Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ: Ապրիլի 21-ին Լավալ քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Նասսիֆը և Ֆայզալ Էլ-Խուրին, Լավալի քաղաքապետ Մարկ Դեմերսը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ,
Շենգավիթ վարչական շրջանում, Չարբախում ու հարակից փողոցներում անմխիթար էր նաեւ սանիտարահիգիենիկ իրավիճակը. «Երկիր Ծիրանի».
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ Ավագանու թեկնածուներն այսօր առավոտյան ժամը 08:00-ին այցելեցին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի, Չարբախ թաղամասի կանգառներ եւ հարակից փողոցներ: Առավոտյան իրենց գործերով շտապող քաղաքացիները կանգառներում խմբված` սպասում էին հանրային տրանսպորտի, որը հիմնականում գալիս էր ուշացումով եւ ուղեւորներով ծանրաբեռնված: Հատկապես երթուղային տաքսիների տեխնիկական վիճակը հեռու էր բավարար լինելուց: Մարդկանց
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը
Կրակ են բացել դաշտում աշխատող բաղանիսցիների վրա
Արդարադատության նախարարությունը` Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին
Առաջիկայում ակնկալվում է Հ. Հարությունյանի փոխանցումը ՀՀ՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով
Կառավարությունում քննարկվել են ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղված աշխատանքները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տեղական արտադրության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, հնարավորություններն ու ծավալները: Նշվել է, որ այժմ առարկայական կազմվում են այն ապրանքների խմբերը, որոնց ուղղությամբ հնարավոր է կազմակերպել այդ գործընթացը: Առաջարկվել է ձևավորել համապատասխան հարթակ,
«Тамбовский волк тебе товарищ». ԱԳՆ-ն` Էդվարդ Նալբանդյանի`ադրբեջանամետ Ուոլթերի ընկերը լինելու մասին
Ինչո՞ւ Ուոլթերին թույլ չեն տվել այցելել Հայաստան. պարզաբանումներ ԱԳՆ-ից
Հակառակորդի կրակոցից զոհված Նարեկը մի շաբաթ առաջ եկել էր տատիկի հուղարկավորությանը
Ասկերանի շրջանում հակառակորդի գնդակից երեկ զոհված 20–ամյա Նարեկ Հարությունյանին քիչ առաջ տեղափոխեցին իր ծննդավայր՝ Շիրակի մարզի Լեռնուտ գյուղ։ Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Նարեկին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն վաղը չէ մյուս օր, քանի որ սպասում են դրսում բնակվող հորեղբոր վերադարձին։ Ըստ նրա, Նարեկը սոցիալապես անապահով ընտանիքից է, հայրը երրորդ կարգի հաշմանդամ է,
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում նաև «Վերնիսաժի» վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել մասնավորապես «Վերնիսաժի»
Զուրաբյանը ցուցամատը տնկեց Մուկուչյանի վրա. «Էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ».
Վիճաբանությանը միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ զրկում եմ ձայնից: Կներեք, եթե այդպես շարունակեք, ես ստիպված այստեղ կդնեմ քննարկման: Չի կարելի: Հարցին պատասխանեք: Եթե պատասխան չունեք, մի պատասխանեք, պատասխան ունեք՝ ներկայացրեք պատասխանը»:
Մեկ-երկու ամսից Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն (Տեսանյութ). «Ա1+»
Այս խնդրի կարգավորմանը նպաստել է նաեւ հանգամանքը, որ ավտովթարից տուժածների 18 ներկայացուցիչներին փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին:
Մտել են Ագրամունտի սենյակ, թղթերը գողացել, բայց փողերին ձեռք չեն տվել
ԵԽԽՎ նախագահը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը հայտարարություն կանի
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ ձեռնարկվել
Գառնիի բնակիչները պնդում են, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխված տարբերակը չի լուծում խնդիրները և առաջարկում են այլընտրանքային տարբերակ
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները նամակ են ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին: Նրանք պնդում են, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխված տարբերակը չի լուծում խնդիրները և առաջարկում են այլընտրանքային տարբերակ: Գառնեցիների նամակում ասված է. «Գառնի համայնքը 2014թ-ից պայքարեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի դեմ, քանի որ Գառնի գյուղը
Աբովյան քաղաքում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի, ով որոնվում էր՝ որպես անհետ կորած
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները: 2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր
Տարոն Մարգարյան. «Ասֆալտապատման աշխատանքներում չպետք է տարանջատել կենտրոնական կամ երկրորդական փողոցները»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2017 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում մեծ թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու զուգահեռաբար սկսել նաև փոսանորոգման հիմնական աշխատանքները: «Մրցույթը շահած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների
Կարեն Կարապետյան. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին և իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար»
IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ վերագործարկվում է iDitord հարթակը
«Հոդված 3» ակումբում Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 25-ին տեղի ունեցավ iDitord.org ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը: Այն ընտրությունների քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն կտա գրանցելու Երևան քաղաքի ավագանու ս․թ․ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտնաբերված խախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումների մասին հաղորդումները։ Ընտրությունների քաղաքացիական վերահսկողության առցանց հարթակը պատրաստել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն
Գերման Ավագյանի ցուցահանդեսը. «Մահացու խաղալիքներ»
Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվել է լուսանկարիչ Գերման Ավագյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մահացու խաղալիքներ» խորագրով, որը կտեւի 3 օր: Aravot.am-ի հետ զրույցում լուսանկարիչը հիշեցրեց, որ նախագիծը ստեղծվել էր տարիներ առաջ: Այն պատմում է պատերազմից հետո Արցախում մնացած զինամթերքի պայթյունից տուժած երեխաների մասին։ Լուսանկարների հեղինակը 3 տասնյակից ավելի ցուցահանդեսներ է ունեցել սահմանամերձ շրջաններում, որոնք իրազեկման նշանակություն
Բարձրացվում է սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգությունը
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց սահմանամերձ համայնքների անվտանգության ամրապնդման համագործակցության հուշագիր
«ՀՀԿ-ն է որոշում Ազգային ժողովի կազմը». Զուրաբյանը՝ ընդդիմադիրների մասին
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այնուամենայնիվ, իրենց դիմումում կան որոշակի փաստեր, որ վերաբերում են ոչ միայն ՀՀԿ-ի կողմից օրինախախտումներին. «Իրականում համակարգի տերը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն է որոշում որ կուսակցություններին թույլ տալ կաշառք բաժանել»:
ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասին
Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն միջոց է, այնուամենայնիվ, «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած
Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից`հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար
«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք
Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ներկայացնել Կենտրոնի ղեկավարի թեկնածուներ. լավագույնները աշխատանք կստանան Երևանի քաղաքապետարանում
Նիկոլ Փաշինյան. Պատրաստվում ենք Երևանում ձևավորել ժողովրդական իշխանություն
Առեւտրականները կառավարությունից դուրս եկան ու ասացին` «Մի հատ բարձր ծափահարություն մեր կառավարությանը». (Տեսանյութ)
«Առինջ մոլ»,-ի, «Փեթակ»-ի, «Սուրմալու»-ի առեւտրականները գոհ են կառավարության անդամների հետ հանդիպումից:
«Այդ ի՞նչ «վանդալիզմություն» է քաղաքում շուն կրակելը». «ԵԼՔ»-ի թեկնածուները՝ թափառող շների վրա կրակելու մասին (Տեսանյութ)
Անահիտ Բախշյանը չկարողացավ նկարագրել, թե ինչ ապրումներ են ունենում՝ գիշերը լսելով կրակված կենդանիների կաղկանձը
Թրամփը շարունակեց ԱՄՆ գիծը. Կիրո Մանոյան
«Ասել ամեն ինչ Ցեղասպանության փաստի մասին, բացի ցեղասպանություն բառից»
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում թուրքական դրոշն այրելու գործողությունը
Թուրքիան դատապարտել է Հայաստանում թուրքական դրոշ այրելու գործողությունը: Այս մասին հայտնում է «Անադոլուն»: Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ դրոշը «խորհրդանշում է բոլոր հիմնարար արժեքները, հավատքները, ազգի ազատությունը»: «Հարձակումը մեր դրոշի վրա, որը թուրք ազգի գոյության հոմանիշն է, մեր ժողովրդի շրջանում ուժեղ վրդովմունք և արձագանք է առաջացրել… Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունը
Ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը Իսլամի հետևորդ է. մեծացել է Հունաստանում. նոր մանրամասներ (Տեսանյութ)
Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում:
Նախագահը ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Անդրադառնալով հայ-հնդկական պատմական առնչություններին՝ Նախագահ Սարգսյանը նկատել է, որ դեռևս 17-19-րդ դարերում Հնդկաստանում կազմավորված


















































