Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անող անհատ ձեռներեցներից անօրինական գումարներ են հավաքել. հարուցվել է քրեական գործ

2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց՝  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի  անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն

«Բա որ էդքան պարտք ունեք, ո՞նց է շեֆը Բրաբուսով ֆռֆռում… նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ դե վճարի՞». վարչապետը բարկացավ

«Չես ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չես կառավարում, ուրեմն ամբողջ իրենց մենեջմենթին պետք է գործից հեռացնել եւ նրանց գործունեությունը հետաքննել, տեսնել՝ էդ ինչի՞ աշխատավարձ չեն ստանում: Չեն ստանում, թող իրենց ղեկավարները դիմում գրեն՝ ազատվեն, հերիք է, ամենաշատ թալանված համակարգերից մեկն է Ջրօգտագործողների միությունը, հեսա հերթով մենք բոլորի հետեւից կգնանք: Աշխատավարձ չեն ստանում, կմտնենք դրանց պետերի տները, տենանք ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»:

Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ. «Փաստ»

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գիտական ծրագրերի հետ կապված և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բազմիցս դիմել են գիտնականներին, ասելով՝ ծրագրեր ներկայացրեք, եթե դրանք լավը լինեն, կֆինանսավորենք: «Գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ գոնե ակադեմիայի ինստիտուտներից ծրագրերը գնացել են կառավարություն և մնացել թղթի վրա: Այս հարցը երկու

Հայաստանի լրագրողներն Եգիպտոսում կմասնակցեն ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Խուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 3-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 6 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Սուդանից եւ Գերմանիայից։ Նրանց կմիանա Եգիպտոսի տուրիզմի պետական գործակալության թիմը։ Երկու օրվա ընթացքում բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ։ Հիշեցնենք,

«Ասում են՝ ո՞նց դուք մեզնից չե՞ք վախում, ո՛չ չենք վախում, ինչի՞ պիտի վախենանք, դուք մեզնից պիտի վախենաք». Վարչապետը՝ «Լիդիանի» խնդրի մասին

Վարչապետը պատասխանեց. «Մեր հանրության մեջ, ավելի ճիշտ՝ մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վե՛րջ, կորանք ազգովի: Դիմում է՝ դիմում է, թող դիմի: Վաա՜յ, մեզ միջազգային դատարան են դիմել…ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում»:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների հաճախականությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թեև Փաշինյանն ու Ալիևն արդեն առիթ ունեցել են հանդիպել և ծանոթանալ միմյանց Մոսկվայում, ապա Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, իսկ այս տարվա հունվարին նաև Դավոսում, սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի

«Ես հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում». Ըստ Փաշինյանի, 10 ամիսը նույնիսկ հարսանիքի համար քիչ է

Այո, այդ ընթացքում տեղի է ունեցել գյուղատնտեսության անկում, որը կապված է եղել վնասատուների հետ, սխալ պլանավորման, ստվերային այգիների գոյության հետ: Կներեք, նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը երբեմն քիչ է լինում: Ես հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում, մյուս տարվա սկզբին:

Հրազդանի և Գավառի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և

«Պարզաբանումների» հանդիպում

Վաղը Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Հայկական կողմից ասվում է, որ հանդիպումը նվիրված է լինելու Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում) եւ ղարաբաղյան կարգավորման 6 տարրերի պարզաբանմանը: Հիշեցնենք այն «տարրը», որը մեր հասարակության կողմից խիստ բացասաբար է ընկալվում: Մարտի

ԱՍԵԿՈՍԵ

Քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների մասին: ՋԵՅՄՍ ՖՐԻՄԵՆ ՔԼԱՐՔ

«Դու մենակ չես, մենակ չես…». Պարզվում է՝ նախարարները, պատգամավորները մի տնից չեն, մի հալի են՝ վարկերի տակ. «Առավոտ»

Պարզվեց՝ հատուկենտ պատգամավորներ կային, որ վարկ չունեին: Ընդ որում, նախարար ունենք, որ վարձով է ապրում: Պատգամավորները, կիսվելով իրենց «դարդերով», վարկերի տակ ճռռացող քաղաքացիներին հուսադրում էին՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես»:

Հարվածել են ընթացքի մեջ գտնվող մետրոյի գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին. Երևանի մետրոպոլիտեն

Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի է ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին (ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին

Վարդան Արամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Արշակ Հովսեփյան. Երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեցին և չզգացվեց դրանց կարիքը

Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:

Արմեն Աշոտյանը՝ Քաղաքացու օր հռչակելու մասին. «Եկեղեցական օրացույցների նման մի հատ էլ հեղափոխական օրացույց ստեղծե՞նք»

«Որքան էլ մարազմատիկ է հնչում, Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, մինչդեռ պետական տոները պետք է միավորող լինեն, պատմության փորձություն անցնեն: Ինչպես չէր կարելի հետհեղափոխական էյֆորիայում ընտրություններ կազմակերպել, այդպես էլ չի կարելի հետհեղափոխական էյֆորիայում հեղափոխության օրերի կամ հիշատակի օրերի հետ կապված տոներ սահմանել: Նման փորձ պատմությունն ունի՝ Ֆրանսիական հեղափոխությունը, Մեծ Հոկտեմբերյան կոչվածը … ինչ տոն էլ

Սերգեյ Մովսիսյանը միավորներով հավասարվեց Սամվել Տեր-Սահակյանին

Մակեդոնիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց եւ 6,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Վաստակած միավորներով նրան հավասարվեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը (լուսանկարում): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցվել է համապատասխան հռչակագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող

Բրիտանիայի վարչապետը հրաժարական տալու պատրաստակամություն է հայտնել

Հանդիպման մասնակիցները լրագրողների հետ զրույցում ենթադրել են, որ Մեյի առաջարկի էությունը հետևյալն է. խորհրդարանն այս շաբաթ կհաստատի համաձայնագիրը, որով Բրիտանիան մայիսի 22-ին դուրս կգա ԵՄ-ից: Թերեզա Մեյն անմիջապես հրաժարական կտա, և կսկսվի նոր վարչապետի ընտրության գործընթաց:

ՀՀԿ փոխնախագահ. «Անկախ իմ, կուսակիցներիս հանդեպ քաղաքական հետապնդումներից, շահագրգիռ եմ, որ կառավարությունը հաջողի»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Օրբելի» կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ հետեւել է «Նորավանք» հիմնադրամի լուծարմանը, իսկ «Օրբելի» կենտրոնի ստեղծումը փորձում են ներկայացնել որպես վերջինիս շարունակություն: Ասաց նաեւ, որ «Օրբելի» կենտրոնի բացմանը հավանաբար իրեն հրավիրել են այն հանգամանքից ելնելով, քանի որ ինքը այն գործիչների թվում է, որը մամուլ է կարդում՝ ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան, նաեւ

Ռուս զբոսաշրջիկները խոստովանել են՝ ոչ սթափ վիճակում լողավազան են մտել, չթույլատրված վայրերում սեքսով են զբաղվել

Ի՞նչ կանոններ են հյուրանոցներում փորձում խախտել ռուս զբոսաշրջիկները ճամփորդությունների ժամանակ

Արմեն Աշոտյան. «Մեզ մեղադրում էին մի բանում, որ իրենք ավելի «լավ» են անում»

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում բուհերի կառավարման խորհուրդներում՝ պաշտոնյաների ընդգրկվածության եւ դրանց կուսակցականացված լինելուն, մի բան, որի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ես ուրախ եմ, որ այսօրվա իշխանությունները դեգերելով տարբեր ոլորտներում լուծումների փնտրտուքների մեջ՝ էլի գալիս են մեր օրոք մշակված լուծումներին: Այո, մեզ մեղադրում էին բուհերի

Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը

Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարությանը և վերլուծաբաններին հրավիրել է մասնակցել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք միջազգային մեծ ճանաչում ունեցող Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի հայկական տարբերակին, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի հովանու ներքո:

Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանը վերջապես խիզախաբար ասաց, որ այդ ամենն իր քաղաքական որոշումն է՝ «պատվերը»

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացման շնորհանդեսին հրավիրված էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Լրագրողների հետաքրքրությանը՝ արդյոք հրավեր ունի, նա պատասխանեց, որ ինքը հարգում է տարրական բարեկրթության կանոնները, եւ երբեք առանց հրավերի որեւէ տեղ չի գնում: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թ բյուջեն իննսուն միլիոն դոլարով ավելանալու

ՀՀ վարչապետ. «Մեր բոլոր խնդիրների լուծումը մտավոր ոլորտի է». (Ֆոտոշարք)

Հայաստանում ստեղծվել է ուղեղային կենտրոն՝ «Օրբելի»

«Արսենալը» կարող է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է ամռանը մեծացնել տրանսֆերային միջոցները՝ թիմի օղակներն ամրապնդելու նպատակով: Դրա համար, ինչպես նշում է Mirrօr-ը, նա կարող է այդ ժամանակ հրաժարվել իր թիմի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայությունից: Իսկ այդ դեպքում ո՞ւր կարող է գնալ Հայաստանի ազգային հավաքականի ավագը, դեռ հայտնի չէ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Կիրթ մարդը վկա, ինչու՞ գրել վատ բաներ ու նախաձեռնել վատ բանաձեւեր, եթե ինքնակամ կարվի ամեն պրետենզիա». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությանը, հայտարարել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա։ Այլեւս Երջանիկ երկրի վարչապետը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում, որ միջազգային

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չկայացավ

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի անդամները պատրաստվում էին վարչապետին ներկայացնել Արցախի հարցի կարգավորման իրավական փաթեթը

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031