Օրվա լրահոսը

Իր անընդունելի և ագրեսիվ դիրքորոշումը Բաքուն զուգորդում է կրակոցներով եւ սպանություններով․ «Հանուն հանրապետության»

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում ոչ միայն սպառել է իրեն, այլև հիմքեր են ստեղծվել պնդելու, որ այն վերածվել է Ադրբեջանի հանցավոր գործողությունների ծխածածկույթի:

«Մեր գերխնդիրը հանդիսատեսին հետաքրքիր լինելն է»

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեեւի հետ – Անդրիան Գուրիեւիչ, ձեր ղեկավարած թատրոնը հյուրախաղերով առաջին անգամ է Հայաստանում՝ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ թատրոնի խաղացանկում ընդգրկված են նաեւ ժամանակակից ներկայացումներ, դուք Հայաստան եք բերել միայն դասական բալետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման ընտրությունը։ – Ռուսական

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ ԱՀ առողջապահության նախարարություն

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության

Թշնամին հայ ոստիկաններին դարանակալել էր իր առաջապահ դիրքերից 1 կմ հեռավորության վրա. «Հետք»

Արցախի ՆԳՆ-ն ներկայացրել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցից վերջինը ցույց է տալիս, թե ինչպես են հայ ոստիկաններին սպանած ադրբեջանցի զինվորականները եւս մեկ անգամ կրակում մեքենայի մեջ, ապա հեռանում՝ դեն նետելով ինչ-որ թղթեր:

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է. Տիգրան Աբրահամյանը չքննարկված հանգամանք է ներկայացնում

Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից՝ քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ՀՀ ՊՆ

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի

Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ❗️Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ): Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային

ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում. Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը «Արմագեդոն» 1-ին հրապարակում Որոշել եմ «Արմագեդոն» խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն,

Խաղաղությունը մի կողմի ցանկությամբ չի լինում: Մենք հատուկ տաղանդ ունենք սխալ big strategy ընտրելու հարցում. Վահրամ Միրաքյան

Մեզ շտապ օբյեկտիվ իրականությունից ելնող «մեծ ռազմավարություն» է պետք:

Արցախում սպասվում է քամու ուժգնացում

ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ այսօր`մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում` 27-30մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մարտի 6-ին և 7-ին սպասվում է անձրևի տեսքով թույլ տեղումներ: Մարտի 8-10-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Արցախի ԱԻ պետական ծառայություն

Խիստ վարակիչ ու վտանգավոր․ կարմրուկի հետ «խաղ անելը» կարող է ճակատագրական լինել

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 5-ի, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 18 էր, ինչը բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով կարմրուկի խիստ վարակիչ լինելն ու գաղտնի շրջանի առկայությունը:  Կարմրուկը ծայրաստիճան վարակիչ և լուրջ վիրուսային հիվանդություն է (հարուցիչը ՌՆԹ պարունակող պարամիքսովիրուս է), որի հարուցիչը «նստում է» քթի և կոկորդի լորձաթաղանթի

Մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա այսօրվա հարձակման վերաբերյալ: 1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից

Ադելյա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Ռուսաստանցի Ադելյա Պետրոսյանը հաղթել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող կանանց գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում: Երկու ծրագրերի արդյունքում 15-ամյա Ադելյան վաստակել է 255,01 միավոր: https://www.youtube.com/watch?v=EksrUVWIoFE Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութով

Կից ներկայացնում ենք այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները: Խորին ցավակցություն ենք հայտնում մեր զոհված բոլոր

Ժամանակն է, որպեսզի ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է: Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում

«Ուզում եմ, որ Վազգենի ծնունդին հավատալով գրենք, որ 21-րդ դարը մերն է լինելու»․ Արամ Սարգսյան

Արամ Սարգսյան․ «Ուզում եմ, որ Վազգենին ընկալենք հաղթողի կերպարով, որպես հաղթանակի խորհրդանիշ և այդ խորհրդանիշը և այս Եռաբլուրի զոհված տղերքի հաղթանակի խորհուրդը սրտներին պահելով՝ աշխատենք ու գործենք մեր հայրենիքն այնպիսին դարձնել, ինչի համար այս տղերքն իրենց կյանքը տվեցին»։

Արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների վրա զինված հարձակման դեպքի հետևանքով արցախյան կողմը տարածքային կորուստներ չի ունեցել։ Ադրբեջանական կողմը զոհեր է տվել ու հետ քաշվել։

Արցախը կողմնակից է խաղաղ կարգավորման և առաջարկում է հարցերի լուծումը տալ փոխվստահության մթնոլորտում՝ Ստեփանակերտ-Բաքու կառուցողական երկխոսությամբ․ հայտարարություն

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը ադրբեջանական հերթական ահաբեկչական գործողության կապակցությամբ Ս․թ․ մարտի 5-ին ադրբեջանական զինված խմբավորումը, խախտելով շփման գիծը, հարձակում է գործել և ինտենսիվ կրակ բացել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մեքենայի վրա, որի հետևանքով երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո պաշտոնական Բաքուն տեղեկատվական դաշտ է նետել նախապես ծրագրված

Արմեն Մայորի Բաբայան․ զոհվել է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով

Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996 թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը: 1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ․/: 2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում,

«Վազգեն Բադալյան» ակումբի սանը նվաճել է WIBF աշխարհի գոտի, իսկ երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Վանաձորցի բռնցքամարտիկ Անի Արոյանը Բանգկոկում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում բացահայտ առավելությամբ հաղթել է թայլանդուհու Կաեւվկրաչանգին եւ նվաճել է 52,2 կգ քաշային կարգում WIBF աշխարհի չեմպիոնական գոտին։ Անին երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո ռեֆերին կանգնեցրել է մենամարտը։ Անի Արոյանը Վազգեն Բադալյան մարզական ակումբի սան է։ Նրա մարզիչը Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ

Արցախցին չի կարող ապրել ադրբեջանցու հետ. սա անժխտելի, բացահայտ ճշմարտությունն է․ «Ապրելու երկիր»

Երեք զոհ և վիրավոր ունենք այսօր Արցախում տեղի ունեցած ադբեջանական ահաբեկչական գործողությունների արդյունքում: Ուժ և կորով զոհերի հարազատներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Սա «խաղաղասիրության կոչերի», «միասին հնարավոր խաղաղ կեցության» և «արցախահայության անվտանգությունը երաշխավորող» բռնապետական Ադրբեջանի իշխանությունների տիպիկ ձեռագիրն է: Խաղաղ բնակչությանն ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուց, ահաբեկելուց և հումանիտար ճգնաժամ ստեղծելուց հետո ծավալապաշտական նկրտումներով պետությունն արդեն

Արցախի քննչական կոմիտեն՝ ադրբեջանական դիվերսիայի մանրամասների վերաբերյալ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ՝

Դավիթ Վալերիի Դանիելյան․ զոհվել է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006 թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

Արարատ Թելմանի Գասպարյան․ զոհվել է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը: 2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: 2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով: Ամուսնացած

Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը

Մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը: Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային

Ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը․ Արցախի ԱԳՆ

Հայտարարություն Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման կապակցությամբ Մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա: Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանների սպանության նախնական հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ադրբեջանական

Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031