Օրվա լրահոսը
Թուրքիան եւ Ադրբեջանը չեն էլ պատրաստվում քննարկել անկախ Արցախի կարգավիճակը. «Հայաստանի Հանրապետություն»
Ճանաչիր թշնամուդ
Պուտինը, Ադրբեջանի՝ թուրքական «վիլայեթ» դառնալու հեռանկարն ու Էրդողանի հավակնությունների բարձր նշաձողը
Վաշինգտոնը առաջ է քաշում Ռուսաստան-Թուրքիա համաձայնությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդար լինել-չլինելու հարցը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն է եղել օրերս: Լսումներում անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտության թեմային: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ բարձրաստիճան դիվանագետը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, Հրազդան քաղաքում ձյուն է տեղում
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։
Մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր. Արայիկ Հարությունյան
Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ:
44 օր շարունակ յուրաքանչյուր օր մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության եւ հավասարության նկատմամբ. Արտակ Բեգլարյան
Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու եւ գործողությունների մղելու միջոցով:
«Գորշ գայլերին» համակրող թուրք ազգայնականները շարունակում են ակտիվ լինել Եվրոպայում՝ տարբեր կազմակերպությունների ներքո. «Ամերիկայի ձայն»
Եվրոպայում «Գորշ գայլեր» անունով պաշտոնական կազմակերպության բացակայությունը չի նշանակում, որ չկա որևէ քաղաքական շարժում, որն իրեն «Գորշ գայլեր» է անվանում:
Հայկ Խանումյանին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը. փոփոխություններ կլինեն նաեւ ԱԳՆ-ում. «Ժողովուրդ»
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամներից մեկին:
Սպիտակի քաղաքապետ. «Ես զարմանում եմ, որ տեքստը չեն կարդում, բայց ինձ մեղադրում են իրենց անունից խոսելու մեջ… ես իմ անունից եմ խոսել». «Հայկական ժամանակ»
Թող կետ առ կետ ասեն, թե ինչն եմ սխալ գրել՝ զոհեր չունե՞նք, վիրավորներ չունե՞նք, թե՞ տարածքային կորուստներ չունենք: Եթե ինձ կկարողանան հակառակը համոզել, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու չեմ պահանջի վարչապետի հրաժարականը:
Ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռք բերման գների բարձրացմամբ. «Հայաստանի Հանրապետություն»
«ՀՀ»-ի հարցին ի պատասխան զրուցակիցը հավաստեց, որ այո՛, այդ շահութաբերության մակարդակը գնահատվել է, եւ համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ընկերությունները պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումը այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը:
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար. «Ես կընդունեմ էն ղեկավարին, որը սահմանների հետ խնդիրներ չի ունենա, կտանի տնտեսությունը զարգացման, չի պառակտի երկիրը». «Հայկական ժամանակ»
Եթե կա մեկը, որ սրտի ցավով չի ընդունում էսօրվա իրավիճակը ու ճիշտ է համարում Կառավարության մոտեցումը նրան, ինչ որ եղավ, ուրեմն ես, ավագանու անդամները սխալվում ենք:
TGRT. Եթե Հայաստանը փող չունի, ապա դրա դիմաց կարող է փոխհատուցել իր տարածքի մի մասով. «Հայաստանի Հանրապետություն»
Այն, որ Ադրբեջանի նախագահը սկսել էր հաշվարկել, թե 26 տարվա ընթացքում ինչ վնասներ են հասցվել հայկական ուժերի կողմից Արցախին հարակից ազատագրված նախկին տարածքներին, գաղտնիք չէր:
Վազգեն Մանուկյան․ «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին միշտ հեռախոսով զանգել եմ»
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություններ պետք է հաստատել
Վազգեն Մանուկյան․ «Մարդ ինչքա՞ն խելագար պետք է լինի, որ Հայաստանում հիմա փող դնի՝ այս անորոշ, ոչ կայուն վիճակում»
«Եթե միայն ինձ վրա մնար ու կառավարության, մենք այդտեղից դուրս գալ չէինք կարողանա»
Նիդերլանդների խորհրդարանը հաստատում է, որ անհրաժեշտ է անհապաղ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
Դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների խորհրդարանը ՝ «Tweede Kamer»-ը, բանաձև է ընդունել, որում արտահայտվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման հրատապությունը։ Սա պետք է ապահովի հայ բնակչության կայուն անվտանգությունը և խաղաղություն հաստատող գործընթացը, որը հանգեցնելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատմամբ` ապահովելով Արցախի անվտանգությունը։ Բանաձևը նաև խնդրում է կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով այս կարգավորումն իրականացնելու
Վազգեն Մանուկյան․ «Նիկոլի իշխանություն նշանակում է Հայաստանի թուլացում»
«Հայաստանի թուլացում նշանակում է պատերազմ»
Վազգեն Մանուկյան․ Հիմա մեր անվտանգության գլխավոր երաշխիքը Ռուսաստանի խաղաղապահ զորքերն են
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ եթե Թուրքիայի հորդորները չլինեին, Ադրբեջանը պատերազմը չէր սկսի
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են
Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում:
Վազգեն Մանուկյան․ Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ իշխանությունը պետք է հասկանա, որ փրկությունը քաղաքական շարժումն է
Վազգեն Մանուկյան․ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է
«Հարցն այն է, թե ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին և մեր պետությանը մինչև իր գնալը»
Ծառայությունից ազատման զեկուցագիր ներկայացրած ոստիկանության կապիտանը Հրայր Թովմասյանի սանիկի քրոջ որդին է. armtimes.com
armtimes.com. «Համացանցում տարածվել է ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանի գրառումը, որով վերջինս հայտնում է, թե ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել: Կապիտանը նշել է, որ չի կարող շարունակել ծառայությունը՝ հակառակվելով տված սպայական երդմանն ու դեմ գնալով որպես մարդ- մասնագետ սկզբունքներին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սերգեյ Ղարիբյանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, մեղադրյալ Նորայր Փանոսյանի քրոջ
Լեյտենանտ Գրիշա Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ և քառասուն զինվորական. Ճանաչենք մեր հերոսներին
Շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ: Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը: Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսևորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ
Հրապարակվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը
Հարգելի՛ հայրենակիցներ, ստորև կարող եք ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկին։ ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: Կառավարության մեկ
Պետական դավաճանության մեղադրանք՝ Արցախի իշխանություններին
Արցախի պետնախարարի նախկին օգնական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր` Արցախում գործող «Առաջ Արցախ» և «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունները, ԱՀ գլխավոր դատախազին են ներկայացրել կոլեկտիվ հաղորդում հանցագործության վերաբերյալ: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մ.Ռ.Աղաջանյանին Արցախի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններից Կոլեկտիվ հաղորդում հանցագործության վերաբերյալ Ինչպես գիտեք՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիան
Մի շարք մարզերում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Վանաձոր և Գեղարքունիքի մարզի
«Ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ՛, առավելևս նման իրավիճակում ոչ մի ապօրինի հրաման չի կարող կատարվել». Ոստիկանության կապիտան
Ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավապահ համակարգի ծառայակից ընկերնե՛ր, տիկնայք և պարոնայք, գիտակցելով պահի լրջությունն ու հաշվի առնելով, որ մեր պետությունը լինելիության շեմին է, և այն, որ մենք կոչված ենք սրբորեն ծառայել պետությանը պահպանությունը՝ որոշում եմ կայացրել՝ այլևս չեմ կարող շարունակել ծառայությունս՝ (Զեկուցագիր եմ ներկայացրել ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու մասին) հակառակվելով
«Հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում». Արման Թաթոյան
Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ:
«Վահանաձև գեղձի խանգարումների վաղ հայտնաբերումն ու բուժումը կանանց օգնում է հաղթահարել վերարտադրողական համակարգի հետ կապված շատ խնդիրներ»․ Մարիամ Հայրապետյան
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ՝ անդրադառնալով կնոջ վերարտադրողական առողջության վրա վահանաձև գեղձի ազդեցությանը, հղիության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներին ու այդ խնդիրների կանխարգելմանն ուղղված քայլերին։ -Բժշկուհի Հայրապետյան, ինչպիսի՞ ազդեցություն ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները կնոջ ընդհանուր և վերարտադրողական առողջության վրա։ -Պատկերավոր ասած՝ մարդու էնդոկրին՝ ներզատական համակարգը նման է նվագախմբի։
Վաշինգտոնյան նախաբան՝ կարգավորման վերաբանակցությունների
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հայտարարությունը առ այն, որ իր պետությունը դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: «Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»։ Այստեղ քննադատությունը հիմնականում ուղղվել է Անկարային, սակայն առաջին բաժինը վերաբերում է


















































