Օրվա լրահոսը

Լևոն Թոքմաջյան. Հույս ունենք՝ Երևանի դեմքը ինչ-որ չափով կպահպանվի (Տեսանյութ)

Լևոն Թոքմաջյանը հույս հայտնեց, որ Երևանի նոր ավագանին ամեն ինչ միաձայն չի ընդունի

ՎՏԲ-Հայաստան Բանկը – խոշորագույն հարկատու՝ Հայաստանի առեւտրային բանկերի շրջանում

ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 21-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2017թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված տվյալներում: 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են

Հայկական ստեղծարարության երեք մոդել

Խելացի ապրելու բանաձեւը 2003 թ. հիմնադրված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) աշխատանքը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագայի ստեղծմանը՝ կրթության, առողջապահության, համայնքային կյանքի և տնտեսական պայմանների բարելավման միջոցով: Ներկայումս հիմնադրամը աշխատում է Հայաստանի 6 մարզերի՝ Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ եւ Տավուշ, 44 գյուղական համայնքներում եւ հետագա ընդլայնման մտադրություն ունի՝ այսպես կոչված՝

Կնշվի Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակը

Լուսահոգի կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են հեղինակավոր բեմերից Մայիսի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը (Վահան Մարտիրոսյան՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր) եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Ռոբերտ Մլքեյան՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր) հանդես կգան հիշատակի համերգով՝ նվիրված հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ եւ ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին: Որպես մենակատարներ

Վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող Փիթեր Սուրյանը

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է ամերիկահայ ճանաչված գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու-Յորքում, բնակվել է նաև Եվրոպայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին։ Փիթեր Սուրյանն ակտիվորեն մասնակցել է Հայրենիքի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,

Օբյեկտիվ նախաքննության արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների և ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017

Հայաստանում մամուլը «ոչ ազատ» է. Freedom House

Ամերիկյան Freedom House հասարակական կազմակերպությունը կազմել է աշխարհում մամուլի ազատությունների 2017թ. զեկույցը, որում Հայաստանը համարվել է «ոչ ազատ»՝ հայտնվելով 137-րդ հորիզոնականում: 100 միավորանոց սանդղակով Հայաստանում մամուլի ազատությունը գնահատվել է 63 միավոր: Նախորդ տարվա համեմատությամբ այդ ցուցանիշը չի փոխվել: Երկրների վերաբերյալ ամբողջական զեկույցները կազմակերպության կայքում դեռ հասանելի չեն: Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ է համարվել Վրաստանը՝ հայտնվելով

ՍԴ-ն ԿԸՀ որոշումը ԱԺ ընտրությունների մասին թողեց ուժի մեջ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի հետ կապված որոշումը եւ մերժեց այն:   Հիշեցնենք, որ դաշինքը դիմել էր՝ 2017-ի ապրիլի 2-ին անցկացված ԱԺ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հայցով: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ԿԸՀ որոշումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ մնում է ուժի մեջ: Որոշման մանրամասները՝ շուտով: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ աշխատանքներն իրականացվում են ըստ կառավարության գործունեության ծրագրի: Բարեփոխումների շրջանակում վերջին վեց ամիսների ընթացքում ոռոգման համակարգի 37 ջրօգտագործողների ընկերությունները

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հարցադրումներն` հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնության կապակցությամբ

Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ: ՊԵԿ-ի հայտարարությունից պարզվում է, որ խնձորի մաքսանենգության փաստ արձանագրված չէ և, որ անգամ 50 կգ խնձորի և այլ տեսակի պտուղ-բանջարեղենի ներկրումը իրականացվում է խիստ հսկողությամբ: Իր հերթին Սննդի անվտանգության պետական ծառայությունը

Որտեղի՞ց այսքան պատերազմներ ու կռիվներ

Եվ ինչ պետք է անի ամեն մարդ՝ դրանք կանխելու համար Հակոբոս առաքյալը հստակ գրում է, որ պատերազմներն ու կռիվները ծնվում են մեր ներսի չար ցանկություններից: Ահա տեսեք, թե ինչ է ասում առաքյալը: «Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք», գրում է նա իր նամակի 4-րդ գլխում եւ ավելացնում. «նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել

Նախարարին ներկայացվել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Նախարարին ներկայացնելով «Պլատոն» համակարգի կիրառությունը՝ Ա. Զամկովը նշեց, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։ Համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ

Օրգանիզմը մաքրելու դեղամիջոց

Օրգանիզմը մաքրելու համար ամենալավ միջոցը հանդիսանում է դաշտային ձիաձետը (ղՉՏք տՏսպՉՏռ): Չոր ձիաձետը մանրացնել եւ եփել ինչպես թեյ: Ըմպել 1 ամիս` ամեն օր, կարող եք մի փոքր քաղցրացնել թեյը: Այնուհետեւ ընդմիջել 7 օր եւ նորից 1 ամիս շարունակել: Ձիաձետը շատ օգտակար դեղաբույս է եւ օգտագործվում է նաեւ բազում հիվանդությունները բուժելու համար: Օրինակ՝ չինական բժշկության մեջ

Պեդրո Ագրամուտն այդպես էլ հրաժարական չտվեց

ԵԽԽՎ պատվիրակների բնորոշմամբ` սա աննախադեպ իրավիճակ է ԵԽԽՎ պատմության ընթացքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի

«Ես ի՞նչ կապ ունեմ, եթե Սիմոն Բաբայանի հասցեին եղել են սեռական բնույթի հայհոյանքներ». Արա Զոհրաբյան (Տեսանյութ)

Փաստաբանների պալատի նախագահը պնդում է, որ փաստաբանների միջեւ վիճաբանությանն առնչություն չունի

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահողը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է

Մահացածի փոխարեն քվեարկելու համար՝ 500 հազար դրամ տուգանք

Դատաքննությունը կայացել է արագացված կարգով

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արայիկ Հարությունյան եւ Բաբկեն Պիպոյան

«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Թեման՝  ի՞նչ առաջնային խնդիրներ կան Երեւանում, ի՞նչ պիտի արվեր ու չեն արել քաղաքային իշխանությունները, ինչպես են բարեփոխելու Երեւանը ավագանու թեկնածուները` ընտրվելու դեպքում: Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը:

Սնկային հիվանդությունների բուժումը

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաեւ բանջարեղենի միջոցով։ Ժողովրդական բազում միջոցներից կարելի է առանձնացնել մի քանի պարզ

Որ ոլորտների հաշվին են ավելացել խոշորների վճարները. «Հայոց Աշխարհ»

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 175 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարներն ավելացել են 11,7 տոկոսով։ Ըստ այդմ, առաջին հազար հարկատուների մասնաբաժինը հարկային եկամուտներում կազմել է գրեթե 68,6 տոկոս, ինչը 0,8 կետով բարելավվել է։ Ինչպես հայտնի է,

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։ 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել

«Աթանեսյանը հայհոյել է ինձ, հարվածել, սեռական հայհոյանքներ ուղղել ընտանիքիս հասցեին». Սիմոն Բաբայան (Տեսանյութ)

Ըստ Սիմոն Բաբայանի՝ Արմեն Սողոմոնյանին ինքը անձամբ հարված չի հասցրել. «Իմ քաշքշուկը Տիգրան Աթանեսյանի հետ է տեղի ունեցել, հարվածներ չեմ հասցրել»:

Ոսկրային եւ հոդային ցավերի բուժում

1. 2 կիլոգրամ ղանձիլամերի (морозник) վրա ավելացնել 40 լիտր եռացրած ջուր, հովացնել ըստ նախընտրության եւ լոգանք ընդունել 10 րոպե՝ հոդերի բորբոքային հիվանդության ժամանակ: Լոգանքից հետո պարտադիր պառկել անկողնում ոչ պակաս, քան 2 ժամ: Այն կրկնել 3 օրը 1 անգամ: 2. Վերցնել ուռենու ճյուղեր, վրան ավելացնել նռենու արմատ, մանրացնել (2-ական կիլոգրամ, հավասարաչափ), ավելացնել 10 լիտր ջուր,

Եթե խնձորը առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. «Չորրորդ իշխանություն»

Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում։

Պարզվում է՝ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումի տակ չի եղել. Մուկուչյանը ՍԴ-ին հորդորում է մերժել

Մուկուչյանը ՍԴ-ում ասաց, որ ավելի ուշ են նկատել, որ Դեմիրճյանի փոխարեն անհասկանալի ինչ-որ անձի ստորագրություն է դրված լիազորագրի տակ: Նա հեգնեց, որ «ստեղծվում է հին Ռուսաստանի դրուժինաների ինստիտուտը, կարծես տպավորություն է՝ ով առավոտյան զարթնում է, նա էլ դառնում է էդ օրվա ղեկավարն ու նաչալնիկն այդտեղ»:

Միքայել Հասրաթյան. «Երեւանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել». «Չորրորդ իշխանություն»

Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում եւ ում հիշողությունները կապված են հենց Երեւանի հետ։ Երեւանցու կերպար չկա, որը պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։

Ապրիլի 26-ին Գրենոբլի Ասոցիացիաների տանը բացվել է սևանցի Գոհարի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Ֆրանսիացիների համար հետաքրքիր է, թե հատկապես ինչ են լուսանկարում դրսի մարդիկ, հայի համար առավել ինչն է տպավորիչ և առանձնահատուկ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031