Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի քարոզարշավին բազմաթիվ դպրոցականներ կային. (Ֆոտոշարք)

Գործող քաղաքապետ  ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ապրիլի 27-ին նախընտրական հանդիպում ունեցավ  Նոր Նորք համայնքում: Նրան ուղեկցում էին փոխքաղաքապետ  Վահե Նիկոյանը, ավագանու թեկնածուներ Նատալյա Լափաուրիին, Լևոն Իգիթյանը եւ մյուսները: Հանդիպման առաջին վայրը Նանսենի այգու հարեւանությամբ էր, ապա 143 դպրոցի մոտ: Նատալյա Լափաուրիին ասաց, որ իրենք ուրիշների նման ելքեր չեն փնտրում, այլ խնդիրների լուծման բանալիներ

Ադրբեջանում բանտարկված Իգլար Մամմադովն` անմխիթար բանտային պայմաններում

Իգլար Մամմադովի կինը զգուշացավ հայկական լրատվամիջոցին հարցազրույց տալուց

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն. «Պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք  գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության

Լիա Միսակյանի մահվան գործով Սահմանադրական դատարան դիմելու՝ պաշտպանի միջնորդությունը մերժվեց

2017 թ. ապրիլի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց 2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: Դատական նիստին ներկա էին ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, վերջիններիս պաշտպաններ

Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Էդվարդ Միլիտոնյան. Հայաստանը «Փոքրիկ Նոբելյան» մրցանակի հավակնորդ է

Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակի հավակնորդ  դարձած  «Հայաստանի գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և «Փոքրիկ Նոբելյան» կոչվող մրցանակաբաշխության մասին խոսեցին Հայաստանի  գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի»  նախագահ Ռուզան Տոնոյանը: Էդվարդ Միլիտոնյանի խոսքով Հայաստանը՝  նմանատիպ մրցանակաբաշխությունների մասնակցության  փորձ գրեթե չունի: «Մանկագրության ոլորտը ամենափխրուններից է՝  հատկապես  թարգմանության և

Լիբանանի պլանավորման պետական նախարարն այցելեց Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան: Նախարարը, մասնավորապես, նշեց. « Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության,

Ինչպե՞ս են Հայաստանում հայտնվել ադրբեջանական խնձորները

Տավուշի 3 խանութներում ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել

Լևոն Իվանյան. «Պարտադիր չէ, որ բոլորը նկարիչ դառնան». (Ֆոտոշարք)

Ապրիլի 27-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ-ի Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր Սուրբ Հարության տոնին: Հասմիկ Գասպարյանը՝ նկարչական դասարանի ուսուցչուհին, նշում է. «Նարեկացի արվեստի միության շնորհիվ երեխաները գտնվում են արվեստի միջավայրում: Ամեն տարի կազմակերպում ենք ցուցադրություններ: Այս անգամ որոշեցինք, որ թեման կլինի մարդասիրությունը: Նրանք շատ տաղանդավոր են ու

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը»

ՀՀ վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները

Իջեւանում հիմնվեց արցախյան պատերազմում անհայտ կորածների պուրակ. (ֆոտոշարք)

Զոհվածների հարազատները եղեւնիներ տնկեցին

Ինչո՞վ կտարբերվի վարչապետի ռեստորանը մյուսներից. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրու պատմական հատվածում՝ «Կումայրի» արգելոցում ներդրումներ կատարելու, հանրապետության ամենակոլորիտով քաղաքը տուրիզմի կենտրոն դարձնելու նպատակով սկսել է ծրագիր իրականացնել։ Նրա ընտանիքն առաջինն էր, որ այս նպատակի համար գնեց Գյումրու հին կառույցներից մեկը՝ «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ մտադրվելով այն ռեստորանահյուրանոցային համալիրի վերածել։ Ի դեպ, վարչապետի գնած շենքը Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի,

Բանավեճ` հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև` Լապշինի հարցով. (Տեսանյութ)

ԵԽԽՎ-ում մտահոգված են Ինտերպոլի համակարգի չարաշահմամբ

«Այդ ինչպե՞ս պատահեց, որ դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»

Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում վիրավորել Կիմ Բալայանի զգացմունքները

«Ինչքան թաղային ընտրակեղծարար կա, բոլորին տարել, պաշտոն են տվել». Նիկոլ Փաշինյան

«2010 թվականից քաղաքապետ է, նույնիսկ հնարավորություն չի ստեղծել, որ ավտոբուսին սպասելիս երեւանցիներն անձրեւի տակ չսպասեն»

Ռալֆ Յիրիկյանը՝ պատվերի եւ իրենց իմիջին «խփելու» մասին

«Փորձում են մեր ընկերության անունը կապել քաղաքական որեւէ ուժի հետ»

«Ի տարբերություն Տարոն Մարգարյանի՝ մենք վարչական լծակներով մարդկանց չենք բերում հանրահավաքների». Նիկոլ Փաշինյան

«Հոգ ենք տանում, որ մարդիկ մնան իրենց տանն ու իրենց գործերով զբաղվելով՝ մասնակցեն նաեւ քարոզարշավին». Փաշինյան

Երևանի հ. 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում: «Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու

Ալվինա Գյուլումյան. Ինչո՞ւ Կոնգրես-ՀԺԿ-ն չմիացավ «Ելք»-ի եւ ՕՐՕ-ի բողոքին

Ըստ Լեւոն Զուրաբյանի, քանակը որակ չէր ապահովելու

«Դուք հնարավորություն ունեք ընտրել այնպիսի քաղաքապետ, որը պատասխանատու տնօրեններ կնշանակի դպրոցներում». Արայիկ Հարությունյան

Գլխավոր հարցն այն է ՝ ում է պատկանում Երեւանը ինչ որ կուսակցությա՞ն, թե՞ Երեւանի բնակիչներին…

Հայկական խաչքարի բացման արարողություն Կիևում

Ապրիլի 24–ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարկոս Սրբազանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության Հունական Կաթոլիկ և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների Ուկրաինայի թեմի առաջնորդարանների, Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու և հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուկրաինական մշակութային և

Ինչո՞ւ դատախազությունը չգիտեր ՍԱՍ-ի հայտնի նախընտրական ժողովի մասին (Տեսանյութ)

Լեւոն Զուրաբյանը Կարեն Բիշարյանից պատասխաններ է պահանջում

Այցելելով Շաքիի ջրվեժ՝ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին

Շաքիի ջրվեժի բնականոն վիճակի ապահովման համար ՀՀ բնապահպանության նախարարությունը սահմանել է «Շաքի» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման նոր ռեժիմ

Ինչո՞ւ է Թուրքիան չեղարկել ԵԽԽՎ պատվիրակի այցը Անկարա

Բեռնդ Ֆաբրիտիուսը մանրամասներ է ներկայացնում

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել

Վարչապետից բացի՝ Գյումրու «Կումայրի» արգելոցում տուն է գնել մեկ այլ հայտնի դեմք (Տեսանյութ)

Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու հետնամասում, որը նույնպես «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածք է, տուն է գնել հայտնի բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի խնամին։ Այս տեղեկությունը Aravot․am-ի հետ զրույցում հաստատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ նշելով, որ վերջինիս գնած տունը կապ չունի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական հատվածում տուրիզմի զարգացման համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031