Օրվա լրահոսը
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա
Մայիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ ՀՀ ԱԳՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 5-10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ
Մայիսի 4-ին, ժամը ժամը 19:06-ից 19:45-ը Վայոց Ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1646 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք միշտ ենք Եվրոպա եղել
Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի էս վերջին անկախացումից հետո շատ ջրեր են հոսել, և անկախության էս երեք տասնամյակների ընթացքում շատ բան տեսանք՝ հաճելի ու տհաճ, և չնայած անկախությունը մեր ժողովրդի համար սրբազան արժեք է, և չնայած մեր ժողովուրդը դարեր շարունակ անկախություն է երազել, պետք է խոստովանել, որ Հայաստանի էս վերջին անկախությունից հետո նաև բացասական շատ
Արցախի Քարվաճառ քաղաքից դեպի հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել
Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք,
Այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին․ գրոսմայստերները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին
Երեւանի քաղաքապետարանը մայիսի 7-ին մրցույթ է հայտարարել Ռաֆայել Վահանյանի մարզադպրոցի տնօրենի պաշտոնի համար, որին լեգենդար գրոսմայստերը տարիքային ցենզի պատճառով մասնակցել չի կարող: Մրցույթի առիթով Հայաստանի ճանաչված գրոսմայստերները բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատճենը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին Հարգելի՛ պարոն Փաշինյան, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ռաֆայել Վահանյանի
Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը. Զարուհի Բաթոյան
Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը
Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը համընդհանուր արժեհամակարգ է․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական
Որևէ ԱԱԾ տնօրեն, անգամ մեծ ցանկության դեպքում, չէր համարձակվի «գործ կարել» որևէ ՊՎԾ պետի վրա, սա ակնհայտ է․ Հայկ Արամյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության մեջ կան տարաբնույթ մեկնաբանություններ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել որոշ դիտարկումներ։ Որոշ ուժեր՝ առանց գործի մանրամասներին ծանոթանալու, նախապես մեղադրանքը համարում են շինծու և առիթը բաց չեն թողնում հասարակական կարծիքը Ազգային անվտանգության ծառայության դեմ ուղղելու համար ։ Չնայած նրան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քանիցս
Խնդրում ենք ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված ծայրահեղ վայրագությունները․ Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ
104 տարի առաջ, ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը սկսեց բարձրանալ Գողգոթա, որի գագաթին նրանց սպասում էր ոչնչացումը որպես ազգ: 104 տարի առաջ, ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում, այն ժամանակվա վարչակազմը ձեռնարկեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման առաջին փորձն այն բնակավայրերից, որտեղ նրանք շարունակաբար բնակվել էին պատմության ողջ ընթացքում: Հետագայում նման քաղաքական ակտը միջազգային-իրավական համակարգում սահմանվելու է
Գիրքը նպատակ ուներ կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը․ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»
Սույն թվականի մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, որը Հայաստանում միակ իրավապաշտպան կազմակերպությունն է, որ մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց, կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը: Գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է
«Օրագրիս մեջ գրեցի՝ ինչ լավ է, որ այս բեմադրությունը չարեցի Երեւանում, բացարձակ խայտառակություն է». Ռուբեն Բաբայան
«Իմ պահվածքի մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսել՝ խոսում եմ երկրի նախագահի, թե թատրոնի հավաքարարի հետ». Ռուբեն Բաբայան
Դավիթ Տոնոյանը տեսակցել է պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի։ Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշեց, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ. «Իր պոստերին տիրություն անել է պետք»։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՊՆ
Հարկային տեսչության պերճանքն ու թշվառությունը (աբորիգենի աբսուրդ հուշերից)
Աշխարհի ամենաբարձր կամուրջները իմ պետության ղեկավարներն են կառուցել, որպեսզի հեշտ լինի կյանքից հեռանալն ու հաճելի լինի: – Տեսեք,-տեսեք,, թե ոնց է սավառնում անթև հրեշտակը: – Փառք Տիրոջը, որ հրաշք արեց՝ մեր աղոթքներին պատասխանելով: Հիմա հավատում ենք դատական համակարգին ու հավատում ենք, որ մեր կենսագրությունները ոչ ոք չի կեղծել, երբ նորածին էինք և պառկած էինք ճաղավանդակներով
Հետիոտնային անցում կկազմակերպվի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում
Տեղեկացնում ենք, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ա. Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեխաների նկատմամբ սեռական բռնության 47 տոկոսը հենց իրենց ընտանիքներում է կատարվում․ իրավապաշտպան
Դեռևս 2018թ. ապրիլին քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ երեխաների դեմ հանցագործությունների թվի աճ կա և դրանց գերակշիռ մասը կազմում են սեռական բնույթի հանցագործությունները: Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններին բազմիցս իր խոսքում անդրադառնում է նաև իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և որպես վիճակագրական տվյալ նշում, որ երեխաների նկատմամբ
«Արարատի մարզպետի շուրջ մատնանշվող խնդիրները հաճախ մտացածին են». Սուրեն Պապիկյան
Ես բարեկամության սկզբունքով նշանակումներ չեմ անում եւ վստահ եմ, որ մեր գործընկեր-պաշտոնյաներն էլ չեն առաջնորդվում դրանով
Ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը ծայրահեղ ծանր է
Մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի – Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Չի կարող նման հրահանգ եղած լինել». Սուրեն Պապիկյանը՝ Լոռու մարզպետարանի մասին
Եթե որեւէ պաշտոնյա նման քայլ է կատարել, դա կունենա իր հետեւանքը: Բայց, կրկնեմ, որ ես չեմ տիրապետում նման տեղեկության
«Ես ընդամենը ՔՊ ապագա վարչության անդամի թեկնածու եմ». Սուրեն Պապիկյան
Ամեն կուսակցությունում առողջ՝ գաղափարական պայքար պետք է լինի: ՔՊ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի լինել ղեկավար կազմում
Փաշինյան. «Այն մարզում, որտեղ ջայլամ են պահում, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»
Ապրանքատեսակների ցուցահանդեսում Փաշինյանը համտեսեց գործարարների արտադրած գինին, կոնյակը, կերավ լավաշ, պանիր ու թթու
Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները: Վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներից ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին: «Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը: Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետև երկար ժամանակ օդում կախված է
Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա. «Փաստինֆո»
«Փաստինֆո» – Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրամադրվում է միևնույն քանակությամբ վառելիք։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան կառավարությունը տրամադրել էր նաև ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր
Դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել Էրեբունու փողոցի վճարահաշվարկային տերմինալից
Մայիսի 3-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզները, ծառայության ընթացքում շրջագայություն կատարելիս, Էրեբունի փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալի մոտ նկատել են դիմակավորված երկու անձի, որոնք տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել են փախուստի: Ոստիկանները հետապնդել են ու նրանցից մեկին, ժամը 03.20-ին, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ 23-ամյա Գևորգ Բ․-ն էր։ Պարզվել է նաև, որ Գևորգ Բ․-ն
Մենք ԵՄ արտահանում ենք առավելապես հանքահումքային ռեսուրսներ, իսկ ԵԱՏՄ՝ վերջնական սպառման ապրանք
Ինչո՞ւ ԵԱՏՄ անդամակցությունն այնքան արդյունավետ չէ Հայաստանի համար եւ ո՞վ է մեղավորը: Տնտեսագետ Կառլեն Մկրտչյանի կարծիքով պատճառը պետք է մեզանում փնտրել: «Շատ է խոսվել հնարավոր այլընտրանքների մասին: Երբ 2015 թվականին Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին, մտահոգություն կար, որ գուցե ճիշտ ճանապարհը Եվրամիությունն է եւ տնտեսական հարաբերությունները պետք է այդ ուղղությամբ խորացնել: Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք
Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված հողատարածք
2018թ. մայիսի 1-ից մինչև օրս 2019թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի վարչական տարածքում արձանագրված հանցագործություններով պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվել է 28 նյութ, ինչը 2017թ. ողջ տարվա ցուցանիշը գերազանցում է 4 անգամ: Այդ դեպքերից 19-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 15-ը եղել են կոռուպցիոն բնույթի: 4 դեպքով քրեական գործի հարուցումը
Մուշեղ Մխոյանի նմաններն են կերտում պատմությունը․ ԵԿՄ վարչության փոխնախագահ
Ծիծեռնակաբերդում ամփոփված ազատագրական պայքարի հինգ նվիրյալներից մեկը Մուշեղ Մխոյանն է՝ ազատամարտի լեգենդար հրամանատար Վոժդը: Մուշեղ Մխոյանը ծնվել է 1951թ. Երևանում: Ղարաբաղյան շարժման առաջամարտիկը նաև առաջիններից մեկն էր, ով գիտակցելով զինված պայքարի անհրաժեշտությունը, փորձեց միավորել ազատամարտիկներին՝ 1989թ. Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորելով «Միավորված ուժերի շտաբը»՝ ՄՈՒՇ-ը: 1988-1991թթ. Մ. Մխոյանն իր կամավորական ջոկատով մասնակցել է Հայաստանի Հանրապետության
Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին. Արսեն Թորոսյան
Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանում է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը և ոչ` հակառակը: Հույս ունեմ վարույթի ընթացքում
Ինչ է Հայաստանում փոխվել թավշյա հեղափոխությունից հետո. Մուստաֆա Նայեմ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, որը անցյալ շաբաթ դժվարությամբ կարողացավ մուտք գործել Հայաստան, հոդված է հրապարակել՝ վերլուծելով՝ ինչն է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո: «Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցել ուղիղ մեկ տարի առաջ 2018թ. ապրիլ-մայիսին: Ցուցարարներն ունեին երեք գլխավոր պահանջ՝ ապամոնոպոլիզացում և կոռուպցիայի դեմ պայքար, ազատ ընտրություններ և 2008թ. մարտի 1-ի սպանությունների քննություն: Ապամոնոպոլիզացիա. Հայաստանում