Օրվա լրահոսը

Կկանոնակարգվեն վարչական իրավախախտումների հետ կապված իրավահարաբերությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Նախագիծը բազմիցս դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների նյութ, ներկայացվել է միջազգային ճանաչում ունեցող վարչական իրավունքի փորձագետների փորձաքննությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ

Տուժողին սպառնացել էին, որ հրացանը չբերելու դեպքում ծառից կկախեն ու կբռնաբարեն

Տուժողը մի քանի անգամ փոխել է ցուցմունքները, իր մի ցուցմունքում էլ ասել էր. «Տեսա, որ Մարզպետը ձախ ձեռքով դանակով հարվածեց որովայնիս, հարվածելուց հետո տեսա, որ հագուստիս վրա ինչ-որ բան կախվեց» Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մարզպետ Մեժլումյանի արդարացման դատավճիռը հրապարակելիս, գնահատելով երեք հատորանոց գործում դրված ապացույցները, արձանագրել էր, որ դատաքննությամբ ձեռք չի բերվել

Աջակցություն Հայրենիքին երեք զինվոր պարգևած սիրիահայ ընտանիքին

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նյու Ջերսիի «Հովնանյան» վարժարանի սաներին՝ փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանի և ուսուցչուհի Թագուհի Տապաղյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները նախարարություն էին եկել հատուկ առաքելությամբ՝ իրենց աջակցությունը փոխանցելու Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին: Ողջունելով «Հովնանյան» վարժարանի սաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վարժարանի անունը խորհրդանշական և պարտավորեցնող է, և հավելեց. «Հովնանյան

Ի՞նչ փողերով է «ԵԼՔ»-ը մինչեւ 2022թ.-ը մետրոյի կայարան կառուցելու (Տեսանյութ)

Դաշինքի թեկնածուն հավաստիացնում է, որ դա հնարավոր է տնտեսելու հաշվին

ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ

Հայաստանում միջազգային օպերային փառատոն կանցկացվի

Մտահղացման հեղինակը Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է Մալթայում յուրաքանչյուր գարուն անցկացվում է ամենամյա միջազգային երաժշտական փառատոն, որը համարվում է դասական երաժշտության բնագավառում աշխարհում խոշորագույններից մեկը: Այս միջոցառմանը հրավիրված էր նաեւ դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Մաեստրոն «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում

2017 ապրիլի 7-ից հոկտեմբերի 15-ը Գերմանիայում ռեֆորմացիայի 500-ամյակի առթիվ բացված «Հնատիպ Աստվածաշունչ մատյաններ 100 լեզուներով» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում: Հոբելյանական ցուցահանդեսի հայկական մասնաբաժինը տիպաբանորեն ընդգծում է Աստվածաշնչի թարգմանության նշանակությունն երկու ժողովուրդների մշակութային կյանքում, ինչպես նաև թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Մարտին Լյութերի մատուցած ծառայություններն իրենց ժողովուրդներին՝

Մեկնարկել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: (Բանակցություններին մասնակցելու են Եվրոպական միությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության

Մասոնական օթյակի Մեծ վարպետը դասախոսություն կարդաց ուսանողների համար

Նա որոշ փակագծեր բացեց Հայաստանում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Նա ապրիլի 25-ին դասախոսություն կարդաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանում՝ ֆրանկոմասոնների եւ տրանսհումանիզմի վերաբերյալ: Խոսելով տրանսհումանիզմի մասին, ասաց, որ նպատակը արհեստական բանականության ստեղծումն է` օգտագործելով տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում՝ նանոտեխնոլոգիաները: Նա հայտնեց, որ մարդկությունը միշտ ցանկացել է

«Տարոն Մարգարյանին չընտրողի «վիզը կտրողին» առնվազն պետք է մեկուսացնեին». ԵԼՔ-ի ավագանու թեկնածու (Տեսանյութ)

Նարեկ Բաբայանի խոսքով՝ բռնության կոչեր անող քաղաքացու հետ Տարոն Մարգարյանը գրկախառնվում է

Ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մ.Պապյանը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն

Հանձնաժողովի անդամները ինչպես կարող են իմանալ՝ ուղղվե՞լ է դատապարտյալը, երբ ընդամենը 5 րոպե են խոսում նրա հետ

Ի դեպ, դատախազներից մեկը խոստովանել է, որ ներքին ցուցում ունեն վաղաժամկետ ազատեն նրանց, որոնց շատ քիչ է մնացել ազատվելու, ասենք՝ մեկ տարի:

ԵԽԽՎ-ն դիմավորեց Իսպանիայի թագավորին. Ագրամունտի վերջին հանդիպումը (Տեսանյութ)

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը խոստացել է թագավորին ճանապարհելուց հետո հրաժարական տալ

«Թքած ունեմ այսպիսի դատարանի վրա». Արարատ Խանդոյանը բարկացավ

Դատարանից հեռանալիս Խանդոյանը հորդորեց իր պաշտպանին՝ առանց իրեն չմասնակցել նիստին

Վեճ՝ ՍԴ-ում. Զուրաբյանը սկսեց ցուցադրաբար իր ցուցամատը տնկել, շարժել, թափահարել՝ նյարդայնացնելով Մուկուչյանին

Մուկուչյանը Զուրաբյանին նետեց՝ «Ենթագիտակցության մակարդակն այդքան է»: Զուրաբյանն ասաց. «Դու էդ մատի վրա շատ ես ոգեւորվում»: Մուկուչյանն էլ արձագանքեց. «Դու չի, ձեր ա»: Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձեց կարգի հրավիրել կողմերին:

Հիասթափությունից մինչեւ կանխատեսված «առաջ գնալու» ճանապարհը

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի հերթական ներկայացումից (ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան) հետո հանդիսատեսի մոտ հիմնականում շրջանառվում էր հետեւյալ խոսակցությունը. վերջապես հանդիպեցինք Անուշի, որը երիտասարդ է ու հմայիչ ոչ միայն կերպարային առումով, այլեւ փայլեց իր վոկալով: Խոսքը թատրոնի մեներգչուհի, սոպրանո Մերի Մովսիսյանի (լուսանկարում) մասին է, որն առաջին անգամ

Ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ. «168 ժամ»

Չէ՞ որ, եթե այն վաճառվում է, ուրեմն պահանջարկ կա, եթե պահանջարկ կա, նշանակում է այն կարողանում է գնով և որակով մրցակցել տեղականի հետ։

Ամենալավը հեծանիվ քշելով խմբովին երգելն է. «Հայոց Աշխարհ»

Չգիտեմ՝ դուք ինչպես, թանկագին քույրեր եւ եղբայրներ, բայց ինձ, երբ հետեւում եմ «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» քարոզարշավին, անմիջապես համակում է ամֆիբիոտրոֆ ասֆիքսիայի նոպան։ Նախանձն է խեղդում, պարզ ասած։ Օրինակ, հանգելով տրամաբանական եզրակացության, որ երգեցողությունը չափազանց լուրջ զբաղմունք է, որպեսզի վստահես այն կոմպոզիտորներին ու երգիչներին, «Ելքի» ավագանու թեկնածուները գործնականում վերածվեցին փողոցային երաժիշտների։ Քարոզարշավի ողջ ընթացքում երգում

Շատ հեշտ է կանգնել հրահանգով նախընտրական հանդիպման բերված քաղաքացիների առջեւ եւ ամպագոռգոռ ճառեր ասել. «Ժողովուրդ»

Եթե Տ. Մարգարյանը այդքան վստահ է, որ անցած 4 տարիներին իր կատարած աշխատանքը բավարար է, եւ առավել եւս՝ առաջիկայի ծրագրերն էլ՝ հիմնավոր, պիտի որ չխուսափի նախընտրական դեբատի մասնակցելուց եւ իր ընդդիմախոսների անիրատեսական խոստումների եւ «պոպուլիզմի դիմակը» պատռելուց։

Ձերբակալվել է ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը. news.am

Երեւանում երեկ՝ ապրիլի 26-ին, ձերբակալվել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի աշխատակից: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: ԵՄ հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կասկածվում է հափշտակություն կատարելու մեջ:   Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ի՞նչ է նշանակում «հայ տեսակը», ասել է թե «հայու գենը» կրթության հիմնական նպատակ դարձնելու առումով «Հայկական ժամանակ»

«Ազգ-բանակ» հայտնի համաժողովի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ՀՀ կրթական համակարգի հիմնական նպատակը հռչակեց «հայի տեսակի շարունակականության» ապահովումը։ Այսինքն՝ ՀՀ կրթական համակարգը պետք է դպրոցականներին ու ուսանողներին առաջին հերթին կրթի հայ լինել, իրեն պահել, վարվել, քայլել, խոսել, մտածել հայեցի կամ հայերեն։ Թե ինչ է սա իրականում նշանակում, դժվար է ասել։ Այն, որ այս

Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք

Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարևան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝ կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. մի՞թե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն ավելի նպատակահարմար է: 2014թ. Երևանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման նման գործ նախաձեռնելու իրավունք չկա:

Վերականգնեք ձեր առողջությունը ծլեցրած ցորենի միջոցով

Ցորենի հատիկները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, ֆերմենտներ, ածխաջրեր, բջջանյութ, ինչպես նաեւ կալցիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, ցինկի, պղնձի, յոդի աղեր: Հնուց ի վեր հայտնի է նաեւ ծլեցրած ցորենի օգտակարությունը: Ծլեցրած ցորենով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը եւ կանխում է ծերությունը: Առանձնացնելով մի քանի բուժական ազդեցություն, նշենք, որ այն

Ադրբեջանական խնձորի պատմությունը բացահայտում է մեկ այլ, շատ ավելի վատ, սարսափելի, աղետալի մի իրողություն. «Հայկական ժամանակ»

ՀՀ սահմանը հատող բեռների նկատմամբ հսկողությունը իրականացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ի դեմս մաքսային ծառայության, եւ ՀՀ գյուղնախարարությունը, ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության։ Յուրաքանչյուրը ունի իր գործառույթը, բայց կոնկրետ խնձորի պահով երկուսն էլ պատասխանատու են։ Մաքսային ծառայությունը ներկրվող ապրանքը, տվյալ դեպքում՝ խնձորը դիտարկում է որպես բիզնեսի առարկա, պարզում է, թե արդյոք այդ ապրանքից մաքսատուրք

Ո՞վ էր տեսել, որ ընդդիմադիր գործչի մի զանգով իշխանության ախպերությանը փակեին բերդում կամ բերման ենթարկեին. «Հրապարակ»

Մինչդեռ ժամանակներ կային, երբ ՀԱԿ-ի ակտիվիստներին տասնյակներով էին հավաքում փողոցներից, ՀԱԿ առաջնորդները քաղմասների դռներից չէին հեռանում, որովհետեւ իրավապահները, մեղմ ասած, հասարակական կարգն էին պաշտպանում։

Բոլշևիզմը աղետի մատնեց մեր տարածաշրջանը

Բոլշևիզմը իր հակապետական, հակաազգային, հակաքրիստոնեական և հակամարդկային էությամբ ոչ միայն պատմական զարգացման բնական ուղուց դուրս բերեց Ռուսաստանին, այլ նաև աղետի մատնեց մեր տարածաշրջանը: Այս մասին ապրիլի 26–ին Ռուսաստանի պատմա-լուսավորչական «Երկգլխանի արծիվ» ընկերությունում տեղի ունեցած «Մարքսիզմի, սոցիալիզմի և կոմունիզմի փակուղիները» հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ դաշնակիցների

Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ երկամսյա ժամկետում «ախտորոշել» անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ գործադիրի անդամներին տվեց հերթական հանձնարարականները: Ապօրինի անտառահատումներին մասին նա ասաց. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման եւ ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, եւ չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով»: Վարչապետը նաեւ հավելեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման

«Հարցը չեմ հիշում, որ խնդրեմ՝ կկրկնե՞ք». Մուկուչյանը ՍԴ-ում հորդորում է իրեն մինչեւ 7 րոպեանոց հարցեր տալ

Հասկանալով, որ այդ հարցն այլեւս կրկնել հնարավոր չէ՝ Եգորյանը շվարում էր, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ ժպտում: Եգորյանը Մուկուչյանին հարցրեց՝ քանի՞ րոպե տեւողությամբ պետք է ինքը հարց տա, որ Մուկուչյանը հիշի: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց՝ մինչեւ 7 րոպե:

Ծնեբեկը վերացնում է հոգնածությունը, կարգավորում է սրտի աշխատանքը

Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի, առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել հղի կանանց Ծնեբեկը համարվում է գարնան ամենաօգտակար բույսերից մեկը: Այն պարունակում է կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ` B1, B2, B9, C, E, A, PP: Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի (վիտամին B9), հղի կանանց առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել ծնեբեկ: Խորհուրդ է տրվում նաեւ լյարդի,

1000 խոշոր հարկատուների ցուցակի նրբությունները. «Ժամանակ»

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակը, համաձայն որի՝ հանրապետության համար մեկ հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, առաջին երեք ամիսներին վճարած 16.8 մլրդ դրամ ընդհանուր հարկերով: Նրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (5.48 մլրդ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (4.7 մլրդ), «Ալեքս Հոլդինգ»‑ը (4.49 մլրդ), ՀԷՑ-ը (4.11 մլրդ), «Սի Փի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031