Օրվա լրահոսը

Թուգչե Էրգյուլ. «Հայերը և թուրքերը սիրում են միմյանց, պարզապես շփումներ են պետք»

Թուրք ներդրողները Երեւանում են՝ ուսումնասիրելու սկսնակ-բիզնես ծրագրերն ու դրանք ֆինանսավորելու հնարավորությունները

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցը պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն է կատարել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2017 թվականի փետրվարին «Արմավիր»   ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողի պատվերով պատրաստել և նրան է փոխանցել երեք խաչ,

ԱԺ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած:   ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության

Սահմանվել է խիստ հսկողություն դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին և «Երևաննախագիծ» ընկերությանը հանձնարարել է վարչական շրջանում նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով կազմել նախագիծ-նախահաշվարկ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է նախագծի պատրաստումից հետո անմիջապես մեկնարկել բուն շինարարական աշխատանքները: «Նուբարաշենում այսօր գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ: Հիմնելով նորը` մենք ըստ էության կլուծենք տեղի

«Այո, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է ՀՀԿ-ին օգնելու». «Երկիր Ծիրանիի» անդամ

Կուսակցության ավագանու թեկնածուները պնդում են, որ Տարոն Մարգարյանի ցուցապաստառի գույները իշխանափոխություն են նշանակում

Դատապարտյալները վաղաժամկետ չե՞ն արձակվել ընտրությունների համար (Տեսանյութ)

Արդարադատության փոխնախարարի պարզաբանումը եւ պատասխանը ՄԻՊ-ին

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: «Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք

Սուրեն Քրմոյան. Պերմյակովի տեղափոխման համար որոշում չկա

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Նման տեղեկություն է տարածել «Ինտերֆաքս» գործակալությունը`վկայակոչելով ՀՀ Արդարադատության նախարարությանը: «Արմենպրեսս» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով այդ հարցին, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ հստակ որոշում չկա, ոչ էլ պայմանավորվածություն: Փոխնախարարն ասաց, որ իրենք քննարկում են Պերմյակովի պատիժը

Սարիթաղցի պապիկը Փոստանջյանին շատ է հավանում. «Շատ տղամարդկային երեւույթներ ունի» (Տեսանյութ)

Բնակիչներից մեկն ասաց, որ Զարուհի Փոստանջյանին վերջինիս խորհրդարանական գործունեությամբ է ճանաչում, իսկ որոշ նախկին պատգամավորների «գայլեր» անվանեց

Սուրեն Քրմոյան. ՔԿՀ-ներում կենցաղային հարցերն են լուծվել (Տեսանյութ)

Փոխնախարարն ամփոփում է վեցամսյա գործունեությունը

Ոստիկանությունը խոշոր չափերի հասնող չարաշահումներ և յուրացումներ է բացահայտել

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում պարզվել է, որ 2015 թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության և կոնսորցիում համաձայնությամբ հանդես եկած «Լիլանարմ» ու «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ների միջև կապալային պայմանագիր է կնքվել Երևանի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելու

Դարպաս գյուղում աշխատանք կա, բայց աշխատող չկա. «Բանվոր ու վարպետ եմ փնտրում, դժվարանում եմ, չեն գալիս աշխատելու»

Համայնքի ղեկավարի կարծիքով, գյուղացիներն ավելի շատ ցանկանում են արտերկրում աշխատել:

Իդլիբում ամենայն հավանականությամբ օգտագործվել են խորհրդային արտադրության ավիառումբեր. HRW

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր կայքում նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում, այդ թվում Իդլիբ մարզում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ Իդլիբում ամենայն հավանականությամբ օգտագործվել են խորհրդային արտադրության ավիառումբեր, որոնք նախատեսված են եղել զարինի կիրառմամբ քիմիական հարձակումներ իրականացնելու համար: «Ապրիլի 4-ին Խան-Շեյխունում օգտագործված զենքերի մնացորդների լուսանկարներն ու տեսանյութերը, ամենայն հավանականությամբ, համընկնում են

Անահիտ Բախշյան. «Պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել կանաչ տարածքը»

Սա Մալաթիայի Բաբաջանյան 48 հասցեում գտնվող «Երևան Սիթի» խանութի դիմացի տարածքն է, որտեղ նախկին սեփականատիրոջ` տիկին Սոֆյայի քրտնաջան ջանքերով հրաշալի կանաչ խնամված պուրակ էր: Արդեն երկու շաբաթ է, որ ահազանգում եմ տնօրենին կանաչ տարածքն ամբողջությամբ վերականգնելու համար, նաև ասել եմ, որ նման դեպքերում ավագանու որոշմամբ` կտուգանվեք: Տուգանելու առաջարկով դիմել եմ նաև Մալաթիա վարչական շրջանի կոմունալի

Արթուր Հովհաննիսյան. «Կորոշվի դատավորների մաշվածությունը» (Տեսանյութ)

Փոխնախարարը ամփոփում է կատարած աշխատանքը

Փոստանջյանը Սարի թաղում հիշեց հուլիսյան արյունոտ գիշերը. «Այս վայրում մեր վրա նռնակներ նետեցին» (Տեսանյութ)

Նա հիշեց, թե ինչպես են ցուցարարների հետ փախել ոստիկաններից ու պատսպարվել սարիթաղցիների տներում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard և Maestro քարտապաններին կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից՝ «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով: Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների

ԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ իրենց բողոքների քննությանը մասնակցելու համար

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հանդիսացող «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին ժամը 10:09–ին հեռախոսակապով ծանուցվել է նույն օրը ժամը 18.00-ին նշանակված նիստի մասին, որով քննության են առնվելու դիմողների կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բոլոր դիմում-բողոքները: Նկատի ունենալով ծանուցման ժամկետի ոչ ողջամիտ լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմում-բողոքների քննարկմանը անմիջականորեն դիտորդների մասնակցության հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը,

Հասարակական տրանսպորտի գնի համեմատականներ՝ ի հեճուկս Երևանի քաղաքապետարանի

sut.am. Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած և առաջիկայում կատարվելիք աշխատանքները: Անդրադառնալով երևանցիների համար թերևս ամենացավոտ` տրանսպորտի խնդրին` Սուքիասյանը, մասնավորապես ասել է, որ աշխարհում գրեթե չկա մի մայրաքաղաք, որտեղ տրանսպորտը կարժենա 100 դրամ (20 ցենտ): Սուքիասյանը փաստացի կրկնել է իր գործընկերների այն միտքը, որ այսօրվա տրանսպորտի որակը

Պերմյակովին կարող են տեղափոխել Ռուսաստան. «Ինտերֆաքս»

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերյմակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը: «Վալերի Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայկական, թե՛ ռուսական դատարանների կողմից: Այս պահին քննարկվում է պատժի կրման վայրը կազմակերպելու հարցը»,- ասել են նախարարությունից: Իր հերթին Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը գործակալությանն ասել

Թուրքերը ծրագրում են Նախիջևանի տարածքում ռազմաբազա հիմնել. «Ա1+»

Թուրքիան փորձում է Կովկասում ամրապնդել իր ռազմաքաղաքական ներկայությունը և դա անում է Ադրբեջանի միջոցով։ Մասնավորապես՝ թուրքերը ծրագրում են Նախիջևանի ինքնավարության տարածքում հիմնել ռազմաբազա։ Բանն այն է, որ Թուրքիային նման ծրագրի իրականացումն արգելվում է դեռ 1921 թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագրով։ Նման նշում չկա նաև Մոսկվայի պայմանագրով։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ այս հարցում առանցքային դեր է

«Էրեբունի թանգարան-արգելոցը զբոսաշրջային մեծ կենտրոն կդառնա». Գագիկ Գյուրջյան

«Էրեբունի- Երևանի 2800- ամյակի կապակցությամբ Էրեբունի արգելոց- թանգարանը իր դռները կբացի բազմաթիվ զբոսաշրջիկների առջև, »- այս մասին մայիսի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: «Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ.թ.ա 782 թվականին հիմնվել է ուրարտական Էրեբունի

Ըստ հաղորդումների` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և խոշտանգում կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Էդիկ Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում` 10.02.2017թ.-ին, ՀՀ ոստիկանության քրեական

 Վիգեն Ավետիս. «Ես կարող եմ դատի տալ Արաբկիր համայնքի ղեկավարին»

Քանդակագործի Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը հուշարձան- քանդակն աղավաղել են

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում է

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի շուրջ 50 ուսանողներ «Մենք Արցախն ենք» ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ծրագիրը մեկնարկել էր դեռ ապրիլի 28-ին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի ունեցած պաշտոնական հանդիպումով: Ուղևորության առաջին հանգրվանը Հադրութի շրջանի Առաջամուղի զինավանն

ՍԴ-ն անուղղակի հաստատել է վարչական ռեսուրսի կիրառումը. «Չորրորդ իշխանություն»

ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է՝ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, որը սասանում է երկրի անվտանգությանը, ավելին՝ հիմա պետական քաղաքականության եւ իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթությունը պետք է լինի քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝

Պաշտոնական. «Կոշ» ՔԿՀ-ում խնդիրների մասին

Մայիսի 2-ին www.aravot.am կայքում հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խնդիրներ է արձանագրել «Կոշ» ՔԿՀ-ում» վերտառությամբ հոդվածին ի պատասխան` Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. «Հիմնարկի սանհանգույցներում ջրի խնդիր չկա, անձրևաջրերը հիմնարկի ջրատարին չեն խառնվում, իսկ շենքը, որտեղ գործում են դատապարտյալների արհեստական միավորումները, վթարային չէ: Ինչ վերաբերում է բուժծառայության որակին, ապա հայտնենք, որ «Կոշ» քրեակատարողական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031