Օրվա լրահոսը

«Նախագահն անձամբ հանդիպել է ՀՀԿ բոլոր թեկնածուների հետ». Գառնիկ Իսագուլյան (Տեսանյութ)

Բացի ՀՀԿ-ից, ոչ մի կուսակցություն չէր պատրաստվել ընտրություններին եւ չէր հասկացել ԸՕ հիմնական պահանջները

Դատարանը վճիռ կայացրեց ԻԻՀ դեսպանատան օգտին

Այգեստան 9 փողոցի 2 Ա տան ժառանգներ Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 10-ին հրապարակեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հայցի հիման վրա կայացրած վճիռը: Ժառանգները, ըստ էության, կունենան թվով 151-րդ վճիռը իրենց ծնողների տան գործով: Առաջվա նման նրանք կշարունակեն բնակվել վարձակալությամբ, նրանց տան գույքի ճակատագիրը կմնա դեռեւս անհայտ:

Պարզաբանում` ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ

Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել. 1. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, 2. ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, 3. ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի

«Զուրաբյանը դատարանում փորձում է քաղաքական ճառ ասել». Իսագուլյան (Տեսանյութ)

Ըստ քաղաքական գործչի՝ ՍԴ ներկայացված փաստերը պետք է հիմնավոր լինեն, այդ թվում՝ ՀՀԿ-ին առնչվող աղմկահարույց ձայնագրությունները

«Հաշվետվություն առաջին հերթին ինքս ինձ»

Գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը պատրաստվում է հոբելյանական ցուցադրության Վերջերս թերթելով արվեստաբան, շուրջ 20 մասնագիտական գրքի հեղինակ Արմեն Սաթյանի «Մեր ժամանակի գեղանկարիչները» պատկերագիրքը, հանդիպեցինք նաեւ Գայանե Խաչատրյանի (լուսանկարում) կտավներին: Հիշեցինք Երեւանում 2011թ. արվեստագետի անհատական ցուցահանդեսի առիթով արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանի խոսքը «Առավոտին». «Բնանկարի, դիմանկարի եւ կոմպոզիցիայի ժանրում ստեղծագործողի գեղանկարչությունը նաեւ պոեզիա է եւ երաժշտություն: Նրա արվեստը, որն

Լեւոն Զուրաբյանը գլխավոր դատախազի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ խոստացել փաստեր տալ, բայց չի վստահել

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Պատճառն այն անվստահությունն է, որ մենք ունենք ձեր ամբողջ համակարգի նկատմամբ: Հանրաքվեից հետո մենք ամեն օր հաղորդումներ էինք ներկայացնում, բայց մենք տեսանք, որ իրավապահ մարմինները, դատախազությունը պարտակեցին այդ բոլոր հանցագործություններով»:

Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը

Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարված նիստում ավագանին քննարկել և հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջարկված մայրաքաղաքի հ. 147 հիմնական դպրոցը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Նշվել է, որ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այդ դպրոցում: Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկելու համար,

Չեխական «Գրանդերա» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև ապրիլի 26-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։ Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի

ԱԻՆ-ում քննարկվել է Հայաստանում հրթիռային հակակարկտային համակարգի ներդրումը

ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները մեկնարկել են հակակարկտային համակարգի արդիականացման և կարկտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ներդրման գործընթացը: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի ներկայացուցիչներին: ՀՀ ԱԻՆ պատվերով կենտրոնն իրականացրել է երկրի կարկտավտանգ տարածքների ուսումնասիրություն, որի հիման վրա էլ ներկայացվել են հակակարկտային

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում զիջել է դիրքերը. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է 2017թ. աշխարհում մամուլի ազատության ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը՝ 30,38 միավորով հայտնվելով նարնջագույն գոտում: Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանը 5 հորիզոնականով զիջել է դիրքերը (2016թ.՝ 74-րդ հորիզոնական): Հայաստանի համար առանձնացված հատվածում նշվում է, որ այս երկրում մամուլը բազմաբևեռ է, համացանցում ծաղկում է ապրում հետաքննական լրագրությունը, մինչդեռ

Թե ինչո՞ւ սերը տարիք չի հարցնում

Հարցերի պատասխանը` դրամատիկական թատրոնի ներկայացման մեջ Արդեն մոտ երկու ամիս է, ինչ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու «Սերը տարիք չի հարցնում» ներկայացումը, որը բեմադրել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը՝ ըստ Ժան Կլոդ Իսլերի համանուն գործի: Բեմադրիչն ինքն էլ մարմնավորել է գլխավոր հերոսին: Ներկայացման մեջ զբաղված են նաեւ Գոհար

«Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ դա եւս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու

ԱԳ նախարար. Չեխիայի արժեքավոր ներդրումն է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։ Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը

Նրան այդպես էլ չի հաջողվում ինքնասպան լինել

Մոնոներկայացման պրեմիերա՝ Համազգային թատրոնում Ապրիլի 20-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում պրեմիերա էր՝ իտալացի ամուսիններ Դարիո Ֆոյի եւ Ֆրանքա Ռամեի «Սովորական օր» տրագիկոմեդիան՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ եւ թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանի ինքնատիպ դերակատարմամբ։ Բեմադրության նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո։ Ներկայացումը մեկ օր է մի կնոջ կյանքից, ով գտնվում է ինքնասպանության շեմին։ Տարօրինակ, երբեմն զավեշտալի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին

Թուրքիայում մտածողության փոփոխություն չէր լինի, եթե պետության կողմից չխրախուսվեր

Ժամանակի ընթացքում Թուրքիայի իշխանությունների ուղերձների նշանակությունն ավելի առարկայական կարժեւորվի, կարծում է Արա Գոչունյանը

Զարուհի Փոստանջյան. «Երեւան քաղաքում ստեղծել է հանրային տրանսպորտի եւ երթեւեկության ոչ կանոնակարգված ու վտանգավոր իրավիճակ»

Սիրելի ընկերներ եւ լրագրողներ, Ներկայացնում եմ մեր ծրագրային դրույթները` այս անգամ հանրային տրանսպորտի վերաբերյալ: Քարոզարշավի ընթացքում ապրիլի 25-ին այցելեցինք Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի, Չարբախ թաղամասի կանգառներ եւ հարակից փողոցներ: Արձանագրվեց հետեւյալ իրավիճակը` հանրային տրանսպորտի կանգառների եւ կայանատեղերի շահագործումը չէր համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ուղեւորափոխադրող հանրային տրանսպորտը գերծանրաբեռնված էր ուղեւորներով, ուղեւորափոխադրող մեքենաների մաշվածությունը ակնհայտ

Ապրիլյան իրադարձություններից հետո բավականին մեծածավալ աշխատանք է կատարվել, որ դիմակայվի հակառակորդի՝ նման սադրանքներին, ոտնձգություններին. «Ժողովուրդ»

Մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են Արցախի սահմանի մոտակայքում զորավարժություններ անցկացնել։ Որքանո՞վ է սա մտահոգիչ մեզ համար, եւ ի՚՞նչ սպասել այս զորավարժություններից, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ։ – Պարոն Բալայան, մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու։

Բժիշկ Ռ. Քրումեան մեր Դատին ծանօթացման այժմէական ձեւ մը գտած Է. THE PROMISE-ը. «Եռագույն»

102-րդ Ապրիլ 24-ը կը նշենք։ Անհատաբար թէ հաւաքաբար, կարելի բոլոր միջոցներով կ՛աշխատինք, պէ՛տք է աշխատինք, որպէսզի մեր շրջապատին ու աշխարհի ուշադրութիւնը հրաւիրենք մեր անժամանցելի Դատին վրայ։ Տոքթ. Ռազմիկ Քրումեան (Քիւրումլեան) մեր անմիջական դրացնութեան մէջ ապրող հայորդի մըն է, որ այս տարի որոշած էր իւրայատուկ նախաձեռնութեամբ մը մասնակցիլ մեր Դատի ծանօթացման աշխատանքներուն։ Նկատի ունենալով The Promise

Ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ. «Ժողովուրդ»

ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ։ Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,- հավելեց իրավապաշտպանը։ Ներկայացված տեղեկանքում

Միայն ադրբեջանական խնձորն էր պակասում. «Հայոց Աշխարհ»

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր՝ զըռթ մարալոն»,- թերեւս այս արտահայտությամբ կարելի է արձագանքել այն տեղեկություններին, որ Երեւանի խանութներում ադրբեջանական խնձոր է վաճառվում: Արդեն երկու-երեք օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հրապարակած լուսանկարներն ու խանութների անվանումների, հասցեների նշումով տեղեկությունները ակտիվորեն քննարկվում ու տարածվում են, սակայն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ), ինչպես ասվում է, ձեն-ձուն

Նախորդ տարիներին ցույցին մասնակցում եւ ելույթ էին ունենում համայնքային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները, այս անգամ ներկա չէին նրանցից շատերը. «Հայկական ժամանակ»

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ապրիլի 23-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը Թբիլիսիում ջահերով երթ իրականացրեց։ Այս տարի՝ ցույցի նախօրեին, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը հանրահավաքը կազմակերպող կազմակերպությանը հաղորդագրություն է ուղարկել, որի համաձայն, Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը «նպատակահարմար չի համարում» ցույց անցկացնել նշված վայրում՝ պատճառաբանելով ճանապարհային երթեւեկության

Մետրոյի երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ավագանու թեկնածու ՆԱՐԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Ասվում է, թե այս քարոզարշավին ՀՀԿ-ն դուրս է եկել ավելի քիչ թիմակիցներով ու նկատելիորեն պասիվ է. այդպե՞ս է: -Ամենեւին, պասիվություն չկա, ճիշտ հակառակն է: Հանրապետականը քարոզարշավի է դուրս եկել շատ ավելի վստահ, քանի որ մենք երեւանցիներին ներկայացնելու շատ աշխատանքներ ունենք: Ու

Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ: 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ.

Հայաստանում կայացած ընտրությունները նշանավորում են առաջընթաց. կա զարգացման տեղ

Երեկ՝ ապրիլի 25-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախաձեռնությամբ, Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և դրանց նշանակությանը՝ Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության համատեքստում: Ճեպազրույցի խոսնակն էր Եվրոպական Խորհրդարանի անդամ, խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան: Ճեպազրույցը համակարգվում էր EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի

Անձնական նկարները սոցիալական հարթակում տեղադրելով՝ շատերը փորձում են ցուցադրել, ինչն իրական կյանքում գուցե առկա չէ. «Հրապարակ»

«Ֆեյսբուքում շատ ակտիվ նկարներ տեղադրողները հաճախ գուցե չգիտակցեն, որ իրական կյանքում իրենք ունեն խնդիրներ եւ այդպիսով փորձում են կոմպենսացնել դրանք»,- կարծում է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հոգեբան Տաթեւ Նահապետյանը։ Բոլորս էլ տեսնում ենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ իրենց կյանքի ամեն մի դրվագը փորձում են սոցիալական հարթակում նկարների միջոցով ներկայացնել։ «Սա կարելի է համեմատել կախվածության հետ։ Նման

Ուժային եռամարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Ավարտվեց ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Հայաստանի առաջնությունը ծանրաձողով սեղմում պառկած դիրքից մրցաձեւում: Առաջնությանը մասնակցեց Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի ու բուհերի 110 մարզիկ (տղամարդիկ եւ կանայք): Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան: Տղամարդիկ. 48 կգ՝ Հովհաննես Անտոնյան եւ Ռոբերտ Ղալայան, 52՝ Կամո Բաղդասարյան եւ Սեյրան Եղիազարյան, 56՝ Մանուկ Վարդանյան, 60՝ Ռուդիկ Ավդալյան (նա 140 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց),

Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական

Փաստ, որ ցուցակներն ուռճացվել են կեղծ գրանցումներով. «Հրապարակ»

Ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս տարօրինակ փաստի հանդիպեցինք։ Երեւանի Նոր Նորք համայնքում եւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նույն անունով փողոց կա՝ Միկոյան։ Հետաքրքիր է, որ եւ Նոր Նորքի, եւ Լճաշենի Միկոյան փողոցներում 14 շենք կա, 14-րդ շենքերում կա 2-րդ բնակարան, ու այդ բնակարանում նույն ազգանունով ընտրողներ են ապրում՝ Սեյրան Խալաթյանը՝ Լճաշենում, իսկ Մհեր Խալաթյանը՝ Երեւանում։ Ու ինչ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031