Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Դավիթ Օհանյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Ես` Դավիթ Ալեքսանդրի Օհանյանս, բնակվում եմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։ Այժմ զբաղվում եմ վարսավիրությամբ։ Իմ սերնդակիցների հետ միասին մասնակցել եմ 44 օրյա պատերազմին և կայացրել որոշում` մնալ և շենացնել իմ համայնքը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտականությունը պետք է լինի համայնքային զարգացումը` հզոր հայրենիք, հզոր Արցախ տեսլականով։ Այժմ զբաղվում եմ

«Հայերը կարծում են, որ բոլոր աշխատանքային հայտարարությունները կեղծ են»

Սկիզբը՝ այստեղ: Ուզում եմ այս հոդվածը նվիրել Կարեն Վարդանյանին, ով ինձ Հայաստանում ապահովեց իմ առաջին աշխատանքը Երկրորդ մաս Վարչապետը ինքն էլ մեծ բաժին ու ներդրում ունի այս վատ վերաբերմունքի եւ սխալների մեջ, ինքն է ասել կես ճշմարտություն եւ ընդունել է շատ տագնապալի իրավիճակի առկայությունը, բայց նա զուրկ է նաեւ ահազանգից, որ սա իրավիճակ չէ, այլ՝

Քաղաքապետը չի աշխատել կառավարությունում, միգուցե, ավելի քիչ է պատկերացնում ներսի գործընթացները. Տիգրան Ավինյան

Քաղաքապետը չի աշխատել կառավարությունում, քաղաքապետը 3 տարի փոխվարչապետ չի եղել հենց այս նույն շենքում և միգուցե, ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները։

«Վտանգավոր է, որովհետեւ այդ պահանջի կատարումն Ադրբեջանը հետո այլ կերպ է ներկայացնելու». Հայկ Մամիջանյան

Պատգամավորի համար այս հարցում ՀՀ իշխանության մոտեցումն անընդունելի է

Ավետիք Չալաբյանի գործով հիմնական վկա Թոռնիկ Ալեյանն ինքնակամ լքել էր դատարանի շենքը

Հիմնական վկայի հարցաքննությունը կրկին հետաձգվեց

«Միասնական հայրենիք»-ը հանձնառու է աջակցելու պետնախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը

«Միասնական հայրենիք»-ը պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը

Երևանի մանկական այգում կգործի ճոպանուղի

Երևանի մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Երևանի քաղաքապետարանը ներդրող ընկերության հետ պայմանավորվածություն ունի, որ մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացնի ներդրողը, իսկ ճոպանուղու կառուցման համար կներդնի մինչև 20 մլն դոլար։

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ռոման Ամիրխանյան

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Արցախը հաղթանակի զինվոր է Ես` Ռոման Մարկի Ամիրխանյանս, ծնվել եմ 2004 թվականի մայիսի տասներեքին, Դիլիջան քաղաքում: Ազգությունս` հայ: Ո՛չ այն պատճառով, որ ազգանունս յան-ով է ավարտվում, ոչ էլ՝ որ արցախցի եմ: Ես հայ եմ: Հայրս էլ էր հայ, որը 1993թ.-ին հանուն Արցախի հաշմանդամ էր դարձել: Պապս էլ է հայ, ում

Դատարանում միջնորդություն արեց՝ ԱԹՍ վարչության պետ նշանակելու մասին

Այս տարվա հունվարից 13 հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Դրանցից մեկը Կառլեն Միրզոյանի հայցն է, որը նա ներկայացրել է հունվարի 5-ին՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Նա պահանջում է 19.07.2022 թվականի թիվ 0390 եւ 22.10.2022 թվականի թիվ 0537 հրամաններն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն աշխատանքում եւ ՀՀ ՊՆ համակարգի վարչության պետի տեղակալ՝

Ավետիք Չալաբյանը Մնացական Մարտիրոսյանին հորդորեց օգտվել առիթից եւ հրաժարվել իր գործը քննելուց

Մնացական Մարտիրոսյանը մերժեց դատավորին բացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունը

Բաքուն Արցախի ներկայացուցիչների հետ երկխոսությունը կայացած է համարում

«Ազատություն». Երկխոսությունը կայացել է, երեկ Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է ադրբեջանական կողմի բանագնաց Ռամին Մամեդովը։ Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի շտաբում տեղի ունեցած փակ հանդիպման մասին ադրբեջանցի պատգամավորը Caliber թերթին որոշ մանրամասներ է պատմել։ «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առաջնային պայմանավորվածությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում բանակցություններում կարող են ներգրավվել տարբեր ոլորտի մասնագետներ»,

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կստեղծվի։ «Արագած» ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ալիսա Ամիրխանյան

Անցյալի և ապագայի միջև. իմ սերնդի դիմանկարը կամ պարզապես անկախության սերունդը Մինչ աշխարհն ամբողջությամբ առաջ է շարժվում, երիտասարդները ամեն անգամ պետք է սկսեն նորից… Յ. Գյոթե Արցախյան հերոսամարտը, վստահաբար կարող եմ ասել, լավագույնս գովերգված է հնարավոր բոլոր տարբերակներով. պատմության գրքերով, երգերով, ֆիլմերով, բանաստեղծություններով։ Այս հոդվածում իմ նպատակը ներկա պահին երիտասարդների առջև ծառացած խնդիրների մասին խոսելն

«Եթե դուք հանճարեղ եք, մի տառապեք, ձեզ կգտնեն»

Հարցազրույց դիրիժոր Իգոր Տոմաշեւսկիի հետ – Մաեստրո, առաջին անգամ եք Հայաստանում, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 3, 4-ին Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Լեոնիդ Յակոբսոնի բալետի թատրոնն առաջին անգամ ձեր ղեկավարությամբ կներկայացնի Մինկուսի «Դոն Քիշոտ» ներկայացումը։ Ռուսաստանյան մամուլը ձեզ ներկայացնում է որպես խորհրդավոր մարդ։ Ասվածի ապացույցն է, որ ձեր մասին շատ քիչ տեղեկություններ կան

ԵԽ Նախարարների կոմիտեն պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուտափույթ վերացման գործում. Արման Խաչատրյան

Մարտի 1-ին կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը: Ելույթում մասնավորապես նշվել է. Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ ԵԽ Նախարարների կոմիտեն բազմիցս լսել է Հայաստանի

Պատճառներից մեկը պատշաճ փոխգործակցության բացակայությունն է. Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։ Ներկայացնելով նախապես հավաքագրված տվյալները՝ պետական նախարարը խիստ քննադատության է ենթարկել Արցախի շրջափակման հետևանքների մեղմման նպատակով հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման եղանակներն ու մեթոդները։ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարել է

Երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու մարզիչները ևս կամավոր կատեստավորվեն և լրավճար կստանան

Արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժները ևս հնարավորություն կունենան կամավոր ատեստավորվելու։ Այս կերպ հնարավորություն կտրվի արտադպրոցական կրթական հաստատություններում աշխատող մանկավարժներին՝ ատեստավորումից հետո լրավճար ստանալու։

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Հայկ Կարապետյան

Արցախյան շարժումը իմ հոգևոր տեսադաշտում (Մեր երկրին որակապես նոր առաջնորդներ են պետք) Երբ սկսվեց մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը, որը վերածվել է ծանր և արյունահեղ պատերազմի, ես դեռ ծնված չէի։ Հետո եմ իմացել, թե ինչ թանկ գնով, ինչքան թանկ կորուստներով և հազարավորների կյանքի գնով է ձեռք բերվել այդ հաղթանակը, որն այնքան պետք էր մեր

«Ոչ միայն Արցախի ժողովուրդն է համոզվելու, որ իր իրավունքները եւ անվտանգությունն ապահովված են, այլեւ ողջ աշխարհը եւ ՀՀ-ն»․ ՔՊ պատգամավոր

Քննարկումների փուլում է ձեւաչափը, բայց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը սկսված է։

Երկրաշարժերը Վաղարշապատում

Վաղարշապատը Հայաստանի հնագույն քաղաքներից է: Այն նախկինում կոչվել է Ատիմեդ (հավանաբար պայմանավորված՝ այնտեղ գտնվող հեթանոսական Անահիտ աստվածուհու տաճարով), այնուհետեւ՝ Վարդգեսավան (Վարդգես Մանուկը գալիս նստում է Շրեշ բլրի եւ Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը) եւ Վաղարշապատ, որը ըստ Մովսես Խորենացու, Վաղարշ Ա թագավորը (մ.թ. 191-211 թթ.) քաղաքը

Տիգրան Ավինյանն ավետեց մետրոյի նոր կայարանի մասին՝ այս անգամ արդեն «Փեթակում»

«Քաղաքապետարանն առաջարկելու է շարունակական մետրոյի ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ: Սա իրականում ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է ենթակառուցվածքների մեջ»,-ասաց Ավինյանը:

«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»․ Մամիջանյանը պատրաստ է պնդումն ապացուցել ու անուններ տալ

Ով ինչ ուզում է, դե թող հերքի։ Ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ։ ՀՀ դատական համակարգն իրենց փեշքեշ․ թող դատի տան։ Սա է իրողությունը։ Ու շատ անտաղանդ կերպով փորձում են հերքել Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը

Կալանավորը 14 օր է՝ հացադուլի մեջ է

Ուշագրավ է այն, որ նույն ապացույցներով մի դատարան նրան արդարացրել է, իսկ մի այլ դատարանի կողմից նույն մեղադրանքով նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման:

«Դա կլինի ամենախայտառակ զիջումը»․ Արծվիկ Մինասյան

Ադրբեջանի ԱԱԾ-ն կամ որեւէ այլ ստորաբաժանում չպետք է իրականացնի Արցախ մուտքի եւ ելքի հանդեպ նման հսկողական գործառույթ

Թշնամիներ և դաշնակիցներ իրենց հերթին՝ մենք ենք բերել այս օրը. Րաֆֆի Հովհաննիսյան

Դրոշակի պատգամը-32. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է երեսուներկուերորդ տարին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Իր ինքնիշխանությունը, ամբողջականությունը, իրավունքն ու արժանապատվությունը, դրոշակն իսկ այնքան խոցված չեն եղել, որքան այս բախտորոշ պահին… Թշնամիներ և դաշնակիցներ իրենց հերթին՝ մենք ենք բերել այս օրը։ Մենք և մեր մեջ անունով մարդիկ, ովքեր մինչև հիմա բարոյունակ չեն եղել ժողովրդի

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման համար կառավարությունը հատկացրեց 1 միլիարդ 100 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն առաջարկեց պետական բյուջեից ՏԿԵ նախարարությանը 1 միլիարդ 100 միլիոն դրամ հատկացնել, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային ու նախահաշվային աշխատանքների իրականացումը:

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Քնարիկ Պապոյան

Իմ Արցախ աշխարհ, դժվարին ճանապարհ անցնելով դարավոր պատմություն ես կերտել: Հաղթանակել ես տոկունությամբ, պարտվել ես պատվով: Որքան հարևան պետությունները փորձեն խեղաթյուրել ճշմարտությունը, միևնույն է պատմությունն այլ բան է ասում։ Արցախում յուրաքանչյուր պատմամշակութային կոթող, յուրաքանչյուր խաչքար, յուրաքանչյուր քար ու թուփ խոսում է հայերեն։ Ով գեթ մեկ անգամ եղել է այնտեղ հասկացել է, որ Արցախ աշխարհը դրախտավայր

Այցեր, թեժ քննարկումներ Մոսկվա-Բաքու-Անկարա ձեւաչափերում

Ըստ պաշտոնական Բաքվի` անցել են «առցանց դիվանագիտության» Բաքու-Անկարա, Անկարա-Մոսկվա, Բաքու-Մոսկվա ակտիվ շփումներ կայացան վերջին օրերին: Հայաստան-Ադրբեջան խնդիրն, ակնհայտորեն, բանակցությունների առարկա է դարձել երկկողմ բանակցություններում: Հատկանշական է, որ անցյալ շաբաթ Ստեփանակերտից հաստատեցին, որ կայացել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում։ Արցախի նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Ազատությանը» հայտնել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մի

«Միայն ինքնորոշման իրավունքը կարող է լինել միջազգային մեխանիզմի հիմքում․ մնացածը դանդաղ մահ է»․ Արծվիկ Մինասյան

Իշխանության վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքը, եւ դա հակասում է իրենց իսկ նախընտրական ծրագրին

1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը

1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը: Նույն օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյան՝ Հայաստանի արտգործնախարար, Ալեքսանդր Արզումանյան՝ ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Արմեն Սարգսյան՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար. 1992 թ., Նյու Յորք, ԱՄՆ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031