Օրվա լրահոսը

«Ոչ մի մեղրեցի այստեղ չի շարունակի ապրել։ Սա նշանակում է հայաթափել Մեղրին». Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում. Jam-news

Գերեվարվել էին ուղևորներ, միայն բանակցություններից հետո մաս-մաս բաց թողեցին, մի քանիսն էլ ամիսներով մնացին Օրդուբադում։ Այդ ամենից հետո երկաթուղին դադարեց գործել։ Ուզում եմ ասել, անվտանգության երաշխիքները բավարար չեն

Մեկ օրում Արցախ են վերադարձել 859 փախստականներ

Նրանց ավտոբուսներն ուղեկցել են ՌԴ խաղաղապահ զորակազմն եւ ՌԴ ռազմական ոստիկանության ուժերը

«Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն». Ավերիչ երկրաշարժից արդեն 32 տարի է անցել

Մինչև հաջորդ տարեվերջ, վստահ ենք, շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա.

Արագածոտնի մարզում, Ախուրյանի, Տաշիրի տարածաշրջանում, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արման Թաթոյան

Այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:

Պատերազմական տեղեկատվության ճիշտն ու սուտը. ի՞նչ էր տեղեկացնում Նիկոլ Փաշինյանը – 2

Ո՞րն է ճշմարտությունը պատերազմի մասին՝ պատերազմի կանոններով

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 43 նոր անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 43 նոր անուն Հակոբյան Իլյա Խաչատուրի, ծնվ. 2002թ. Կամավորական Շահմուրադյան Քաջիկ Հրաչիկի, ծնվ. 1964թ. Կամավորական Գևորգյան Մյասնիկ Մնացականի, ծնվ. 1959թ. Կամավորական Ներսիսյան Ներսես Գևորգի, ծնվ. 1963թ. Կամավորական Ղազարյան Շահեն Ժորայի, ծնվ. 1964թ. Կամավորական Մարտիրոսյան Հակոբ Արտաշեսի, ծնվ. 1969թ. Գևորգյան Սամվել Վարդանի, ծնվ. 1999թ.

«Մի անգամ, երբ այգում էր եղել, տեսել էր, թե ինչպես է սալորենին սեպտեմբեր ամսին ծաղկել, տխրել էր ու ասել. «Պատերազմ է լինելու»

Պատերազմը մարդկության տեսած ամենամեծ չարիքն է: Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, շատերը զինվորագրվեցին հայրենիքին: Հայրենիքի պաշտպաններից ու անմահ հերոսներից էր Աշոտ Կոստյայի Մաթևոսյանը՝ ծնված 1978 թվականին, արմատներով Բերդից է, բայց ապրել և մեծացել է Երևանում, սովորել՝ Տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած էր, ուներ երեք հրաշք բալիկներ․ այժմ ընտանիքն ապրում է Զովունիում: Հարազատները մեծ հիացմունքով են խոսում հերոսի մասին,

Այսօր Վանաձորի մանկատանը տեղի ունեցավ Արցախից եկած Հայկազի ու Ռուզաննայի հարսանիքը

Արցախյան պատերազմը սկսելուց հետո Ստեփանակերտից Վանաձոր է տեղափոխվում նաեւ ծնունդով երեւանցի Ռուզաննա Թադեւոսյանը: 55-ամյա կինը որդու հետ ապաստան է գտնում Վանաձորի մանկատանը: Սակայն գալով Վանաձոր՝ Ռուզաննան չի էլ պատկերացրել, որ այստեղ կյանքն ամբողջովին կփոխվի ու նոր ընթացք կստանա: Նոր կյանքի պատճառը դարձավ նույն կացարանի բնակիչ 53-ամյա Հայկազ Հակոբյանը: Տղամարդը կացարան եկավ Ռուզաննայից մի քանի օր

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է բեռնատար․ վարորդը գտնվել է ավտոմեքենայում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ վարորդը գտնվում է ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Հ․, ծնված 1979 թ.) բախվել է

Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցու վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Վանքասարի Սպիտակ Խաչ եկեղեցու վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Երիցս անիծյալ լինեք դավաճան ու դավաճանությունը արդարացնողներ:

Հենրիխ Մխիթարյանի գոլը չգրանցվեց Էդին Ջեկոյի պատճառով

Ֆուտբոլի Իտալիայի A սերիայի 10-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում ընդունեց «Սասուոլոյին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին, առաջին խաղակեսի վերջին րոպեին գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR համակարգը արձանագրեց, որ դրանից վայրկյան առաջ Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն խախտել էր կանոնները, ուստի Հենոյի գոլը չհաշվվեց: Հանդիպումը, որում «Ռոման» 41-րդ րոպեից խաղում էր 10

Այս պատերազմը դու ես հրահրել, Նիկոլ Փաշինյան․ Արման Գրիգորյան

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ուղերձում պնդել է, թե Հայաստանի դիվանագիտությունը երբեք որևէ ձեռքբերում չի ունեցել Ղարաբաղի հարցում, հետևաբար այն մեղադրանքները, որ իր դիվանագիտությունը ձախողվել է, արդարացի չեն։ Պատերազմն էլ ենթադրաբար այդ ժառանգության արդյունքն էր, ոչ թե իր քաղաքականության։ Լևոն Զուրաբյանը հանգամանալից կերպով անդրադարձել

Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս. Արման Թաթոյան

Սիրելի՛ փաստաբաններ, Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով: Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի գերակայության

«Մենք երազում ենք տուն վերադառնալ, բայց իշխանություններից ուզում ենք իմանալ՝ Բերձորը Արցախի կազմո՞ւմ է, թե՞ Ադրբեջանի». Բերձորի բնակիչներ

Բերձորի եւ Աղավնոյի տեղահանված բնակիչները այսօր հավաքվել էին Ավետիք Իսահակյանի արձանի մոտ՝ բողոքելու այն իրավիճակից, որում հայտնվել են: Նրանք Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պաշտոնական հստակ պատասխան են պահանջում. Բերձոր քաղաքը, Աղավնո եւ հարակից եւս մի քանի գյուղերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջին դեմքերի ստորագրած եռակողմ հայտարարության արդյունքում հայկակա՞ն են, թե՞ հանձնվել են Ադրբեջանին:

«Մարդիկ պետք է իմանան, թե այդ կուսակցությունների հետեւում ովքեր են կանգնած»․ քաղաքապետարանի պաշտոնյան իր գրառումը օրենքի խախտում չի համարում

«Ազգը պետք է իր «XERոսներին» դեմքով ճանաչի․․․» գրառման հեղինակ, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն ասում է՝ գրառումը պարտականությունները կատարելիս չի գրել

Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն. ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդ

ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի արձագանքը ՀՀ կառավարության կողմից դեկտեմբերի 3-ին «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի նախագծի հաստատման մասին Սիրելի´ պոլիտեխնիկցիներ, արդեն մի քանի օր է, ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական հակասություններ։ Ուսանողական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի

Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին: Պատերազմի ծանր օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման

«Կոդերով էինք խոսում. Հրանտն ասում էր յուղը տժժցրել ենք, հեսա կարտոֆիլը կլցնենք, այսինքն՝ թուրքերը կգան». զոհված կամավորի կին

Լիաննա Բաբայանը հիշեց՝ ամուսինն ասում էր, որ ամեն մեկը նստի իր կնոջ կողքին, կամ մտնի մահճակալի տակ, բա մեր հայրենիքի վիճակն ի՞նչ կլինի:

Լևոն Տեր-Պետրոսյան․ Իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են․ Ilur.am

Ilur.am – Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները. – «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած

Հաղթահարել սթրեսը կրթության միջոցով. «Դասավանդիր Հայաստան»-ը արտակարգ կրթություն է իրականացնում Հայաստանի 7 մարզերում

Ծրագրի սկիզբը դրվել է Տավուշի մարզում, սակայն արդեն ներառվել են Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերը, և նախատեսվում է ավելացնել նաև Արմավիրն ու Լոռին։

Ուտեստ արցախյան խոհանոցից՝ Կորկոտ (տեսանյութ)

Պատերազմի, այնուհետեւ՝ հետպատերազմյան շոկի պատճառով «Նաեւ հացիվ» շարքը չէր թարմացվել երկու ամսից ավելի: Սակայն, ի վերջո, որոշեցինք վերականգնել այն, ու կսկսենք Արցախի խոհանոցին հատուկ մի ուտեստով, որը կոչվում է «Կորկոտ» կամ «Կուրկուտ»: Կորկոտ կամ կուրկուտ են անվանում նաեւ թեփահան արված, ծեծած ցորենը, այլ կերպ ասած՝ «սպասի ձավարը», որով էլ պատրաստվում է այս ուտեստը: Շատ հագեցնող,

«Հիմա տունս կահույքով մնացել է Բերձորում, իսկ վարկային պատմություններիս ճակատագիրն անորոշ է»

Բերձորից վերջին օրերին հեռացած Նելի Թադեւոսյանը խիստ անորոշության առջեւ է հայտնվել։ Նա աշխատել է Քաշաթաղի վարչական շրջանում, իսկ հիմա Հայաստանում, փաստացի, գործազուրկ է: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նելին ասաց. «Մենք ժամանակին չորս վարկ ենք վերցրել: Երեխաներիս ուսման վարձն էի վճարում, տան համար կահույք էի գնել: Հիմա տունս կահույքով մնացել է Բերձորում, իսկ վարկային պատմություններիս ճակատագիրն

ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգություն է հայտնում․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է, չի արտացոլում ուսանողների շահերը

ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «(…) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք․ «Ալիք մեդիա»

Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 162 475 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4301 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 133 511 մարդ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Խոշոր կազմակերպություն որոշում է կայացրել ֆինանսավորել Զինվորի տան ծրագրերը․ Շուշան Դանիելյան

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․  «Քիչ առաջ բարի զանգ ստացանք։ Տեղեկացանք, որ խոշոր կազմակերպություն` ուսումնասիրելով շատ այլ ծրագրեր, որոշում է կայացրել ֆինանսավորել միայն Զինվորի տան ծրագրերը, ինչպես իրենք ասեցին` երկրորդ նման կառույց չգտան Հայաստանում… Շնորհակալություն հայտնեցին Հայկուհուն (Հայկուհի Մինասյան՝  «Աջակցություն վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» ՀԿ նախագահ՝ խմբ․) և Արմեն

Ադրբեջանական գերեվարությունից ազատված Աբել Համբարձումյան․ «Ծեծում էին, գցում, նորից բարձրացնում, հարցնում, եթե իրենց ուզածը չես ասում, նորից են ծեծում»․ News.am

Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գերեվարությունից ազատվելուց հետո փորձում է վերականգնվել մղձավանջից, որի միջով անցել է գերեվարության օրերին։ Ֆիզիկական ցավեր ունի, ծեծի հետևանքով կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք, դժվարությամբ է տեղաշարժվում։ Աբելին խնամում է պատերազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին ու դուստրերը։ Աբելը մինչև հիմա չի հավատում, որ տուն

«Պարզվեց՝ խաբեբա է. նա մի քանիսին առաջարկել է ինձանից վերցված մանկական կեր ու տակդիր, փոխարենը պահանջել հագուստ, կոշիկ». Անի Կարապետյանի պարզաբանումը

Նա մեր պահեստում ինչ տեսել ուզել է, վերցրել է մեծ քանակությամբ հագուստ, թե՛ մեծահասակի, թե՛ նորածնի, որ իր երեխան մի քանի տարեկան էր, սա հատուկ եմ նշում, վերցրել է տարբեր չափսերի կանացի կոշիկներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031