Օրվա լրահոսը

Հայաստանում ընտրական գործընթացը չափից ավելի խճճված էր

Հայաստան դիտորդական առաքելության մեկնած եվրոպացի պատգամավորը զարմացած է, թե ինչու ձայների հաշվման ընթացքում էլեկտրականությունն անջատվեց: Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակներն առանձնապես տպավորված չեն Հայաստանում անցկացված ընտրություններով: Ստրասբուրգում «Առավոտի» հետ զրույցում պատվիրակության անդամներից ոմանք խոսեցին իրենց արձանագրած խախտումների մասին: Իտալացի պատվիրակ Ադել Գամբարոն նշեց, որ բազմաթիվ խախտումներ

Արտեմ Ասատրյանը՝ կառավարության նոր կազմում չընդգրկվելու մասին. «Առարկայական քննարկումներ դեռևս չկան»

Արտեմ Ասատրյանը չի կարծում, որ իր պաշտոնանկության դեպքում որևէ խնդիր կառաջանա ծրագրերի իրականացման հետ կապված

Պարգևներ` պարարվեստի գործիչներին

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին՝ մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։ Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Վերանայվել են անապահովության գնահատման մոտեցումները

Նախատեսում են ավելացնել երեխաներին հատկացվող միավորները

Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր

«32 ոչխարների վրաերթի գործով» փաստաբանն ասում է, որ դատավորի հայտարարությունը վիրավորանք է պարունակում

Երեք տարի առաջ ավտովթարից սատկել են Արմավիրի բնակչի թվով 32 ոչխարները Ազգությամբ եզդի Զադա Բրոյանը ճանաչվեց տուժող, սակայն ոչ միայն չի վերականգնվել նրան պատճառված վնասը, այլ մեկ հարուցվում է քրեական գործ, մեկ՝ կարճվում, չի բացահայտվում վթարի պատասխանատուն: Փորձագետը եզրակացություն էր տվել, որ մինչեւ 21 մետր հեռավորության վրա գտնվող ոչխարների մասով իքս-վարորդի մեղքը բացակայում է, սակայն

Բյուլբյուլօղլուն Ադրբեջանի անարժան ներկայացուցիչ է, բայց Ադրբեջանի ժողովրդին մի խառնեք քաղաքական խավի հետ (Տեսանյութ)

Եթե ՄԱԿ-ում ճիշտ գտնեն այդքան դատարկ մարդուն ընտրել այդ կարեւոր պաշտոնում, դա կնշանակի, որ ՄԱԿ-ը հետընթաց է ապրել իր հիմնարար սկզբունքներից

Հիշատակի օրերի նախաձեռնողներն ու աջակցողները այլեւս միայն հայերը չեն

Վերջին քառորդ դարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման մշակութային միջոցառումների մտահղացման ու անցկացման հեղինակները միայն հայերը չեն: Օրինակ, արդեն 3-րդ տարին է, ինչ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը հրավիրվում է Սանկտ Պետերբուրգ՝ տեղի կառավարության, ինչպես նաեւ հայ համայնքի (նախագահ՝ Կարեն Մկրտչյան), Սբ. Կատարինե հայաստանյայց եկեղեցու կողմից: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիրիժորը նշեց, որ

Արտեմ Ասատրյան. Որևէ գործառույթ առանց էլեկտրոնային համակարգի չպետք է իրականացվի

Արտեմ Ասատրյան գնահատմամբ՝ էլեկտրոնային իսկապես ծառայել է իր նպատակին

Բյուլբյուլօղլուի ուշքն ու միտքը փողն է (Տեսանյութ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը կարծիք հայտնեց, որ Բյուլբյուլօղլուն անհամատեղելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնի հետ

«Մենք կանգ չենք առնելու»

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ սկսած եւ նոր ծրագրերի ու OTT հավելվածների մասին «Անկախ նրանից, որ մեր շուկան անկում է ապրել, ու դրա հետեւանքով մեր բյուջեն մի քիչ վերանայվել է, հատկապես սոցիալական ներդրումների բյուջեն պակասել է բացարձակ թվերով, բայց դա չի նշանակում, որ կանգ ենք առնում: Ընդհակառակը՝ շարունակում ենք մեր սոցիալական ծրագրերը, դրանք մնալու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ը՝  գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ը   աստիճանաբար կբարձրանա 3-4  աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 30-ին,

Ապշելու կարողությունը

ԵՍ ապշում եմ, երբ մտածում եմ Կոմիտասի կատարած գործի մասին: Գտնել մեր ազգի հոգեւոր-մշակութային գենը կամ կոդը (ընդունեք՝ ինչպես ձեզ հարմար է), երբ մենք 8-րդ դարի սկզբից մինչեւ 1988 թվականը եղել ենք մահմեդականների լծի տակ, եւ իրենք մխրճվել են մեր էության մեջ, ձուլել մեր մշակույթը իրենց մշակույթին, դա անկատարելի է, անհավանական: Դա նման է նրան,

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ընթացք տալ պիլոտային ծրագրին

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում  քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր: Ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Հետազոտության

Հոգնել եմ «հայի վերջին խելքը» թևավոր խոսքից

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ

Սրբավայրը հրատապ վերականգնման կարիք ունի

Մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնելու տեղեկատվություն Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակի տոնակատարությունների մեկնարկի մասին, որը տեղի ունեցավ օրեր առաջ՝ ապրիլի 17-ին, Լոռու մարզի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Լինելով այնտեղ, շատերը տեսան մատուռ-դամբարանի զանգակատան անմխիթար վիճակը, ուր ամփոփված է սուրբ հայրապետի աճյունը: Մեր զրուցակիցը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն է։ –

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ստորագրել է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Սխտորը՝ ժողովրդական բժշկության մեջ

Ժողովրդական բժշկության մեջ սխտորը լայնորեն կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են` թոքերի, սիրտ-անոթային համակարգի, նյարդային, երիկամային, մաշկային, ինֆեկցիոն հիվանդությունները: Սխտորը շատ արդյունավետ պայքարում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ, հետեւաբար սխտորի յուղի օգնությամբ հնարավոր է բավականին լավ պայքարել միկրոբների, վիրուսների ու ճիճուների դեմ։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում վարակների դեմ, բուժում է պալարախտը եւ

«Յուրաքանչյուր մարդ աշխարհում պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը». Միշել Ֆարաոն

Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին` ապրիլի 29-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «Անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ,

Արթուր Նալբանդյան. «Նույն Թումանյանի տարածաշրջանում չկա հիվանդության առումով մի էական, նկատելի փոփոխություն, որ մենք հասկանանք պատճառը դա է, թե ոչ»

Լոռու մարզում տնտեսության զարգացման համար կարեւոր ու առաջնային ճյուղը շարունակում է մնալ արդյունաբերությունը: Մարզում գործում են շուրջ 250 տարվա պատմություն ունեցող՝ Ախթալայի, Շամլուղի, Ալավերդու հանքավայրերը, որոնց հիմքերը դրել են հույները: Իսկ 2014 թվականին շահագործման հանձնվեց նաեւ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: «Եվ էս պահի դրությամբ Լոռու մարզն այն եզակի մարզերից է, որ արդյունաբերությունը աճ է ապահովում եւ

Պայմանական վաղաժամկետ ազատումը քննող հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն

Վերջերս շատ է խոսվում դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու կարգը փոխելու մասին: Պարզվում է, որ այսպես կոչված անկախ հանձնաժողովը կարողանում է հաշված րոպեների ընթացքում որոշել , որ դատապարտյալը չի ուղղվել մերժում է ու խորհուրդ տալիս դիմել դատարան: Բայց վերջիններս էլ՝ պարզվում է, որ անզոր են: Օրինակ, Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գևորգ Մկրտչյանի հայցը` անկախ հանձնաժողովի

Բաղանիսում ադրբեջանական գնդակոծության հետեւանքները (ֆոտոշարք)

Գյուղը գնդակոծությունից լուսավորվել է

Կարեն Կարապետյան. «Մենք իրականում գնում ենք սպանդանոցների ինստիտուտի զարգացմանը»

Բայց այժմ կարո՞ղ ենք ասել, որ դուք գիտեք, թե որքան սպանդանոց է անհրաժեշտ Արարատի մարզին: Պետք է թողունակությունը, կենդանիների քանակը, շուկան հաշվի առնել»,- ասել է վարչապետը:

Ռուսական խանդ. դաշնակից Հայաստանը կշահի, իսկ ՌԴ ազդեցությունը կթուլանա

Սկիզբը` այստեղ Թեհրանը պատրաստ է Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ Թեհրան այցի ժամանակ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքի հարցը կլինի Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի բանակցությունների կենտրոնում՝ հայտնում էր Mehr գործակալությունը Կվիրիկաշվիլիի այցի նախօրեին: «Բանակցությունների գլխավոր առանցքը կլինեն Հյուսիս-Հարավ եւ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքները՝ Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից

Կոմիտեի անդամները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանում ռասայական խտրականության դեմ պայքարի ուղղությամբ գրանցված առաջընթացը

Առանձնահատուկ շեշտվեց, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում ստացան չորս պատգամավորական մանդատ։

Պարգեւ Օհանյան. «Գագիկ Հարությունյանն էլ է ճիշտ՝ որպես պրոֆեսիոնալ պաշտոնյա, որ ապացույցները բավարար չեն». «Հրապարակ»

Նա կարծում է, որ ընդդիմությունն իր ընդդիմադիր կեցվածքը պահելու եւ մինչեւ վերջ իր ասածը պնդելու համար է դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ այդ մասին իրենք էլ են խոստովանել:

Քուրդ-հայկական երկխոսության հանձնաժողովի ստեղծում. Հայտարարություն

Նպատակ է հետապնդում կազմակերպելու միջքրդական և քուրդ-հայկական երկխոսության գործընթացը:

Ինչո՞ւ դիտորդներին չեն վճարել

Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննարկման երկրորդ օրը Գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տասնյակ մարդիկ առ այսօր չեն վճարվել իրենց կատարած աշխատանքի դիմաց: Նման դիմում ստացվել է Գլխավոր դատախազությունում: Կարեն Բիշարյանը չհրապարակեց դիմումատուի անուն-ազգանունը, բայց մանրամասնեց, որ ըստ կազմակերպությունների` «Թրանսփարեսնի ինթերնեյշնլ»-ի եւ «Իրավունքի Եվրոպա»-ի հետ կնքված պայմանագրերի,

Լոռին շարունակում է մնալ աղքատ մարզերի թվում

Լոռու մարզում աղքատության ցուցանիշը կազմում է 36 տոկոս: Ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, սրա արդյունքում էլ մեծանում է մարզից արտագաղթողների ու միգրանտների թիվը: «Աղքատության տոկոսը մարզում բարձր է, որ մեզ չի կարող չանհանգստացնել: Արտագաղթ, միգրացիա, արտագնա աշխատանք եւ այլն, հենց աղքատության տոկոսն է պատճառը, որ մենք ունենք նման խնդիր: Բայց խորհրդային տարիներից արտագնա աշխատանքը այսպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031