Օրվա լրահոսը

Հերբերտ Զալբեր. «Այն մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունեցել, չէին կարող նշանակալիորեն փոխել ընտրությունների արդյունքները»

Տեսեք, երբ ես համեմատում եմ ընտրություններից հետո միջազգային դիտորդների զեկույցները, ապա արդարացի է ասել, որ դա քայլ առաջ է:

Վարդազարյանը հորդորում է սեւ ակնոցները հանել՝ ՀՀԿ-ն լավ է ընդունվում

«Առավոտը» ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին հարցրեց՝ այն մտավորականները, հասարակական գործիչները, որոնք ժողովրդի կողմից սիրված են, ընդունված են, երբ սկսում են ՀՀԿ-ին սատարել, առավել եւս՝ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվում են, նրանց համարում են վարկաբեկված, Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում: Նա պատասխանեց. «Իհարկե, վատ եմ վերաբերվում, դա ճիշտ ճանապարհ չի: Դա վիրավորանքի տարբերակներից մեկն

Փաստաբաններին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան

Պատանի թղթակիցները ցույց են տվել մեր գյուղերի և քաղաքների առօրյան

Ռուզան Մինասյան. «Այս աշխատանքները նման չեն մայրաքաղաքային լրագրությանը»

Տեղի ունեցավ «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության տարածաշրջանային վարչությունների ղեկավարներ, սփյուռքահայ հայտնի բարերարներ, գործարարներ և ներդրողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այս կլոր սեղան-քննարկման նպատակը մեկն է՝ լսել Հայրենիքում ունեցած հաջողությունների ձեր պատմությունները, իմանալ

Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ              ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ընդդիմությունը խոշորացույցով է ման գալիս ճանճը գտնելու, որպեսզի փիղ դարձնի»

Մարտին Վարդազարյանը՝ քաղաքապետարանի ծառայողական մեքենաների, Երեւանի դիմագծի, Փոստանջյանի եւ Փաշինյանի նախընտրական խոստումների մասին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինչպես հայտնի է, այլեւս չի առաջադրվել ՀՀԿ-ի ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններում: Նա որոշակի դժգոհություններ էր հայտնել, նաեւ բողոքել կենտրոնի դիմագծի հետ կապված՝ ասելով, որ այդ դիմագիծն ընկել է ոչ միայն նորակառույցներով, այլեւ հների վրա հարկեր ավելացնելով.

Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց «Նաիրի» փառատոնի կազմակերպիչներին՝ նոր համահայկական փառատոնի ծնունդը ազդարարելու, հեղինակավոր հանձնաժողով համախմբելու առթիվ, և հավելեց. «Մեծ է հայ մշակույթի դերը հայապահպանության գործում, և

ԱԳՆ-ն՝ արտգործնախարարների հանդիպման օրը Բաքվի կողմից զինադադարի հերթական կոպտագույն խախտման մասին

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Արմենպրես լրատվական գործակալության հարցին -Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։ -Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում

Արցախ այցելած երաժիշտները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Իտալիայից և Սլովենիայից երաժիշտների այցը Արցախ Ադրբեջանի դեսպանատան կողմից կդիտարկվի որպես անօրինական գործողություն, և համապատասխան կառույցներին հայց կուղարկվի: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Խոսքը իտալացի դաշնակահար Լուկա Ֆերինիի և սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարի և ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի մասին է, որոնք համերգ էին տվել Շուշիում «Արցախը հանուն խաղաղության»

Աջափնյակում գարշահոտությունը վերացրել էին Տարոն Մարգարյանի գալուց առաջ

Երեկ մինչ Մարգարյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի տարածքում նախապատրաստվում էին Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին դիմավորելու, շենքի մյուս ծայրում տարածքի պատասխանատուները, ըստ բնակիչների, ջրալվացմամբ փորձում էին վերացնել այն գարշահոտը, որն արդեն մի քանի օր է՝ տարածվել է շրջակայքում` կոյուղու խցանման պատճառով: «Շենքի բնակիչները գժվան զանգելով, ի՞նչ են լվանում, եթե «կանալիզացիան» փակ ա, շան հոտ

Վիկտոր Ենգիբարյան. «Ելք»-ի հակառակորդ ենք համարում ՀՀԿ-ն» (Տեսանյութ)

«Ելք»-ը առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն մարմին

ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 1.14 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 24.04-28.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամ ընդհանուր գումարի և

Գագիկ Կարապետյան. «Երեք տարեկան երեխային պարի տանելը սխալ է»

Ապրիլի 28-ին «Զարկերակ» մամուլի ակումբում Պարի միջազգային օրվա, ոլորտի ձեռքբերումների և բացթողումների մասին խոսեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գագիկ Կարապետյանն ու «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Թադևոսյանը: «Մեր ոլորտը ևս ունի բազում խնդիրներ, որոնք՝ իհարկե լուծման ճանապարհին են»,- ասաց Գագիկ Կարապետյանը: Նա առանձնացրեց մի քանի կարևոր խնդիրներ: «Պրոֆեսիոնալ պարարվեստում ակնառու խնդիրը անսամբլների բյուջեն է:

Ըստ Մուկուչյանի, եթե տնօրենների ձայնագրությունը լսենք առանց նախատրամադրվելու՝ կհասկանանք, որ խախտում չկա (Տեսանյութ)

Մուկուչյանը վստահեցրեց, որ իրենց վրա ՀՀԿ-ն վերահսկողություն չունի: Նա քննադատեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին՝ մերկապարանոց հայտարարություններ անելու համար:

ԴԱՀԿ պաշտոնյան պարտապանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար

Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:

Դատավճիռը հրապարակվելուց հետո «տուժող» Վահան Մարտիրոսյանի գործով ամբաստանյալին կալանավորեցին

Դավիթ Սիմոնյանը «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի որդին է: Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով ճանաչվել էր անմեղ եւ արդարացվել էր՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով։ Արդարացման դատավճիռի դեմ բողոք էր բերել դատախազ Մ. Նալբանդյանը, որը

ԱԺ առաջին նիստը կլինի մայիսի 18-ին (Տեսանյութ)

Մինչ այսօր ԿԸՀ-ն որեւէ դիմում չի ստացել, որ որեւէ պատգամավոր հրաժարվում է իր մանդատից: Բայց դա, ըստ Մուկուչյանի, ՍԴ-ի որոշմամբ էր պայմանավորված:

Ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ

ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝

Արտառոց դեպք Գյումրու բիլիարդանոցներից մեկում. բժիշկները պայքարում են 31-ամյա երիտասարդի կյանքի համար

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացանք, որ գիշերը ժամը 03.25-ին մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Մ-ն: Ըստ հաղորդագրության, նրա մոտ ախտորոշվել է ծանր գանգուղեղային վնասվածք, գանգաթաղի ոսկրերի ներմղված կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Նա գտնվում է կոմայի մեջ, միացված են արհեստական շնչառական սարքավորումներ, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ

Բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ

Վերջինս դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան, և այդ կերպ կանխել նրա հանցավոր մտադրությունը:

Ակնկալում ենք «Ավրորայի» պատասխանը

Հայտնի են արդեն 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները Ինչպես օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին «Ավրորայի» համահիմնադիրները, հավակնորդներն ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են. Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, Ջամիլա Աֆղանի, Մուհամադ Դարվիշ, Դենիս Մուկվեգե եւ Թոմ Քաթինա: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա»

Ինչու է ՍԴ-ն մերժել ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումը. Գագիկ Հարությունյանի հիմնավորումներով՝ քաղաքական շահարկումների համար են դիմել

Նա ասաց, որ եթե առաջ ընդդիմությունը պահանջում էր ընտրացուցակների հրապարակում, ապա հիմա էլ պահանջում են ընտրատեղամասերի տեսագրությունների հատուկ ստուգումների կազմակերպում, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի առկա կարգավորումների շրջանակներում բավարար չափով չհիմնավորված պահանջ է:

«Սեռական բնույթի ոչ մի հայհոյանք չեմ տվել, իրեն վերագրել է». Տիգրան Աթանեսյանը հերքում է Բաբայանին (Տեսանյութ)

Երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Սիմոն Բաբայանի եւ Արմեն Սողոմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին կողմերն այսօր հակասական մեկնաբանություններ են տալիս: Հիշեցնենք, որ Սիմոն Բաբայանն այսօր ասուլիսին պնդում էր, որ երեկվա միջադեպի պատճառը Աթանեսյանի ու փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Արմեն Սողոմոնյանի կողմից տեւական ժամանակ սոցցանցերով իրեն վիրավորելն է ու խմբերից մեկում Աթանեսյանի կողմից իր ընտանիքին ուղղված սեռական

Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտեց, որ այս անգամ էլ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը Սփյուռքի մեր հայրենակիցն է: Նա մասնավորապես նշեց. «Որախ եմ, որ այս անգամ նորից սփյուռքահայ է ներկայացնելու Հայաստանը: Թեև Արծվիկը ծնվել է Հայաստանում, բայց Ռուսաստանում է անցկացրել գիտակցական կյանքը և

«Մեդիագրագիտության կարեւորությունն ակնհայտ է»

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի դիտարկումները` ոլորտի եւ ԿԳՆ-ի հետ կնքված հուշագրի մասին Վերջերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ԿԳ նախարարության միջեւ հուշագիր ստորագրվեց` հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարեւորման եւ տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրին, հայտնեց. «Այն իրականում մի փուլի ավարտ

Արցախցի ուսանողներին ներկայացվել է ՀՀ արտաքին քաղաքականության գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները. «Արցախպրես»

Այսօր Արցախի պետական համալսարանում ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը հանդես են եկել «ՀՀ արտաքին քաղաքականությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների ենթատեքստում» թեմայով դասախոսությամբ: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շ. Քոչարյանն ասել է, որ աշխարհում շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք իրենցում պարունակում են և՛ վտանգներ, և՛

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031