Օրվա լրահոսը

Արցախ 35․ Պայքարը շարունակվում է. Աիդա Ավետիսյան

Լսելով հոր խոսքերն ու ճաշակելով նրա՝ այսքան տարիների ընթացքում հասցրած ամենաքաղցր ապտակը՝ Ավետն, իր սովորական մեղմ ու հանդարտ ժպիտը դեմքին, կանգնեց ու ասաց․ -Իմ սիրտը լեռներում է, պա՛պ, այն լեռներում, որոնք երբեք չեն անցնելու շների այն ոհմակին, որոնց երախակալն ուղղակի մի պահ արձակվել է։ Ես գնացի։ Պատերազմի հինգերորդ օրն էր։ Ավետից լուր չկար։ Իսկ ահա

Շարմազանով. Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլը խուսափում է «conflict» ձեւակերպումից եւ կիրառում է «issue» բառը

Սա դարձել է տխուր օրինաչափություն ու դրանով Նիկոլը համաձայնվում է Ալիեւի այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ գոյություն չունի, այլ կա ընդամենը հարց կամ խնդիր։

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Նարինե Մանուկյան

Արցախ 35. Պայքարը շարունակվում է Աշունը թառել է ճյուղին ու աչքը ճամփին սպասում է… քանզի աշնան մեջ սպասումը շատ է՝ անձրևի տեսքով: Աշունը թառել է ճամփին ու թրջվել է սպասումից: Մնաց գան… Անձրևը Աստծու աչքերից թափվում է ցած` թրջելով և՛ ներսը, և՛ դուրսը: Խոտերին խուտուտ է տալիս, հետո ճզմում է նրանց միջի հյութը, առնում է

«Փողոցի երգերը» հիմա էլ մեր՝ «Արամ Խաչատրյան» դասական երաժշտության տաճարում

«Փողոցի երգերը՝ դասական երաժշտության տաճարում». հանճարեղ Էդիտ Պիաֆի ցնցող մի մենահամերգից հետո ֆրանսիական մամուլում տեղ գտած այս արտահայտությունը հարուստ, ինքնատիպ ձայնով, արտահայտիչ շարժուձեւով ու կատարողական անթերի վարպետությամբ «փողոցի» երգչուհուց մեծ փառքի հասած արվեստագետի լիարժեք նկարագիրն է։ Ընդ որում, դա 1960-ականներին էր, երբ երգչուհին հիվանդության պատճառով արդեն հազվադեպ էր ներկայանում հանդիսատեսին։ Նրա վերջին ելույթներից հատկապես նշվում

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն». Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։ Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում: Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել

Եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 4-6 մ/վրկ, մարտի 3-5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 28-33մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը կնվազի 2-3, 4-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Գագիկ Հարությունյան

Հայաստանի՝ ՀՀ-ի և ԱՀ-ի, առջև ծառացած խնդիրների լուծման որպես առաջնային գործողություն կարևոր է ապազգային իշխանությունների հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։ Զուգահեռ՝ կարևոր է խթանել ազգային ուժերի հնարավորինս ակտիվացումը՝ Հայաստանի հասարակական կյանքում։ Համարձակորեն և արդյունավետ մտնել թեժ պայքարի մեջ բոլոր ուղղություններում՝ դիվանագիտական, մշակութային, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, կրթական, գիտական․․․ Ինչպես նաև, մշակել և ներդնել ազգային գաղափարախոսություն։ Արցախյան

Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել. Արցախի պետնախարարի կոչը

Իհարկե, պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեր մեծ ընտանիքն է, և ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումը՝ այսօր խիստ անհրաժեշտություն է։

«Սատանան կին է ոչ թե սեռով պայմանավորված, այլ ընտրությունից ելնելով»

Ասում է արձակագիր Արփինե այգը – «Ես գրող չեմ, բայց գրքեր շատ կունենամ»,- Արփինե այգ, մի առիթով այսպես ես արտահայտվել։ Բայց արդեն երկու գրքի հեղինակ ես եւ ինձ հետաքրքրում է` ի՞նչն է խանգարում գրողի տիտղոսը կրելուն, թե՞ մեծամասամբ հիասթափությունն է այն բանի հետ կապված, որ այսօր բոլորը գրող են ներկայանում։ – Եթե մի ժամանակ խիստ

Իր նմաններն այն տզրուկներն են, որոնք ծծում են շարքային քաղաքացու արյունը. Հովիկ Աղազարյանը՝ կարտոֆիլ վաճառող քաղաքացու մասին

Բայց ագրեսիան կար ու դա պայմանավորված չէր, որ ես ՔՊ –ից եմ, ինքը ինձ նույնիսկ չճանաչեց. ԱԺ պատգամավոր

Պայքարել նշանակում է ամրապնդել մեր ուժեղ կողմերը, դրանք առավելություն դարձնել ու կարողանալ ճիշտ օգտագործել. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ իր նպատակը շարունակում է մնալ անփոփոխ. ամեն ինչ անել՝ ունենալու ԱՆՎՏԱՆԳ, ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։

Օլաֆ Շոլցի հայտարարությամբ հոդս են ցնդում Փաշինյանի մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իջեցնել նշաձողն Արցախի հարցում. Հակոբ Հակոբյան

Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան, թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը:

Ի հիշատակ հայ հոգեւոր երգի առաքյալներ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած. Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: Պարույր Սեւակ Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը ծնվեցին ճիշտ ժամանակին: Նրանք եկան եւ բերեցին այն, ինչը մենք ունեինք դարեր ի վեր, բայց նաեւ՝ չունեինք: Դա մեր ազգային հոգեւոր երգն էր, որը ճանաչելով՝ ազգը

Դելիում հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը, խոսել տարածաշրջանային խնդիրների մասին

Նշել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու արդիականությունը՝ համաձայն երեք երկրների առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների:

Արցախից ևս 9 անձ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների

«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Գոհար Ավթանդիլյան

Ողջույն, աշխա՛րհ, Ես Գոհարն եմ, Արցախի Մարտակերտ քաղաքից։ 21-րդ դարը նոր էր մտել իր իրավունքների մեջ, երբ ես ծնվեցի։ Գողտրիկ ու անասելի ջերմ է իմ հայրենի քաղաքը՝ իր ուրույն կոլորիտով, մեղմ կլիմայական պայմաններով, երկար արևային օրերով, նռան այգիներով, թզի ծառերով․․․ Ես հորս միշտ զինվորական համազգեստով էի տեսնում և ինձ թվում էր, թե դա բոլոր հայրիկների

Հայաստանին ամեն ինչում մեղադրելու` ռուս-ադրբեջանական կուռ դաշինք

Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Բաքվում` «Շեհիդների ծառուղի» ու Հեյդար Ալիեւի շիրմին այցելող, գլուխ խոնարհող, ծաղկեպսակ դնող Լավրովը ՀՀ իշխանության «խղճին» թողեց կեղծ մեկնաբանությամբ հայտարարություններ

Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. Արցախի ԱԽ-ն հորդորում է չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին

Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր

Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի տարածաշրջան. Պետդեպ

Փրայսը նշել է, որ այդ այցը Բոնոյի համար հնարավորություն կընձեռի զարգացնել մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի կեսին, Մյունխենի անվտանգության համաժողովում պետքարտուղար Բլինկենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Գագիկ Մելքոնյանին դատարանը պարտավորեցրել է ապացուցել, որ Վանեցյանի հասցեին իր ասածները իրականություն են` զրպարտություն չեն. «Հրապարակ»

Արթուր Վանեցյանն ընդդեմ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի քաղաքացիական հայցի քննության գործով դատարան ապացուցման բեռի բաշխում է կատարել։ Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ում իրական անունը Գուրգեն է, Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի հուլիսի 20-ին Արթուր Վանեցյանի մասին հետեւյալ միտքն էր արտահայտել․ «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ,

Fitch-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշը

Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»: Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ: Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում

Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ. «Հայաստանի Հանրապետություն»

Հատկանշականն այն է, որ վերջին օրերին հենց Մարտունու շրջանի շփման գծի հատվածում են տեղի ունեցել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումներն ու բանակցությունները: Վերջին հանդիպումը կայացել է մարտի 1-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից այդ ուղղությամբ հրադադարի խախտման օրը: Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ: Այստեղ պակաս նշանակություն չունի այն

ՔԿՀ պաշտոնատար անձը կալանավորվել է դատապարտյալից և կալանավորից կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ

Մեր ժողովուրդը, գոնե մի մասը նրա, հարուստներին, նույնիսկ բարերարներին չի սիրում: Նախանձում է, բայց չի սիրում. «Ազգ»

Ամերիկահայ ընկերներիցս մեկը, մասնագիտությամբ ինժեներ-կաշվեգործ, մինչեւ 44-օրյա պատերազմը սովորություն ուներ տարին մեկ անգամ Հայաստան-Արցախ գալ եւ շրջելով տարբեր, հատկապես փոքր բնակավայրերով, նյութական օգնություն տալ կոնկրետ ծրագրերի համար՝ ջրագիծ, մանկապարտեզի վերանորոգում, գյուղատնտեսական սարքավորումներ, անասնագոմերի կահավորում եւլն: «Գիտե՞ս,- հարցրեց ընկերս,- որ շատ բարդ խնդիր է այս ժողովուրդին բարեգործութիւն ընելը: Սկիզբը շատ շնորհակալ կըլլան, չեն գիտեր՝ ինչպես պիտի

Ինչո՞ւ են ողջ մնացածների ցուցմունքներն այսքան հակասություններ առաջացնում. «Հրապարակ»

Հարազատներից ոմանց եւ Նորիկյանի պնդմամբ` զինվորները մահացած են եղել հրդեհից առաջ

Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք,  Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան լսարանին դիմելու հնարավորության

Փոխանցումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանից. «Ժողովուրդ»

2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 5,2 մլրդ դոլարին համարժեք գումար: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, նախորդ՝ 2021թ.-ի փոխանցումների համեմատ, անցյալ տարի փոխանցումները 2,5 անգամ աճել են։ Փոխանցումների առյուծի բաժինը` շուրջ 3,6 մլրդ դոլարին համարժեք գումարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Այս թիվն էլ 2021-ի նկատմամբ աճել է ավելի քան 4 անգամ։ Մասնագետները

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Սիմետրիկ քարոզչական մոտեցում

Մարտի 1- ի հանցագործությունն արդարացնում են նրանով, որ դրանից տասը տարի հետո իշխանության եկան մարդիկ, որոնք երկիրը տարան դեպի պարտության՝ «բա լա՞վ եղավ, որ սրանք եկան»: Ո՛չ, լավ չեղավ: Բայց դա որեւէ ձեւով Մարտի 1-ին թափված արյունը չի մաքրում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031