Օրվա լրահոսը
Եթե խնձորը առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. «Չորրորդ իշխանություն»
Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում։
Պարզվում է՝ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումի տակ չի եղել. Մուկուչյանը ՍԴ-ին հորդորում է մերժել
Մուկուչյանը ՍԴ-ում ասաց, որ ավելի ուշ են նկատել, որ Դեմիրճյանի փոխարեն անհասկանալի ինչ-որ անձի ստորագրություն է դրված լիազորագրի տակ: Նա հեգնեց, որ «ստեղծվում է հին Ռուսաստանի դրուժինաների ինստիտուտը, կարծես տպավորություն է՝ ով առավոտյան զարթնում է, նա էլ դառնում է էդ օրվա ղեկավարն ու նաչալնիկն այդտեղ»:
Միքայել Հասրաթյան. «Երեւանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել». «Չորրորդ իշխանություն»
Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում եւ ում հիշողությունները կապված են հենց Երեւանի հետ։ Երեւանցու կերպար չկա, որը պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։
Ապրիլի 26-ին Գրենոբլի Ասոցիացիաների տանը բացվել է սևանցի Գոհարի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
Ֆրանսիացիների համար հետաքրքիր է, թե հատկապես ինչ են լուսանկարում դրսի մարդիկ, հայի համար առավել ինչն է տպավորիչ և առանձնահատուկ:
Կենսաթոշակների վճարման գործընթացը` մայիսի 4-ից
2017թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից։ Սոցիալական ապահովության պետական ծառայություն
Թեհրանի պատմական առաջարկները՝ Հայաստանով
ԼՂ խնդրի լուծում` «առանց երրորդ կողմի միջամտության» Ապրիլի 16-ին Թեհրանը Երեւանին եւ Բաքվին կոչ արեց Ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»: Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որպեսզի երրորդ ուժերը միջամտեն Ղարաբաղյան կարգավորմանը՝ Թեհրանում հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը: Իսլամական Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի
Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ Շիրակի դատախազին․«Սարսափելի փոփոխություններ չէին, որ քրեական գործ հարուցեցիք» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ռիժկովի ճեմափողոցի պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Որպես հիմք հանդիսացել է ՀՀ վերահսկիչ պալատի՝ Շիրակի մարզի դատախազությանը ներկայացված հաշվետվությունը։ «ՀՀ վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք
Ինչպե՞ս ստացվեց, որ մեծ քանակությամբ խնձոր է երկիր ներկրվել, իսկ ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ն բանից անտեղյակ են. «Իրատես»
Հայաստանը շատ փոքր երկիր է, և շատ հեշտությամբ կարող են պարզել, թե ում միջոցով է երկիր մուտք գործել անգամ մեկ լուցկու տուփը։ Այս թոհուբոհի մեջ ծանոթներիցս մեկը մի դրվագ հիշեց։ Նոր տարվա նախաշեմին նա իր և ընկերոջ ընտանիքի համար Վրաստանից ամանորյա գնումներ է արել, արկղերով մրգեր, ընդեղեն բերել։ Հայաստանի մաքսակետում երկար կանգնեցրել են, ապրանքները հանել-դրել
Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. «Հայկական ժամանակ»
Երբեք չեմ կարող մոռանալ դեպքը, երբ 2011-ին զորամասերից մեկում խելագարության էին հասցրել 20-ամյա մի զինվորի (անունը նպատակահարմար չենք գտնում նշել)։ Երիտասարդը հոգեբուժարանում պատմում էր, որ իրեն փորձել են բանակում բռնաբարել։ Ցավալի այդ տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան, որդու կողքին մի բուռ դարձած, խեղճացած հայրն էր։ Չգիտի՝ ինչ անել։ Թվում է՝ առաջին քայլը՝ չհաշվարկված, գնալ
«Այն պետությունները, որոնք չեն դրսևորի բարձր դինամիզմ և լարվածություն, կվերանան պատմական ասպարեզից». Վազգեն Մանուկյան
«Ազգ-բանակ» գաղափարախոսության և դրա իրագործման տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Պարոն Մանուկյան, վերջին ամիսներին պաշտոնական մակարդակով առաջ քաշվեց «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Ձեր կարծիքով՝ դեռևս միայն խոսո՞ւմ ենք «Ազգ-բանակի» մասին, թե՞ նաև քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Նաև ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն
«Մուկուչյանն ակնհայտ ստում է եւ պարտակում հանցագործությունը». Լեւոն Զուրաբյանի ամփոփիչ ելույթը՝ ՍԴ-ում
Նա ասաց, որ ԿԸՀ որոշումը չի արտահայտում ժողովրդի ազատ կամքը եւ պետք է ճանաչվի անվավեր: ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը զբաղված են ոչ թե այդ հանցագործությունների բացահայտմամբ, այլ դրանց պարտակումով:
Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը գիշերային առանձին ժամերի կշարունակի փակ մնալ
Հարգելի համաքաղաքացիներ, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
«Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ սպասելու եք, որ նա ձեզ ցույց տա այդ տեղը». Վահե Գրիգորյանի ազդեցիկ ելույթը՝ ՍԴ-ում (Տեսանյութ)
Վահե Գրիգորյանն ասաց. «Մենք բոլորս գիտենք ինչի մասին է խոսքը: Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները, կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»: Գագիկ Հարությունյանը խոստացավ Վահե Գրիգորյանի մտքերը տպագրել ՍԴ-ի տեղեկագրում:
Ուշագրավ հանգամանք Մոսկվայի եռակողմ հանդիպումից առաջ. «Ժամանակ»
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը, պարզ չէ, մանրամասներ չկան: Եթե Մոսկվայում տեղի է ունենում ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանդիպում, դա արդեն իսկ մտահոգիչ է և անհանգստացնող, ելնելով համենայնդեպս նախորդ փորձերից: Մյուս կողմից սակայն
Մասիս քաղաքի 69-ամյա բնակիչը որոնվում էր որպես անհետ կորած. նոր տեղեկություններ
Oպերատիվ-փնտրողական հետագա աշխատանքների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարություն Ազատյանը հնարավոր է սպանված լինի Վ. Օ.-ի կողմից:
ՊԵԿ-ի վարած քաղաքականությունը պոզիտիվ է. Աշոտ Եղիազարյան. «Հրապարակ»
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին հարցրինք՝ ինչպես է գնահատում ՊԵԿ գործունեությունը վերջին ամիսներին, նոր կառավարության եւ ՊԵԿ նոր նախագահի պարագայում։ «Ես գնահատում եմ որպես սեփական թիմի դիրքերի ուժեղացում, որովհետեւ դա ակնհայտ երեւում է։ Բայց դա կարճաժամկետ հատվածում կարող է նաեւ պոզիտիվ դիտարկվել, եթե ջարդում է ամբողջ համակարգը։ Բայց եթե պիտի ջարդեն ու ստեղծեն իրենցը, ըստ էության՝ մեծ
Լեւոն Զուրաբյանի եզրափակիչ ելույթը Սահմանադրական դատարանում
Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։ Որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործել է պետական իշխանության լծակները եւ իր վերահսկողության ներքո գտնվող ամբողջ վարչական ռեսուրսն ու հանրային հիմնարկները՝ ընտրողների վրա ճնշելու նպատակով, հայտնի է բոլորին, այդ
«Աքլորանալը» երկար չի տեւի
Կա ավտորիտար ղեկավարների մի տեսակ, որը կարծում է, թե իր հասցեին հրապարակավ հնչած ցանկացած թթու խոսք մահացու վտանգ է ներկայացնում կառավարման ամբողջ համակարգի համար: Այդպիսիք են Էրդողանը, Ալիեւը, Քոչարյանը, Լուկաշենկոն: Այդ տիպի ղեկավարները, հավանաբար, բացի ամեն ինչից, առաջնորդվում են նաեւ ինչ-որ ֆրեյդիստական բարդույթներով, ինչ-որ մանկական հիշողություններով, երբ իրենց չի հաջողվել դրսեւորվել որպես «ուժեղ տղամարդ», եւ
Արման Վարդանյան. «Քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել». «Իրավունք»
Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից…
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լիլիթ Պողոսյանն առաջին իսկ խաղից հետո լքեց Եվրոպայի առաջնությունը
Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկած բադմինթոնի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Լիլիթ Պողոսյանը 1/64 եզրափակչի մեկնարկային խաղում 11:21, 11:21 հաշվով պարտվել է Ֆինլանդիան ներկայացնող Նանա Վայինիոյին եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Լիլիթ Պողոսյանը հայկական բադմինթոնի առաջատարն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armnoc.am-ի
Ընտրական օրացույց. Գագիկ Ծառուկյան. «Պետք է վերականգնենք իսկական երեւանցու կերպարը». Ա1+ (Տեսանյութ)
2009-ի հերթական քարոզչահոլովակում Հանրապետականը վստահեցնում է, որ ապագա Երեւանում երիտասարդներն օգնելու են ծերերին բարձրանալ տրանսպորտ եւ ավարտելու է կիսատ թողած բոլոր գործերը։ Հայ Ազգային Կոնգրեսն իր քարոզչահոլովակներում երեւանցիներին շարունակում է զգուշացնել Հանրապետական աղետից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել գործող իշխանությունից. «Այո, կարող է քաղաքապետերից մեկը մի քիչ ավելի
Մուայ թայի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Արեւելյան այս մարտարվեստը Հայաստանում տարածում է ստանում: Մուայ թայով զբաղվում են ոչ միայն սիրողական մակարդակով: Հայ մարզիկները որոշակի հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզներում եւ այդ արդյունքները մտադիր են զարգացնել: Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 3-ից 12-ը Մինսկում կայանալիք աշխարհի սիրողական առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը: Նա տեղեկացրեց,
«Դեմ առ դեմ». Արայիկ Հարությունյան եւ Բաբկեն Պիպոյան
Վաղը ժամը 13-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Թեման՝ ի՞նչ առաջնային խնդիրներ կան Երեւանում, ի՞նչ պիտի արվեր ու չեն արել քաղաքային իշխանությունները, ինչպես են բարեփոխելու Երեւանը ավագանու թեկնածուները` ընտրվելու դեպքում: Հաղորդումը վարում
ԱՄՆ Կոլորադո նահանգը Ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել
ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է thedenverchannel.com-ը։ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն քվեարկել են բանաձևի ընդունման օգտին։ «Մենք աջակցություն ենք հայտնում Հայաստանի… և հարևան երկրների միջև կառուցողական և կայուն հարաբերություններին՝ հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների գիտակցման վրա»,- ասվում է բանաձևի տեքստում։ Պատրաստեց՝ Վիկտորյա
Հայաստանում Գերմանիայի դեսպան. «Տպավորված եմ ծաղկահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությամբ»
Արդեն 7 տարի է` ապրիլի 24-ից մի քանի օր անց հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչները, դպրոցականները եւ ուսանողները, կամավորության սկզբունքով, «երկրորդ կյանք» են հաղորդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին: «Ծաղկահավաք» միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, այս տարի կազմակերպչական աշխատանքները հանձն է առել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր
Սահմանամերձ Սեւքարի դպրոցականներն իրազեկվել են կոռուպցիայի, թմրամոլության, թրաֆիկինգի մասին
Ֆիլմերը օրենքի եւ հանցագործության մասին սխալ պատկերացումներ են ձեւավորում
Վետերաններն առաջին պարտությունը կրեցին շախմատի աշխարհի առաջնությունում
Հերսոնիսսոսում ընթացող վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունում 50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր՝ չորրորդ տուրում, 1:3 հաշվով պարտություն կրեց Սանկտ-Պետերբուրգի թիմից: Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝Alchetron-ի


















































