Օրվա լրահոսը

Քարանձավի նոր տերերը կխանգարեն պեղումներին. հնագետ (տեսանյութ). «Ա1+»

Արենիի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող քարանձավները տա՞լ վարձակալությամբ, թե այն թողնել գերազանցապես գիտական աշխատանքի համար։ Արենիի պեղումների արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանն այս նախաձեռնության հիմնական ընդդիմախոսներից է. «Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կունենա օգտագործողը՝ ինչ ծրագիր էլ գրի։ Կա ծրագիր և կա իրական կյանք»։ Մշակույթի նախարարությունը Արենիի 5 քարանձավներում

Մուկուչյանի բացատրությունը այն ֆենոմենին, թե ինչպես է ընտրողների մասնակցությունն աճում, երբ բնակչությունը նվազում է

Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ընտրողների գերբնական ակտիվությունը առավոտվա ժամերին: Մուկուչյանը պատասխանեց, որ եթե հետաքրքրում է, ցուցակը հրապարակված է, կարող եք հերթով հանդիպել ու հարցնել՝ ինչու եք այդքան շուտ եկել քվեարկության:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիսի 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան

 «Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ

Յուրաքանչյուր ջավախքցի և ընդհանրապես Վրաստանի յուրաքանչյուր հայ քաղաքացի առիթ թե անառիթ միշտ ձգտում է լինել Երևանում, վայելել մայրաքաղաքի լույսն ու ջերմությունը, բույրն ու կոլորիտը: Մեր հայրենակիցներն ամեն անգամ սրտի թրթիռով են այցելում աշխարհի թիվ մեկ քաղաքը՝ տեսակցելու հարազատներին և բարեկամներին, գրկախառնվելու քաղաքի հետ, կարճ ժամանակով դառնալու նրա եռուզեռի փոքրիկ մասնիկը: Վրաստանի հայերի և ընդհանրապես ՀՀ-ից

Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին: Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն: Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց

Վարչապետը հանձնարարեց կրճատել շքեղությունը, մեքենաների քանակն ու ծախսերը

Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ կրճատումներն

Աղասի Ենոքյան. « Տեր-Պետրոսյանի ներկայացրած խաղաղության ծրագիրն իրատեսական չէ, հին է, ներկա պայմաններում չաշխատող». «Հրապարակ»

Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները մնում են այն մակարդակի, որ կային 1996 թ. տապալված ընտրություններից հետո, առանց հաշվի առնելու կողմերի եւ մանավանդ՝ տարածաշրջանի հսկայական փոփոխությունները, ընդհանրապես առանց քննարկելու Ռուսաստանի սարսափելի դերը։

Եվրոպան ու Թուրքիան հազար թելերով իրար կապված են, փոխադարձ շահեր ունեն

Ըստ Ստամբուլի Արա Գոչունյանի` Թուրքիայի քաղաքական շահերից չի բխում ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը

«Ամենաքիչը ձեր շնորհակալությունն եմ ակնկալում, «նորից դեժավյուի գի՞րկը ընկանք». Մուկուչյանի ու Զուրաբյանի վեճը՝ ՍԴ-ում

Զուրաբյանը բացատրեց, որ Մուկուչյանը կեղծ բացատրություններ է սարքել, իբր տնօրեններից վերցրել է, եւ ուզում է ճշգրտել այդ հանգամանքը: Իսկ ԿԸՀ նախագահն ասաց, որ այլեւս չի պատասխանելու դրա հետ կապված հարցերին, առավել եւս, որ ՀԱԿ-ը դրա կողմ չի եղել: Զուրաբյանը հակադարձեց, որ սատարել են այդ վարույթը, Մուկուչյանն էլ հեգնեց՝ «բարոյապե՞ս»:

Վարչապետը տոնավաճառների առեւտրականներին. «ՓՄՁ-ի բեռը չի ավելանալու, խոշորին ենք հաշվառելու»

Կառավարության նիստում քննարկեցին առեւտրականների բարձրացրած հարցերը

Դատապարտյալին այցելած ատամնաբույժի տաբատի գոտկատեղից հայտնաբերվել են դեղապատիճներ

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ

Դամասկոսի օդանավակայանի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել

Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն: Ըստ ականատեսների՝ պայթյունի ձայնը լսվել է Սիրիայի մայրաքաղաքում՝ օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել: Պայթյունի պատճառները և հետևանքները դեռ հայտնի չեն: «Հըզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքի տվյալներով՝ պայթել են օդանավակայանին մոտ գտնվող վառելիքի պահեստները: Ըստ

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. դեպի օդանավակայան տանող ճանապարհով հոսող կոյուղաջրերը իրական վտանգ են ներկայացնում գյուղացիների համար. shamshyan.com

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով

Ժողովրդավարության անկումը Հայաստանում (անիմացիոն տեսանյութ)

2017 թվականի սկզբում միջազգային հեղինակավոր «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և Ֆրիդոմ Հաուս (Freedom House) կենտրոնները ժողովրդավարության ու ազատությունների մակարդակի իրենց ցանկերում վատթարացրեցին Հայաստանի դիրքը: Հայաստանը դասվեց ավտորիտար երկրների խմբին՝ ցանկերում հայտնվելով Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի, Հոնդուրասի, Տանզանիայի և Նիկարագուայի կողքին: Տեսանյութում քննարկված են Հայաստանում ժողովրդավարության մակարդակի անկման պատճառները: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Թուրքիան դատապարտել է Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը

Թուրքիան դատապարտել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հաղորդում է «Անադոլուն»: «Մենք դատապարտում ենք և ամենախիստ ձևով մերժում ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների խորհրդի կողմից ընդունված բանաձևը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև իր հիասթափությունն է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ապրիլի 24-ին այդ երկրի հայ համայնքին ուղղված

ԱՍԵԿՈՍԵ

Եթե վախենաս մարդկանցից, նրանք չեն սիրի քեզ: ՇԱՌԼՈՏԱ ԲՐՈՆՏԵ

«Բարձրաշխարհիկ» թեմաներ

Ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահը եւ փոխնախագահները, ովքեր են պահպանելու նախարարական պորտֆելները, իսկ ովքեր՝ կզրկվեն դրանցից, ում են մեր կուսակցական շեֆերը թույլ տալու պատգամավոր դառնալ, ում չեն թողնելու՝ այդ ամենը ես չգիտեմ: Ես, ի տարբերություն իմ շատ գործընկերների, մտերիմ չեմ նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ, չեմ մասնակցում նրանց զրույցներին եւ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ

Ապրիլի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Հարություն Մերդինյանը մեդալի համար կպայքարի նաեւ աշխարհի առաջնությունում

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար միակ բրոնզե մեդալը նվաճած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ աշխարհի առաջնությունում հանդես է գալու ավելի բարդ վարժությունով եւ այնտեղ էլ պայքարելու է մեդալի համար: Մարմնամարզիկը նշեց, որ դաստակի վնասվածքից արդեն ապաքինվում է եւ կարեւորեց այն, որ թե իր մարզումներից, թե մրցելույթներից գոհ են ինքը եւ հավաքականի մարզիչները:

Մարիա Շարապովան կորտ վերադարձավ հաղթանակով

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մելդոնիում օգտագործելու համար որակազրկումից հետո Շտուտգարտում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին տուրում 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց իտալուհի Ռոբերտա Վինչիին: Շարապովան մրցաշարին մասնակցում է կազմակերպիչների տրամադրած wild card-ով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ tribune.com.pk-ի

ԱՄՆ Սենատի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է ԱՄՆ Կոնգրեսի կայքում։ Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը: Փաստաթղթում նշվում է, որ, հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանությունը, «նախագահը պետք է ապահովի, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը

Ընտրական օրացույց. Մեկուսարանից ազատ են արձակում Շանթ Հարությունյանին. (Տեսանյութ). Ա1+

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրերին անցկացված հարցումներով Հանրապետականը կարող է հավակնել միայն երրորդ տեղին: Մինչդեռ այդ կուսակցությունը Աջափնյակում անկաշկանդ է: Հայտնի դեմքերը վստահեցնում են, որ Գագիկ Բեգլարյանը շատ կարճ ժամանակում խելքի է բերելու Երեւանը: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին անպակաս են երեխաները: Ծնողները տարօրինակ ոչինչ չեն տեսնում: Քարոզարշավի այս օրը իշխանությունները «Վարդաշենի» մեկուսարանից ազատ

Հայաստանը գլխավորեց Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը

Հերսոնիսսոսում այսօր կայացավ շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրը, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Այսօր Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 3:1 հաշվով պարտության մատնելով Անգլիայի առաջին թիմին: Հաղթանակ տարան արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի արեցին: Երեք տուրից հետո թիմային 6,0

Բնակիչները տուն ու ջուր խնդրեցին Տարոն Մարգարյանից. (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը Աջափնյակի բնակիչների հետ հանդիպեց

«Քաղաքապետը, աշխատողները պետք է տաքսի՞ բռնեն, կամ վազելո՞վ գնան». Մարտին Վարդազարյանը՝ ծառայողական մեքենաների մասին

Ըստ Վարդազարյանի, ընդդիմությունը չափազանցնում է քաղաքապետարանի ծառայողական մեքենաների ուռճացման հարցում, առաջարկում է գնալ քաղաքապետարանի ավտոպարկ եւ հաշվել. «Ասում են՝ եթե ուզում ես քո ստին հավատան՝ շատ մեծ սուտ ասա: Որքան սուտը մեծ, այնքան ավելի հավատալի է»:

«Երեւանի քաղաքապետարանն ունի այնքան ծառայողական մեքենա, որքան Ազգային ժողովը». Ալեն Սիմոնյան

«Ելքը» գտնում է, որ Երեւանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաները պետք է 70 տոկոսով կրճատել: ԱԺ-ի չափ մեքենա ունեն, իսկ Ազգային ժողովի ծառայողական մեքենաները 80-նն են:

ՍԱՊԾ-ն շարունակելու է վերահսկողությունն այնքան ժամանակ, քանի դեռ խնձորի ամբողջ խմբաքանակը չի հանվել շուկայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով: Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի

Հաց բերողի մայր. «Իմ տղային վերածել են բիզնեսի». hetq.am

«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան: Նա պատմեց, որ վերջին օրերին իրեն լուրեր են հասել, որ Արթուր Սարգսյանի ընտանիքի համար դրամահավաքներ են կազմակերպվում գերեզմանի բարեկարգման, քառասունքի արարողության կազմակերպման նպատակով: Արթուրի եղբայրն էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք»

Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. (Տեսանյութ). «Ռազմինֆո»

Ռազմինֆո. Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում: Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031