Օրվա լրահոսը
«Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը»․ Տիգրան Խզմալյանն ու մի խումբ քաղաքացիներ ցույց են անում
Տիգրան Խզմալյանն ասում է՝ իրենց կուսակցությունն ունի վարչապետի թեկնածուներ, իսկ ՀՀ-ում միակ աշխատող ինստիտուտը նախագահն է
«Լուսավոր Հայաստան»-ի և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։
«Դուք չեք պատկերացնի, թե մենք բոլորս ինչ շոկի մեջ էինք այդ նիստի ընթացքում». Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանը ներկայացրեց իր տեսակետը. «Տիկին Կարապետյանը բերում էր մի փաստարկ, որ ինքը չի կարծում, թե Ադրբեջանը նման բան կանի, որովհետեւ Ադրբեջանը չի խախտում միջազգային կոնվենցիաները: Երբ ի պատասխան նշեցինք՝ չե՞ք տեսնում ինչպես են վերաբերվում մեր ռազմագերիներին, ինչ վատ վերաբերմունք են ցույց տալիս, տիկին Կարապետյանը որեւէ արձագանք չի տվել, ինչի հնարավորությունն ուներ»:
Տիգրան Միքայելյան. «Եթե դավաճանների անունները չեն հրապարակվում, կարող եմ եզրակացնել՝ ով թաքցնում է, դավաճանը հենց ինքը կլինի»
«Ինչի՞ էսպես եղավ: Ինչի՞ էր զինկոմիսարիատը զանգում, ասում՝ ձեզ կկանչեն, բայց մեզ փոխարինող չէր գալիս: Որովհետեւ ասում էին՝ ոչ ոք չի ուզում գալ, փախչում են: Բայց տղաները կռվել են: Ի՞նչ փախչողի մասին է խոսքը»,- ասաց Տիգրան Միքայելյանը:
«Պարգեւավճարն առանձին վերցրած որպես շռայլություն դիտարկելը չափազանցված է». Ջանջուղազյան
Իսկ ինչո՞ւ ենք միայն պարգեւավճարի բաղադրիչին անդրադառնում: 2021թ.-ի համար 67 միլիարդ դրամ էլ նախատեսված է որպես հիմնական աշխատավարձ՝ 19 766 աշխատակցի համար
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
«Մարուքյանը ինձ անվանեց ադրբեջանասեր եւ թրքասեր, իսկ տիկին Սամսոնյանը հայտարարությունների ժամին նույնը կրկնեց». Մարիա Կարապետյան
Նա վստահեցրեց, որ այդքան տեսանյութերից հետո, որոնք համացանցում եղել են, երեւակայությունից դուրս է կանգնել, ասել, թե Ադրբեջանը մեր գերիներին լավ է վերաբերվում, այդ խոսքերն իրեն վերագրում են:
Այդ ընթացքում իրավախախտումներ կատարելու համար հանրապետության տարբեր բնակավայրերից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 100-ից ավելի անձինք
Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում
Սարգիս Մելքոնյան. «Բոլոր ազատամարտիկները նկատել են՝ պատերազմի առաջին օրվանից ինչ-որ տարօրինակություններ են եղել»
Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել այդ պետական դավաճանների անունները եւ տեղեկացնել՝ եթե այդպիսիք եղել են, մինչեւ հիմա ի՞նչ պատժի են ենթարկվել:
Թուրքիան իր ներդրումն է ունեցել «Ադրբեջանի հողերն օկուպացումից ազատագրելու» գործում. Էրդողան
Թուրքիան առաջին օրվանից զորակցություն էր ցուցաբերում նրան, աջակցում էր, որքան կարողանում էր, և իր ներդրումն է ունեցել այդ տարածքներն օկուպացումից ազատագրելու գործում:
Ձևավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձևացնել, թե չեք նկատում այդ ամենը. Արտակ Թովմասյան
Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության և կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող և չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։
Ցուցարարի ոտքը կոտրեցին. լարված իրավիճակ՝ Մյասնիկյան պողոտայում
Երբ ցուցարարները գոչեցին՝ ոտքը կոտրեց, ոտքը կոտրեց, կողքին կանգնած մի կին ասաց. «Լավ արեց»:
Ռուբեն Հակոբյան. «Արտերկրում ՀՀ դեսպաններ, արձագանքեք մեզանում ստեղծված այս ծանր իրավիճակին. կատարեք ձեր քայլը»
Ինչո՞ւ եք դուք լռում։ Ով-ով, բայց դուք հաստատ գիտեք, որ նման խայտառակ և ողբերգական հետևանքներով պարտությունից հետո որևէ պետության ղեկավար հրաժարական կտար։
«Դուք գիտե՞ք` ես որտեղ եմ եղել, այնտեղ եմ եղել, որտեղ պետք էր, ու ես նույնիսկ մեկ նկար սահմանից չունեմ». Խաչատրյանն ընդդիմադիրներին հորդորում է գնալ սահման՝ ցույցի փոխարեն
Դիտարկմանը, որ մարդիկ հայրենիք են կորցրել, Սյունիքն է վտանգված, թշնամին քայլ առ քայլ մոտենում է Երեւանին, ի՞նչ անեն մարդիկ, հանգիստ նստեն տա՞նը՝ Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Դա սուտ է, բացահայտ սուտ: Փոխմարզպետը դա հերքել է: Թշնամին Սյունիք չի մտնում, ես ձեզ հավատացնում եմ: Իհարկե, հիմա սահմանները փոխվել են»:
Տիգրան Վիրաբյան. Առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը
Դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:
«Վարչապետը ոչ մեկից ոչ վախենալու բան ունի, ոչ թաքցնելու բան ունի… դա մասովկա չի եղել, ժողովուրդը միանշանակ ընդունում է Փաշինյանին». Արամ Խաչատրյան
«Շատերը փորձում են կոնտեքստից կտրել եւ պարտությունը բարդել իշխանության վրա …աշխարհը մեզանից պահանջում էր այդ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին»:
Պայթեցրել են Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի ավտոմեքենան․ Shamshyan.com
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, և մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։
Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան
Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններ են իրականացվում ողջ Երևանով:
Մաքրում են ձյունը, որպեսզի ականազերծեն տարածքը. ադրբեջանական կողմի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը. տեսանյութ. Banak.info
Սխալ աշխատանքների պատճառով՝ ականների պայթման հետևանքով, ադրբեջանցի 2 զինծառայող է մահանում, ևս 1-ը՝ վիրավորվում և կորցնում են ինժեներական 1 տեխնիկա։
Հերթական անգամ չարդարացան հայ քաղաքացու սպասումները և հույսերը, փոխարենը կորցրեցինք նաև մեր փառահեղ հաղթանակի, գոյության և պայքարի խորհրդանիշը. հայտարարություն
Տնտեսական և կառավարչական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար պահանջում ենք ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականը
ՀՀ գլխավոր դատախազ. Կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման
Առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին:
Բժիշկ-դեղագետ Վահեն զոհվել է արկի հարվածից հոկտեմբերի 5-ին, երբ անձնազոհաբար նետվել էր՝ փրկելու 18-ամյա վիրավոր զինվորի կյանքը
իրավոր զինվորը, հանուն որի նա կյանքը զոհեց, այդ պահին փրկվեց, բայց մեկ շաբաթ անց նա էլ անմահացավ հոսպիտալում:
Ռուստամ Բադասյան. Ժողովուրդն ու պետությունն այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը
Համաշխարհային և ազգային վերջին մարտահրավերներն առավել ցայտուն բացահայտեցին կոռուպցիայի աղետալի հետևանքները, և այսօր, առավել քան երբևէ, արդիական է կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի մեկտեղումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ընդունել. Ermenihaber
Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է այս փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա:
«Օրենքը 100 տոկոսով չի ապահովում բուհերի ինքնավարությունը». ԿԳՄՍՆ վարչության պետ
Սակայն նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք մի քանի քայլ առաջ են տանում դեպի ակադեմիական, բուհական ինքնավարություն
Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Արա Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված՝ Արցախի կարգավիճակի ճանաչումը
Երկուստեք անհանգստացնող գնահատվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
Արագածոտնի մարզի Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում մառախուղ է։
«Բա ձեր նախընտրական ցուցակը կազմելիս ո՞ւմ մորաքրոջն եք խնդրելու, որ գա ու ընդգրկվի». Լենա Նազարյանը՝ ԼՀԿ-ին
Խոսքը կանանց արհեստական քվոտա նախատեսելու մասին էր, որի պարագայում ստիպված ձեր ասած մորքուրին ենք բերելու
Սուտ տեղեկատվության արդյունքում տղամարդը ձեռք էր բերել հայրության իրավունք. նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հույսը Ռուսաստանն է․ օրվա կադր
Կապանցիները անհրաժեշտության դեպքում ինքնուրույն կպաշտպանեն իրենց սահմանը


















































