատոների

Օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողներից 5-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ

2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի

Բրյուս Վեյերը նշել է՝ Microchip Technology-ն հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը

Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ

Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ. Գեղամ Ստեփանյան

Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։

Մեսրոպ Առաքելյան. Միլիոնավոր դոլարներ ծախսում եք՝ 4 տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․

 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչո՞ւ է աղմկում մետրոն-1 Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։ Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը

Պարզվում է՝ վարչապետին ուղեկցած շարասյան ոստիկանը փորձել է 108կմ/ժամ-ով մտնել Լեոյի խաչմերուկ․ «Չի ստացվում, հնարավոր չէ»

Փորձել եմ գոնե 80-90-ով մտնել, չի ստացվել։ Դա աբսուրդ է, հնարավոր չէ մտնել,-ասում է նա՝ հակադրվելով փորձագետի եզրակացությանը

Կարևորելով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածության ապահովումը՝ ՀՀ-ն շարունակում է ջանքեր ներդնել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ. Նարեկ Մկրտչյան

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի շրջանակում ներկայացվել է «Կանանց զորեղացման ազգային հարթակ» ծրագիրը

Անչափահասները կողոպտել են տարեց կնոջը, ապա ծեծի ենթարկել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական

«Բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է». Փաշինյանին ներկայացվել է քրեակատարողական ծառայության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Միքայել Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը,

ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի հարց չի քննարկել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը. այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Իր վստահեցմամբ, ՀՀԿ-ում այդ թեմայով անգամ խոսակցություններ չեն եղել. «Պետությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը նվաստացնում է երկիրը, ուստի Երեւանի ավագանու ընտրություններն ինձ համար երկրորդական օրակարգ են։ Կա միայն մեկ օրակարգ՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը,

Լուիս Բոնոյի հետ հանդիպմանն Արմեն Գրիգորյանը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հայտնել է նախագահի միասնական թեկնածուի անունը

Ermenihaber. Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաջողվել է քննարկման սեղանի շուրջ վերադարձնել «Լավ» կուսակցությանը, որի առաջնորդ Մերալ Աքշեները մարտի 3֊ին հայտարարել էր թեկնածուի առաջադրման հարցում տարաձայնության պատճառով դաշինքը լքելու մասին: ԼԿ-ն չէր համաձայնել մյուս 5

«Օտարերկրյա գործակալ» ճանաչված Transparency International-ն «անցանկալի» կազմակերպություն է ճանաչվել Ռուսաստանում

Ըստ Transparency International-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթվի՝ Ռուսաստանը 180 երկրների ցանկում զբաղեցնում է 137-րդ տեղը:

Դեսպանը վստահեցրել է՝ կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու հայ-վրացական համագործակցություն պոտենցիալը

Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը: Դեսպանն իր հերթին վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն

«Ռուսաստանը մեղավո՞ր չէ, որ Նիկոլն իրեն քցել է կամ որ Նիկոլն այսօր իշխանության է». Էդուարդ Շարմազանով

Եթե ընդդիմությունն իր երկրորդ-երրորդ քայլերը չգիտի, ըստ ընդդիմադիր գործչի, լավ է՝ սպասի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031