Օրվա լրահոսը
Ռազմական համալսարանում անցկացվում է ԱՄՆ Թավթսի համալսարանի` միջազգային անվտանգության հարցերով դասընթաց
ՀՀ պաշտպանության նախարարության և «Տավիթյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում մայիսի 2-ից 6-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարության և գերատեսչությունների համապատասխան մասնագետների համար նախատեսված ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջազգային անվտանգության հարցերով դասընթացը: Դասընթացի մեկնարկին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Տավիթյան» հիմնադրամի
Կայացել է գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 2-ին Երևանում մոսկովյան մշակութա-գործարարական «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ
Քարոզարշավը տալիս է իր պտուղները
«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզչական խմբերն ու ավագանու թեկնածուներն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեցին մայրաքաղաքի թվով վեց վարչական շրջանում` Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ: Այսօր եւս բաժանվեցին հազարավոր բուկլետներ, հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվեցին «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներին, իրագործման ուղիներին, կուսակցության քաղաքական ծրագրին ու գաղափարախոսությանը: Վերջին օրերի ընթացքում արդեն մի քանի տասնյակ երեւանցիներ, թոթափելով անտարբերությունն
Ինչպես Փաշինյանը կռացավ եւ աղբը հավաքեց. «Հայաստանում զապադլոյի մթնոլորտը ամենակարեւորն է». (Տեսանյութ)
Փաշինյանի խոսքերով՝ էդ սուտի գողականությունը մտել է, եւ դա կոռուպցիայի արմատներից է: Ամոթ է, որ զանգես, ասես՝ ժողովուրդ ջան, քո փողը գողանում են, քեզ թալանում են:
Հայտնի է պատգամավորական մանդատից հրաժարվածների ցանկը
«Ծառուկյան» դաշինքից թեկնածուներ Խաչիկ Մանուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը լրատվամիջոցներին ավելի ուշ հայտնել են, թե իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել:
ԱՄՆ պետքարտուղար. Խոստումնալից են պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
Էրեբունցին Փաշինյանին համեմատեց Հրանուշ Հակոբյանի հետ, Փաշինյանն ապշած էր համեմատությունից (Տեսանյութ)
Էրեբունու բնակիչը կասկածներ ուներ. «Է՜հ, էդ ամեն ինչը մեր գլխով անցել ա, եթե դուք դրանց չենթարկվեք, նրանք ձեզ կենթարկացնենք ուժով»: Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ղալա՛թ կանեն: Աստվածաշնչյան խոսք կա, ասում է՝ պիտի նայեք, նայեք ու չտեսնեք: Հիմա ահագին բան կա, որ նայում եք ու չեք տեսնում, դրա համար էլ էդպես եք ասում»:
ՊԵԿ-ին 180 միլիոն դրամ պահուստային ֆոնդից
ՊԵԿ-ին գումար կտան, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերի
Հայաստանի վետերանների հավաքականը՝ աշխարհի փոխչեմպիոն
Կրետե կղզում այսօր ավարտվեց շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը:
«21 տարեկան տղա ցկցկում է փողոցում ու դրա համար մե՞նք ենք վճարելու». Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների մասին
Նա ասաց, որ Երեւանի քաղաքապետարանում 2000 մարդ է աշխատում, հաստիքացուցակն ուռճացված է ու իր ընտրվելու դեպքում ցուցակով ձայն հավաքողները կգնան իրենց գործերին, իսկ պրոֆեսիոնալները կմնան՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Ազատ ոճայինները Նովի Սադում առաջին օրը մեդալ չնվաճեցին
Այսօր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց ընբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարն սկսեցին ազատ ոճային ըմբիշները: Հայաստանը մեկնարկային օրը չկարողացավ մեդալ նվաճել: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց: Նա չմասնակցեց նաեւ սփոփիչ գոտեմարտերին, քանի որ նրան պարտության մատնած մրցակիցը չհասավ եզրափակիչ: Գրեթե նույն ճակատագրին արժանացավ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, որը 1/8 եզրափակչի
«Բերեք կանգնացրեք դեմս, ով ասել ա, ինքը ԱԱԾ-ի գործակալ ա, ինքը օլիգարխների կատարածու ա». Փաշինյան
Փաշինյանը բարկացավ, երբ փոխանցեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամի մեկնաբանությունը. «Գնացեք իրանց ասեք՝ Փաշինյանն ասում ա՝ դուք Սերժ Սարգսյանի սպասարկուն եք: Գնացեք ասեք՝ ինքը Կուտոյանի գործակալն ա: Ով ասում ա՝ ասեք՝ դու ԱԱԾ-ի գործակալն ես, ФСБ-ի գործակալն ա: Մարդն առնվազն ապուշ պետք ա լինի, որ իմ քաղաքական գործունեությունն իմանալով՝ էդպիսի բաներ խոսա»:
Ֆինանսների նախարարն էլ կարող է պետական գանձարանի գանձերը վաճառելու հրաման տալ
Պետական գանձարանի գանձերի վաճառքը օպտիմալ ժամանակահատվածում կկազմակերպեն
Շավարշ Քոչարյանը դասախոսություններով է հանդես եկել Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում
ՀՀ արտաքին գործերի փոխանախարար Շավարշ Քոչարյանի այցն Արցախի Հանրապետություն
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ են ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումներ․ armtimes.com
ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից ներկայացվել են ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին անուններ չի կարող նշել: «Վաղը ԿԸՀ-ն նիստում կհրապարակի տեղեկատվություն` մանդատից հրաժարվելու դիմումների մասին եւ կկազմի արձանագրություն` գրանցելով համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին»,- հավելեց Հարությունյանը:
Կայացել է ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր վարել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը: Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման հիմնախնդիրները, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության կազմակերպման եւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման
ՊՆ-ն դեմ չէ, որ բասկետբոլիստ եղբայրները բանակից ազատվեն
Բասկետբոլի ազգային հավաքականի բասկետբոլիստների համար էլ են զինվորական ծառայության տարկետում ուզում
«էս մեր թաղն ա, դուք իրավունք չունեք սկի մեր թաղը մտնեք». Տարոն Մարգարյանի համակիր կանայք՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Կանայք ասում էին, որ տարոն Մարգարյանն է մեր այգիները սարքել, պայքարում ենք Տարոն Մարգարյանի համար, ինքը մեր թեկնածուն ա, բոլորս իրեն ենք ընտրելու. «Փաշինյանն ի՞նչ ա արել մեր համար, Տարոնն ամեն ինչ անում ա»:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ և Մինսկի խմբի համանախագահների ջանքերը (Տեսանյութ)
Մայիսի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանի ու Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը հայ երիտասարդների կրթության և բարձրակարգ վերապատրաստման գործում։ Էդվարդ Նալբանդյանը արժևորեց «Տավիթյան» հիմնադրամի և ՀՀ ԱԳՆ միջև հաստատված համագործակցությունը: Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց
«Հայկական էքսպանսիան» եվրասիական կառույցներում հույսեր չի ներշնչում
Այսօր` մայիսի 2-ին, իր պարտականությունների կատարմանն է անցնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը: 2015 թվականին համաձայն ռոտացիոն կարգի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը, ինչը, սակայն, այն ժամանակ տեղի չունեցավ, հարցը հետաձգվեց մեկ տարով, իսկ 2016 թվականի աշնանը, երբ բոլորը սպասում էին, թե այդ պաշտոնը կարող
«Բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով». Հ. Նաղդալյանը` վերջին քառօրյայի շուրջ
-ԱԺ նախորդ քառօրյայի ՝ ապրիլի 13-ի նիստի ժամանակ, այսպես ասած՝ «վինետկայի» նկար կազմակերպեցիք՝ հայտարարելով, որ սա մեր վերջին նիստն է: Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա Ձեր կողմից ապատեղեկատվություն է եղել, քանի որ այսօր կրկին հրավիրվեց ԱԺ քառօրյա նստաշրջան: -Որևէ ապատեղեկատվություն չկա, իրողությունն այն է, որ Ձեր նշած օրը, երբ մենք անցկացնում էինք հերթական քառօրյայի
Փաշինյանը զանգեց ոստիկանություն ու հանձնարարեց հայտնաբերել Էրեբունիում «ճռռիկ» անող մեքենան (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Վովա ջան, սիրուն չի, 1-02-ը չի պատասխանում: Տարոն ջան, բակերում ճռռիկ անող ջահելներիդ տիրություն արա, թե չէ՝ կհրավիրեմ բանավեճի»:
«Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»․ Սուրեն Կարայան
Նախարար Կարայանն ընդունել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին
«Թուրքիան Բաքվի գերին է, իսկ ՀՀ-ն ավելի ամուր դիրքերում է». Ռիչարդ Կիրակոսյան
Քաղաքագետը գտնում է, որ ՀՀ-ն իրենից հասնող բոլոր քայլերն արել է, հերթը Թուրքիայինն է
«Չգիտեմ` ինչ նոու հաու է «Երկիր Ծիրանիի» կողմից այս թեզն առաջ տանելը». Արայիկ Հարությունյան
«Ելքը» պատասխանում է «Երկիր Ծիրանի»-ին
Երևանի ոստիկանապետի գյուղում շատերն են ոստիկան դառնում (Տեսանյութ)
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղը, որը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի ու այլ ճանաչված մարդկանց ծննդավայրն է, զուրկ է աշխատատեղերից։ Բնակիչների մեծ մասը գյուղատնտեսությամբ չի զբաղվում, քանի որ, ըստ նրանց, բացարձակ ձեռնտու չէ, վարկերի տակ ես հայտնվում, գերադասում են գնալ արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ։ «Գյուղի տղամարդկանց 90 տոկոսը արտագնա աշխատանքի է,
Ադրբեջանական խնձորը Բագրատաշենի մաքսակետում կաշառք տալու միջոցով են ներկրել. ՊԵԿ
Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Թիթիզ հանդիպում էր». Ռիչարդ Կիրակոսյանը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին
Քաղաքագետը զայրացած է այն փաստից, որ ՀՀ-ն եւ Արցախը խաղաղության գործընկերներ չունեն
Արաբկիր վարչական շրջանի իրավաբանը` Վիգեն Ավետիսի քանդակի վերաբերյալ. «Ավելի լավ է խախտում լինի, քան մի երեխա վնասվի»
Վիգեն Ավետիսն էլ պնդում է, որ հուշարձան – քանդակը տեսակով եզակի է, ու աղավաղումն անթույլատրելի:
Ընտանեկան բռնության դեպք Երևանում. ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջև իրենց տանն անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա ամուսինը երեխայի ներկայությամբ ձեռքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի հետորովայնամզային տարածության արյունազեղման ձևով:


















































