Օրվա լրահոսը

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների․ Արմեն Սարգսյանի կոչը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչը Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք

«Օդը «փակ» էր, որովհետեւ 2017թ.-ին 42 միլիոն դոլարի սարքեր էին գնվել, հետո պարզվեց՝ չաշխատող են». Նիկոլ Փաշինյան

Հարց՝ իսկ 42 միլիոն դոլարանոց սարքերն առանց ատկատի՞ եք գնել: Ո՞վ կհավատա, որ 42 միլիոն դոլարով չաշխատող սարքերը գնվել են բարի մղումներով

Թե՛ մեր, թե՛ թշնամու կողմից պաշտոնապես ներկայացված քարտեզներով թշնամու առաջնագիծը և՛ հյուսիսից, և՛ հարավից շատ հեռու էր Շուշիից. Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նոյեմբերի 13-14-ին հանդիպեցի հարգարժան Կոմանդոսին, և ի թիվս տարբեր հարցերի, փորձեցի հասկանալ, արդյոք ճի՞շտ էր հաշվարկս, որ հնարավոր չէր առանց թիկունքի ապահովման այդ նեղ երկար ճանապարհով թշնամին անարգել հասներ Շուշի։ Թե՛ մեր, թե՛ թշնամու

Փաշինյան. «Վարկած կա, որ ամսի 9-ի հարձակման նպատակն իրականում գործադիրի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելն էր»

Դրա նպատակն է, որ այս պատերազմի, դրա նախորդ եւ հաջորդ իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի

Երկրի գլխին կախված՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը բավարար չէ, որ մի պահ կանգ առնենք եւ մի կողմ դնենք այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած մեր անձնական վերաբերմունքը․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ֆեյսբուքյան տիրույթի քննարկումները հաշվի առնելով՝ կարելի է հուսահատեցնող եզրակացության գալ՝ մենք պետության կարեւորությունը չենք հասկանում։ Նույնիսկ այն անպատկերացնելի հարվածը, որ ստացանք, նույնիսկ երկրի գլխին կախված՝ շոշափելիության աստիճան իրական վտանգը բավարար չեն, որ մի պահ կանգ առնենք եւ մի կողմ դնենք այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած մեր

«Կամավորագրվել էի, գնացել առաջնագիծ, իսկ հիմա կրկին շարունակում եմ Artsakh Books-ի աշխատանքը»

2020 թ. մայիս ամսից է Արցախում գործում Artsakh Books օնլայն գրախանութը, որի նպատակը ոչ միայն վաճառքն է, այլ նաեւ հասարակության լայն շրջանում ընթերցանությունը վարակիչ դարձնելը։ Ըստ Artsakh Books-ի հիմնադիր Հենրի Հարությունյանի` մինչեւ պատերազմն աշխատում էին Արցախի ամեն կետ հասցնել պատվերները։ Հիմնականում պատվերները լինում են գեղարվեստական գրքեր` թե՛ արտասահմանյան, թե՛ հայկական։ Պատերազմը փոխեց ամեն ինչ, սակայն

Գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փորձ է արվել ընդդիմության ձայնը լռեցնել, իսկ ընդդիմադիրներն ու պարզապես ընդդիմախոսները դառնում էին քաղաքական հետապնդումների և ատելության թիրախ՝ «նշանակվելով» ձախողումների մեղավորներ ու թշնամիներ։ Փաշինյանի հեռացումից հետո երկրի քաղաքական համակարգի շահերից է բխում, որ այդ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, ընդդիմությունն առանց ճնշումների ենթարկվելու հնարավորություն ունենա մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին։ Այս տեսանկյունից

«Խուսափող էիք, 2016թ.-ի պատերազմից խուսափեիք». Նիկոլ Փաշինյան

Հիմա պարզվում է, որ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին: Կողմնակից էիք՝ հանձնեիք: 2016թ.-ին, 17-ին հանձնեինք, պատերազմը կանխեիք ու հարցը լուծեիք

Եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողնեիր հեռանայիր․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։ Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝

Բաց նամակ Նիկոլ Փաշինեանին. ժամանակն է հրաժարական տալու

Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝  երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ Ժողովող 3.1 Ծնած ու հասակ առած ըլլալով Մերձաւոր Արեւելքի մէջ եւ որպէս՝ ընկերաբան ու ընկերային գիտութիւններու դասախօս, «Նիկոլ Փաշինեան» երեւոյթը մեզի բնաւ չէր զարմացուցած: Մարդկային պատմութիւնը լեցուն է նման երեւոյթներով, որուն գլխաւոր դրամագլուխը ամբոխավարութիւնն է (populism)-ը: Երկու եւ կէս տարիներ առաջ ձեր սկսած շարժումը ո՛չ մէկ

Քաղաքագետ․ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ եթե կառավարության ղեկավարն ինքը լինի ու կարողանա ինքն անցկացնել ընտրությունները, դա թույլ կտա իրեն ինչ-որ շանսեր ունենալ․ «Փաստ»

Անդրադառնալով այն իրողությանը, ըստ որի, Ն. Փաշինյանը չի հրաժարվում վարչապետի աթոռից, շարունակում է արդարանալ ու ինչ-որ ծրագրեր ներկայացնել՝ Վիգեն Հակոբյանը նախ այս ամենը ինքնապաշտպանվելու ոճի մեջ դիտարկեց. «Ինքնապաշտպանվել այն բանից հետո, երբ երկիրը տարել ես պարտության, կապիտուլ յացիա ես ստորագրել, շատ ավելի խայտառակ փաստաթուղթ ես ստորագրել, քան երբևէ կարելի էր երևակայել: Միայն այն, որ ինքնակամ

Լարիսա Ալավերդյան․ «Ես ուզում եմ զանգել «Լուսավորի» տղաներին եւ հարցնել՝ ինչի՞ համար է այս բերմունդյան եռանկյունին, այս ի՞նչ երրորդ գագաթ են ստեղծում»․ «Հրապարակ»

Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, հիշեցրեց, որ նման, այսպես կոչված, խառը տիպի կառույց է գործել նաեւ 1996 թվականին․ «Դա ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի խումբն էր, որը գործում էր գրեթե նույն նպատակով, երբ կասկած էր առաջացել ղարաբաղյան տարածքների հարցում առաջին նախագահի ժամանակ։ Այն ժամանակ էլ կառույցը գործել է վերկուսակցական

Փաշինյան. «Այն մարդը, ով ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է ԼՂ հարցին տարածքային ենթատեքստ տալու մեջ»

Դա տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ: Երեւի ժամանակը ջնջում է հիշողությունը եւ ոմանք երեւի որոշել են օգտվել այդ առիթից

3305 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք. ԱՆ

Դեկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ն` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Ունենք 1076 առողջացած և 32 մահվան դեպք:

Հրաշքով փրկված զինվոր Սեյրան Սողոյան․ «Չէի կարողանում խոսել․ ձեռքիս երկաթով խփեցի կողքինիս ուսին, ու ինձ տանկից դուրս հանեցին»

Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր` մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին: Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել: Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը: Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված

ՀՀ սահմանադրությամբ վարչապետը անձեռնմխելիության իրավունքից չի օգտվում. վարչապետը միաձնյա մշակել, կազմել է եւ Ադրբեջանի նախագահի հետ կնքել է միջազգային պայմանագիր, ինչը ԱԺ իրավասության շրջանակում է

Կապիտուլյացիայի պայմանագրի դրույթները դեկտեմբերի 1-ի դրությամբ կամ ժամկետում ի կատար են ածվել, եւ ռուս խաղաղապահների օժանդակությամբ թուրքական զորքերը անարգել մուտք գործեցին նաև Քելբաջարի, Աղդամի, Լաչինի տարածքները: Դրանով Ադրբեջանի հետ պետական սահմանը զգալիորեն ընդլայնվեց, իսկ Հայաստանն ու Արցախը դարձան խոցելի: «Նիկոլը այստեղ որեւէ անելիք չունի» խորագրով հոդվածում մենք եզրահանգել էինք, որ կապիտուլյացիայի պայմանագրի վտանգավոր հետեւանքները առաջացել

Նախարարին, այդ թվում՝ ԿԳՄՍ ոլորտի, բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ։ ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման և

Ո՞րն է լինելու ընտրության առանցքը, Հայաստանը վերադառնալու է փողի՞, ընտրական վերարտադրությա՞ն ժամանակաշրջան, թե՞ այդուհանդերձ կա բովանդակային ընտրություն կազմակերպելու ռեսուրս․ «Ժամանակ»

Հայաստանում կա կոնսենսուս առնվազն, թերևս, մի հարցում՝ արտահերթ ընտրությունն անխուսափելի է, քանի որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունից հետո հանրային տրամադրությունների և ուժերի հարաբերակցության պատկերը ենթարկվել է էական փոփոխությունների: Որևէ ողջախոհ մարդ հազիվ թե կասկածի տակ դնի այդ հանգամանքը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ հանրային տրամադրությունները փոխվել են այսպես ասած՝ վարկանիշային արտահայտությամբ՝ իշխանության լեգիտիմություն

Մենք ձեր ձախողումների հետևանքից խուսափելու գործում ենք ձախողել․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով։

Մեծ բիզնեսը Նիկոլ Փաշինյանի դեմ է դուրս եկել եւ այլեւս չի թաքցնում դա․ «Հրապարակ»

Երեկ եւս մի արտառոց հայտարարություն եղավ՝ Արարատի մարզի Ավշար համայնքի համայնքապետարանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ արեց «երկրի բոլոր համայնքապետարաններին՝ միանալ այդ պահանջին»։ Ինքնին արտառոց է, որ կառավարությունից ուղիղ կախման մեջ գտնվող համայնքապետարանը նման հայտարարություն է անում, սակայն կրկնակի արտառոց է, որ նման հայտարարություն է անում Ավշարի համայնքապետարանը, որտեղ համայնքապետ է աշխատում Ավշարի

Արցախի կորուստը ծայրահեղ անկազմակերպվածության, կառավարելիության խաթարման և հավանական ծրագրված դավադրության արդյունք էր․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գրեթե բոլորն անհանգիստ են և հուզված: Անտեղյակ ու տեղյակ մարդիկ դրսից ու ներսից կարծիքներ են հայտնում` քննարկում են, հարցնում են, վերլուծում են, փորձում են լուծումներ ու ելքեր գտնել, և դա շատ լավ է: Կարելի է հանդիպել նաև բազմաթիվ հետաքրքիր վերլուծությունների և մոտեցումների` ընդհանուր առմամբ

Ձեր ցինիզմն օրեցօր անտանելի է դառնում. «Ազգ»

Երկար տարիներ թերթ խմբագրած վարչապետի տիկինը օրեր առաջ գերիների եւ անհետ կորածների մայրերի հետ հանդիպման մասին գրել էր․ «Մենք հնարավորն ու անհնարինն անում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար»: Հոգեւոր ամայացման, գաղափարական անապատացման կնիք կա այդ անորոշ խոստման՝«հնարավորի» եւ «անհնարինի» միջակայքում… խեղճ ականջներ: Բայց դրանից հետո՝ հոգի, քանզի բարոյապես սնանկ կառավարիչների, պետական գործիչների՝ հասարակ մահկանացուներիս ճակատագիրը

Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին․ «Հայկական ժամանակ»

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, Միքայել Պողոսյանը դատի է տվել՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, Վահրամ Սահակյանին։ Պողոսյանը դատարանից պահանջում է Սահակյանին պարտավորեցնել հերքել վիրավորանքի տեքստը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերին 2-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։ Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս

Կարեն Շահնազարով. Հայաստանը պետք է հստակ գիտակցի, որ իր գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է. «Ազգ»

Արդեն երկար տարիներ ռուսական մի շարք հեղինակավոր եւ վարկանիշային հաղորդումների քաղաքական բանավեճերում հաճախակի կարելի է լսել մեր հայրենակից, հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, 1998 թվականից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովին, որի արտահայտած մտքերի, կարծիքների եւ գնահատականների հետ, հատկապես ղարաբաղյան արյունալի իրադարձությունների ընթացքում, ոչ միշտ

«Տղա՛ք, մեծցէ՛ք, հասունութեա՛ն հասէք… ձեր աչքերն ու ականջները լա՛յն բացէք… Կործանումի սեմին ենք»․ «Հայրենիք»

Նոյեմբեր 10-էն ասդին, Հայաստան հարուստ է վերլուծաբաններով, այնքա՜ն առատ՝ որ մարդս կը գայթակղի մտածելու, որ կարելի է անոնցմէ ստուար թիւ մը արտածել, յուսալով, որ անոնցմէ քաղուելիք եկամուտով՝ կրնանք զարկ տալ երկրի վատթարացող տնտեսական վիճակին բարելաւման: Ակնթարթ մը մէկդի դնենք Հայաստանի «դիմատետրեան հանրապետութեան» ( Facebook Republic of Armenia) վարչապետին եւ անոր հլու կամակատարներու մտայղացած երկբայ վերլուծումներն

Տարոն Սիմոնյան. Այս փաստաթուղթն, իմ համոզմամբ, իրավական տեսանկյունից առ ոչինչ փաստաթուղթ է. «Ազգ»

Այն, ինչ տեղի ունեցավ հայռուսադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, մինչեւ հիմա ցնցման մեջ է պահում հայ ժողովրդին հայրենիքում եւ սփյուռքում: Այդ մասին ավելի մանրամասն զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ. – Ստորագրված զինադադարի եռակողմ հայտարարության սահմանադրականությունը, հայկական պետությունների շահերին համապատասխանությունն ի վերջո ինչպես պետք է ստուգվի,

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովրդին երկխոսություն սկսել. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն մեջ ասվում է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությանը: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, կողմերին կոչ անելով շարունակել իրականացնել ստանձնած պարտավորությունները, որոնք, մասնավորապես,

«Սադամ Հուսեյինն էլ մնաց իշխանության, հետո կախեցին». Ռոբերտ Քոչարյան

Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. «ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար

ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրեց մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի ստացած ժառանգության եւ Շուշիի անկման առեղծվածի ու դատվող գեներալների մասին

Քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների, արվում էին մեկ նպատակով՝ վարկաբեկել բանակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031