Օրվա լրահոսը

Ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում էր ուղղորդված ատելության խոսքով և էթնիկ հայերի դեմ թշնամանքով. Արտակ Ապիտոնյան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անցկացվում էր Նիդերլանդների նախագահությամբ: Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորեց անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ

«Եթե ես վարչապետից չեմ վախենում, առավել ևս չեմ վախենա ՖԲ-ում թաքնվածներից ու տղամարդկային հայհոյանքներ գրող դեռատի օրիորդներից»․ Միքայել Սրբազան

Եթե հայ ժողովուրդը ուզում է ապիկար առաջնորդ, փոքրիկ, վախվորած, թշվառ, ամեն ինչից պահ մտնող առաջնորդ, թող փնտրեն, բերեն, ես այդպիսի առաջնորդ չեմ եղել, չե՛մ լինելու։

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Սենոր Հասրաթյան. «Նմանների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ»

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանից հետո գրում է. «Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի և փառասիրության պատրաստ է  զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ… Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները… Նրանց արածով ու թողածով կորցրել

«Հավանաբար Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանը միայն ձևական ֆիգուր է, և նա չի լինելու այդ կառավարության գործող անձը». Արմեն Վարդանյանը՝ ԱԺ-ում հնչած հայտարարության մասին

Ինչպե՞ս են համադրվում Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին 2019-ին արված «ընտրակեղծիքի զոհ» հայտարարությունն ու այսօր ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունը՝ եթե նա լինի վարչապետ, ՀՀ-ն նորից կվերադառնա ընտրակեղծարարության փուլ:

Գարիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից

Գարիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից, նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ, Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի

«Ժողովրդի վարչապետը ժողովրդի միջով անցնում է` զենքը ժողովրդին ուղղած»

«Ժողովրդի վարչապետը ժողովրդի միջով անցնում է` զենքը ժողովրդին ուղղած», գրում է «Պարա թիվի» ընկերության նախագահ Էլիզաբեթ Պետրոսյանը՝ հրապարակելով լուսանկարներ Բաղրամյան պողոտայից, որտեղով անցել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը:

Փաշինյանը այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու

«Աթոռից չենք կառչելու, բայց չենք կարող ժողովրդի իշխանությունը հանձնել փողոցում պատահական անցորդի». վարչապետ

Հրապարակում գտնվող քաղաքացիներն էլ են ժողովրդի ծանրակշիռ հատված, բայց հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված

Տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ են ընդունվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։ Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային ժամը 17։10-ի դրությամբ մասնակցել է 2400-ից 2600 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 9-ի ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վարչապետի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիային ժամը 17։10-ի դրությամբ մասնակցել է 2400-ից 2600 մարդ։ Թվերի այսպիսի միջակայքը պայմանավորված է ծառերի տակ կանգնած մարդկանց քանակի հաշվարկի դժվարությամբ։ Հաշվարկն իրականացվել է աերոֆոտոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը

«Ողբերգություն չեմ տեսնում նրանում, որ վեհափառ հայրապետները նման կոչ են արել». Փաշինյան

Յուրաքանչյուրն ունի, առավել եւս հայրապետները, դիրքորոշում արտահայտելու իրավունք

Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։ Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին

«Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ». Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հաջորդ հանրահավաքը`վաղը`11. 00-ին, կառավարության շենքի մոտ

Արա Այվազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը

Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովում Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա:

«Շարունակում եմ կարծել՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար». Փաշինյան

Այսինքն, այս պահին որեւէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցությունները կլինեն

«Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից համալիր ստուգումների տարեկան ծրագրում

ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով

«Ցանկերը կան». Ավինյանի մանրամասները՝ գերիների փոխանակման եւ դուրս բերված մարմինների թվի մասին

Նաեւ առաջարկել ենք հետագայում՝ գերիների փոխանակումից հետո, գերիների հայտնաբերման դեպքերում առանց նախապայմանի եւ միակողմանի գերիների վերադարձի սկզբունքը

Ապարանի մի շարք գյուղերի բնակիչներ հավաք էին կազմակերպել՝ ի աջակցություն վարչապետ Փաշինյանի. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաք էին կազմակերպել։ Հավաքվածների վրդովմունքի պատճառը գյուղապետերի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններն են։ Ապարանցիներն ասում են, որ իրենք աջակցում են վարչապետին, և համայնքապետերն իրավունք չունեն իրենց անունից այդպիսի հայտարարություններ անել։ «Մենք իրանց ասում ենք, որ դուք սխալ եք։ Մենք

Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ տվեց Փաշինյանին

«Ալյանս» կուսակցությունը եւս պահանջում է վարչապետի եւ կառավարության հրաժարականը

Հունվարի 1-ից վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ

Տեղեկացնում ենք, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ: Միաժամանակ հորդորում ենք այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ: ՀՀ ոստիկանություն

«Պատերազմը վերսկսվելու է շատ դաժան ձևով, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց». Արծվիկ Մինասյան

«Նրանք պետք է ժողովրդի կամքը իրականացնեն, հակառակ դեպքում նրանք նույնպես հայտնվելու են պատմության աղբարկղում». Արծվիկ Մինասյանը`պատգամավորներին

Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող

Դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող: ՀՀ Ազգային ժողով

Դավիթ Սանասարյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 11-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց  ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանի գործով դատի վկաների լսումը: Դիալիզի գնումների գործընթացի մասին լսեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանին: Աշխատանքային օրվա ավարտին դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա 2011 թվականի հունվարի 11-ին, ժամը 10:30-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բժիշկ Տարոն Տոնոյանը հրաժարվել է պատերազմի մասնակցի պարգեւից

«Պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա՞, որ մեր ձայնը լսելի դառնա»

«Եռակողմ հայտարարությունը հավելված չունի, իսկ որոշ հարցերի փակ ռեժիմով կպատասխանեմ». Փաշինյան

Հասկանում եմ, որ ուզում ենք մանրամասներին անդրադառնալ, բայց բանակցային գործընթաց կա

Հարուցվել է քրեական գործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ

Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում

Արցախի տարածքային ամբողջականությանը վերաբերվող քայլ նախկինում չի եղել. Արթուր Ղազինյան

«Ես չգիտեմ՝ Հայաստանի պատմության մեջ նման դեպք ե՞րբ է եղել, երբ հոգեւոր առաջնորդները միասին պահանջեն քաղաքական իշխանության հեռացումը»

Հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։ 2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ

«Սոթքի հանքի վարչական շենքը գտնվում է հայկական կողմում». Տիգրան Ավինյան

Որոշակի ճշգրտում է տեղի ունեցել եւ հանքավայրի տարածքի մի հատվածից երկու կողմերի զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031