Օրվա լրահոսը
Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման
Որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելիս. Մինասյան
Որևէ միտում կամ հատուկ նպատակ չկա։ Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով հարուցում է վարույթներ և եթե վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը:
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։ «Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից
MAN ավտոբուսները երթուղի չմտան. Ավինյանի հայտարարության հետքերով. Civilnet
Civilnet. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ նոր ձեռքբերված MAN ավտոբուսները դուրս կգան երթուղի մարտի 1-ից։ Մարտի 1-ն անցավ, MAN-երը դեռ չկան։ Ավինյանը ավտոբուսների՝ մարտի 1-ից երթուղի դուրս գալու մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում հունվարի 18-ին, երբ Եվրամիության դեսպանի և այլոց հետ «փորձնական երթուղով փորձարկել էին նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»: Երևանի քաղաքապետարանի
Մեր երեխեքին փրկելը խաղ ու պար էր, ոչինչ չարեցին. զոհված զինվորի հայր
Իբր էն վեց երեխեքին ՊՆ-ն է փրկել. ՊՆ-ն ոչ մի բան չի արել, մենք ենք փրկել էդ երեխեքին. Հրանտիկ Հարությունյան
Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ բանաձևը համահեղինակելու համար
Ս․թ․ մարտի 1-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։
Պապիկյանը հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում
Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին: Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ: Զորամասի սպաները խոսել են ծառայության կազմակերպման, ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման, ուսումնական փուլով նախատեսված դասընթացների մասին:
ԱԱԾ-ն իրազեկում է. շարունակվում է «Գազպրոմ Հայաստան»-ի «արժեթղթերում» ներդրում կատարելու կեղծ տեղեկությունների տարածումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։ ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած Ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում
Խանութներից մեկում ծագած վիճաբանությունը շարունակել էին Երևան-Մեղրի ճանապարհին
Փետրվարի 11-ին, կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի և ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ՝ երկուսն էլ Գետափ գյուղի բնակիչ։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության և քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական
Արցախում արդեն 314 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 81-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 42 տեղեկագրի՝ 01.03.2023թ. դրությամբ 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 314 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 760 քաղաքացի
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում: «Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ
Դանակահարողը ներկայացել է ու խոստովանական ցուցմունք տվել
Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին:
«Ստացված արդյունքները հեռանկարային են». ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում»՝ APRICOT 2023 միջազգային գիտաժողովը
Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանի հեռանկարներն արդի ուռուցքաբանության թերանոստիկայում»՝ APRICOT 2023 միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը: Գիտաժողովին մասնակցում են ֆիզիկոսներ, քիմիկոսներ և կենսաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Հնդկաստանից։ Գիտաժողովի հիմնական նպատակներից է ստեղծել գիտական համագործակցության նոր հարթակ։ ՀՀ ԳԱԱ
Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան Եվրոպայից տեղափոխվեց Ասիա
ՖԻԴԵ-ն որոշում էր կայացրել, որ տվյալ փուլում եթե կգտնվեն շախմատիստներ, որոնք կորոշեն հեռանալ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայից եւ անդամագրվել եվրոպական որեւէ ազգային ֆեդերացիայի, այդ խնդիրը լուծում կստանա մեկ օրում:
Զարդեր և հագուստ է վերցրել. խարդախություններ՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից
Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել
Քաղաքապետը ՀՀ նախագահին է ներկայացրել քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներ
Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բեռլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Այցի շրջանակում վարչապետն այսօր հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի
Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: Ավելի
Քրիստինե Վարդանյան. «Իշխանությունը բացակայում է բոլոր տեղերում, Ճգնաժամ է ներքին ու արտաքին քաղաքական կյանքում»
2008-ին պետությանը հաջողվեց 10 տարի հետաձգել այն, ինչ մեր հետ եղավ 2018-ին: Այս մարդկանց նպատակը նույնն է եւ միշտ նույնն է եղել , երբ 1998-ին Նիկոլ Փաշինյանը գրում էր իր հայտնի հոդվածը, նույնն էր, երբ Նիկոլը հարթակից բռնության, երկիրը ղարաբաղցիներից ազատելու կոչ էր անում: Այսինքն, ներազգային թշնամանք էր սերմանում: Եվ այնքան փորձեց, մինչեւ 2018-ին եկավ: Ու տեսանք, թե ինչի համար էր ուզում գալ 2008-ին:
«Նոր Զովք»-ի կողմից պակաս վճարված հարկը՝ 4.1 մլրդ դրամ. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացնում
Բացահայտվել են «Նոր Զովք»-ի կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու հանգամանքները
«Կան քննարկումներ, թե ինչ ձեւաչափով է ապահովվելու հումանիտար նշանակության բեռների տեղափոխումը»․ ՔՊ պատգամավոր
Բայց որոշում դեռ չկա,-ասում է Լիլիթ Մինասյանը
Անպատասխան հարցեր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ. Թադևոս Ավետիսյան
Ամուլսարի հանքը կշահագործվի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ՀՀ կառավարությունը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են հուշագիր: Այս հուշագրով նախատեսվում է ներդնել շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար՝ հանքավայրի շինարարական աշխատանքներն ավարտելու և անհրաժեշտ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ–ն կավելացնի տարեկան շուրջ 1 %-ով, իսկ պետական բյուջեի
«Եթե կասկած կա, կարող են դիմել հակակոռուպցիոն կոմիտե»․ ՔՊ պատգամավորը՝ Պապիկյանի առանձնատան մասին
Բանկի վարկավորման միջոցով ձեռք է բերվել բնակարան՝ այդ շուկայական արժեքով։ Դա հնարավոր է հստակ ճշտել
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Միլենա Հովհաննիսյան
Ադրբեջանցի դպրոցականները տոնական միջոցառման ժամանակ գետին նետեցին Արցախի դրոշը, ոտքերով տրորեցին այն ու միասին գոչեցին. «Մա՛հ հայերին»։ Նայում եմ էկրանին ու զարմացած հարցնում հայրիկիս. -Ինչո՞ւ։ Նա էլ ինձ պես թոթվեց ուսերը. – Սխալվեցին, ուսուցչի սովորեցրածը մոռացել էին հավանաբար,- ասաց ու փախցրեց հայացքը։ Հաջորդ պահին տեսա, թե ինչպես դահլիճը թնդաց ծափերից, իսկ ուսուցչուհին նվերներ բաժանեց երեխաներին։
«Էականը Բայրամովի ասածը չէ»․ Մամիջանյանը՝ «առցանց դիվանագիտության» մասին
Մինչդեռ հնարավոր չի ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» տրամաբանությունը քննարկել առաջարկների փոխանակմամբ
«Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, մետրոն ամենայն հավանականությամբ այդ նույն գծով շարունակվելու է»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 մլրդ 100 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար: Ինչպես նշել է նախարար Գնել Սանոսյանը, որոշման նպատակը Քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում Աջափնյակի
Բերձորի միջանցքի փակ լինելու պատճառով՝ հայաստանցի գրողները Վարդան Հակոբյանի հեռակա հրաժեշտ են կազմակերպել
Երեւանում նույն ժամին, ինչ Ստեփանակերտում, կայացել է հոգեհանգստյան եւ հրաժեշտի արարողություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 2-ի ցերեկը, 4-5-ին, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավային 4-6 մ/վրկ, մարտի 2-5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 28-33մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի և 3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 4-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6, ցերեկը՝ 6-9 աստիճանով: Երևան քաղաքում՝
«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Բուրիչն՝ ի պատասխան Թովմասյանի նամակի
«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»․ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է իմ նամակին։ Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ հրատապ գրություն էի ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։ Ահազանգել էի, որ Ադրբեջանը չի կատարում Դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների
Թոռնիկ Ալեյանը, հավանաբար, հասկանում է, որ ինքը իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել. Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը՝ Մնացական Մարտիրոսյանի՝ ինքնաբացարկի մերժման մասին


















































