Օրվա լրահոսը
ՆՓԱԿ՝ «Հակասություններից» մինչև արվեստի բաց հարթակ
Ապրիլի 25-ին ՆՓԱԿ-ում բացվեց «Հակասություններ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին» ցուցահանդեսը: Ամենամյա Արվեստի փառատոնի բացումն այս տարի ՆՓԱԿ-ն ազդարարեց իր անցած ճանապարհի վերանայմամբ ու հետազոտությամբ: Թեպետ կենտրոնի հիմնադրման տարեթիվ համարվում է 1996 թվականը, այնուամենայնիվ այն արվեստի ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1992-ից՝ տարատեսակ խմբակային ցուցադրությունների միջոցով: Սրանք այն տարիներն էին, երբ Հայաստանի անկախացմանը զուգահեռ ժամանակակից արվեստի
Նունե Սարգսյանը` ուսուցիչներին մեդիագրագետ դարձնելու մասին
Վերջերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ԿԳ նախարարության միջեւ հուշագիր ստորագրվեց` հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարեւորման եւ տարածման ուղղությամբ համագործակցության մասին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրին, հայտնեց. «Այն իրականում մի փուլի ավարտ է ու մեկ այլ` նոր փուլի սկիզբ, որովհետեւ այս հուշագրով չէ, որ պետք է սկսենք
Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում». Ermenihaber.am
Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականների
Երեւանի ավագանին այսօր ընտրակաշա՞ռք բաժանեց. բնակիչներին տուն նվիրեց, գույքահարկի արտոնություն տվեց
ԿԸՀ-ն պետք է ուսումնասիրի, արդյոք նախընտրական այս շրջանում Երեւանի ավագանին իրավունք ունե՞ր տներ բաժաներ ու արտոնություններ շռայլեր
Բլոգեր Վարլամովին օդանավակայանում «զելյոնկայով» և յոդով են ներկել (Տեսանյութ)
Ստավրոպոլի օդանավակայանում անհայտ անձինք ոստիկանների աչքի առաջ հարձակում են գործել հայտնի բլոգեր Իլյա Վարլամովի վրա: Այս մասին տեղեկացրել է Վարլամովն իր բլոգում: https://www.youtube.com/watch?v=kxR1CmwDqhE «Դուրս եկա օդանավակայանից, կանգնած էի ինչ-որ երեխաների կողքին: Ես ընդհանրապես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ: Անմիջապես հարձակվեցին, աչքերիս մեջ «զելյոնկա», յոդ ու էլի ինչ-որ անհասկանալի բաներ լցրեցին, ինչ-որ հեղուկներ էին, տորթերով էին հարվածում:
Լոռու մարզպետ. «Ընտրությունների արդյունքներից ես ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ»
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեւս քննարկման փուլում են գտնվում: Որոշ քաղաքական ուժեր կարողացան հաղթահարել սահմանված շեմը, որոշներին էլ ԱԺ մտնել այդպես էլ չհաջողվեց: Ընտրությունների արդյունքների եւ հետընտրական Վանաձորի մասին Aravot.am-ը զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Մարզի ղեկավարին գոհացնում են ինչպես ընտրությունների արդյունքներն, այնպես էլ Վանաձորում ստեղծված հետընտրական վիճակը: «Ընտրությունների արդյունքներից ես
Գողություն դեղատնից (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող
Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները
Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. 30 հասցեում
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին «երկրորդ կյանք» կհաղորդվի (ֆոտոշարք)
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ այսօր իրականացրեցին ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար,
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Յումակս» (DHL) ընկերությանը տրվեց նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով
Այսօր կայացած ՏՄՊՊՀ նիստում կայացվեց նաև որոշում՝ մրցակցային օրենսդրության խախտման համար կիրառել նախազգուշացում՝ «Յումակս» ընկերության հանդեպ: Հիշեցնենք, որ Հանձնաժողովին էին դիմել մի քանի տասնյակ մաքսային բրոքերներ, ինչպես նաև խոշոր տնտեսվարողներ՝ («Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» և այլն), որոնք բողոքում էին մեր երկրում միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության
Դիլիջանի ազգային պարկի փոխտնօրենն իր հասցեին մեղադրանքը անհեթեթ է համարում
Սահակ Մուրադյանը կվերադառնա արձակուրդից
ՏՄՊՊՀ նիստում բջջային կապի օպերատորները պարտավորվեցին կանխել երկրորդային շուկայում լիցքավորման քարտերի թանկացումը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացել է բողոքներ տարբեր վաճառակետերում բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ մամուլում ևս եղել են մի շարք հրապարակումներ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի ընթացքում տեղեկատվություն է պահանջել բջջային կապի ոլորտում գործող երեք ընկերություններից: Ներկայացված տեղեկատվության վերլուծությունից պարզվում է, որ «Յուքոմ», «ՎիվաՍելլ-ՄՏՍ» և «ԱրմենՏել» ընկերությունները
Լեհ հնագետները նկարահանել-սքանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված
Երևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լևոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։ Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99
Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ևս կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է
Մասնագետները սննդի հարցում զգոնության կոչ են անում (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանը փոքր տարածքով երկիր է՝ շրջապատված ոչ բարյացակամ հարևաններով, և շատ զգույշ պետք է վերաբերվել այստեղ ներկրվող ապրանքներին. «Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և մի քանի ֆուռ հետ տվեցինք։ Եթե մի մարդ այդպիսի ձու օգտագործեր, կթունավորվեր», ֊ասում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նա զգոնության կոչ է անում հատկապես մաքսային ծառայություններին՝
Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների
Երևան քաղաքի ավագանին հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկել և հաստատել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող 130.9քմ մակերեսով տարածքը մինչև 2020թ. հունիսի 30-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողով» /ԻԿՈՄՈՍ/Հայաստան/, «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» և «Վասպուրական» հայրենակցական»
Թալեաթ բեյ. Հայերը կեղտոտ ու զզվելի ազգ են. aliq.ge
Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 10-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները: Վրաստան 1915/08/18 #71 Թալեաթ Բեյի լավատեսությունը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը «Բեռլիներ թագեբլատ»-ի թղթակցին ասել է. «Մեր ռազմական և քաղաքական իրավիճակն
Բացահայտվել է դատապարտյալի կողմից խարդախությամբ կատարված հափշտակության 48 դրվագ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում խարդախությամբ քաղաքացիներից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախության մի քանի տասնյակ դրվագ, պարզվել կատարված հափշտակությունների մեխանիզմը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակության մի շարք դեպքեր դատապարտյալն իրականացրել է ազատության
Վերաքննիչ դատարանն արձանագրեց՝ խախտվել են Կարո Եղնուկյանի իրավունքներն ու ազատությունները
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի` գլխավոր դատախազի անգործության դեմ բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ խախտվել են Կարո Եղնուկյանի իրավունքներն ու ազատությունները: Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու
ՀԱՊԿ ինստիտուտը հայ մարզիկներին 10 բայդարկա և կանոէ է նվիրաբերել
Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակի և ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտը սույն թվականի ապրիլի 22-ին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը նվիրել է 10 բայդարկա և կանոէ: Միջոցառումը տեղի է ունեցել «Երիտասարդ սերնդի մարզական ոգու զարգացում և ամրապնդում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի կարևորագույն նպատակն է խթանել սպորտի և ֆիզիկական դաստիարակության մասսայականացումը, որպես առողջ
Մուկուչյանը՝ Զուրաբյանին. «Երբ առկա է խորը հիասթափություն, սկսում են տեղի տալ էմոցիաները»
Մեր դիտարկմանը, որ ամեն ընտրություններից հետո հասարակության մոտ կասկած է առաջանում, սոցցանցերում նաեւ աղմուկ է բարձրանում, որ ԿԸՀ-ն նկարում է, դուք նկարիչ եք՝ ինչո՞ւ են դեռ կասկածում՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Թե ով է կեղծարար՝ այս դատավարության ամփոփմանը պարզ կլինի»:
Մուկուչյանը դեժավյուի զգացումը չունի. նա պնդում է՝ ընտրությունները ՀՀ-ում եղել են առավել քան ազատ, արդար, թափանցիկ
Տիգրան Մուկուչյանը հեգնեց ՀԱԿ-ին՝ օրեր շարունակ խոսվում էր, ասվում էր բազմաթիվ, բազմահազար խախտումների ապացույցների մասին: Բնականաբար, եթե սկզբից որոշում ես, թե ինչ ծավալի պետք է լինեն ապացույցները, իսկ հետո որոշում ես, որ պետք է ապացույցներ հավաքել՝ դրանք լրացնելու համար, իմ տպավորությունն այդպիսին է: Արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվել է:
Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդի մասնակցությամբ կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի հավաքը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում օրերս անցկացվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 100 երիտասարդներ: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացրել է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը: Հավաքի մեկնարկային օրվա ընթացքում աշխատանքային օրակարգի հաստատումից հետո Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահի կողմից զեկույց է ներկայացվել, որը վերաբերել է կայուն զարգացման հիմնախնդիրներին,
Մուկուչյանը ՍԴ-ում պնդում է, որ եթե քվեաթերթիկները ներս ու դուրս են տարել, դա դեռ խախտում չէ, կարող է միամիտ են տարել
«Դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից: Գործ ունենք մի դիմումի հետ, որն ուղղակիորեն հիմնազուրկ է»,- ահա այսպիսին է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեսակետը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի վերաբերյալ:
Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին
Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։ Որոշման նախագիծը հիմնավորվել է այն
Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի վիճակը շարունակում են շահարկել
Մոտ մեկ տարի առաջ պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված՝ ABC Global Med ձեռնարկության կողմից կազմակերպվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորական Ռուբեն Առաքելյանի տեղափոխման եւ բուժման գործընթացը Գերմանիայի լավագույն վերականգնողական կլինիկաներից մեկում: Հաշվի առնելով ձեռնարկության բժշկական խորհրդատու Վ. Խաչատրյանի՝ Հայաստանում աշխատելու տարիներին բժշկական կազմակերպչական աշխատանքի փորձը՝ Գերմանիայում գործող մեկ տասնյակից
«Ծառուկյանը վերջապես համակերպվեց այն մտքի հետ, որ կարող է որպես ընդդիմություն հանդես գալ». Իսագուլյան. (Տեսանյութ)
Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Գագիկ Ծառուկյանը հաստատեց, որ իր դաշինքն ընդդիմադիր է, իսկ ՀՀԿ-ն էլ ՀՅԴ-ի հետ է կոալիցիա կազմելու
«Նման դիմում երբեւէ ներկայացված չի եղել Սահմանադրական դատարան». Մուկուչյանը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումի մասին
Ըստ ԿԸՀ նախագահի, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը թե՛ իրավական տեսանկյունից է զուրկ, թե՛ ապացույցների տեսանկյունից որեւէ պատշաճ ապացույց չունեցող դիմում է:
Բռնությամբ զուգորդված խուլիգանության գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Գևորգ Թ.-ի և Էդգար Ա.-ի կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, համաձայն քրեական գործով ձեռք բերված նյութերի, 27.09.2016թ.-ին Երևան քաղաքի Մովսես Խորենացի 28 հասցեում գործող «Վոյս» կարաոկե ակումբի այցելուներ


















































