Օրվա լրահոսը

Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում

Եղվարդի խճուղում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով: Չնայած, որ խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը: «Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված

«Նախազգուշացում. դուք կարող եք կրել նյութական վնասներ». գովազդի մասին օրենքը փոփոխվում է

Կայքերում վիճակախաղերի գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի տեսանելի մասի 20%-ից ավելին

Օրենքով սահմանված կարգով դիմելու է դատարան

ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Թրոնին Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին: Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձևին աջակցելու համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարևորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան

Անտոնիո Գուտերեշ. Երբ թիրախավորվում են ԶԼՄ-ների աշխատողները, տուժում են ամբողջական հասարակություններ։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ Ազատ մամուլը էապես կարևոր է խաղաղության, արդարության, կայուն զարգացման և մարդու իրավունքների համար: Որևէ ժողովրդավարություն չի կարող ամբողջական լինել առանց թափանցիկ և վստահելի տեղեկատվության: Վերջինս արդար և անկողմնակալ հաստատություններ կառուցելու անկյունաքարն է, քանի որ հաշվետու է պահում առաջնորդներին և հնարավորություն տալիս ճշմարտությունը բարձրաձայնել

«Սա կոչվում է ցեղասպանություն. Մեքսիկան չպետք է սխալվի». հոդված մեքսիկական մամուլում

Ապրիլի 30-ին Մեքսիկայի խոշորագույն “Excelsior” պարբերականում լույս է տեսել մեքսիկացի հայտնի գրող, քաղաքական մեկնաբան Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը․ Կոչվում է ցեղասպանություն սպանված, բռնի քարավաններում տեղահանված մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ… Մոռացությունը մահվան տեսակ է։ Հիշել նշանակում է նոր կյանք ստանալ։ Պատմության մեջ կան

Մայիսի 3-ին և 4-ին փակ են լինելու փողոցներ

Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 3-ին ժամը 08.00-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների

Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան

Բնական աղետներից տուժող գյուղացիներին հարկից ազատելու մասին նախագիծը չընդունվեց

Վահե Էնֆիաջյանի նախագիծը նախկին իշխանություններն էլ էին բացասական գնահատել

Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

Ucom ընկերությունը, հավատարիմ մնալով նախապատվությունը տեղական արտադրողին տալու և տեղական լուծումներով առաջնորդվելու իր սկզբունքին, փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով։ Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) և UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գնման գործընթացների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետությունը  և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար,

ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն

Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:

«Թուրքիայի ձեռքը ճար լիներ, այսօր էլ նույն կերպ կվարվեր. չի փոխվել նաև Ադրբեջանը». Թևան Պողոսյան

Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահի՝ պետք է կարողանանք աշխարհին բացատրել, թե ինչ ենք զինադադար ասելով հասկանում:

ՌԴ-ի համար անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաև ՀՀ մուտք գործելու դեպքում. ՀՔԱՎ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։ Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից

ՊՎԾ-ն ուսումնասիրություն կսկսի ուժային կառույցներից մեկում

Պարզ չէ՝ ՊՎԾ-ն կուսումնասիրի՞ ԱԱԾ-ի գործունեությունը, թե՞ ոչ

Էդմոն Մարուքյան. Կառավարության այս վարքագիծը հերթական հակաքարոզչական քայլն է «Լուսավոր Հայաստան»-ի դեմ

ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՆԵՆԳԱՓՈԽՈւՄ ԿԱՄ «ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԴԵՄ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈւԹՅԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՎԱՐՔԱԳԻԾ Սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր կառավարության նիստին քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Վերջինով մասնավորապես առաջարկվում է հետևյալ դրույթից հանել ընդգծված մասը՝ Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

Բջջային հեռախոս պահելու համար կիրառված տույժերը հետագայում բացասական ազդեցություն են ունենում դատապարտյալների՝ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցի քննարկման համար. Դիտորդների խումբ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում հանդիպումներ են ունեցել տարբեր արարքներ կատարելու համար պատժախցերում հայտնված անձանց հետ՝ պարզելու պատժախուց տեղափոխելու հիմքերը: Խմբի անդամների ունեցած հանդիպումներից պարզ է դարձել, որ դատապարտված և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված տույժերի գերակշռող մասը կիրառվել է արգելված իր՝ բջջային

Արգիշտի Քյարամյանը կնոջ ու իր միլիոնների մասին

ՊՎԾ պետի պաշտոնակատարն ասում է, որ մինչ կարեւոր պաշտոններ զբաղեցնելն է միլիոնատեր եղել

Արմեն Աշոտյան. Ո՞նց կարելի է հրապարակավ հարցականի տակ դնել գործող, միակ ու կարևորագույն այս փաստաթուղթը

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ՝ «չեմ բացառում, որ կգա մի պահ, երբ կողմերը, ինչպես 1994 թ. ստորագրել են փաստաթուղթ զինադադարի մասին, այս անգամ՝ այլ ձևաչափով, բայց պարտավորությունների վերաբերյալ ՄԽ համանախագահների շրջանակներում ստորագրեն մի փաստաթուղթ»: Այս կապակցությամբ դիմում եմ ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին: Եթե

«Տավուշի հատվածում սադրանքը սկսում է Ադրբեջանը՝ փորձելով դիրքային առաջխաղացում անել». փորձագետ

Երբ հակառակորդը փորձում է դիրքերն ամրացնել, բնականաբար, հայկական կողմը չի կարող դա թույլատրել: Ադրբեջանը, սակայն, մոտենում է առաջնագծին, եւ իրավիճակը լարվում է

«Դուք կտեսնեք հանրապետության երեք նախագահներին` տարբեր դատավարական կարգավիճակներով». Արթուր Դավթյան

Այդ գործով կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը քաղաքական հետապնդումների զոհ է: Արթուր Դավթյանը պնդում է`բացարձակ հիմնավոր չեն նախկին պաշտոնյանների հայտարարությունները թե իրենք քաղաքական հետապնդումների են ենթարկվում. «Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի վրա»:

«Մարուքյանը խոսում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի մասին, բայց ինքն է հիմա փորձում ընդդիմադիր Փաշինյանի կոստյումի մեջ մտնել»

Ըստ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ ՀՅԴ-ն առաջին անգամ 20 տարիների ընթացքում հայտնվել է լուսանցքում: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ամփոփեց նոր իշխանության գործունեության մեկ տարին, Քաղաքացու օրը, ՀՅԴ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» վարած քաղաքականությունը: -Ի՞նչ տվեց մեզ այս մեկ տարին, քանի որ իշխանության հասցեին հնչում

ԿԳՆ. Երկու մեդալ քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են  33 երկրների դպրոցականների թիմեր: Հայաստանի օլիմպիական թիմը ներկայացնող Երևանի «Հերացի»  ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ   նույն դպրոցի  12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը ՝  բրոնզե մեդալ: Կրթության և գիտության նախարարություն

«Ադրբեջանն առաջնագծին մոտ նոր զորամասեր է կառուցում». Տարոն Հովհաննիսյան

«Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Թուրքիան ռազմական ագրեսիայի կդիմի ՀՀ-ի դեմ, դա անիրատեսական է»,-ասում է Տարոն Հովհաննիսյանը

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել ճիշտ. Դատախազի ուշագրավ կասկածը՝ Գրիգորյանի ախորժակի ու իրեն հակացուցված հանձնուքի մասին

Սրանով մենք կասկած ենք հայտնում, որ հնարավոր է միջամտել եւ այդ ցուցիչը դիաբեթի փոխել, բայց եթե անձը, ով տառապում է շաքարային դիաբեթով եւ պաշտպանական կողմն ասում է, թե այդ տվյալները երկրաչափական պրոգրեսիայով բարձրանում են, հրաժարվում է սնվել համապատասխան սննդակարգով, որը կօգնի այդ ցուցանիշներն իջեցնելուն:

ԱՀԱԶԱՆԳ-ը «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին

Եկամտային հարկի համահարթեցման դեմ պայքարի նպատակով ստեղծված ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնության բաց նամակը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված հարգելի պատգամավորներ, ՀՀ Կառավարությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում: Այդ փոփոխությունների շարքում ամենախնդրահարույցներից մեկը եկամտային

«Պարոն Գրիգորյան, գիտեք, որ ինձ ընդհատում են, կռիվ է ստեղծվում». Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Հայ կինոյի օր ունենալու հարցը

Մեկնարկել է բնակարանաշինության աջակցությանն ուղղված՝ 2019 թվականի ծրագիրը

Ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է, ծրագիրը՝ հստակեցվել: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին: Գործընկերների աջակցության թիրախն այս տարի դարձյալ մարզերն են: Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից եւ անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների կամքը հաստատուն է: Նոր բնակարանի կառուցման լուրը ընտանիքներից մեկը ստացել է անակնկալ հեռախոսազանգով: Աջակցող կազմակերպությունների համատեղ որոշումը

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031