Օրվա լրահոսը

Եվ ընդհանրապես՝ ճիշտ կլինի ձնամաքրման աշխատանքները սկսել ամռանը. «Չորրորդ իշխանություն»

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար ձյան առկայությունն անհրաժեշտ է։

Իշխանությունը երկու գլուխ չի ունենում, նույնիսկ Հայաստանի պես երկրում. «Իրատես»

Մնալու է մեկնումեկը։ Շատ մեծ հարց է՝ իսկ Սերժ Սարգսյանը իսկապես ուզո՞ւմ է մնալ մի իրավիճակում, որից օր առաջ անվնաս ձերբազատվելը մեծ հաջողություն կհամարեր ցանկացած ողջամիտ մարդ։

Ցրտահարության մասին գյուղացիներին չեն զգուշացրել

Վնասները դեռ չեն հաշվարկել

Դավիթ Բաբայան. «Որքան կայուն լինի մեր սահմանը, այնքան խաղաղ իրավիճակ է լինելու տարածաշրջանում». «Իրատես»

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Տարածված հաղորդագրությունը էական որևէ առաջընթացի մասին չէր հուշում։ Հերթական հանդիպումն էր, որից աոաջ Ադրբեջանը կրկին լարվածություն ստեղծեց սահմանում, եւ մենք ունեցանք զոհեր։ Հանդիպման մասին գնահատական խնդրեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ: – Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպման ընթացքում առաջարկվեց անվտանգության, հետաքննության

Ինչո՞ւ են մասոններն այսչափ հետաքրքրված Հայաստանով. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ -90-ականներին եղել եք ՀՀ նախագահի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պետք է որ հստակ իմանաք՝ երբվանի՞ց մեր երկիրը հայտնվեց մասոնական «աչքի» նշանառության տակ, ե՞րբ Հայաստան մտան մասոնական օթյակները: -90-ականների սկզբից հայաստանցի հայերը սկսեցին այցելել «Մեծ Արեւելք» օթյակ՝ Ֆրանսիայում: Իհարկե, դժվարանում եմ ասել, թե գնացածներն այնտեղ ի՞նչ կարգավիճակ էին ձեռք

Առնվազն աոաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու. «Հայկական ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել։ Բարի ծառայություն մեր զորքին»։ Բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչո՞ւ է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել։ Այդ օրերին, ինչպես նաեւ անցած

Ավագանու ընտրությունների քարոզարշավը պասիվ է եւ միօրինակ. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց պիար խորհրդատու ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ -Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը, կարողացա՞վ այն խորհրդարանական ընտրությունների թափը հավաքել: -Իհարկե ավագանու ընտրությունների քարոզարշավը բավական պասիվ եմ համարում՝ ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, ինչը, սակայն, բնական է՝ պայմանավորված ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի քանակով եւ ճանաչելիությամբ, ինչպես նաեւ ընտրությունների ոչ այնքան մեծ ընդգրկունությամբ, տեղային բնույթով: Հասարակությունն արդեն

Մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու գործը հասավ քննչական

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վարիչ Հասմիկ Աջամօղլյանի կաբինետում «ժուչոկ» էին գցել՝ գաղտնալսելով նրա խոսակցությունները։ Ինչպես Aravot.am-ին պատմել էր տիկին Աջամօղլյանը, «ժուչոկ»-ը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ Արթիկի քաղաքապետարանի կողմից ստուգումներ էին անցկացվում իր գլխավորած կառույցում։ Հասմիկ Աջամօղլյանից անընդմեջ փաստաթղթեր են պահանջել, և երբ մի անգամ բացել է պահարանը՝ փաստաթղթեր

Կարեն Անդրեասյանը մեկ տարվա ընթացքում պետական մարմինների դեմ խախտման 91 որոշում էր կայացրել, իսկ Թաթոյանը՝ ընդամենը 8. «Հրապարակ»

Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու եւ այն վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին 6 որոշում, խախտում հայտնաբերելու եւ այն կատարած պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու առաջարկ ներկայացնելու մասին՝ 2 որոշում:

Երեւանում կարող է կրկնվել Վանաձորի օրինակը (տեսանյութ). «Ա1+»

Նախընտրական քարոզարշավի մեխանիզմները Հայաստանում վերջին 20 տարիներին չեն փոխվել:  Նույնիսկ ընդդիմադիր նորաստեղծ ուժերը, մասնագետների կարծիքով, չեն կարողացել ստեղծել իրավիճակ, որ լուրջ փոփոխությունների առիթ կդառնա։ Ընդդիմադիրներն էլ իրենց հերթին, այսօր կարիք ունեն ցույց տալու, թե ինչ են առաջարկում: Շատերը նրանց չեն ճանաչում ու չգիտեն` ինչ ակնկալել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

«Երկիր ծիրանին» կպայքարի կրկնուսույցների եւ հովանավորչության դեմ

 Կուսակցության ծրագրում ավելի շատ ցանկություններ են, քան խնդիրների լուծման մեխանիզմներ

Ամէն բանէ Աւելի` ինչի՞ պէտք ունի մեր երկիրը այսօր. «Ասպարեզ»

Հայրենի մամուլին մէջ վերջերս աւելի եւ աւելի յաճախակիօրէն կը հանդիպինք «լյումպենացում» բառին: «Լյումպենացում»ին հայերէնը «ցնցոտիացում»ն է: Այսինքն, ժողովուրդի մը կամ ժողովուրդի հատուածի մը ծայրայեղ աղքատացում, աշխատաւորութեան՝ ցնցոտիներ հագուող չափազանց աղքատ խաւի վերածում: Սփիւռքը եօթանասուն տարի երազեց Հայաստանի ազատագրում եւ անկախացում: Հայաստանը անկախացաւ եւ այդ թուականէն քսանհինգ տարիներ ետք, այսօր, մեր հայրենի ժողովուրդէն լայն խաւ մը

Ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել. «Հրապարակ»

Գտե՞լ են արդյոք թունավոր նյութեր խնձորի մեջ։ Այս հարցին ՊԵԿ-ում չեն պատասխանում՝ խոստանալով, որ ավելի ուշ կհաղորդեն։ Երեւի, եթե գտած էլ լինեն, ոչ ոք չի համարձակվի այս մասին հայտնել, ազգային վակխանալիայի ֆոնին։ Ի դեպ, «Հրապարակը» ստույգ աղբյուրից ստացված տեղեկություն ունի, որ ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար

«Երկիր ծիրանի». «Այգիները շատ անմխիթար վիճակում են, խնամված չեն եւ վայրենացել են»

Այսօր ձեզ կներկայացնեմ մեր ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում եմ քաղաքի բարեկարգմանը, ինչպես նաև կանաչ տարածքների ստեղծմանը: ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ Թամանյանի գլխավոր պլանի հիմքում ընկած էր քաղաք-այգու ստեղծման գաղափարը: Հայաստանում ապրիլից մինչեւ նոյեմբեր եղանակը շատ լավն է, բայց այգիների սակավ քանակությունը ստիպում է մարդկանց ազատ ժամանակն անցկացնել առեւտրի կենտրոններում: Եղած այգիները շատ անմխիթար

Մեր ընտրություններն ու ամերիկյան «սև ցուցակը». «Ժամանակ»

Մեր հասարակության կրթված և իրազեկված հատվածին ընտրությունները վաղուց չեն հետաքրքրում, որովհետև «ընտրություն» բառն ինքնին ենթադրում է այլընտրանքի առկայություն, մի բան, որ գլոբալ առումով, արժեքային, աշխարհայացքային կողմնորոշման հարթության մեջ Հայաստանում վաղուց չկա: Արմատական փոփոխությունների կողմնակիցների համար ևս ընտրությունները կորցրել են իրենց գրավչությունը, որովհետև դրանցում փակվել է հեղափոխությունների պատուհանը: Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խնդիրներ է արձանագրել «Կոշ» ՔԿՀ-ում

Մեր տեղեկություններով, անցած ուրբաթ օրը «Կոշ» ՔԿՀ-ում կոշտ վիճաբանություն է տեղի ունեցել կալանավայրի վարչակազմի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջև: Վերջիներիս արձանագրած թերություններն ու խախտումները վարչակազմի սրտով չէին, և նրանք փորձում էին մեղմել վիճակը: Մասնավորապես ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել էին զուգարանների անմխիթար վիճակը, որտեղ ջուր չկա և նույնիսկ շոգ եղանակներին կարող է համաճարակի պատճառ դառնալ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը։ Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից։ Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով։ Եվ նաև անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի։ Մամուլի ազատության

Յուրի  Խաչատուրովն ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու միջպետական մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները: Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում

Ուժը նաև ինքնասիրության մեջ է (Տեսանյութ). armenian-community.ge

Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը շրջանի բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։ Իրականացրած այցելության շրջանակներում Գիորգի Մարգվելաշվիլին Ախալցխայում հանդիպում-քննարկում է անցկացրել տեղի հասարակական կազմակերպությունների հետ։ Ելնելով շրջանի ազգագրական պատկերից՝ բնական է, որ հանդիպման մասնակիցները մեծ մասամբ հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։ Այդ իսկ պատճառով սպասվելիք սահմանադրական փոփոխություններին

Հայտնի են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության մրցանակակիրները

Մայիսի 2-ին մեկնարկում է 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնությունը, որին մասնակցում են 10 բուհերի թիմեր։ Մայիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում կայացան ապրիլի 25-ին մեկնարկած ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը: Չեմպիոնի տիտղոսի համար մրցեցին ՀՊՏՀ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) տղաների թիմերը:

ԱՍԵԿՈՍԵ

Ապրել՝ նշանակում է գործել: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ

«Գառնի-Երևան» ջրատարի պլանային կանգառ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, • Կենտրոն վարչական շրջանի`

Քարոզչության վերջին երկու շաբաթը

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է, թեեւ պակաս ակտիվ, բայց մոտավորապես նույն սխեմայով, ինչ ԱԺ-ինը: Ինքնին հասկանալի է, որ այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք պայքարում են մայրաքաղաքի ավագանիում տեղ զբաղեցնելու համար, պետք է ասեն, որ ամեն ինչ սարսափելի է, ամեն ինչ գողացվում եւ թալանվում է, Երեւանը կործանվում է եւ այլն: Իսկ ահա իրենց՝ մայրաքաղաքում իշխանության գալու

Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝

Ընտրական օրացույց. Ծառուկյանը ապացուցելու ոչինչ չունի. «Ա1+».(Տեսանյութ)

2009-ի Ավագանու ընտրությունների քարոզարշավի այս օրերին արդեն մամուլը գրում է ընտրակաշառքների դեպքերի մասին: Դրամական առումով մեկ ընտրողի քվեն առայժմ գնահատվում է 5 հազար դրամ։ Քարոզարշավի այս օրը Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու ցուցակի առաջին համար Լեւոն Տեր-Պետրոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին տեղեկացնում է իր ղեկավարած շարժման եւ Հանրապետական կուսակցության տարբերությունը. «Ընտրում եք Հանրապետական կուսակցությանը կամ իշխանական կոալիցիային՝

Հեծանիվն օգնում է երիտասարդ մնալ. (Ֆոտոշարք)

Բուսաբանական այգում այսօր անցկացվեց սիրողական հեծանվասպորտի Երեւանյան գավաթի չորրորդ խաղարկությունը: Այն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրենք բացի հեծանիվը փոխադրամիջոց օգտագործելու եւ հեծանվային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ աշխատելուց, լրջորեն զբաղվում են նաեւ սիրողական մրցաշարեր կազմակերպելով: «Երեւանյան գավաթը բաց է

Facebook-ը 2016թ. հուլիսից հետո Հայաստանի կառավարությունից ստացել է 7 հայց

Facebook-ը խոստովանել է, որ իր հարթակը որոշ երկրների կառավարություններ փորձել են օգտագործել այլ երկրներում կամ հենց երկրների ներսում հանրային կարծիքի վրա ազդելու համար։ Այս մասին ասվում է ընկերության՝ «Կառավարությունների հայցերի մասին զեկույցում»: Զեկույցում նշվում է, որ 2016թ. երկրորդ կեսին առաջին կեսի համեմատությամբ կառավարությունների կողմից Facebook-ից տվյալներ խնդրելու հաճախականությունն ավելացել է 9 տոկոսով՝ 59,229-ից հասնելով 64,279-ի,

«Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր». Տարոն Մարգարյանը՝ նուբարաշենցիներին

«Մենք կիրառելու ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձն  ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև աղբավայրի հարցում չի զիջի մյուս քաղաքներին», – Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը «Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նոր, առողջ մշակույթ, որի հիմքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը»,- Տարոն Մարգարյանը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031