Օրվա լրահոսը
Տասնյակ հափշտակություններ՝ համաներմամբ ազատ արձակվելուց հետո
Ապրիլի 2-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի
«ԵԱՏՄ տարածքում հիմնական խաղացողը Ռուսաստանն է». Կառլեն Խաչատրյան
Ի՞նչ է տվել անցած տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: «Եթե նայում ենք այս տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում Հայաստանի դերակատարման ու առհասարակ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկային, տեսնում ենք, որ Հայաստանը հատկապես Ռուսաստանի հետ է ավելի է խորացրել առեւտրատնտեսական հարաբերությունները թե արտահանման, թե ներմուծման տեսանկյունից:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհարկի շահարկումներից․ պարզաբանում Վահան Բադասյանի մասնակցությամբ ՃՏՊ-ի վերաբերյալ
Սույն թվականի ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ի թիվս անցած օրվա ընթացքում կատարված դեպքերի և պատահարների վերաբերյալ հաղորդագրությունների, տեղադրել էինք ներքոնշյալ հաղորդագրությունը. «Ս.թ. ապրիլի 30-ին ժամը 20:30-ի սահմաններում, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Վ. Ս-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի և Հադրութի շրջանի բնակիչ, 1968թ. ծնված
Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին: Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը: Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը: Նախագահ Սարգսյանը ողջունել
Մասիսի քաղաքապետը նոր իշխանության հետ խնդիր չունի. «Մեղավորությունս ապացուցված չէ, նորմալ աշխատում եմ»
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց իր եւ իր եղբոր դեմ զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցերին պատասխանել։ Հիշեցնենք, ու նախաքննությունն ավարտվել է։ Մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ նրա եւ նրա սանիկ` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն առնչություն ունեն 2018թ. Էրեբունի համայնքում ցույցերի մասնակիցների եւ լրագրողների դեմ դուրս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում․ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ
Ուշադրություն Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է
Հունան Պողոսյան. «Սուրիկ Խաչատրյանի տեղն անգամ չգիտեմ»
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը չի ցանկանում անդրադառնալ իր դեմ նշանակումից հետո կազմակերպած բողոքի ցույցերին կամ նոր իշխանությունների հետ լեզու գտնել-չգտնելու մասին հարցադրումներին: «Հին հարցեր եք տալիս»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նա։ Ինչ վերաբերում է գնահատականներին, թե իր նշանակումը պայմանավորված էր Սյունիքում քրեական ակտիվության զսպմամբ, Հունան Պողոսյանը նկատեց. «Ամեն մարզում էլ կա
«Դե թող դուխով հարցերը դնեն «Գազպրոմ Արմենիայի» առաջ»
«Դե թող դուխով հարցերը դնեն «Գազպրոմ Արմենիայի» առաջ եւ փոխեն: Այդ մասին բազմաթիվ անգամներ խոսվել է խորհրդարանում, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ չի կարող գազը Սիբիրի խորքերից, Վրաստանով գա հասնի Հայաստան, դրա համար լինի մեկ գին եւ սահմանից սպառողին հասնի 100 տոկոս թանկ գնով»,- «Առավոտի» հետ զրույցում`անդրադառնալով ԵԱՏՄ վարչապետների նիստում Նիկոլ Փաշինյանի արած
Կոռուպցիոն չարաշահումներ Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում․ դպրոցի տնօրենը խոշոր չափի գումար է վատնել
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։ Մասնավորապես, վերջինս
Նիկոլ Փաշինյանը՝ «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում
Ինչո՞ւ Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը չօգտագործեց «հեղափոխություն» բառը
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ զրույցում անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին եւ ռուս պաշտոնյաների վերաբերմունքի արտահայտումներին ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց կառավարական առանձնատանը: «Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարեւոր պահ է եւ ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ
«Նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ, Իսկապես տնտեսական փոփոխությունները,
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային
«Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմի նախկին ավագը խմբագրությունում էր, ինչո՞ւ
Գյումրեցի կիսապաշտպան Ռուդիկ Եղիազարյանը եղել է «Արարատ» լեգենդար ֆուտբոլային թիմի ավագը, խաղացել թիմում 1964-1971թթ.: 1965-ին ստացել է փոքր ոսկե մեդալ՝ ԽՍՀՄ բարձրագույն խումբ մտնելու համար: Նա ժամանակից շուտ է թողել ֆուտբոլը, քանի որ ոտքի հետ կապված երեք ծանր վիրահատություն է տարել: Մեր ֆուտբոլիստը երկու բարձրագույն կրթություն է ստացել. ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտն ու ԵՊՀ իրավաբանական
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունները քննարկել են գործարար համաժողով անցկացնելու և այլ հարցեր
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային
«Եղբայր, ես հայ եմ եւ վերջ, ի՞նչ սփյուռքահայ»
Հարցազրույց հայաստանյան մշակույթի մի քանի ոլորտում միաժամանակ «ներկա» Օշին Եղիազարյանցի հետ – Պարոն Եղիազարյանց, վերջին շրջանում ձեր սփյուռքահայի անունը հոլովվում է հայաստանյան մշակութային մի քանի ոլորտներում միաժամանակ՝ ճարտարապետություն, կինո… Ասում են, որ ձեր գործունեությունը կապված է Արցախի հետ: Փաստում են, որ Շուշիի իսլամական դպրոցը «դարձրել եք» հայկական մշակութային կենտրոն եւ այլն, եւ այլն: Հիմա էլ
Սա խորհրդարան է, եւ նման անլրջություն Սահմանադրությունը չի կարող նախատեսել․ «Հրապարակ»
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Հայկական ժամանակում» մեկնաբանելով, թե ինչ կլինի, եթե ծառուկյանական ֆրակցիայի անդամները, վիրավորված իրենց առաջնորդի նկատմամբ սկսված պրոցեսից՝ բիզնեսով զբաղվելու հիմքով մանդատից զրկելու հետ կապված, վայր դնեն իրենց մանդատները, մեկնաբանել էր, թե այդ դեպքում ոչինչ էլ չի լինի․ իրենք՝ իմքայլականները, կմնան «իրենք իրենցով», իսկ փակուղային վիճակ կարող է լինել միայն մի
Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ․ «Վեոլիա ջուր»-ը հորդորում է ձեռնպահ մնալ անձրևային ժամերին երթևեկելուց
Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից» – հայտնում է նա տարածած հաղորդագրության մեջ: Այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում
Ոչ մի արտառոց բան չկա, երբ համայնքի բյուջեի զգալի մասը վարչական ծախսերին է ուղղված․ Էմին Երիցյան
Քաղաքապետ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը շատ կարևոր ու ճշգրիտ քայլ է։ Հուսով եմ, որոշ ժամանակ անց այն ավելի կհամապատասխանեցվի մարդկանց իրենց աշխատանքին համապատասխան վարձատրվելու կարիքին։ Քայլը ոչ միայն հակակոռուպցիոն համատեքստ ունի, այլև քաղաքապետարանում աշխատանքը կդարձնի հրապուրիչ մասնագետների համար, մարդկանց աշխատանքը մոտիվացված։ Տեղական իշխանությունները պետք է լինեն ավելի դինամիկ, մրցունակ պետական մարմինների
Հզոր հայրենիք ունենալու տեսլականը
Վերջին օրերի տեղեկատվական հոսքը առնվազն ալավերդցիների համար ինչ-որ տեղ սփոփիչ տեղեկատվություն բերեց. ոչ միայն եւս երկու ամսով հետաձգվում է «Վալլեքս» խմբի ընկերությունների «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների ազատումը եւ կրճատումը, այլեւ ՀՀ կառավարություն է ներկայացվում հայեցակարգային պլան՝ պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկման եւ աղացագնդերի նոր արտադրության կազմակերպման մասին։ Այս տեղեկատվությունը թերեւս կարելի
«Արարատի մարզում բացվելու է տեքստիլի գործարան, կառուցվելու է ջրամբար». մարզպետ
«Այս տարի Խոր Վիրապի հարեւանությամբ նախատեսում ենք կառուցել գյուղատնտեսական-զբոսաշրջային կենտրոն»,-հայտնեց Գարիկ Սարգսյանը
Վարչապետն Արարատի մարզում է. «Ոմանք իրենց կիսաստվածներ էին զգում»
Այս պահին Արարատի մարզում ընթանում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արարատի եւ Կոտայքի մարզպետները, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, տնտեսագետներ, ներդրողներ ՀՀ-ից եւ արտերկրից, գործարարներ։ Դիմելով ներկաներին` վարչապետը շեշտեց տնտեսական հեղափոխության գաղափարը, որի հիմքում քաղաքացու պատրաստակամությունն է. «Քաղաքացին կարող է եւ պետք
Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, ճանապարհների ոչ բարվոք վիճակը․ «Փաստ»
Այս օրերին շատերն են նկատել, թե որքան շատ են զբոսաշրջիկները Հայաստանում: Մեր երկիրը շարունակում է հյուրընկալել զբոսաշրջիկների ամենատարբեր երկրներից: Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մեծապես աճել է: Մեր զրուցակիցը նշում է, որ զբոսաշրջիկներին հիմնականում
Տիգրան Քոթանջյանը դարձավ Բեյրութ Օփենի 3-րդ մրցանակակիր
Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանում անցկացված 10-րդ Բեյրութ Օփեն մրցաշարի ուժեղագույնների «A» խմբում վերջին տուրում ոչ-ոքի խաղաց եւ 6,5 միավորով դարձավ 3-րդ մրցանակակիր: Նա կես միավոր զիջեց հաղթողի կոչումը նվաճած ուկրաինացի Վիտալի Բերնադսկուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
1.000.000.000 ՀՀ դրամ` միասնական հաշվեհամարին․ «Սպայկա»-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:
Որտեղ գաղտնի բան կա, կա նաև կոռուպցիա․ Զեյնալյանը կրկնում է նախկինների հիմնավորումները․ «Ժամանակ»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն ու դրան կառավարության անդամների, մասնավորապես՝ վարչապետի արձագանքը իսկական «հակամարտության» առիթ է դարձել։ Երկու օր է՝ փոխադարձ մեղադրանքներ են հնչում միմյանց նկատմամբ: Հիշեցնենք, որ կառավարությունը վերջին նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության,
Ինչո՞ւ Ծառուկյանի եւ իշխանությունների ջրերը երբեք մի առվով չեն գնում․ «Հրապարակ»
Գագիկ Ծառուկյանի ու իր քաղաքական ուժի հարաբերություններն օրվա իշխանությունների հետ՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, ժամանակ առ ժամանակ վատանում են։ Վատթարացման աստիճանը տարբեր ժամանակներում տարաբնույթ դրսեւորումներ է ունեցել․ օրվա կառավարության ու վարչապետի վարած ներքին եւ տնտեսական քաղաքականության վերաբերյալ կսմիթներից մինչեւ անխնա քննադատություն ու ամենադրամատիկ դրվագներ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանի օրոք ՀՀԿ ԳՄ փետրվարի 12-ի հայտնի
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոր տնօրեն ունի․ «Ժողովուրդ»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ճակատագիրը որոշակիացել է: Ավելին` հիմնադրամն այլեւս նոր տնօրեն ունի` Արգամ Արշակյանը, որը նախկինում զբաղեցրել է նույն հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգողի պաշտոնը: Տեղեկացնենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ չէր կայանում, ինչի պատճառով հիմնադրամը գործունեություն չէր իրականացնում, իսկ աշխատողները արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր
Թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է ուժային կենտրոնների միջև Հայաստանի համար մրցակցություն․ «Ժամանակ»
Թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է ուժային կենտրոնների միջև Հայաստանի համար մրցակցության, այսպես ասած, լատենտ մի դիմակայություն ու պայքար, երբ այն դրսևորվում է ոչ թե պաշտոնական, պետական, այլ, այսպես ասած, հարակից մակարդակներով: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ իրավիճակն իսկապես փոխվել է, և մրցակցային է դարձել քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև դուրսը՝