Օրվա լրահոսը
Էջմիածնի ավագանին՝ որպես հավաքական մարմին, որպես ՏԻՄ-ի ղեկավար, վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարություն չի տարածել. «Հայկական ժամանակ»
Ավագանու մյուս անդամը, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, շուրջ 2 տարի է՝ գտնվում է ԱՄՆ-ում՝ (Կարեն Մկրտչյան-խմբ.) չնայած լիազորությունները դադարեցված չեն:
GPS-ը կախարդական փայտիկ չէ, որ քո փոխարեն աշխատի, եւ սահմանը որոշում է ոչ թե այդ գործիքը, այլ՝ այդ գործիքը կիրառող մասնագետը. «Հայաստանի Հանրապետություն»
Մասնագետները բացատրում են, որ սահմանը չի որոշվում ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կառույցի կողմից: Որ սահմանազատման աշխատանքները պետք է տարվեն միջպետական հանձնաժողովների միջոցով, որտեղ պետք է ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ: Որ սահմանազատման գործընթացն արվում է միջպետական պայմանագրերի կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։ Որ սահմանազատումից առաջ պետք է ուսումնասիրվեն նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային, այլ տիպի տվյալները: Որ պետք է ճշգրտեն, թե սահմանային կոորդինատները ինչ թույլատրելի շեղում են ունենալու, նույնիսկ՝ թե ինչ սարքավորումներով, մեթոդներով են աշխատելու:
Էդուարդ Զորիկյան. «Համենայնդեպս մեր ժողովրդի 30-40 տոկոսին ես չեմ տեսնում ոտքի կանգնած». «Հայկական ժամանակ
Ընդհանրապես քաղաքացիական պատերազմը հնարավոր է լինում, երբ հասարակությունը բաժանված է լինում երկու գրեթե հավասար մասերի: Չեմ կարծում, որ այսօր նման բան կա, որ համաշխարհային հայությունը բաժանվել է երկու հակադիր կողմերի, ու այդ ամեն ինչը կբերի քաղաքացիական պատերազմի:
Վազգեն Մանուկյան. «Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք»
Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։
«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար
«Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:
«Իմ հագին զրահաբաճկոն է եղել, քանի որ կարծում եմ՝ ՀՀ-ում փորձում են իշխանափոխություն անել քրեական տարրեր». Հայկ Ստեփանյան
Ըստ նրա՝ եթե հիմա ընտրություն լինի, ԱԺ-ում ներկա կուսակցություններից առնվազն երկուսը մանդատ չեն ստանա, իսկ «Իմ քայլը» միանշանակ կստանա:
Հրաժարականս պայմանավորված է բացառապես այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ. Կարեն Գրիգորյան
Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ եւ գործընկերներ, ՀՀ վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, սակայն տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ հրաժարականս պայմանավորված է բացառապես այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ համատեղ աշխատանքի
Փաշինյանի վեցամսյա ճանապարհային քարտեզը․ ի՞նչ է ներառված և ի՞նչ է դուրս մնացել
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2020 թ. նոյեմբերի 18-ին ներկայացրեց իր գործողությունների վեցամսյա ճանապարհային քարտեզը, որը նա նախատեսում է իրականացնել Հայաստանի կրած ջախջախիչ պարտությունից հետո ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ներմուծված վարձկան ահաբեկիչների: Սրանք այն քայլերն են, որոնք Փաշինյանը մտադիր է ձեռնարկել՝ ենթադրելով, որ կմնա
Մեր աջակցությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում կազմակերպել իրավական պատշաճ օգնության տրամադրում համայնքների ղեկավարներին. Հայրենիքի փրկության շարժում
Հարգելի՛ քաղաքացիներ, Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվել Արարատի մարզի այն համայնքապետերը, ովքեր իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելով՝ միացել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականի համազգային պահանջին: Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա տեղի ունեցածը այս իշխանության կողմից կազմակերպված հերթական քաղաքական հետապնդումն է, ինչը ոչ միայն անընդունելի
Հայկ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին և աշխատակազմին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների համար՝ քաղաքապետը կարևորել է նաև պատերազմի օրերին թիկունքում տարված աշխատանքը, որոնց զգալի մասն իրենց վրա էին վերցրել վարչական շրջանները: «Յուրաքանչյուր երևանցու առաջնային
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային. ճիշտ մեթոդներ և ծնողների սխալներ
Մասնագետները հորդորում են՝ թույլ մի տվեք, որ Ձեր անհանգստությունը ստիպի Ձեր երեխային մոտիվացվել:
Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը. ՀՀ ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև
Մարիա Կարապետյան. «Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը որոշել է «պատժել» ինձ գերիների մասին քննարկումը փակ նիստով անցկացնելու որոշմանը կողմ լինելու համար։ «Պատժել»՝ զրպարտությամբ, թե իբր ես փակ նիստի ժամանակ պնդել եմ, որ Ադրբեջանը լավ է վերաբերվում մեր գերիներին, ինչը բնականաբար սուտ է։ Այս զրպարտությունը թերևս
Մեր պարտությունից հետո
Եթե մեզ թվում է, թե տեղի ունեցածը դեպքերի կամ երկնքում աստղերի անհաջող դասավորության արդյունք է, կամ մի քանի հոգու չարամիտ գործունեության հետեւանք՝ դա նշանակում է, որ մենք պատրաստ չենք ճշմարտության հետ առերեսվելու։ Նպատակ չունեմ տեղի ունեցածի պատճառները երկար-բարակ շարադրել եւ հիմնավորել, բերել դրա ժամանակագրությունը, մանավանդ երբ գոնե իմ սերնդակիցներից քաղաքականության հետ ավել կամ պակաս առնչվող
«Ինձ մոտեցել, ասել են՝ միլպետն ուզում է Ձեզ հետ զրուցել, ոստիկանները մոտեցան, թե պիտի գնանք բաժին». համայնքապետերը մանրամասնում են
Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ասաց՝ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն իր դերում է եղել, ինչքան հնարավոր է հասարակական կարգի պահպանում են իրականացրել, հրահրողը եղել է Թևոնյան Ռազմիկը, որին այսօր արդեն հրապարակումներ կան, որ մարզպետ են նշանակել:
4 դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման մասին տվյալները վերաբերել են փողոցից Ոստիկանության բաժին բերման ենթարկելուն
Մարդու իրավունքների պաշտպանն հաղորդագրությունը Ոստիկանություն այսօր կատարած այցերի արդյունքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ այսօր Պաշտպանի աշխատակազմում գործել է 5 աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ 3 խումբ այցեր է իրականացրել Ոստիկանության Երևանի քաղաքի բաժիններ, 1 խումբ՝ դիտարկումն իրականացրել է լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, ևս 1 խումբ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։ Ոստիկանության բաժիններ այցերի
34 անհայտ կորածների հարազատները ՊՆ-ի մոտ են, սպառնում են նստացույց սկսել
«Ուզում են, մեզ տուն ուղարկեն, բայց չենք գնալու`մինչեւ հստակ բան մեզ չասեն». Անհայտ կորածի քույր
Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է, մեկ օրում Հայաստանից ԼՂ է վերադարձել 1136 բնակիչ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Կոնաշենկովը նշել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկվում է տեսահեռարձակման համալիրների, ինչպես նաև անօդաչուների միջոցով: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել է 36 հազար քաղաքացի, բժշկական
Ադրբեջանցի գեներալի ու Արավուսի գյուղապետի բանակցություններն արդյունք չեն տվել. «Ազատություն» ռ/կ
Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը սիրողական տեսախցիկով նկարած տեսանյութում պատմում է, թե ինչպես չհաջողվեց պահել գյուղի պահուստային հողերը։ Կադրերում նա Սյունիքի մարզի Արավուս գյուղի կամավորականների հետ է՝ Բաքվից Արավուսի սահման եկած Իլգար անունով գեներալի հետ բանակցություններից հետո: Հողերը պահել չի ստացվել, ասում է գյուղապետը: «Բաքվից գեներալները եկել են, ասում են մինչև ժամը 12-ը ժամանակ, էս հողը
Սյունիքի 9-րդ մարզպետը եւս զինվորական է
Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ծննդով Սյունիքի Տեղ գյուղից է, 60 տարեկան է
Թաթոյանը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին է փոխանցել էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական կողմի դաժանությունների ապացույցները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դեկտեմբերի 7-ին ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։ «Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի
Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվում է՝ գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի
Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
ՈՐՈՇՈՒՄ 8 Դեկտեմբերի 2020, 1335 – Ա ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան Մեկ այլ որոշմամբ, Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության
ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` ԱԺ խորհրդի դիմումը
«Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում», այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
ՄԻԵԴ-ը կիրառել է հրատապ միջոց եւս 23 հայ ռազմագերիների նկատմամբ. հրապարակվել են նրանց անունները
Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա
Արա Այվազյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին. Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու գործում կարևոր է միջազգային կառույցների արագ արձագանքումը
ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հաստատված ավանդական սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նույն ոգով շարունակելու կառույցի նպատակների կյանքի կոչման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: ԱԳ նախարարը
Արարատի մարզում բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքների ղեկավարներին․ (Տեսանյութ) Yerevan.Today
Լարված իրավիճակ է Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի մարզի մի շարք համայքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց: Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի
Բանակի շինարարության առաջին քարը դնողներից է եղել Աստվածատուր Պետրոսյանը. «Ա1+» (Տեսանյութ)
«Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր կդառնար 68 տարեկան։ Եռաբլուրում նրա շիրմաքարի մոտ էին հավաքվել Պետրոսյանի հարազատներն ու մարտական ընկերները։ «Ա1+»-ի հետ զրույցում նրա հետ մարտական ուղի անցած գնդապետ Աիդա Սերոբյանը ընդգծեց՝ Պետրոսյանը բանակի շինարարության առաջին քարը դնողներից է եղել․ «Վազգեն Սարգսյանի հետ
Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ 2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակված՝ ավտոմեքենայի սրահում գտնվող անձի կողմից՝ սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների և արցախցիների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու դեպքի
Իտալական կողմը պատրաստականություն հայտնեց ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող


















































