Օրվա լրահոսը

«Գործընթացների շղթան, ներառյալ Շուշին, նախօրոք որոշված է եղել». Գագիկ Գինոսյան

Նախապես որոշված է եղել նաեւ ռուսական զորքերի ներկայությունն Արցախում

2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շահառուների նկատմամբ պարտավորությունները. Ավինյան

Ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում, կառավարության կողմից մեծ աշխատանք է տարվում մնացած խնդիրների գույքագրման և դրանց հնարավորինս շուտ ամբողջական ու վերջնական լուծում տալու համար

«Փաստորեն, Իգիթյանն, ըստ էության, ընդդիմանում է վարչապետի քաղաքականությանը». Մարուքյան

«Եթե մարդիկ նոր են հիշել բախումների մասին, ես ամսի 9-ից խոսում եմ»: Մարուքյանն ասաց, որ տեսնում է կոչեր, որոնք կարող են տանել փակուղի, բայց քաղաքացիական բախումների առումով կարծում է՝ երկու կողմերում կլինեն իմաստուն մարդիկ ու դա թույլ չեն տա:

«Դանակով-մկրատով վիզդ կկտրեմ». ծնողի պնդմամբ վախեցրել են երեխային

Նա փոքրիկի հետ ձայնագրող սարք էր ուղարկել մանկապարտեզ ու պարզել եղելությունը

«Կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ». Մարուքյան

Վազգեն Մանուկյանն իր մոտեցումները կներկայացնի, մենք էլ՝ մեր

Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերն ու ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց. Արա Այվազյան

Հայաստանը չի տեսնում ԼՂ հակամարտության գոտուց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:

Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպեով եղավ նաեւ Վանաձորում

Մինչ վարչապետի գալը՝ առավոտյան եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստի կարգ, որին ներկա էին միայն Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների մի մասն ու մի քանի քաղաքացիներ:

Ռուսաստանի ԱԻՆ-ը ավելացնում է խմբավորումը Արցախում

Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցների գործունեությունն իրականացնելու համար ինքնաթիռով ԼՂ կուղարկվի 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

«Մեզ ՊՆ-ն «ՍՈՒ»-երի հետ կապված այնպիսի բաներ է ասել, որ տված հարցի համար ամաչեցինք». Էդմոն Մարուքյան

Եթե հանկարծ պատերազմ սկսեր, «հողին էին հավասարեցնելու» թշնամուն…ՊՆ-ի զեկույցը դրա մասին է եղել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները ոչ թե բողոքի ցույց են արել, այլ վստահեցրել են, որ թշնամուն ոչ մի գյուղ չի հանձնվել

«Եղել են Կոթի գյուղից, Այրումից և մնացած գյուղերից բնակիչներ, ովքեր եկել են ճանապարհի մոտ խարույկ են վառել և ցույց են տվել, որ հրապարակներում հայտարարված տեղեկությունները, թե Տավուշի գյուղերը հանձնել են՝ սուտ է և գյուղերն իրենց տեղերում են»

«Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք». Չավուշօղլու. Ermenihaber

Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես, և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օգուտ բոլորի»

Ռոբերտ Քոչարյանը դարձյալ ծաղկեպսակ էր ուղարկել Գյումրի

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանի ու Քոչարյանի կողմնակիցների միջև միջադեպ էր տեղի ունեցել երկրորդ նախագահի ուղարկած ծաղկեպսակի պատճառով․ բանը հասել էր ծեծկռտուքի ու քրեական գործեր հարուցելուն։

«Փաստաթուղթը չեղարկելը հղի է նոր պատերազմով. դուք պատրա՞ստ եք նոր պատերազմի». Էդմոն Մարուքյան

Կապանում եւ Գորիսում ժողովուրդը մոբիլիզացվել է եւ կանգնած է սահմանին, կանոնավոր բանակ չկա, իսկ մենք խոսում ենք մի բանի մասին, որը կարող է նոր պատերազմ բերել:

«Ամեն մեկը յուրովի է պատկերել». հայ նկարիչների պատկերազարդմամբ 100 ասացվածք է ներկայացված «Առածանի» ցուցահանդեսում

Նախագծի ներշնչանքի աղբյուրը հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» ստեղծագործությունն է, որտեղ արվեստագետը ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք

«Ես խնդրեցի, որ չփորձեն նույնիսկ արդարացնել այդ հայտարարությունը, որովհետեւ դա, որպես տեքստ, արդարանալու բան չի». Իգիթյանը՝ կապիտուլյացիայի փաստաթղթի ու լուծման մասին

«Ես հիմա պնդում եմ, որ ԱԺ-ն հայտարարություն անի ու իր անհամաձայնությունը հայտնի, որ այդ հայտարարությունը չդառնա Լեռնային Ղարաբաղի լուծման կոնցեպտը: Մենք պետք է փորձենք հիմա ընդդիմության հետ միասին, միտինգում ամենածայրահեղ ելույթ ունեցողի հետ միասին այնպես անենք, որ այդ հայտարարությունը համարվի միայն ու միայն պարտադրված զինադադարի պայմաններ, որն ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր»:

2024 թ. Շախմատի համաշխարհային օլիմպիադան կկայանա Բուդապեշտում

Բուդապեշտը երկրորդ անգամ է դառնում համաշխարհային օլիմպիադայի մայրաքաղաք:

«Ինքը մարդկանց համարում է գազազած մի ամբոխ ու պետք է ասի՝ գնացեք այս մարդուն հոշոտեք կամ սպանե՞ք». Իգիթյանը՝ Վազգեն Մանուկյանի մասին

Իգիթյանն ասաց, որ պետք է միասնական լինել. «Որեւէ բան չի խանգարում, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունակ են ծրագիր իրականացնել, միավորվեն՝ հանուն պետության: Ես եղել եմ այն մարդը, որ միշտ պետության համար եմ աշխատել, ինձ համար միեւնույն էր՝ այդ պետության ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն էր, Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժը կամ Փաշինյանը: Ինձ համար գոյություն ունի Հայաստան, ես կարող եմ որպես հասարակ քաղաքացի էլ աշխատել Հայաստանի համար»:

«Մի գիշերում արթնացանք, տեսանք՝ բոլորիս շենքերի վրա գրված էր դեպի ապաստարան, բայց այդ սլաքը ոչ մի տեղ էլ չի տանում». Սեյրան Մարտիրոսյան

«Ասել, որ երկրաշարժից տուժած անօթեւանների խնդիրը լուծվել է՝ սուտ է». Անահիտ Սիմոնյան

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ներկայումս առկա են Հայաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ

ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ

«Պատերազմը պետք է աղբանոց ուղարկեր օրենքը». Վարդան Դեւրիկյան

Սա օրենք է գիտության, կրթության համակարգը ջարդելու մասին, սպառնալիք գիտության զարգացման համար

Ինչու է թիրախավորվում Սորոսի հիմնադրամը. Իրազեկ քաղաքացիների միավորման տեսանյութը

Կոռումպացված գործիչների և ուժերի՝ իշխանության վերադառնալու համար պետք է, որ երկրում չլինեն ժողովրդավարական, դատական ու հակակոռուպցիոն փոփոխություններ, իսկ հիմնադրամը հենց այդ փոփոխությունների ակտիվ ջատագովն է

Ռուսաստանը կաջակցի գերիների փոխանակման գործին. Լավրով

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները՝ գյուղատնտեսական և տրանսպորտային: «Դրանով արդեն մենք կարող ենք իրական պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ ուղղությամբ առաջընթացին»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Միայն տնտեսության զարգացմամբ հնարավոր է նորից ոտքի կանգնել. Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներ

Այսօր էլ Ամուլսարի ծրագիրը դեռևս լայնածավալ գործունեությունը չի վերսկսել, հանքի համայնքների մի խումբ բնակիչներ զբաղված են հանքի տարածքում վերանորոգման և ձմեռացման աշխատանքներով:

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի դիմաց ծաղկեպսակ է դրվել ՀՀ երկրորդ Նախագահի անունից

Մեր ազգը նման է մասրենու, որ ծաղկում է նույնիսկ ապառաժների գլխին. «Երկիր Ծիրանի»

32 տարի անց իրավունք չունենք չընդունել մեղքը, իրավունք չունենք անտարբեր մնալ և շարունակել լինել ստվեր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031