Օրվա լրահոսը

Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը. Վարազդատ Հարությունյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառումը Ով չգիտի, թող իմանա` Վ. Մանուկյանը 1992թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ կանոնավոր բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը. 1.Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական

Ռուս խաղաղապահները ձեռնամուխ են եղել Ստեփանակերտի արվարձանների ականազերծմանը

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային արվարձանի մի մեծ տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից: Տեղանքի ուսումնասիրման ինժեներա-սակրավորական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Գերիների վերադարձի դրույթը 25 օր է` չեն կատարում, իսկ նույն ադրբեջանցիները մեր խանութներում մեզ հետ, մեր կողքին առևտուր են անում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողները ելումուտ են անում հայկական բնակավայրեր, օրինակ, ըստ ականատեսների՝ առևտուր անում Ստեփանակերտի սուպերմարկետներում։

Սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են. «Ժողովուրդ»

Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան չհասավ իր առջեւ դրված հիմնական նպատակին, այն է՝ իր զինված ուժերն օրինական ձեւով Հարավային Կովկասում տեղակայելուն. «Հայաստանի Հանրապետություն»

Բաքվում նախատեսված զորահանդեսին մասնակցության ուղերձն ուղղված է ինչպես ներիքն լսարանին, այնպես էլ՝ արտաքին աշխարհին։

Մտա­ծե՞լ են երբևէ, թե ի­րենց չմ­տած­ված ու ոչ սթափ դա­տո­ղու­թյան հա­մար ինչ գին վճա­րեց այս եր­կի­րը, ինչ ար­ժե­ցավ նման դիր­քո­րո­շու­մը մի ողջ ազ­գի. «Իրատես»

Չէ՞ որ հենց ձեր ստեղ­ծած մթ­նո­լոր­տում բո­լոր ընդ­դի­մա­խոս­նե­րին մի բառ ա­սե­լու, ա­ռողջ քն­նա­դա­տու­թյուն հն­չեց­նե­լու հա­մար այս ըն­թաց­քում հո­գե­բա­նա­կան տե­ռո­րի էին են­թար­կում, վի­րա­վո­րում ու հայ­հո­յում ա­մե­նա­վեր­ջին ձևով, ու դա ձեր սր­տին մա­նա­նա էր։ Բայց հի­մա դուք ա­սում եք՝ նե­րո­ղու­թյուն։

Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի կարգավիճակում են հայտնվել նաեւ Արցախի մի շարք շրջաններ. «Հայաստանի Հանրապետություն»

Նույն պատմությունը կարծես կրկնվում է Արցախի այն շրջանների բնակիչների համար, որոնց տներն ու ունեցվածքն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Հաշվի առնելով իրենց փորձը, Արթուր Ղազարյանը հորդորում է պետական կառույցներին, որ ամեն ինչ փաստաթղթավորվի, բոլոր այդ մարդկանց հաշվառեն, կարգավիճակ տան, եւ պետությունը մշտական կապի մեջ լինի նրանց հետ»:

Վիկտոր Ենգիբարյան. «Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին». «Հայկական ժամանակ»

Իհարկե, մեծ դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում, բայց բոլորը հասկանում են, որ այդ դժբախտությունը չի եղել եւ չէր կարող լինել կախված մեկ հոգու գործողությունների հետ:

Ո­մանց կար­ծի­քով՝ Փա­շի­նյա­նը ժա­մա­նա­կը ձգում է‚ քա­նի որ բա­վա­կա­նին լուրջ խն­դիր­ներ ու­նի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված. «Իրատես»

Փա­շի­նյա­նը կար­ծում է‚ թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում եր­կար մնա­լով՝ ա­մեն ինչ կպա­հի պե­տա­կան հս­կո­ղու­թյան ներ­քո ու կա­պա­հո­վի իր անվ­տան­գու­թյու­նը։

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին ազատ են արձակել

Դեկտեմբերի 3-ին ուշ երեկոյան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Առուստամյանի դուստրը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը հաստատել է այդ տեղեկությունը:

Հայաստանի հանրային մուլտիպլեքսում առանց մրցույթի սլոթեր կտրամադրվեն ռուսաստանյան երեք հեռուստաալիքների

Եվ օտարերկրյա հեռուստաընկերություններին լիցենզիաների տրամադրումը կարող է զրկել մի շարք հայկական հեռուստաալիքներին հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու հնարավորությունից:

ՈՒԵՖԱ-ի գործկոմը չեղարկեց Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու

Մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել. Արգիշտի Մեխակյան

«Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»

«Քո հրճվանքը երկար չի տեւելու… դու էլ ես վնգստալու ու այս խոսքերը գիշերները մղձավանջ են դառնալու». «Սեւ հովազի» եղբայրը Փաշինյանին հիշեցրեց, որ՝ «3 օրը լրացավ ու դավաճանը պատժվելու է»

Վերջում Սերոբ Գասպարյանը հավելեց. «Պարո՛ն վարչապետ, հովազների մասին, Ռուստամի մասին դարերով կերգեն, դու հիմա մտածիր՝ քո մասին դարերով ինչ են երգելու: Ռուստամը հերոսացավ, ում-ում սեւ գործով հերոսացավ: Բայց դու որ գիշերները կքնես, մտածիր քո մասին ինչ են երգելու, քո թոռները իրենց ազգանունները փոխելու են: Բայց մենք պարծենում ենք, որ մենք հովազ ենք ու ունենք Ռուստամ»:

Բագրատ Եսայան. «Հիմա կմտնեմ ԱԱԾ, կիմանամ՝ ես հետախուզման մե՞ջ եմ, թե՞՝ ոչ, ինձ մեղադրանք ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ»

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին որպես վկա մեկ անգամ հարցաքննել են կառավարության կամ ԱԺ շենքեր ներխուժելու, գույքը փչացնելու, ԱԺ բակից մեքենաներ գողանալու կամ այլ դրվագներով, որոնց նա չի պատասխանել՝ այն ժամանակ դա բնութագրելով որպես անհավասարակշիռ վարչապետի հանձնարարությունը կատարելու փորձ: Այս մասին այսօր ԱԱԾ մտնելուց առաջ լրագրողներին ասաց ինքը՝ Բագրատ Եսայանը՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական պատվեր, թեեւ

«Մի տարի է՝ կրթություն ենք կորցնում, իսկ հիմա տեխնոլոգիաների դար է, առաջվանը չէ՝ թվանքդ առնես, կռիվ գնաս»․ գյումրեցի նկարչուհի

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից գյումրեցի նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը, որը գլխավորում է Գյումրու գեղագիտական ազգային կենտրոնը, բանակին օգնելու նպատակով վաճառքի հանեց թե՛ իր կտավները, թե՛ սաների ստեղծագործությունները, բացօթյա ցուցահանդեսներ կազմակերպեց, այնուհետ սկսեց բարձեր, քնապարկեր կարել, գուլպաներ գործել զինվորների համար։ Նա Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատերազմը դիվանագիտություն չունենալու ու նաև

Արա Այվազյան. Հակամարտության լուծումն ընդգրկում է՝ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա

ԱԳ Նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը Շնորհակալություն տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը՝ այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։ 2020 թվականը նշանավորվեց կորոնասիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից

ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Լեռնային Ղարաբաղում կատարվածի և կազմակերպության բացթողումների մասին

Գեորգի Ծերեթելին արձանագրեց, որ այդ խնդիրները վեր հանեցին նաև Լեռնային Ղարաբաղում իր բնորոշմամբ տեղի ունեցած իրադարձությունները:

«Անձամբ վարչապետը ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ եւ ոչ համարժեք ուժ է կիրառել». Արթուր Խաչատրյան

Անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկված 43 անձինք ազատ են արձակվել, իսկ ինչո՞ւ են շտապօգնության մեքենաներով ոստիկաններ տեղափոխվել`ոստիկանությունում չեն պարզաբանում

«Ես Վազգեն Մանուկյանի ֆանատը չեմ, ու դա է դարձնում իրեն իմ ու երկրի համար լավագույն վարչապետացուն». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վազգեն Մանուկյանի քաղաքական երկրպագուն երբեք չեմ եղել ու չեմ ընտրել նրան ոչ 1996-ին, դե, բնական է, ոչ էլ 2008-ին։ Սակայն մի շարք լրջագույն հիմքեր եմ ունեցել մշտապես խոր հարգանքով վերաբերելու համար։ Բարձր կարգի քաղաքական գործիչ, ինտելեկտուալ, պետականաշինության մեջ լրջագույն ավանդ ունեցող, արտերկրում հայտնի եւ ընկալելի։ «Ինչու՞

«Եթե ԱԱԾ-ում հիմա ինձ մեղադրանք չներկայացնեն, ԱԱԾ պետից պահանջելու եմ ծառայողական քննություն սկսել». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը այսօր սեփական նախաձեռնությամբ այցելել էր ԱԱԾ: Շենք մտնելուց առաջ նա ԶԼՄ-ների համար հայտարարություն արեց: «Դուք երեկ, հավանաբար, դիտել եք ԱԱԾ հաղորդագրությունը, որտեղ  նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա դեպքերը փորձ էր արվում կապել քաղաքական ուժերի հետ, փորձ էր արվում կազմակերպիչ ներկայացնել ակտիվ կուսակցական գործիչներին, մասնավորապես՝ ինձ: Հնչում էին տարբեր մեղադրանքներ: Ես զարմացած

Human Rights Watch-ը դատապարտում է Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ բիրտ վերաբերմունքը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Human Rights Watch-ը դատապարտում է Ադրբեջանին` հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ըստ կազմակերպության հայտարարության, այս մասին տեսագրություններ են շրջանառվում սոցցանցերում: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության համաձայն, այս փաստերն ապացուցող տեսագրություններ են սոցցանցերում շրջանառվում արդեն երկու ամիս: Ըստ նույն հայտարարության, այս տեսագրություններում պատկերված են դրվագներ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ծեծի ենթարկում ու

Մոսկվան առավել ակտիվ աջակցություն է ակնկալում ԵԱՀԿ-ից ԼՂ հարցում. Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ երկրներն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի եռակողմ հայտարարությանն աջակցելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում: «Կազմակերպության ներուժը հակամարտության կարգավորման գործում մնում է պահանջված: Ձեռք բերված պայմանավորվածությունները ճգնաժամային իրավիճակի լուծման վերաբերյալ ԵԱՀԿ տարածությունում պետք է ավելի մեծ աջակցություն ստանան անդամ-պետությունների կողմից, ինչը կնպաստի

Անհնազանդության ակցիան ավարտվեց տասնյակ մասնակիցների բերման ենթարկելով. (Ֆոտոշարք)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի կենտրոնական փողոցները շրջափակած անհնազանդության ակցիայի մասնակիցները «միջանցքներ» են բացում Շտապ օգնության, հրշեջ մեքենաների, ինչպես նաեւ մանկահասակ երեխաներով ավտոմեքենաների համար: «Հանուն մեր երկրի անվտանգության, հանուն մեր գալիք սերունդների, հանուն այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել մեր երկրից, Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա»,-հանրությանը բարձրախոսով իրազեկում էին քայլերթի մասնակիցները: Նրանք կոչերով

Ֆրանսիայի Ազգային ժողովը վերահաստատում է ԼՂՀ ճանաչման հրատապ անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ ՀՀ

Գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։ Քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քարվաճառի հանձնումից հետո օրակարգային և հրատապ քննարկում պահանջող հարցերից մեկն էլ վերաբերում է իմ հայրենի Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Մեծ և Փոքր Ալ լճերի ճակատագրին։ Այսօր կրկին խոսել եմ բարձրաստիճան զինվորականության հետ, ովքեր ինձ հավաստիացնում են, որ Մեծ և Փոքր Ալ լճերը

«Իմ հերոսի համար պատերազմը ավարտվեց նոյեմբերի 7-ին, նա հերոսաբար կռվեց Շուշիում ու անմահացավ». Ասում է Վարդան Մնացականյանի կինը

Հայրենիքը պաշտպանելը դարձավ մի սուրբ գործ, իսկ պատերազմը չհարցրեց ո′չ մեծ ու փոքր, ո′չ զինվոր ու կամավոր, մեր քաջորդիները անձնուրաց պայքարեցին, իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը: Բայց ոչ բոլորը հետ եկան, պատերազմը շատերին խլեց մեզանից, նրանք անմահացան, հանուն մեր վաղվա խաղաղ օրերի համար: «Շուշիի մատույցներում անմահացած հերոսներից էր Վարդան Նորիկի Մնացականյանը: Հերոս Վարդանի կին` Թամարան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031