Օրվա լրահոսը
«Հայրենիք» զորախմբի մարտիկները միանում են Հայրենիքի փրկության շարժմանը` Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ
Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։
«Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը
Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝
Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են. Քաղավիացիայի կոմիտե
«Սյունիք» օդանավակայանում նախատեսվում է շահագործել մինչև 19 նստատեղով L-410 տիպի օդանավ: Թռիչք/վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում:
Նաիրա Զոհրաբյան. Հարգարժան հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու` ձեզ համարում է հող տվող դավաճան
Ու հիմա, եթե դուք շարունակեք լռել և չհրապարակեք իրականությունը, որը շատերը ու շատերս գիտենք, էս մարդը լիիրավ իրավունք կունենա վաղը ձեզ դատելու պետական դավաճանության, Արցախը հանձնելու և 5 հազարից ավելի զոհերի համար։
Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խորը մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև
«Առաջարկում եմ բոլոր խաղացողներին նախ գնան Արցախ՝ մի հատ տեսնեն՝ ինչ կա ու ինչ է մնացել ու էնտեղից թե կարողացան՝ ինտերվյու տան նույն տեքստերով»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկ վերադարձա Արցախից, որտեղ օրեր շարունակ եղա տարբեր գյուղերում (ինչքան որ մնացել է), քաղաքներում, բայց գյուղում հանդիպեցի գյուղաբնակների հետ, ո՛չ թե գյուղապետի, քաղաքում` քաղաքաբնակների հետ, ո՛չ թե քաղաքապետի, որևէ պետական պաշտոնյայի չհանդիպեցի, ոչ մի քննարկում չունեցա իրենց հետ, ոչ լավ ասեցի, ոչ վատ,
2.5 տարի Փաշինյանի իշխանության այցեքարտը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն էր։ Երեկ այն ավարտվեց. դատավորը Քոչարյանն էր, մեղադրյալը՝ գործող իշխանության ղեկավարը. Մարինե Սուքիասյան
Քոչարյանի դատավարությունն ավարտվեց հայրենիքի համար ողբերգությամբ ու Փաշինյանի դատավճռով, միայն թե ապիկա՞ր, թե՞ դավաճան հարցադրումը դեռ օդում է։
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ,
Առանց ազատ և արդար ընտրություն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմների և միջավայրի հաստատման ձեր հրաժարականը կլինի կրկնակի դավաճանություն պետականության նկատմամբ․ Արման Բաբաջանյան
Որևէ մեկին չի հետաքրքրում վերջին 20 տարին… օրվա իշխանությունն է կրում պատասխանատվությունը և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ու ձախողումների համար: Առնվազն երկու տարի ունեիք տապալված դիվանագիտության, պաշպանական գերատեսչության խայտառակ վիճակը կարգի բերելու համար: Երկու ոլորտներն էլ թողել էիք նախկիններին, երկուսի հավաքական մեղսակցությամբ տեղի ունեցավ այս մեծ արհավիրքը: Հեղափոխությունը, հռչակված նպատակադրումները, ժողովրդավարությունը աշխարհի հետ հարաբերվելու հնարավորություն դարձնելու
Անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միևնույն անվտանգային
Վարդան Օսկանյան․ Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել
Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաթղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։
Այս ամենի նպատակը ոչ թե նա է, որ մենք կամ ես մնանք իշխանության, այլ որ ժողովուրդը մնա իշխանության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 5-ի ուղերձի տեքստն՝ ամբողջությամբ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել Հայաստանում: Ով, կներեք հազար անգամ, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր եւ մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը
Երկիր և հայրենիք (էսսե)
Ամբոխն անկառավարելի էր։ Նրանք շարժվում էին միմյանց կոխկրտելով, նզովելով ինչ-որ մեկի քրտինքը, որ սոսինձ էր բյուր մարմինների վրա և ծորում էր ազդրերն ի վար՝ լպրծուն խորշանք առաջացնելով։ Նրանք դուրս էին եկել Երուսաղեմ մեծն քաղաքից և շարժվում էին լյառն ի վեր՝ դեպի Գողգոթա։ Յուրաքանչյուր ոք ի՛ր տարածքն էր ազատագրում խուռնախիտ հորձանքում, յուրաքանչյուր ոք պայքարում էր յուր
«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին շաբաթների գործունեությունն ուղղված է եղել մարդասիրական աղետը մեղմելու
Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավելի հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները: Առաջին անհետաձգելի օգնությունը այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված
ԱԱԾ-ն՝ «Նորատուսցի Ալիկին» բերման ենթարկելու մասին
ԱԱԾ-ից հայտնում են, որ Ալիկ Բանդուրյանի բերման ենթարկելու դեպք իրենց մոտ չկա
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
«Մեղրիի առնչությամբ «միջանցք» հասկացությունը չկա». Նիկոլ Փաշինյան
Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում
Ավետիք Քերոբյան․ Հապճեպ փոփոխություններ են արվել սպառազինության տարեկան պլանում և գնվել են թանկարժեք զենքեր ռազմարդյունաբերական բյուջեի կրճատման հաշվին․ Yerevan.today
Yerevan.today – Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հաստատում է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունն առ այն, որ սպառազինության և զինտեխնիկայի համալրման պլանում չպատճառաբանված գնումներ են իրականացվել, որոնք փաստորեն չեն ծառայել այս պատերազմին, իսկ տվյալ շրջանում Գլխավոր շտաբի պետը գեներալ Արտակ Դավթյանն է եղել: Ավետիքյանի խոսքով՝ մի քանի վերևից իջած հրահանգով հապճեպ փոփոխություններ են արվել սպառազինության
«Մեր սահմաններին տեղի ունեցող խնդիրներն անլուծելի չեն». Փաշինյան
Արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանների երկայնքով
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Հարգելի՛ աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ, Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
«500 մարմին ճանաչման փուլում է. ցավոք, դրանք անհետ կորած համարվողների մարմիններն են». Փաշինյան
Նոյեմբերի իննից այս կողմ նույնականացվել եւ հարազատներին է հասցվել 135 մարմին
Հանուն Հայաստանի՝ «Քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից»
Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել։ Սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։ Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին և «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձևակերպեց նրանց համար շատ կարևոր՝ անվտանգության
ՔԿՀ պետը չէր նշել, թե համաներումը չկիրառելու համար հիմք է հանդիսացել հանցագործությունների՞, թե՞ դատավճիռների համակցության առկայությունը
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր՝ 2019թ. հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչեւ Ազգային ժողովի կողմից համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի
Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների․ Արմեն Սարգսյանի կոչը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչը Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք
«Օդը «փակ» էր, որովհետեւ 2017թ.-ին 42 միլիոն դոլարի սարքեր էին գնվել, հետո պարզվեց՝ չաշխատող են». Նիկոլ Փաշինյան
Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց սարքերն առանց ատկատի՞ եք գնել: Ո՞վ կհավատա, որ 42 միլիոն դոլարով չաշխատող սարքերը գնվել են բարի մղումներով
Թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից պաշտոնապես ներկայացված քարտեզներով թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից, և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից. Արսեն Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նոյեմբերի 13-14-ին հանդիպեցի հարգարժան Կոմանդոսին, և ի թիվս տարբեր հարցերի, փորձեցի հասկանալ, արդյոք ճի՞շտ էր հաշվարկս, որ հնարավոր չէր առանց թիկունքի ապահովման այդ նեղ երկար ճանապարհով թշնամին անարգել հասներ Շուշի։ Թե՛ մեր, թե՛ թշնամու
Փաշինյան. «Վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակն իրականում գործադիրի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր»
Դրա նպատակն է, որ այս պատերազմի, դրա նախորդ եւ հաջորդ իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի
Երկրի գլխին կախված՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը բավարար չէ, որ մի պահ կանգ առնենք եւ մի կողմ դնենք այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած մեր անձնական վերաբերմունքը․ Վարդան Հարությունյան
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ֆեյսբուքյան տիրույթի քննարկումները հաշվի առնելով՝ կարելի է հուսահատեցնող եզրակացության գալ՝ մենք պետության կարեւորությունը չենք հասկանում։ Նույնիսկ այն անպատկերացնելի հարվածը, որ ստացանք, նույնիսկ երկրի գլխին կախված՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը բավարար չեն, որ մի պահ կանգ առնենք եւ մի կողմ դնենք այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած մեր
«Կամավորագրվել էի, գնացել առաջնագիծ, իսկ հիմա կրկին շարունակում եմ Artsakh Books-ի աշխատանքը»
2020 թ. մայիս ամսից է Արցախում գործում Artsakh Books օնլայն գրախանութը, որի նպատակը ոչ միայն վաճառքն է, այլ նաեւ հասարակության լայն շրջանում ընթերցանությունը վարակիչ դարձնելը։ Ըստ Artsakh Books-ի հիմնադիր Հենրի Հարությունյանի` մինչեւ պատերազմն աշխատում էին Արցախի ամեն կետ հասցնել պատվերները։ Հիմնականում պատվերները լինում են գեղարվեստական գրքեր` թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական։ Պատերազմը փոխեց ամեն ինչ, սակայն
Գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ․ «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փորձ է արվել ընդդիմության ձայնը լռեցնել, իսկ ընդդիմադիրներն ու պարզապես ընդդիմախոսները դառնում էին քաղաքական հետապնդումների և ատելության թիրախ՝ «նշանակվելով» ձախողումների մեղավորներ ու թշնամիներ։ Փաշինյանի հեռացումից հետո երկրի քաղաքական համակարգի շահերից է բխում, որ այդ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, ընդդիմությունն առանց ճնշումների ենթարկվելու հնարավորություն ունենա մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին։ Այս տեսանկյունից


















































