Օրվա լրահոսը

«Մեր ժողովուրդը անընդհատ «Գայլն ու գառն» է կարդում և չի էլ ուզում ուրիշ ավելի հետաքրքիր ստեղծագործությունների հետ ծանոթանալ». Մհեր Արշակյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական ընկերության նախաձեռնությամբ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված սեմինար քննարկումների շաբաթ է անցկացվում: Ազատ մեդիա խորագրով  քննարկումներին բանախոսում են ԶԼՄ ոլորտում առաջատար լրագրողները: Այսօր ուսանողների հյուրն էր լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը, որը խոսեց լրագրողի խոսքի և ազատության սահմանների մասին: Ըստ հրապարակախոսի հայաստանյան մամուլը ազատ չէ, այն մշակված մեխանիզմի մի մասն է և

Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին

Հայաստան աշխարհի ամենագեղեցիկ վայրը

Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Տարիներ առաջ Հրաչյա Մաթևոսյանի՝ Հրաչօյի, Արցախ Բունիաթյանի հետ Ողջիի ափով Կովսականից գնում էինք Կապան՝ Խուստուփում ամփոփված Նժդեհի մասունքի մոտ: Շատ գեղեցիկ է Ողջիի հովիտը: Սկսեցինք համեմատել մեր հայրենիքի այլ վայրերի հետ՝ թե որն է

Ադրբեջանցիները «հարձակում գործեցին» ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի վրա

Նիլս Մուժնիեկսը մի քանի անգամ կրկնեց, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Ադրբեջանում հատուկ ուշադրության է արժանի

Գեւորգ Սաֆարյանը պահանջում է իրեն արդարացնել, դիմել է Վերաքննիչ քրեական դատարան

«Այդպիսի դատական ակտ չի կարող լինել, դա խայտառակություն է». փաստաբան

Հնդկաստանի փոխնախագահը խոսել է Հնդկաստանում հայերի պատմական ներկայության մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանի փոխնախագահին

Հոկտեմբերից կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը

Բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումը կառավարության գերակա խնդիրներից մեկն է

Վիեննայում, Իննսբրուքում, Զալցբուրգում, Գրացում և Բադենում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղասապանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

«20 օր առաջ ձայն փախցնող պատգամավորները չե՞ն մեզ թունավորողները»․ ֆերմեր

Aravot.am-ի հետ զրույցում Ազատան գյուղի ֆերմեր Գևորգ Աբրահամյանն, անդրադառնալով թուրքական վտանգավոր լոլիկների ու ադրբեջանական խնձորների հայկական շուկայում հայտնվելուն, ասաց․«Էդ կասկածելի բաղադրությամբ, թշնամի երկրների ապրանքը պիտի մաքսատներից հետ դարձնեն, իրենց ձեռքն է, հո մեր ձեռքը չէ։ Մենք ո՞վ ենք, որ ապրանք ներմուծենք, էլի էդ պատգամավորների բիզնեսը չէ՞ դա, որոնք 20 օր առաջ ձայները փախցրեցին, տարան, կռիվ-դավի

Միքայել Մինասյան. «Հայերը Թուրքիայից սպասում են այն քայլին ու գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն են եղել»

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ

Բաթումիում կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված բարեխոսության կարգ՝ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ: Արարողությանը միացան նաև հայ նախակրթարանցիները, դպրոցականները և երիտասարդները, ովքեր քայլերթով անցան Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական

Վարշավայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը

Ապրիլի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում կազմակերպել էին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրություն, որին մասնակցում էին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել

Տարոն Մարգարյանը դիմում է կառավարությանն՝ իրեն լիազորություն տալու համար

Քաղաքապետը լիազորություն է ուզում, որպեսզի «Հին Երեւան» նախագիծը իրագործի

«Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը սառը ցնցուղ կլինի բոլոր դատավորների համար». Տիգրան Հայրապետյան

«Երբ սովորական, արդար դատական ակտ է կայացվում, մենք բոլորս զարմանում ենք». Փաստաբան

Նուբարաշենի հարակից 35 հեկտար տարածքները այս տարի կանտառապատվեն

Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

«Ագրամունտը պետք է հրաժարական տա». ԵԽԽՎ-ում այսպիսի թռուցիկներ են բաժանվում

Փակ քննարկում` ԵԽԽՎ պատվիրակների հայտարարագրերի, նվերների հայտարարագրման, ծախսերի հաշվետվությունների խստացման վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին

Դեժավյու ՍԴ-ում

«Ստիպված ենք հերքել հնարածին, ցածրորակ, քաղաքական երանգավորումներ ունեցող հայտարարություններ»

«Կանգնելու ենք մեջքիդ». Քաղաքացին՝ Զարուհի Փոստանջյանին

«Չվախենա՛ս, բոլորին տրորելով՝ հաղթելու ենք»

Կարեն Բիշարյան. Դիտորդն ահազանգել է գլխավոր դատախազությանը, որ իրեն չեն վճարել. (Տեսանյութ)

Դատախազության ներկայացուցիչը ուռճացված է որակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան – Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը: Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով: Նախարարը կանգ  առավ յուրաքանչյուր կամրջի մոտ, ծանոթացավ կատարվող աշխատանքին, ճշգրտեց ժամկետները:

Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ. Պետրոս Թերզյան

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանն արդեն գործածել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, որ այս երկիրն այդ առումով այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, նավթային սեկտորի հանրաճանաչ մասնագետ, «Պետրոսթրաթեջ» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Պետրոս Թերզյանը: «Անցած տարի Ադրբեջանը սեփական

«Ոմանց մեջ չորացել է հավատը, երանի չէր մանուկ մնային». Տեր Տաճատ

Երեխաները երբեմն այնպիսի խորիմաստ հարցեր են տալիս, որ զարմանում ես, օրինակ` մեկին հետաքրքրեց ի՞նչ է նշանակում այն, որ հաղորդության հացը, Քրիստոսի մարմինն է համարվում:

Նիկոլի ձայնն ով լսում՝ արթնանում է. (Տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձայնն արթնացրել էր նորածնին

ՊԵԿ. ՀՀ-ում ադրբեջանական ապրանքների վաճառքը չի արգելվում

Ադրբեջանական խնձորներ կամ որեւէ այլ ապրանք թույլատրվում է մեր երկրում վաճառել

Փաշինյանը դժվարությամբ ելավ տանիքին. նրան չխանգարեցին անգամ փշալարերը. (Տեսանյութ)

Որոշ քաղաքացիներ տեսնելով բարձրախոսով իրենց ողջունող «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ժպտում էին ու ձեռքով անում

Երգի մրցույթի ժյուրիի նախագահ. «Հենց սկզբից ասացի, որ չեն հնչելու անճաշակ երգեր»

Արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է Step by step մրցույթը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ժյուրիի նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, Step by step-ը երգի մրցույթ է, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ: «Իմիջիայլոց, մենք մրցույթից հետո երեխաներին չենք թողնում իրենց ճանապարհի կեսին եւ

Ֆոտոնկարիչ Տատիանա Լատանսկա. «Դեռ չեմ հասցրել ֆիքսել Արևի երկիր համարվող Հայաստանի արևը»

«Alive sun» ֆոտոնախագծի հեղինակ Տատյանա Լատանսկան ապրիլի 23-ին վարպետության դաս անցկացրեց Loft ինքնազարգացման կենտրոնում: Տատիանա Լատանսկան ճամփորդ- ֆոտոնկարիչ է, որը երբեք չի մտածել այս ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու մասին, բայց ճակատագիրը նրան հենց այս ուղով տարավ և այսօր բազմաթիվ երկրներ շրջագայած լուսանկարիչը հյուրընկալվել էր Loft ինքնազարգացման կենտրոնում` սեփական փորձով կիսվելու համար.«Երբեք չեմ մտածել, որ արվեստի մարդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031