Օրվա լրահոսը
Հայաստանի իշխանությունները հապաղեցին բարեփոխումներն իրականացնելու գործում և բազմաթիվ ոլորտներում չհասցրեցին կամ չկարողացան ձևավորել պատշաճ համակարգեր. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթիվը գրանցել է ամենազգալի դրական տեղաշարժը վերջին 15 տարիների ընթացքում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հռչակումից ի վեր, որի արդյունքում երկիրը աշխարհի 180 երկրների շարքում 105-113-րդ տեղերից հայտնվել է նվազ կոռումպացվածություն նշանավորող 77-79-րդ տեղերում։
Հայաստան պետության դիրքորոշում չկա
Սկիզբը՝ այստեղ: Տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաարգելափակում, տնտեսական կապերի հաստատում, շեշտում է ՌԴ-ն Մենք միասնական ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ստեղծում է բոլոր պայմանները, որոնք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երկարաժամկետ լուծելու հնարավորություն են տալիս, դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, թե այդ փաստաթուղթը
Կառավարությանը կոչ ենք անում կիրառել այնպիսի ռազմավարություն, որը կնպաստի երկրի միասնականությանը, այլ ոչ պառակտմանը. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»
Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը կարողանա գործել որպես ողջ ազգի ներկայացուցիչ՝ գտնելով այնպիսի ուղի, որը կմիավորի կարծիքների զգալի մեծամասնությունը
«Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթում զավթեց ՀՀԿ-ն». Արման Բաբաջանյան
ՀՀ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանցով իշխանություն բռնազավթելու համար նախ պետք է բռնազավթել կուսակցության ներսում իշխանությունը
Սամվել Կարաբեկյանը՝ աղմկահարույց նախագծի եւ մոլորության մասին
Ակադեմիական ազատություններն ու իրավունքները չեն տարածվում բուհերի ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների կամ հետազոտողների վրա:
«Այս ամենի կիրառության արդյունքում կուսակցություններ կփակվեն». Գեւորգ Գորգիսյան
Ճի՞շտ է փակել այն կուսակցությունները, որոնք քաղաքական գործունություն չեն ծավալում, բայց ունեն գաղափարական հենք:
Արմեն Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին
Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:
Հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանը չի անդրադառնում հայցագնի չափի հիմնավորվածությանը եւ ապացույցներին
Նույն դատարանի կողմից նմանատիպ գործերով մի դեպքում դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, մյուս դեպքում՝ ոչ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով անցյալ շաբաթ քննեց «Լուսինե Հարությունյանի եւ «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի եւ 134-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ռուսաստանն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է պեպինո խճանկարային վիրուսով ապրանք:
«Եթե չեզոքացվի կուսակցությունների կողմից քաղաքացուն սոցիալական փաթեթ առաջարկելը, շատ բան արած կլինենք». Մարիա Կարապետյան
Դեռ շատ սոցիալական խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի մեր քաղաքացիներն ի վիճակի լինեն ակտիվ ֆինանսավորել իրենց համակրած քաղաքական ուժերին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին:
Դատավոր Մեսրոպ Մակյանը «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպաններին վերջնաժամկետ տվեց
Հիշեցնենք, որ գործը դատական վիճաբանությունների փուլում է եւ պետք է պաշտպանական ճառերը հնչեն: Սակայն, բավական երկար ժամանակ, պաշտպանները ճառերով հանդես չեն գալիս:
Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի Պարենի անվտանգության գործակալությանը, որ պարբերաբար բացահայտվել են դեպքեր, երբ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինի տակ գտնվող արտադրանք է ներմուծվել Ռուսաստանի տարածք:
ՍԴՀԿ. Հայաստանի վարչապետի հարցը պիտի ճշդուի բացառապէս երկրի քաղաքացիներու մեծամասնութեան կամքով՝ Սահմանադրութեան շրջանակներէն ներս ու ազատ եւ արդար ընտրութիւններու միջոցաւ
Սփիւռքը բազմերանգ մտածողութիւններու խճանկար մըն է եւ որեւէ կազմակերպութիւն չի կրնար արտայայտել ամբողջ համայնքի տեսակէտը:
Ճակատագիր – 2
(Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից) – Գտել ե՜մ, գտել ե՜մ…,- անսովոր ձայնով բղավում եմ, գոռում եմ: Գոռում եմ ու չեմ լսում ինձ, չեմ զգում ոչինչ: Շուրջս դատարկություն է: Ոչ մարդ, ոչ շունչ, ոչ աշխարհ՝ գոյություն չունեն… Դիակներ են՝ իրար վրա, իրար կողքի, աջ ու ձախ՝ անկանոն փռված… Նաեւ դագաղների բուրգեր՝ խառնիխուռն լցված, որ տերերի նման
Նոր վարչապետը չպետք է մոռանա 2018-ին փողոց դուրս եկած և ընդվզած հարյուր-հազարավորների պահանջները՝ իրական փոփոխություններ, արդար պետություն. Վահե Հովհաննիսյան
Չպետք է կաշկանդվի՝ մերժել իրեն սատարած, բայց մասնագիտական և կրթական որակներ չունեցող անձանց և խմբերին, պետական կարևոր պաշտոնները չդարձնի յուրայիններին սիրաշահելու և «պարտական լինելու» առարկա։
Տրակտորը բախվել էր բեռնատար գնացքի լոկոմոտիվին. Վարդենիս-Սոթք հատվածում գնացքների շարժը դադարեցվել էր
Գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:
Ստեփանակերտում գործում է անվճար հացատուն՝ օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը մեկնարկել է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք նոր ծրագրեր, որոնց մանրամասներին ու ընթացիկ նորություններին կարող եք հետևել Հիմնադրամի պաշտոնական էջերով:
Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական գերեզմանատունը պղծվել է. Ալեքսանդր Կոց
Ըստ լրագրողի՝ կադրերում ռազմատեխնիկայի վրա երևացող խաչերը վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է շքերթի ժամանակ ցուցադրել հայկական կողմից առգրավված տեխնիկան:
1919թ. թուրքական դատարանը դատեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ հայերի սպանությունների մեղադրանքով. Հրատարակվել է Հայոց ցեղասպանության գործով Հատուկ ռազմական տրիբունալի մասին գրքի թարգմանությունը
Այսօրվա դրությամբ 1919-1920թթ. Հատուկ ռազմական տրիբունալը միակն ու առաջինն է պատմության մեջ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք, արձանագրվել է մահվան 21 դեպք
Ունենք 1385 առողջացած
Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու դեպքում տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ. Արման Թաթոյանը դիմել է ՍԴ
Տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը:
«Եթե ձայնագրությունն իրական է, ապա ես այնտեղ ոչինչ չեմ լսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին». Կոնստանտին Զատուլին. «Հրապարակ»
Միակ բացահայտումն այն է, որ Լուկաշենկոն բազարի ոճով առաջարկում է գնել շրջանները
Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում մառախուղ է. ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Պատգամավորը կարող է հրաժարվել հարցին պատասխանել, սակայն նման պահվածքով միայն հեղինակազրկում է սեփական անձը. «Մեդիա պաշտպան»
Լրագրողների մասնագիտական աշխատանքի հանդեպ պատգամավորի վերաբերմունքը պետք է լիներ առավել բարձր, մինչդեռ վերջինս ցույց է տալիս իր ակնհայտ անհանդուրժող վերաբերմունքը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն, ըստ Դավիթ Բաբայանի՝ մոտ ապագայի խնդիր չէ. «Ժամանակ»
Դե ֆակտո մենք մնում ենք ինքնակառավարվող, բայց որպեսզի դա իրավական ձևակերպում ստանա՝ տարիներ են պետք
Գործարար Ռազմիկ Թեւոնյանը չի հերքում, որ անձամբ է ցույցը ցրել. «Հրապարակ»
Հարցրինք՝ 2018-ին, երբ իշխանության համար պայքար էր գնում, կարելի էր մայրուղին փակել, հիմա՝ ո՞չ։ «Այսինքն՝ ո՞նց․․․ էս երկրում հլա պատերազմը չի վերջացել, ես բան չանեի, հա՞»։
Արցախի դեմ հինգերորդ սերնդի պատերազմն ու դրա ցավագին ելքը հայկական պետական քաղաքականության տապալումն է. «Ժամանակ»
Կարելի՞ էր կանխել պատերազմը. երբ և որտեղ է տապալվել հայկական դիվանագիտությունը
Պահանջարկ ունեցող մի շարք դեղեր թանկացել են. «Ժողովուրդ»
Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը. այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ
Ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից. ԱԳ նախարար
Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։


















































